ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-633-01.06.2020-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6331 -01.06.2020-ՏՏԳԲ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6332 -01.06.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվում է հետեւյալ հետեւյալ խմբագրությամբ՝ «Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված տեղական տուրքերի եւ վճարների տեսակների եւ դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը»: Սույն փոփոխության արդյունքում տեղական տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը սահմանելու իրավասությունը վերապահվում է համայնքի ավագանին : Մինչդեռ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ տեղական տուրքի տեսակները եւ դրույքաչափերը սահմանվում են բացառապես օրենքով: Նույնաբովանդակ կարգավորում սահմանված է նաեւ Սահմանադրության 185-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն՝ համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր ։ Ամփոփելով, կարող ենք նշել, որ համայնքի ավագանին, Օրենքով սահմանված տեղական տուրքի տեսակների հիման վրա, կարող է սահմանել տեղական տուրքերը եւ դրանց դրույքաչափերը, եւ ոչ տեղական տուրքի տեսակները:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, իսկ 2-րդ մասով նախատեսվում է լրացնել նոր՝ 4.1-ին եւ 4.2-րդ կետեր, որի արդյունքում.

Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետեւյալ տեսակները.

«4) համայնքի վարչական տարածքում՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար .

4.1) (...) լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

4.2) (...) լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար. »:

Նշվածի կապակցությամբ, հարկ է նկատել, որ վերը նշված տեղական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող երեք տեսակի՝ հեղուկ վառելիքի , սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությունների վերաբերյալ կարգավորումները սահմանված են մեկ կետով՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի գործող 4-րդ կետով, ըստ որի՝ նշված ձեւակերպումներն իրարից բաժանված են ստորակետերով եւ «կամ» շաղկապով, ինչը հնարավորություն է տալիս, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջիններս դիտել որպես միմյանցից առանձին թույլտվություններ, որոնցից յուրաքանչյուրի համար համապատասխանաբար սահմանվում է առանձին տեղական տուրք: Մինչդեռ Նախագծով նախատեսվում է այդ պայմաններն Օրենքում շարադրել առանձին կետերով: Ելնելով վերոնշյալից եւ, միաժամանակ, Օրենքը չծանրաբեռնելու նպատակով՝ կարծում ենք առավել նպատակահարմար է Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքում» բառից հետո լրացնել «՝ օրենքով եւ այլ իրավական ակերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յորաքանչյուր կայանում» բառերը եւ կետադրական նշանը:

Միաժամանակ առաջարկում ենք Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգավորումները եւս փոփոխել նույն տրամաբանությամբ (տե՛ս Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը):

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նոր խմբագրությամբ շարադրված 12-րդ կետում «որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «որոշմամբ սահմանված» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հանրային սննդի կազմկերպման եւ իրականացման կանոնները սահմանվում են համայնքի ավագանու կողմից: Սույն առաջարկը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետից: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փոփոխությանը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում նախատեսվում է «համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշ» հասկացությունը, մինչդեռ, հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ՝ խորհրդանիշ ունենալու իրավասություն վերապահված է միայն Երեւան քաղաքին, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում նշված է միայն զինանշանի մասին: Կարծում ենք նպատակահարմար է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանել համայնքների եւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի՝ խորհրդանիշ ունենալու իրավասությունը՝ նախատեսելով խորհրդանիշերի հնարավոր շրջանակը: Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ղեկավարի կամ ավագանու կողմից խորհրդանիշերը (զինանշան, անվանում), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար թույլտվություն տալուն վերաբերող դրույթ նախատեսված չէ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

5. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Առաջարկը վերաբերելի է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերանագրերում նշվածերկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

6. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանմանը ներկայացվող պահանջներին՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը: Առաջարկը վերաբերելի է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

7. Նախագծի 1-5-րդ եւ 8-րդ հոդվածների համարակալված մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում 5-րդ հոդվածից հետո շարադրված հոդվածների համարակալումը շտկել՝ ըստ տրամաբանական հաջորդականության:

8. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-8-րդ մասերում նշված «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-7-րդ, 10-րդ մասերում, 7-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ» բառին:

9. Նախագծի 2-րդ հոդվածի 8-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության համայնքների» բառերը փոխարինել «Համայնքների» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված համապատասխան ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

10. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը, միաժամանակ առաջարկում ենք նույն մասում «կետերով» բառը փոխարինել «կետեր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում նշված համապատասխան բառերին:

11. Նախագծի 3-րդ հոդվածում՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, առաջարկում ենք.

1) 1-ին մասում «կետը » բառը փոխարինել «կետում » բառով, իսկ «բառով » բառը փոխարինել «կետադրական նշանով եւ բառով » բառերով,

2) 3-րդ մասում «19-րդ կետից հետո լրացնել նոր կետերով հետեւյալ բովանդակությամբ » ձեւակերպումը փոխարինել «լրացնել նոր՝ 20-21-րդ կետեր » ձեւակերպմամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել փորձաքննության արդյունքների համապատասխանությունը միմյանց, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

22.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում՝ նախատեսելով համայնքների եւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի՝ խորհրդանիշ ունենալու իրավասությունը, ինչպես նաեւ դրանք համայնքի ղեկավարի կամ ավագանու կողմից, որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար թույլտվություն տալուն վերաբերող դրույթ:

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխության արդյունքում անհամապատասխանություն է առաջանում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դրույթի հետ:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

22.06.2020թ.






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-633-01.06.2020-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-6331 -01.06.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-6332 -01.06.2020-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է հստակեցնել տե ղ ական տուրքերի եւ վճարների մի շարք տեսակների սահմանման հետ կապված իրավակարգավորումները: Մասնավորապես՝ Փաթեթով առաջարկվում է հստակեցնել համայնքի վարչական տարածքում , ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում հեղուկ վառելիքի , սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի , տեխնիկական հեղուկների վաճառքի , հանրային սննդի կազմակերպման եւ իրացման , համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար տեղական տուրքի սահմանման եւ գանձման կարգավորումները : Փաթեթով առաջարկվում է նա եւ սահմանել համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման , ինչպես նաեւ որոշակի պետական ծառայությունների մատուցման դիմաց նոր տեղական վճար ի տեսակ :

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել տեղական տուրքերի եւ վճարների որոշ տեսակների սահմանման ընթացքում առաջացող խնդիրները:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է հստակեցնել տեղական տուրքերի որոշ տեսակների սահմանման հետ կապված իրավակարգավորումները եւ ներդնել տեղական վճարի նոր տեսակներ :

3. Փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի համայնքների կողմից տեղական տուրքերի որոշ տեսակների սահմանման եւ գանձման հետ կապված իրավակարգավորումների հստակեցմանը եւ ներկայումս այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրների լուծմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

11.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-633-01.06.2020-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6331 -01.06.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6332 -01.06.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրակման ընթացքում առաջացած մի շարք խնդիրների լուծման, համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման տեղական վճար սահմանելու, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի (Երեւանի քաղաքապետի) լիազորությունների ցանկում անշարժ գույքի հասցեի տրամադրման լիազորության ավելացման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել որոշ տեղական տուրքերի սահմանումները, սահմանել համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար նոր տեղական վճարի տեսակ:

Ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի լուծելու օրենքի կիրարկումից հետո առաջացած բոլոր խնդիրները:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետ եր ի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1.1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցների ծառայություններից օգտվողների համար համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարներ:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում կատարել լրացում, ըստ որի, համայնքային ենթակայության սպորտի դպրոցների ծառայություններից օգտվողների համար նույնպես համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք լրացում կատարել նաեւ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում:

1.2. Նախագծի ամբողջ տեքստում « Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «Կառավարություն» եզրույթը:

1.3. Նախագիծն ամբողջությամբ առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

2. « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրը եւ 1-ին հոդվածը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կ սահմանվի համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար նոր տեղական վճարի տեսակ:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ համայնքի տարածքում տեղակայված անշարժ գույքի հասցեն կտրամադրվի համայնքի ղեկավարի (Երեւանի քաղաքապետի) կողմից, ինչն արդեն իսկ իրականացվում է վերջինիս կողմից՝ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման համաձայն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

16.06.2020թ.