ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-654-12.06.2020-ՊԻ-011/0) եւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6541 -12.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին»
եւ
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)
իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագ ծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագծերի փաթեթը ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օ րենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներով Ազգային ժողովի կողմից մրցութային խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման կոլեգիալության սկզբունքը փոխարինվում է միանձնյա սկզբունքով՝ թեկնածուի առաջադրման իրավունքը վերապահելով Ազգային ժողովի նախագահին, մինչդեռ մյուս կոլեգիալ մարմինների դեպքում, այն է՝ Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Փաստաբանների պալատ, այդ սկզբունքը շարունակում է պահպանվել: Նման մոտեցումը, կարծում ենք, կարող է հանգեցնել սահմանադրական մարմինների միջեւ որոշակի խտրականության առաջացման: Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ Նախագծերի փաթեթի հիմնավորումից բխում է, որ գործնականում առկա է խնդիր, որը պահանջում է որոշակի լուծում: Մասնավորապես՝ հիմնավորման մեջ նշված է. « Նման կարգավորման պայմաններում գործնականում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր չի լինում ապահովել ԱԺ խմբակցությունների համախոհությունը, ինչը փաստացի Ազգային ժողովին զրկում է թեկնածուի առաջադրման հնարավորությունից եւ, միաժամանակ, մրցութային հանձնաժողովի ձեւավորման գործընթացը կանգնեցնում փակուղու առաջ » : Կարծում ենք, որ միշտ չէ, որ կարելի է բացառել խմբակցությունների միջեւ համախոհության առկայության հնարավորությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կա՛մ գործող կարգավորումներից հանել կոլեգիալության կարգով առաջադրումներ կատարելու սկզբունքը՝ թեկնածուի առաջադրման իրավունք վերապահելով նաեւ Վարչապետին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Փաստաբանների պալատի նախագահին՝ Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի փոխարեն, կա՛մ խմբակցությունների համար պահպանել համախոհության գալու հնարավորությունը՝ նախատեսելով որոշակի ժամկետ, որի ընթացքում կոնսենսուսի չգալու դեպքում թեկնածուի առաջադրման իրավունքը կանցնի, օրինակ՝ Ազգային ժողովի նախագահին կամ Ազգային ժողովի խորհրդին:
2. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի կողմից թեկնածու առաջադրելու համար հստակ ժամկետ է նախատեսվում (տասնօրյա ժամկետ), մինչդեռ Ազգային ժողովի նախագահի կողմից թեկնածու առաջադրելու համար ժամկետի նախատեսումը բացակայում է: Ուստի, առաջարկում ենք սույն նախագծով Ազգային ժողովի նախագահի կողմից տասնօրյա ժամկետում թեկնածու առաջադրելու վերաբերյալ դրույթ եւս նախատեսել:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
3. Առաջարկում ենք ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում նշված օրենքին հղում այլեւս չի կատարվում: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 19.1) կետով » բառերը փոխարինել «մասում լրացնել նոր ՝ 19.1 -ին կետ » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հետո համարակալված «1)» մասը հանել, քանի որ Նախագծով միայն մեկ լրացում է կատարվում եւ համարակալման անհրաժեշտությունը բացակայում է:
6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան» բառերը փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:
7. Առաջարկում ենք ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ՝ հետեւյալ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթ ի համապատասխանո ւթյունը խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ի ն :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
02.07.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագ ծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագ ծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
02.07.2020թ.