ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-641-04.06.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»
օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:
Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)
19.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)
19 .0 6 .2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-641-04.06.2020-ՏԵ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որի նպատակն է` համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում: Մասնավորապես`
ա) Լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին հետեւյալ տեղեկությունները (ըստ յուրաքանչյուր անդամ պետության).
1. այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են ֆինանսական կազմակերպությունների գործունեության եւ ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված հարցերի, եթե այդ նախագծերը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հասանելի են դարձվում անսահմանափակ թվով անձանց,
2. անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների եւ գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
3. թույլտվությունների եւ (կամ) լիցենզիաների (պետական գրանցման մասին վկայականների) տեսակը եւ տրամադրման ամսաթիվը,
4. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների ակտիվները,
5. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների պարտավորությունները,
6. այլ տեղեկություններ, որոնք չեն հակասում անդամ պետությունների օրենսդրությանը:
բ) Իրենց իրավասության (լիազորությունների) շրջանակներում լիազոր մարմինները ցանկացած լիազոր մարմնի հարցման հիման վրա իրականացնում են տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ տեղեկությունների, փոխանակում հնարավորինս լիարժեք ծավալով, ներառյալ հետեւյալ տեղեկությունները.
1. պետական գրանցում, լիցենզիայով (թույլտվությամբ) նախատեսված գործունեություն, այլ անդամ պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպության բաժնետոմսերի (մասնակցության բաժնեմասերի) ձեռքբերման համար համաձայնության տրամադրում կամ տրամադրման մերժում, բանկային խմբի (բանկային հոլդինգի), բանկային կոնգլոմերատի կազմ, հիմնական (մայր) կազմակերպության կառավարում եւ ներքին հսկողության համակարգ, բաժնետերեր (մասնակիցներ), փոխկապակցված անձինք, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաեւ կազմակերպություններ, որոնց դեպքում այլ անդամ պետության ֆինանսական շուկայում գործող կազմակերպությունը կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ կերպ հնարավորություն ունի կանխորոշելու նշված կազմակերպությունների կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները,
2. այլ տեղեկություններ, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են լիազոր մարմինների իրավասությանը (լիազորություններին):
Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ սահմանված չեն:
Փորձաքննության արդյունքները
1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում, այն ՀՀ պետական բյուջեի համար եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման դրույթների չի պարունակում:
3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ նպաստել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացի համակարգմանը եւ ընդլայնմանը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)
22.06.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, փոխանակման մասին » 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին » արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 6 41- 0 4 ․ 06 ․ 2020 -ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որի նպատակն է՝ համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը : Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը , որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում , ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը , որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին ` որոշակի պայմանների բավարարման դեպքում : Մասնավորապես `
ա. Լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին հետեւյալ տեղեկությունները.
. անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների եւ գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
. թույլտվությունների եւ (կամ) լիցենզիաների (պետական գրանցման մասին վկայականների) տեսակը եւ տրամադրման ամսաթիվը,
. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների ակտիվները,
. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների պարտավորությունները,
. այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են ֆինանսական կազմակերպությունների գործունեության եւ ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված հարցերի, եթե այդ նախագծերը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հասանելի են դարձվում անսահմանափակ թվով անձանց, եւ այլն:
բ. Իրենց իրավասության (լիազորությունների) շրջանակներում լիազոր մարմինները ցանկացած լիազոր մարմնի հարցման հիման վրա իրականացնում են տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ տեղեկությունների, փոխանակում հնարավորինս լիարժեք ծավալով, ներառյալ հետեւյալ տեղեկությունները.
. պետական գրանցում, լիցենզիայով (թույլտվությամբ) նախատեսված գործունեություն, այլ անդամ պետությունումգրանցված ֆինանսական կազմակերպության բաժնետոմսերի (մասնակցության բաժնեմասերի) ձեռքբերման համար համաձայնության տրամադրում կամ տրամադրման մերժում, բանկային խմբի (բանկային հոլդինգի), բանկային կոնգլոմերատի կազմ, հիմնական (մայր) կազմակերպության կառավարում եւ ներքին հսկողության համակարգ, բաժնետերեր (մասնակիցներ), փոխկապակցված անձինք, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաեւ կազմակերպություններ, որոնց դեպքում այլ անդամ պետության ֆինանսական շուկայում գործող կազմակերպությունը կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ կերպ հնարավորություն ունի կանխորոշելու նշված կազմակերպությունների կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները, եւ այլն:
Փորձաքննության արդյունքները
1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .
- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղադրվեն ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին տեղեկություններ,
- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը նախատեսված տեղեկությունների հասանելիությունն ապահովվի եռամսյակի համար՝ հաշվետու եռամսյակին հաջորդող 60 օրացույցային օրվանից ոչ ուշ, իսկ տարվա արդյունքներով՝ հաշվետու տարվան հաջորդող 120 օրացույցային օրվանից ոչ ուշ, հատուկ նախատեսված բաժնում,
- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում ուղարկի միայն իր գործառույթների իրականացման նպատակներով,
- ապահովել, որ գաղտնի տեղեկատվությունը չփոխանցվի որեւէ երրորդ կողմի առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազոր մարմինների կողմից գրավոր համաձայնության,
- ընդունել, որ ՀՀ լիազոր մարմինն ինքն է կրում ՀՀ տարածքում Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը, եթե լիազոր մարմինների կողմից այլ կարգ չի համաձայնեցվում, եւ այլն:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վավերացնելով արձանագրությունը, պայմաններ կստեղծվի ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
18.0 6 .2020թ.