ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-656-15.06.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել հետեւյալ փոփոխությունը.
«Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի » բառերը փոխարինել «Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով : Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: » բառերով: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նկատել հետեւյալը.
1) փոփոխությունը կատարվում է Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության մեջ, որով, ըստ էության, նոր խմբագրությամբ է շարադրվում նշված պարբերության վերջին նախադասությունը: Հետեւաբար, նշված փոփոխությունը պետք է կատարվի ոչ թե նշված բառերը նախատեսվող բառերով փոխարինելու միջոցով, այլ համապատասխան նախադասությունը նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Միաժամանակ անհրաժեշտ է փոփոխվող նախադասությունը նշել ամբողջական՝ մասնավորապես «դեպքերի» բառից հետո նշել նաեւ վերջակետը:
2) փոփոխող ՝ նոր խմբագրությամբ նախատեսված նախադասությունների մեջ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառեր ը փոխարինել «Կառավարության որոշմամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը եւ հաշվի առնելով, որ համապատասխան կարգը հաստատված է Կառավարության 2020 թվականի հունիսի 4 -ի թիվ 914-Ն որոշմամբ: Միաժամանակ առաջարկո ւ մ ենք «պետական բյուջե» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան ձեւակերպումները , Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:
3) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունն ու լրացումը նախատեսել առանձին մասերով:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Ամրացված գույքի օգտագործման » բառերից հետո լրացնել «(բացառությամբ վարձակալության)» բառերը, որի արդյունքում նշված մասի երրորդ պարբերությունը շարադր վելու է հետեւյալ խմբագրությամբ. «Ամրացված գույքի օգտագործման (բացառությամբ վարձակալության) արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ:»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ փակագծերում , որպես կանոն, նշվում է նախորդ ող բառի բացատրությունը: Հետեւաբար, հաշվի առնելով նշվածը եւ Օրենքում կիրառվող համապատասխան ձեւակերպումները՝ առաջարկում ենք «Ամրացված գույքի » բառերը փոխարինել «Վարձակալության չհանձնված ամրացված գույքի » բառերով կամ այլ եղանակով բացառությունը նախատեսել փակագծերից դուրս:
3. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում «2001» թվից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառեր ի ն :
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ`
Զ. Հովասափյան (հե
ռ.` 011-513-248), (118)
,
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)
06.07.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ`
Զ. Հովասափյան (հե
ռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)
06.07.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-656-15.06.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը
(
այսուհետ
`
Նախագիծ
)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես` առաջարկվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվումՀայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով, իսկ «Ամրացված գույքի օգտագործման» բառերից հետո լրացնել «բացառությամբ վարձակալության» բառերը:
Նախագծի ընդունման արդյունքում, ըստ Նախագծի հինավորման, իրավական կարգավորում կստանա ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը, որը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀկառավարության դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
3. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գույքի կառավարման բնագավառում օրենսդրական հիմքերի բացերը լրացնելու, ընթացակարգերը պարզեցնելու եւ հստակեցնելու, վարչարարությունը կրճատելու, պետական բյուջեի մուտքերն ավելացնելու, ինչպես նաեւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն:
Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)
02.07.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-656-15.06.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված միասնական մոտեցմամբ:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունման դեպքում կպարզեցվի ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման ամրագրված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը, կկրճատվի վարչարարությունը, կավելանան պետական բյուջեի մուտքերը եւ կընդլայնվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)
22.06.2020թ