ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-655-15.06.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակը շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայումն է` նպատակ ունենալով համակարգը դարձնել ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից ավելի նպաստավոր:

Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ. հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով եւ այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով:

Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն:

Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կանխավճարների գործող համակարգը բավարար չափով ճկուն չէ, եւ այդ պատճառով ներկա տնտեսական իրավիճակում տնտեսավարող սուբյեկտների համար հանգեցրել է ընթացիկ իրացվելիության խնդիրների: Մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտներից շատերը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը չկարողանալով կանխատեսել հնարավոր տնտեսական դժվարությունները, հարկային մարմին չեն ներկայացրել շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու հայտարարություններ, ինչի արդյունքում ստիպված են ընթացիկ տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարները կատարել նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ցանկացած տնտեսություն զարգանում է պարբերաշրջաններով, ինչը նշանակում է, որ զարգացման այս կամ այն փուլում տնտեսական եւ այլ շոկերը անխուսափելի են ինչպես ամբողջ տնտեսության համար, այնպես էլ առանձին ճյուղերում եւ նույնիսկ առանձին տնտեսավարող սուբյեկտների մոտ: Այդ շոկերը հանգեցնում են տնտեսվարող սուբյեկտների (այս դեպքում` շահութահարկ վճարողների) իրացվելիության տատանումների եւ կանխիկ հոսքերի կառավարման խնդիրների: Ընդ որում, նշված շոկերը եւ մասնավորապես` խոշոր շոկերի (անկումներ եւ ճգնաժամեր) տեղի ունենալու ժամանակահատվածը հիմնականում անկանխատեսելի է, այդ իսկ պատճառով շատ տնտեսավարող սուբյեկտներ դժվարությամբ կարող են կանխատեսել, թե շոկերը տվյալ տարվա որ եռամսյակում են տեղի ունենալու: Այս պայմաններում կարեւոր է շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին ճկուն կերպով արձագանքել այդ շոկերին եւ իրացվելիության տատանումներին` ապահովելու համար այդ շոկերի սահուն հաղթահարումը եւ վերադարձը դեպի բնականոն զարգացման:

Շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը կարեւոր է նաեւ մակրո մակարդակում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ իրականացման տեսանկյունից: Մասնավորապես, դրա կիրառումը հնարավորություն կտա ապագայում ավելի արդյունավետ կերպով մեղմել տնտեսական տատանումները` ավտոմատ կերպով արձագանքելով շոկերին եւ դրանց հետեւանքով առաջացող իրացվելիության խնդիրներին:

Այս կապակցությամբ առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում:

Նախագծի ընդունման եւ կիրառության արդյունքում նախատեսվում է շահութահարկի կանխավճարների համակարգը դարձնել ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից` նպաստավոր: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի ընդունումը բարենպաստ ազդեցություն կունենա հանրապետության բիզնես միջավայրի վրա:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ կնպաստի շահութահարկի կանխավճարների համակարգի կատարելագործման եւ տնտեսվարողների համար այդ համակարգն առավել բարենպաստ դարձնելու գործընթացին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

15.06.2020թ.






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-655-15.06.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակը շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայումն է` նպատակ ունենալով համակարգը դարձնել ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից ավելի նպաստավոր:

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ.

- հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով, եւ

- այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով:

Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն:

Բանը նրանում է, որ շահութահարկի կանխավճարների գործող համակարգը բավարար չափով ճկուն չէ, եւ այդ պատճառով ներկա տնտեսական իրավիճակում տնտեսավարող սուբյեկտների համար հանգեցրել է ընթացիկ իրացվելիության խնդիրների: Մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտներից շատերը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը չկարողանալով կանխատեսել հնարավոր տնտեսական դժվարությունները, հարկային մարմին չեն ներկայացրել շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու հայտարարություններ, ինչի արդյունքում ստիպված են ընթացիկ տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարները կատարել նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով:

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ ցանկացած տնտեսություն զարգանում է պարբերաշրջաններով, ինչը նշանակում է, որ զարգացման այս կամ այն փուլում տնտեսական եւ այլ շոկերը անխուսափելի են ինչպես ամբողջ տնտեսության համար, այնպես էլ առանձին ճյուղերում եւ նույնիսկ առանձին տնտեսավարող սուբյեկտների մոտ: Այդ շոկերը հանգեցնում են տնտեսվարող սուբյեկտների (այս դեպքում` շահութահարկ վճարողների) իրացվելիության տատանումների եւ կանխիկ հոսքերի կառավարման խնդիրների: Ընդ որում, նշված շոկերը եւ մասնավորապես` խոշոր շոկերի (անկումներ եւ ճգնաժամեր) տեղի ունենալու ժամանակահատվածը հիմնականում անկանխատեսելի է, այդ իսկ պատճառով շատ տնտեսավարող սուբյեկտներ դժվարությամբ կարող են կանխատեսել, թե շոկերը տվյալ տարվա որ եռամսյակում են տեղի ունենալու: Այս պայմաններում կարեւոր է շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին ճկուն կերպով արձագանքել այդ շոկերին եւ իրացվելիության տատանումներին` ապահովելու համար այդ շոկերի սահուն հաղթահարումը եւ վերադարձը դեպի բնականոն զարգացման:

Շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը կարեւոր է նաեւ մակրո մակարդակում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ իրականացման տեսանկյունից: Մասնավորապես, դրա կիրառումը հնարավորություն կտա ապագայում ավելի արդյունավետ կերպով մեղմել տնտեսական տատանումները` ավտոմատ կերպով արձագանքելով շոկերին եւ դրանց հետեւանքով առաջացող իրացվելիության խնդիրներին:

Այս կապակցությամբ առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում:

Ներկայացված Նախագծի ընդունման եւ կիրառության արդյունքում նախատեսվում է շահութահարկի կանխավճարների համակարգը դարձնել ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից` նպաստավոր: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը բարենպաստ ազդեցություն կունենա հանրապետության բիզնես միջավայրի վրա, կ լուծի դրանով հետապնդվող խնդիրը եւ կնպաստի շահութահարկի կանխավճարների համակարգի կատարելագործման եւ տնտեսվարողների համար այդ համակարգն առավել բարենպաստ դարձնելու գործընթացին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

15.06.2020 թ .