ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-625-23.05.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6251 -23.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»
օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք ) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգրքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ հերթական համարը , այն է` «2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն» ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանմանը` առաջարկում ենք լրացնել «1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248» բառերը:
2. Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 166-րդ հոդվածի տեքստում Վճռաբեկ դատարանի մասին նշում կատարելիս առաջարկում ենք պահպանել Օրենսգրքով սահմանված կրճատ տարբերակը, այն է` «Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան , իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) ( )» (Օրենսգրքի 1-ին հոդված)` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը:
Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 166.1-ին հոդվածի եւ 6-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր ՝ 166.2-րդ հոդվածի տեքստում Վճռաբեկ դատարանի մասին նշումների ձեւին:
4. Նախագծի 5-րդ հոդվածի ՝ «Օրենսգիրքը լրացնել նոր` 166.1-րդ հոդվածով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքում լրացնել նոր` 166.1-ին հոդված» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի «Օրենսգիրքը լրացնել նոր` 166.2-րդ հոդվածով» ձեւակերպումը փոխարինել «Օրենսգրքում լրացնել նոր` 166.2-րդ հոդված» ձեւակերպումով:
5. Նախագծի 5-րդ հոդվածով օրենսգրքում լրացվող նոր` դատական նիստում վճռաբեկ բողոքի քննության կարգին վերաբերող 166.1-ին հոդվածում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.
«1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը եւ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը եւ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված »:
Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգին վերաբերող 166.2-րդ հոդվածի համաձայն`
«1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին :
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է Վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է Վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից եւ նրանց կողմից որոշված դատավորը»:
Նախագծի 7-րդ հոդվածով ուժ կորցրած է ճանաչվում Օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է` «Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում » :
Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքի 172-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.
«Հոդված 172. Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը եւ օրինական ուժի մեջ մտնելը
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում :
2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից , վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:
Քննարկվող կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.
5.1. Նախագծով կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում Օրենսգրքում նախատեսվող կարգավորումների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ վճռաբեկ բողոքի երկու եղանակով քննության` դատական նիստում բողոքի քննության եւ գրավոր ընթացակարգով բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Սակայն հարկ է նկատել, որ միայն վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում են գործին մասնակցող անձինք տեղեկացվում բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին : Մինչդեռ դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությանը վերաբերող 166.1-ին հոդվածը չի նախատեսում որեւէ դրույթ, որի համաձայն Վճռաբեկ դատարանը կպարտավորվեր գործին մասնակցող անձանց տեղեկացնել բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին: Կարծում ենք, նպատակահարմար է Նախագծի 5-րդ հոդվածով օրենսգրքում լրացվող նոր` դատական նիստում վճռաբեկ բողոքի քննության կարգին վերաբերող 166.1-ին հոդվածում նախատեսել կարգավորում, որի համաձայն Վճռաբեկ դատարանը բողոքի քննությունը ավարտված հայտարարելուց հետո գործին մասնակցող անձանց տեղեկացնում է բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
5.2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի՝ դատական վարույթի հրապարակայնությանը վերաբերող 11-րդ հոդվածի համաձայն` «(...)6. Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում :
7. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, եթե այն չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք :
8. Օրենքով նախատեսված դեպքերում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է նաեւ դատական նիստում:
(...)
11. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով եզրափակիչ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին կամ օրենքով պահպանվող գաղտնիքին կամ չհրապարակված կամ մասնակի հրապարակված դատական ակտին անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է օրենքով սահմանված կարգով ծանոթանալ դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ: Դատարանը կայացնում է նման որոշում, եթե դատական ակտն առերեւույթ առնչվում է դիմողի իրավունքներին կամ պարտականություններին:
(...)
13. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը հրապարակվում է նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակելու համար օրենքով սահմանված կարգով, եթե այն չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք»:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրնեսգրքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում » :
Վերոգրյալի համատեքստում հարց է ծագում, թե ինչպես պետք է գործին մասնակցող անձինք տեղեկացվեն դատական ակտի առկայության (կայացված լինելու) մասին, եթե օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը չի հրապարակվելու դատական իշխանության պաշտոնական կայքում:
Հիմք ընդունելով վերոգրյալ կարգավորումները` կարծում ենք, առավել նպատակահարմար է գործին մասնակցող անձանց տեղեկացնել բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի կայացման օրվա մասին` հաշվի առնելով նաեւ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 173-րդ հոդվածում նախատեսված կարգավորումը, այն է` «Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումն ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցներին եւ համապատասխան դատարան այն կայացնելու օրվանից յոթնօրյա ժամկետում »:
6. Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով , բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է կատարում, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում :
Հարկ է նկատել, որ Օրենսգրքի վճռաբեկ բողոքը հետ վերցնելուն վերաբերող 159-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչեւ գործի դատաքննության ավարտը , վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին» :
Օրենսգրքի՝ վճռաբեկ բողոքի պատասխանին վերաբերող 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը, մինչեւ գործի դատաքննությունն իրավունք ունի բողոքի վերաբերյալ իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան եւ դատավարության մասնակիցներին»:
Օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` «Դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով ` վարչական դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված տեղում (այսուհետ` դատական նիստերի դահլիճ )» :
Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրնեսգր քում նախատեսվում է նաեւ հնարավորություն վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու` առանց դատական նիստ հրավիրելու ` առաջարկում ենք հստակեցնել վճռաբեկ բողոքի հետ վերցնելուն եւ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելուն վերաբերող օրենսգրքում առկա կարգավորումները` մասնավորապես` նախատեսելով կարգավորումներ, որոնք վերաբերելի կլինեն նաեւ վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու դեպքերին:
7. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի » : Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 8 - րդ հոդված ի վերնագրին:
8. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը եւ հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են մեկից ավելի լրացումներ:
9. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «Օրենսգիրքը լրացնել նոր` 415.1-րդ հոդվածով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքում լրացնել նոր` 415.1-ին հոդված» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի «Օրենսգիրքը լրացնել նոր` 418.1-րդ հոդվածով» ձեւակերպումը փոխարինել «Օրենսգրքում լրացնել նոր` 418.1-ին հոդված» ձեւակերպումով:
10. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվում է նոր` 415.1-ին հոդված, որի համաձայն`
«1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով , բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
3. Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում է ողջամիտ ժամկետում »:
« Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ում լրացվում է նոր` 418.1-ին հոդված.
«Հոդված 418.1. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգը
1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի կայացման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից եւ նրանց կողմից որոշված դատավորը»:
Քննարկվող կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.
10.1. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր` 415.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում է ողջամիտ ժամկետում, սակայն հարկ է նկատել, որ նույն հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
Բացի այդ, « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 418-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` «2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը, վճռաբեկ բողոքի եւ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված » :
Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումներում կիրառվող եզրույթները` առաջարկում ենք « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 415.1-ին հոդվածի 3-րդ մասում նախատեսել հետեւյալ կարգավորումը. «Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում եւ դրա վերաբերյալ որոշումը կայացվում է ողջամիտ ժամկետում» :
10.2. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ում լրացվող 418.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի կայացման օրվա մասին:
Հարկ է նկատել, որ « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 415.1-ին հոդված 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները որպես կանոն քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով , բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Եվ միայն վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասինէ կայացվում որոշում: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել լրացվող նոր` 418.1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում» ձեւակերպումը:
11. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծ ով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով , բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է կատարում, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում :
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ի 413-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն մինչեւ վճռաբեկ դատարանում դատական նիստի սկսվելը » :
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ի՝ վճռաբեկ բողոքի պատասխանին վերաբերող 414.4-րդ հոդվածի համաձայն` «Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելը իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան։ Դատավարության մասնակիցը վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաեւ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի)։ Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը»:
Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրնեսգր քում նախատեսվում է նաեւ վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու հնարավորություն ` առանց դատական նիստ հրավիրելու` առաջարկում ենք հստակեցնել վճռաբեկ բողոքի հետ վերցնելուն վերաբերող օրենսգրքում առկա կարգավորումը` մասնավորապես` նախատեսելով կարգավորում, որը վերաբերելի կլինի նաեւ վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու դեպքերին, ինչպես նաեւ առաջարկում ենք վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելուն վերաբերող կարգավորմամբ նախատեսված պայմանը` «մինչեւ վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելը » , հստակեցնել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու դեպքի համար, այն է` նախատեսելով վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու դեպքի համար վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելուն եւ դրա մասին դատավարության մասնակիցներին տեղյակ պահելուն վերաբերող հստակ կարգավորումներ:
12. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծ ի 6-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ի նոր խմբագրությամբ շարադրվող 423-րդ հոդվածի 3-րդ մասի «սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 414.3-րդ հոդվածով նախատեսված որոշումներն» ձեւակերպումն առաջարկում ենք փախարինել «սույն օրենսգրքի 4141 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 4143 -րդ հոդվածով նախատեսված որոշումներն» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ում քննարկվող հոդվածների համարակալման ձեւը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթ ով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրք ին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրք ին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
10.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
10 .0 6 .2020թ.