ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-630-01.06.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` պայմանագիրը ստորագրած կողմի` պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.
՝ 011-513-248), (118)

1 6 .06.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծով վա
վերացվող «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը պարունակում է օրենքին հակասող դրույթ, որը կարող է հիմք հանդիսանալ՝ փոփոխություն կատարելու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Մասնավորապես`

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մի անդամ պետության օրենսդրության համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը չեն ազդում մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն աշխատողին (ընտանիքի անդամին)` միաժամանակ այդ եւ (կամ) այլ տեսակի կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու իրավունքի վրա»:

Հարկ է նկատել, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը: Մասնավորապես ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` (…) օտարերկրյա քաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.
՝ 011-513-248), (118)

16 .0 6 .2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսականմիության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-630-01.06.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսականմիության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1.«Եվրասիական տնտեսականմիության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագրով նախատեսված է աշխատողի կենսաթոշակային իրավունքների ձեւավորում եւ իրականցում այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները: Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակը հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռքբերած աշխատանքային ստաժի համար՝ իր օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչեւ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ձեռքբերած աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992թ. մարտի 13-ի՝ «Կենսաթոշակային ապահովության բնագավառում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը»:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Հմաձայնագիրը կիրառվում է աշխատողների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ եւ տարածվում է Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կենսաթոշակների վրա, ընդ որում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում նշանակվում եւ վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Ըստ Հմաձայնագրի՝ կենսաթոշակի չափերը չեն կարող նվազեցվել, դրանց վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել աշխատողի բնակության վայրը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության տարածքում գտնվելու հիմքով, եթե Համաձայնագրով այլ բան սահմանված չէ:

4. Համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատողի մահվան դեպքում ընտանիքի անդամն ունի կենսաթոշակի իրավունք, միաժամանակ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ կենսաթոշակի իրավունքը որոշելիս, որի չափը ըստ կենսաթոշակը նշանակող պետության օրենսդրության, կախված է ընտանիքի անդամների թվից՝ հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամները:

5. Ըստ Համաձայնագրի՝ յուքանչյուր անդամ պետություն կենսաթոշակի իրավունքը որոշում է իր օրենսդրության համապատասխան՝ ելնելով իր տարածքում կուտակած աշխատանքային ստաժից: Ընդ որում, եթե Եվրասիական տնտեսական միության մի անդամ պետության տարածքում կուտակած աշխատանքային ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի ծագման համար, ապա հաշվի է առնվում մյուս անդամ պետությունների տարածքներում կուտակած աշխատանքային ստաժը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման ստաժը ժամանակի առումով համընկնում է:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետեւյալ պարատավորությունները.

- որպես աշխատանքի տեղավորման պետություն՝ երաշխավորել, որ աշխատողներին կենսաթոշակի նշանակման եւ վճարման իրավունքի իրացումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվող նույն պայմաններով,

- որպես բնակության պետություն կամ աշխատանքի տեղավորման պետություն՝ երաշխավորել կենսաթոշակի նշանակման եւ վճարման համար Հայասատանի Հանրապետության իրավասու մարմին դիմելու աշխատողի (ընտանիքի անդամի) իրավունքը,

- երաշխավորել, որ կենսաթոշակային ապահովության նպատակով դիմումը եւ մյուս փաստաթղթերը Հայասատանի Հանարապետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվ համարվի դրանք Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվը,

- աշխատողին (ընտանիքի անդամին) կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը չմերժել՝ բնակության վայրը մյուս անդամ պետության տարածքում գտնվելու հիմքով,

- երաշխավորել աշխատողի (ընտանիքի անդամի) բնակության պետության կամ կենսաթոշակը նշանակած պետության տարածքում կենսաթոշակ ստանալու իրավունք,

-երաշխավորել աշխատողի մահվան դեպքում ընտանիքի անդամի կենսաթոշակի իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

-հաշվարկել կենսաթոշակի չափը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ձեռք բերած կենսաթոշակային իրավունքներից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված կարգով՝ հաշվի առնելով Համաձայնագրի դրույթները,

-հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե նրա բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարած՝ Համաձայնագրի կիրառության ոլորտին առնչվող բոլոր փոփոխությունների մասին,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը փոխգործակցի եւ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններին տեղեկացնի այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կենսաթոշակի չափի փոփոխման կամ դրա վճարման դադարեցման,

- երաշխավորել, որ Համաձայնագրի իրագործման շրջանակներում փոխանցված անձնական տվյալները հանդիսանան սահմանափակ տարածման (կոնֆիդենցիալ) տեղեկություններ:

7.Համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ձեռքբերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում եւ վճարվում է այն անդամ պետության կողմից, որի տարածքում ձեռք է բերվել համապատասխան աշխատանքային ստաժ: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ենթադրում է ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի կենսաթոշակային ապահովության բնագավաում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունների կարգավորմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

17.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին » համաձայնագիրը վավերացնելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ- 630 - 01.06 . 2020 -ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին
» համաձայնագիրը վավերացնելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին » համաձայնագիրը, որով կկարգավորվեն կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին » համաձայնագիրը մշակվել է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի » դրույթներին համապատասխան՝ ղեկավարվելով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բնագավառում հարաբերությունները կարգավորելու ձգտումով:

Ըստ Համաձայնագրի, կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով նախատեսվում է, որ

- աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները,

- կենսաթոշակն արտահանվելու է՝ յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար՝ իր օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անկախ այն հանգամքանքից, թե Համաջայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը,

- Համաձայնագիրն կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ Համաձայանգրի կիրառության փոխգործակցության կարգով, որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը, եւ այլն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վավերացնելով համաձայնագիրը հնարավորություն կընձեռնվի ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային իրավունքների ձեւավորումն իրականացնել կենսաթոշակային վճարների հաշվին՝ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների ձեւավորման նույն պայմաններով եւ նույն կարգով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

05 .0 6 .2020թ.