ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-627-23.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր
Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)
իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :
Միաժամանակ առաջարկումենք.
1. Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին՝ հոդվածի մասերը տեքստից բաժանելով միջակետով:
2. Ղեկավարվելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ.
« 1. 1-ին մասում « հուլիսի 31-ից » բառն եւ թիվը փոխարինել « նոյեմբերի 30-ից » բառով եւ թվով, »
« 2. 2-րդ մասում « հուլիսի 31-ը » բառն եւ թիվը փոխարինել « նոյեմբերի 30-ը » բառով եւ թվով: » :
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Զ
.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
26.05.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Զ
.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
26.05.2020թ.