ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-634-01.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծի (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի բաժինների եւ գլուխների համարներից հետո դրված «.» կետադրական նշաններն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումները՝
«( )7.Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:
( )
10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»: Այսինքն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը պահանջ է նախատեսում միայն հոդվածների համարները տեքստից (վերնագրից) միջակետերով բաժանելու համար, իսկ բաժինների եւ գլուխների համարակալման եւ վերնագրման դեպքում նման պահանջ չի ներկայացվում, ինչպես նաեւ անհրաժեշտ է հաշվի առնել գործող օրենսգրքերում բաժինների եւ գլուխների համարակալման եւ վերնագրման ձեւը: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծի ոչ բոլոր գլուխների համարներից հետո է դրված «.» կետադրական նշանը:
2. Նախագծի 1-ին հոդվածի մասերի, կետերի եւ ենթակետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի 14-րդ հոդվածի պահանջներին.
«( )3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի:
( )
7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով : Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով» :
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք 1-ին հոդվածի համարակալված մեկ մասի կետերը համարակալել որպես մասեր հանդիսացող պարբերություններ, իսկ 20-րդ կետի ենթակետերը՝ որպես մասի կետեր: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 56-րդ, 111-րդ, 114-րդ եւ 127-րդ հոդվածներին: Միաժամանակ առաջարկում ենք 1-ին հոդվածի մասերը համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը:
3. Նախագծի մի շարք հոդվածներ ( օրինակ՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 83-րդ, 93-րդ, 103-րդ, 145-րդ, 146-րդ եւ այլ հոդվածներ ) կազմված են մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասերի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների » :
4. Նախագծում հովածներին, հոդվածների մասերին եւ կետերին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել դրանց գրելաձեւի միասնական տեսքը: Միմյանցից տարբեր գրելաձեւեր են առկա, օրինակ, Նախագծի 15-րդ հոդվածում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 50-րդ հոդվածի 6-րդ մասում, 85-րդ հոդվածի 9-րդ եւ 11-րդ մասերում, 124-րդ, 144-րդ, 448-րդ եւ այլ հոդվածներում:
5. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք ձեւակերպումից հանել « Հայաստանի Հանրապետության » բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի 18-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը» : Նույն աառաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 473-րդ հոդվածի 1-ին մասում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին կատարված հղումի ձեւակերպմանը:
Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ մասում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին հղում կատարելիս նշել օրենսգրքի ճիշտ անվանումը:
6. Նախագծի «Եզրափակիչ դրույթ» վերնագրված 51-րդ գլուխը ներառում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելուն վերաբերող 514-րդ հոդվածը. «1. Սույնօրենսգիրքը գործողության մեջ է դրվում հատուկ օրենքով» :
Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`
1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.
2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը» :
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի՝ նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելուն վերաբերող 23-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները.
«1. Նորմատիվ իրավական ակտերն ուժիմեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչշուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից , բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժիմեջ է մտնումհրապարակվելուց հետո՝ անմիջապես:
2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժիմեջմտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:
3. Նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համար ուժիմեջմտնելու այլ ժամկետներ, քան նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժիմեջմտնելու համար: Եթե նորմատիվ իրավական ակտի որոշակի մասով այլ ժամկետում ուժիմեջմտնելու համար նորմատիվ իրավական ակտը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձեւով, ապա նորմատիվ իրավական ակտն ուժիմեջ է մտնում մասնակի: Այս դեպքում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով նորմատիվ իրավական ակտն ուժիմեջ է մտնելու այլ ժամկետում:
( )
5. Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ( ) » :
Այսպիսով՝ հարկ է նկատել, որ Նախագծի 514-րդ հոդվածում չի նախատեսվում Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ կարգավորում, որի արդյունքում պետք է գործի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ի 23-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի եզրափակիչ դրույթի կարգավորումը, մասնավորապես՝ սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի այնպիսի կարգավորում, որը կլինի որոշակի:
Հաշվի առնելով Նախագծի ծավալը, կատարվող փոփոխությունների արդյունքում նոր ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների առկայությունը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նախագծի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, եւ հետագա դիտարկումները կներկայացվեն՝ ի լրումն սույն եզրակացության:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
22.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
22 .0 6 .2020թ.