ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-650-12.06.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք 1-ին հոդվածում «2017թ.» ձեւակերպումը փոխարինել «2017 թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ »:

Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

25.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմա մբ առաջան ում է նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն:

Արդարադատության նախարարության՝ «Պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության մեջ նշված է, որ պայմանագրում առկա են նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում հավելել, որ Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը (Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0), որով նախատեված են նաեւ միջազգային համագործակցության եւ համատեղ արտադրության վերաբերյալ դրույթներ:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

25 .0 6 .2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-650-12.06.2020-ԳԿ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի (վերանայված) կոնվենցիան , որի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների հետ կինոարտադրության ոլորտում համագործակցությունը սերտացնելու եւ կինեմատոգրաֆիական համատեղ արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ:

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2018 թ. հունվարի 24-ին: 2019թ. նոյեմբերի 13-ի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 30 պետություն, ուժի մեջ է մտել 16 պետության համար: Կոնվենցիայի նպատակն է խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը:

Կոնվենցիայի նպատակն է արդիականացնել 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպական կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 1-ին), ինչպես նաեւ ապահովել իրավական եւ ֆինանսական շրջանակ` կողմ հանդիսացող երեք եւ ավելի երկրներում հիմնված կինեմատոգրաֆիական ընկերությունների ներգրավմամբ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի համատեղ արտադրության համար: Վերանայված Կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ որպես երկկողմ շրջանակ` կողմերի միջեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության վերաբերյալ առանձին պայմանագրի բացակայության պարագայում:

Կոնվենցիայի վավերացումը Հայաստանի Հանրապետությանըհնարավորություն կընձեռի.

- տեղական կինոարտադրողների համար ապահովել իրավական առավել լայն եւ արդիական շրջանակ համատեղ կինոմատոգրաֆիական արտադրության նախագծեր իրականացնելու համար, ինչպես նաեւ օգտագործել սույն Կոնվենցիան այն դեպքերում, երբ առկա չեն համատեղ արտադրության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր,

- լրացուցիչ խթան կարող է հաղորդել Հայաստանում կինոարտադրության ոլորտին,

- նկատի ունենալով, որ կինեմատոգրաֆիան կարեւորագույն արտահայտչամիջոց է հանդիսանում հասարակության ներսում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավագիտակցությունն ամրապնդելու համար` վավերացնելով սույն Կոնվենցիան Հայաստանը կբարձրացնի նաեւ իր միջազգային հեղինակությունը նշյալ սկզբունքների խթանման, ինչպես նաեւ ԵԽ իրավական համակարգին առավել մեծ ներգրավվածության տեսանկյունից:


Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Կոնվենցիայով, մասնավորապես` դրա 5-րդ, 6-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսվող միջոցառումները կարող են ենթադրել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում եւ պետական բյուջեի ծախսերի ավելացում:

3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

4. Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ չի նախատեսում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

24.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան(վերանայված ) վավերացնելու մասին »(փաստաթղթային կոդ՝ Կ- 6 50-12 06 2020 -ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված), որի նպատակն է խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը :

Կոնվենցիայի նպատակն է արդիականացնել 1992 թվականի հոկտեմբերի 2- ին ստորագրված Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպական կոնվենցիան ( Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005 թ . ապրիլի 1- ին ), ինչպես նաեւ ապահովել իրավական եւ ֆինանսական շրջանակ ` կողմ հանդիսացող երեք եւ ավելի երկրներում հիմնված կինեմատոգրաֆիական ընկերությունների ներգրավմամբ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի համատեղ արտադրության համար : Վերանայված Կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ որպես երկկողմ շրջանակ ` կողմերի միջեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության վերաբերյալ առանձին պայմանագրի բացակայության պարագայում :

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը հանդիսանում է ոչ միայն օրինակելի եւ արդյունավետ համագործակցություն իրականացնող , այլեւ Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդման եւ կառույցի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման քննարկումներում գործուն ներգրավվածություն ունեցող պետություն :

2019 թ . հունիսի 17- ին ՀՀ ԱԳՆ - ում ԱԳ նախարար Զոհրաբ Մանացականյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի - Դրագոնիի կողմից տրվել է Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ . Գործողությունների ծրագիրը պաշտոնական մեկնարկը :


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Կոնվենցիայի վավերացումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռի .

- Տեղական կինոարտադրողների համար ապահովել իրավական առավել լայն եւ արդիական շրջանակ համատեղ կինոմատոգրաֆիական արտադրության նախագծեր իրականացնելու համար , ինչպես նաեւ օգտագործել սույն Կոնվենցիան այն դեպքերում , երբ առկա չեն համատեղ արտադրության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ,

- Լրացուցիչ խթան կարող է հաղորդել Հայաստանում կինոարտադրության ոլորտին ,

- Նկատի ունենալով , որ կինեմատոգրաֆիան կարեւորագույն արտահայտչամիջոց է հանդիսանում հասարակության ներսում ժողովրդավարության , մարդու իրավունքների իրավագիտակցությունն ամրապնդելու համար ` վավերացնելով սույն Կոնվենցիան Հայաստանը կբարձրացնի նաեւ իր միջազգային հեղինակությունը նշյալ սկզբունքների խթանման , ինչպես նաեւ ԵԽ իրավական համակարգին առավել մեծ ներգրավվածության տեսանկյունից :

Կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ որպես երկկողմ շրջանակ ` կողմերի միջեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության վերաբերյալ առանձին պայմանագրի բացակայության պարագայում :


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տեղական կինոարտադրողների համար իրավական առավել լայն եւ արդիական շրջանակի ապահովում ` համատեղ կինոմատոգրաֆիական արտադրության նախագծեր իրականացնելու համար , ինչպես նաեւ Հայաստանում կինոարտադրության ոլորտի խթանում :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

22.0 6 .2020թ.