ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-624-23.05.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր
Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագ իծ ը (այսուհետ` Նախագ իծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից ն ախ հարկ ենք համարում նշել հետեւյալ դիտարկումները.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաեւ ՝ Օրենք) 67-րդ հոդվածում լրացում կատարել, ինչի արդյունքում Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է հետեւյալ բովանդակությամբ՝ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, այրու, մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Դեմ չլինելով զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար նոր երաշխիքների սահմանմանը, այնուամենայնիվ, կարծում ենք, զոհված զինծառայողի ծնողների եւ այրու համարկրթություն ստանալու նման երաշխիք սահմանելը չի բխում Օրենքով ամրագրված նշված անձանց կրթություն ստանալու երաշխիքի ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես, օրենսդրությամբ զոհված զինծառայողի մինչեւ 27 տարեկան զավակի համար ընդհանուր մրցույթից դուրս եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կրթությամբ ապահովելը ներառում է երաշխիք, համաձայն որի՝ պետությունն է իրականացնում զոհված զինծառայողի՝ իր զավակի կրթության մասին հոգ տանելու, կրթությամբ ապահովելու պարտականությունը:Մինչդեռ զոհված զինծառայողի այրուն կամ ծնողին կրթությամբ ապահովելը վերջինիս պարտականությունը չէ: Դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ գործող կարգավորմամբ կրթություն ստանալու երաշխիքից օգտվելու համար սահմանված է զոհված զինծառայողի զավակի տարիքիառավելագույն շեմ՝ մինչեւ 27 տարեկան, ուստի, համաչափության տեսանկյունից անգամ խնդրահարույց է կրթություն ստանալու երաշխիք սահմանելիս զավակի համար նախատեսել տարիքային շեմ, իսկ ծնողի կամ այրու համար՝ ոչ:

2. Նախագծի 1-ին հոդվածում կիրառելով «այրի» բառը ՝ իգական սեռի զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ ն Օրենքով նախատեսված կրթության երաշխիքից օգտվելու հնարավորությունից զրկվում են:

3. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանում են զոհված զինծառայողների ընտանիքների 12 անդամներ: Հիմնավորումից բխում է , որ Ն ախագծով սահմանված կարգավորումը վերաբերելի է սահմանափակ թվով անձանց : Մ ինչդեռ Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4- ր դ կետերով սահմանված է, որ Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կրթություն ստանալու երաշխիքից օգտվում են նաեւ զինծառայողներին հավասարեցված համապատասխան անձինք: Ուստի, առաջարկում ենք կրթություն ստանալու երաշխիքից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը հաշվարկելիս հաշվի առնել նաեւ նշված երաշխիքից օգտվելու իրավասություն ունեցող զինծառայողներին հավասարեցված անձանց (ծնող, ամուսին,կին) թիվը եւս:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 18 -րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Ա ռաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 18 -րդ հոդվածի 3-րդ մասին՝ նշելով օրենքի հերթական համարը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ Նախագծով սահմանված կարգավորումները լրամշակելիս առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա հաշվի առնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքն երի պահանջները :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան ( հեռ. ՝ 011-513-616 ) , ( 108 ),

Գ. Մամյան (հեռ.` 011-513-361), (108)

15.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան ( հեռ. ՝ 011-513-616 ) , ( 108 ),

Գ. Մամյան (հեռ. ` 011-513-361), (108)

15.06.2020թ.