ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-639-04.06.2020-ԱՍ-011/0) եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6391 -04.06.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշվածերկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, որի արդյունքում՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը կամ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը Օրենքի 23.1-ին հոդվածի իմաստով այլեւս չի հանդիսանում «չաշխատող անձ», եւ նրա վրա, ըստ էության, նախատեսվում է տարածել այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, որը բխում է նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված Նախագծի կարգավորման առարկայից:

Հաշվի առնելով վերոնշյալը, կարծում ենք, անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, մասնավորապես, նշված կետից հանել «, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի » ձեւակերպումը:

Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանվող բառերի հետ միասին հանել նաեւ «, բացառապես» կետադրական նշանը եւ բառը՝ հաշվի առնելով նորմի արդեն իսկ սահմանված իմպերատիվ բնույթը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի փոփոխության արդյունքում անհրաժեշտ է Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ մասում «հիմք են հանդիսանում» բառերը փոխարինել «հիմք է հանդիսանում» բառերով:

4. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, որի արդյունքում՝

            «2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:»: Նշված փոփոխության արդյունքում ստացվում է, որ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում վարձատրության պահպանման դրույթի սուբյեկտների շրջանակը նեղացվում է՝ մասնավորապես,նախագծի նշված փոփոխությամբ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում վարձատրության պահպանման դրույթը զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակից տարածելի է միայն փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողներինկատմամբ: Մինչդեռ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածով զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակն շատ ավելի լայն է (Ոստիկանության համապատասխան ծառայողներ, երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք եւ այլն): Արդյունքում հասկանալի չէ նշված փոփոխության նպատակահարմարությունը:

5. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ նույն նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ» բառին:

6. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին»օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ` վարձու աշխատողներ)» բառերը, մինչդեռ «(այսուհետ` վարձու աշխատողներ)» բառերը հանելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նշված օրենքով գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց հղում կատարելիս նշվում է «վարձու աշխատող» հասկացությունը:

7. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ եւ 5-րդհոդվածների համարակալված մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

8. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «10-րդ մասից հետո լրացնել հետեւալ բովանդակությամբ 10.1-ին մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր՝ 10.1-ին մաս» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվան հաջորդող ամսվանից սկսած վեցամսյա ժամկետում»: Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւէ պատճառաբանություն չկա նման փոփոխություն կատարելու նպատակահարմարության մասով, մասնավորապես՝ հասկանալի չէ գործող կարգավորմամբ սահմանված նպաստը նշանակելու ժամկետի հաշվարկման թերությունները: Բացի այդ, կարծում ենք «օրվան հաջորդող ամսվանից» ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ, եւ պարզ չէ, թե ամսվա որ օրվանից է հաշվարկվելու վեցամսյա ժամկետը:

10. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում «մասը» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

11. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր՝ 1.1-ին մաս» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

12. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով, իսկ «բառերը» բառը՝ փոխարինել «կետադրական նշանը եւ բառերը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

13. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի պարբերություններն առաջարկում ենք համարակալել որպես հոդվածի մասեր հաշվի առնելով, որ մասնավորապես 2-րդ պարբերությունն արդեն իսկ բաժանված է ենթակետերի:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

25.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

25.06.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-639-04.06.2020-ԱՍ-011/0 ) եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6391 -04.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում՝ չաշխատող անձի), մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) համակարգերին առնչվող՝ հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:

Գործող իրավակարգավորումներին համապատասխան` «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.1-ին գլխով կարգավորվում են չաշխատող անձին մայրության նպաստի իրավունքին առնչվող հարաբերությունները: Մանավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չաշխատող անձանց մայրության նպաստի նպատակը պետությունից անվճար ծննդօգնության ծառայություն ստացող անձանց պետական բյուջեի միջոցներից միանվագ դրամական օգնություն (նպաստ) տրամադրելն է, օրենսդրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը Օրենքով սահմանվել է որպես նպաստի իրավունք տվող պայման, իսկ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Բացի դրանից, ծննդօգնության պետական հավաստագիրն այն փաստաթղթերից մեկն է, որի հիման վրա նշանակվում է մայրության նպաստ:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ սահմանված են մայրության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ այն փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ բացառությունները, երբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը նշանակվում է մայրության նպաստ:

Ծննդօգնության պետական հավաստագրերը հղիության 22-րդ շաբաթականը լրանալիս քաղաքացիներին տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած:

Խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ սահմանել է, որ եթե մայրության նպաստ նշանակելու դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ապա Ծննդօգնության պետական հավաստագիր չի ներկայացվում (այսինքն, որպես բացառություն, սահմանել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է ծննդօգնության պետական հավաստագիր չստացած կնոջը):

Չաշխատող անձի մայրության նպաստին եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաեւ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ: Հարկման հատուկ համակարգերի փոփոխությամբ պայմանավորված (վերացել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը եւ ներդրվել է միկրոձեռնարկատիրության համակարգը)՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները տրամադրվեցին միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին:

Մասնավորապես, Օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակվում է որպես չաշխատող անձ:

Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատողները չունեն խնամքի նպաստի իրավունք:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները չունեն այդ օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի իրավունք:

Չնայած այն հանգամանքին, որ եւ՛ ընտանեկան ձեռնարկատիրության, եւ՛ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերը հատուկ են, այնուհանդերձ, դրանքունեն ձեռնարկատիրական գործունեության, բովանդակային առումով, տարբեր բնութագրեր: Առաջին դեպքում ձեռնարկատիրական գործունեության համար կարեւորվում է գործունեությունը ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացնելը, իսկ մյուսի դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությանսահմանված չափանիշներին բավարարելը:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետության կողմից միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին տրվող սոցիալական երաշխիքները:

Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտը գործունեությունը դադարեցնում է անորոշ կամ որոշակի ժամկետով: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքին:

Հստակեցման կարիք ունի «հիմնական գործատու» եզրույթը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետում նշված դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստ նշանակելու պայմանները (գործունեությունը դադարեցնելու մասով), լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելու կարգը:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է, որ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար կսահմանվեն այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, իսկ ծննդօգնության պետական հավաստագիրը չի հանդիսանա չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունք տվող պայման:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված` «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ը պարունակում է ֆինանսատնտեսագիտական որոշ հիմնախնդիրներ:

3. Նախագծերի փաթեթում առկա են որոշակի թերություններ, որոնց շտկման ուղղությամբ առաջարկությունները կներկայացվեն ստորեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

I. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23.1-ին հոդվածի՝ 1-ին մասի 3-րդ կետից հանել «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը)» բառերը, սակայն առաջարկվող փոփոխությունը լիարժեք եւ ճիշտ լինելու համար անհրաժեշտ է տվյալ մասից հանել նաեւ «միկրոձեռնարկատիրության» բառից առաջ գրված «նաեւ» բառը:

2. Նախագծի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից սկսած կարգավորվում են միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության հետ կապված հարաբերությունները, սակայն այդ դրույթները ձեւակերպվում են որպես անցումային դրույթներ, ինչն էլ որոշակի խնդիրներ կառաջացնի Օրենքի մայր տեքստում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ինկորպորացման եւ կիրարկման տեսանկյունից: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված փոփոխությունները ձեւակերպել եւ ընդունել որպես Օրենքի հիմնական դրույթներ` նոր 23.3-րդ հոդվածի տեսքով:

II. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով, այսինքն` առաջարկվում է գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարն առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեքի փոխարեն սահմանել հինգ աշխատանքային օրերի համար վճարվող նպաստով, ինչն էլ նշանակում է, որ էականորեն ավելանալու է ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման առումով գործատուների ֆինանսական բեռը` պետական բյուջեի բեռի թեթեւացման դիմաց: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ համեմատաբար թեթեւ հիվանդությունների դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որպես կանոն, տրվում է մեկ շաբաթով, ապա կստացվի, որ բազմաթիվ դեպքերում պետությունն ընդհանրապես չի մասնակցի ժամանակավոր անաշխատունակության համար սահմանված պետական նպաստի վճարման գործընթացին : Տվյալ մոտեցումն, ինչպես նշեցինք, էականորեն կմեծացնի նաեւ գործատուների ֆինանսական բեռը, ինչը ոչ միայն չի կարող ընդունելի լինել նոր կորոնավիրուսի հետ կապված տնտեսական առաջիկա ճգնաժամի ֆոնին, այլեւ կնպաստի աշխատողների սոցիալական իրավունքների ոտնահարման դեպքերի ավելացմանը եւ գործատուների կողմից աշխատողների կրճատումներին:

2. Նախագծի 7-րդ հոդվածով, այնպես` ինչպես նախորդ նախագծի դեպքում, կարգավորվում են միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության հետ կապված հարաբերությունները, սակայն այդ դրույթները ձեւակերպվում են որպես անցումային դրույթներ, ինչն էլ որոշակի խնդիրներ կառաջացնի Օրենքի մայր տեքստում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ինկորպորացման եւ կիրարկման տեսանկյունից: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված փոփոխությունները ձեւակերպել եւ ընդունել որպես Օրենքի հիմնական դրույթներ` նոր 25.1-րդ հոդվածի տեսքով:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի, որից հետո դրա ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

15.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-639-04.06.2020-ԱՍ-011/0 ) եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6391 -04.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում՝ չաշխատող անձի), մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) համակարգերին առնչվող՝ հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:

Ներկայում գործող` «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.1-ին գլխով կարգավորվում են չաշխատող անձին մայրության նպաստի իրավունքին առընչվող հարաբերությունները:

Ելնելով այն հանգամանքից, որ չաշխատող անձանց մայրության նպաստի նպատակը պետությունից անվճար ծննդօգնության ծառայություն ստացող անձանց պետական բյուջեի միջոցներից միանվագ դրամական օգնություն (նպաստ) տրամադրելն է, օրենսդրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը Օրենքով սահմանվել է որպես նպաստի իրավունք տվող պայման, իսկ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած դեպքերի: Բացի դրանից, ծննդօգնության պետական հավաստագիրն այն փաստաթղթերից մեկն է, որի հիման վրա նշանակվում է մայրության նպաստ:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ սահմանված են մայրության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ այն փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ բացառությունները, երբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը նշանակվում է մայրության նպաստ:

Չաշխատող անձի մայրության նպաստին եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաեւ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ: Հարկման հատուկ համակարգերի փոփոխությամբ պայմանավորված (վերացել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը եւ ներդրվել է միկրոձեռնարկատիրության համակարգը)՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները տրամադրվեցին միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին:

Մասնավորապես, Օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակվում է որպես չաշխատող անձ:

Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատողները չունեն խնամքի նպաստի իրավունք:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները չունեն այդ օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի իրավունք:

Չնայած այն հանգամանքին, որ եւ՛ ընտանեկան ձեռնարկատիրության, եւ՛ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերը հատուկ են, այնուհանդերձ, դրանքունեն ձեռնարկատիրական գործունեության, բովանդակային առումով, տարբեր բնութագրեր: Առաջին դեպքում ձեռնարկատիրական գործունեության համար կարեւորվում է գործունեությունը ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացնելը, իսկ մյուսի դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությանսահմանված չափանիշներին բավարարելը:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետության կողմից միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին տրվող սոցիալական երաշխիքները:

Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտը գործունեությունը դադարեցնում է անորոշ կամ որոշակի ժամկետով: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքին:

Հստակեցման կարիք ունի «հիմնական գործատու» եզրույթը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետում նշված դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստ նշանակելու պայմանները (գործունեությունը դադարեցնելու մասով), լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելու կարգը:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է, որ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար կսահմանվեն այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, իսկ ծննդօգնության պետական հավաստագիրը չի հանդիսանա չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունք տվող պայման:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված` «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ը պարունակում է որոշ սոցիալական հիմնախնդիրներ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

2. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունը:

Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է գործող Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում` գործատուի միջոցների հաշվին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարն առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեքի փոխարեն սահմանել հինգ աշխատանքային օրով, որից, մի կողմից, կավելանա գործատուների ֆինանսական բեռը, մյուս կողմից, կթեթեւանա պետական բյուջեն: Տվյալ պարագայում, եթե որոշ հիվանդությունների դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բուժ. հաստատությունների կողմից սովորաբար տրամադրվում է մեկ շաբաթով, ապա այս փոփոխության դեպքում, պետությունը` ըստ էության, ժամանակավոր անաշխատունակության պետական նպաստի վճարումից կազատվի:

Այսօրինակ դիրքորոշումը, կարծում ենք, կբերի գործատուների կողմից աշխատողների կրճատումների եւ կնպաստի աշխատողների սոցիալական խնդիրների ավելացման:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի, որից հետո վերջինիս ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

15.06.2020 թ .