ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0 ) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6581 -17.06.2020-ԳԿ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6582 -17.06.2020-ԳԿ-011/0 ) , ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6583 -17.06.2020-ԳԿ-011/0 ) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Կինեմատոգրաֆիայի մասին» , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթ ի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթ ը ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապ ա տասխանու թյան վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 16-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում թույլատրվում է պետական կամ հանրային գույքի օգտագործման, բնության պահպանության, հասարակական կարգի պահպանման, անվտանգության, անխափան երթեւեկության եւ ազատ տեղաշարժի ապահովման, այլոց առողջության եւ իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ ընդհանուր պատասխանատվության եւ դժբախտ պատահարներից ապահովագրության հետ կապված օրենքով նախատեսված պահանջները կառավարության սահմանած կարգով բավարարելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջը չի տարածվում, եթե ֆիլմի նկարահանումն իրականացվում է մասնակիցների փոքրաթիվ խմբի ներգրավմամբ եւ առանց հատուկ հնարքների կամ բարդ տեխնիկայի կիրառման»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը »:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ »:

Մասնավորապես, համաչափության եւ որոշակիության սահմանադրական սկզբունքների համաձայն` սահմանափակումները եւ սահմանափակումից բացառություն նախատեսող նորմերը հստակ պետք է նախատեսված լինեն օրենքներով, որպեսզի համապատասխան օրենքի հասցեատիրոջ համար պարզ լինի՝ ինչ ծավալով են սահմանափակվում իր իրավունքները: Սահմանափակումները եւ դրանցից բացառություններըպետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերը ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել, որ Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հանրային տարածքներում ֆիլմի նկարահանման համար տրվում է թույլտվություն, սակայն Նախագծով չի նախատեսվում հանրային տարածքներում ֆիլմի նկարահանման համար թույլտվության տրամադրման կարգը, թույլտվության տրամադրման ընթացակարգը, մասնավորապես՝ ու ՞ մ կողմից է տրամադրվում թուլտվությունը, ի ՞ նչ պայմանների համապատասխանության դեպքում:

Բացի այդ, Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է նշված սահմանափակումից բացառություն, որի համաձայն՝ հանրային տարածքներում ֆիլմի նկարահանումը կարող է իրականացվել առանց թույլտվության, եթե ֆիլմի նկարահանումն իրականացվում է մասնակիցների փոքրաթիվ խմբի ներգրավմամբ եւ առանց հատուկ հնարքների կամ բարդ տեխնիկայի կիրառման: Կարծում ենք, որոշակի չէ «փոքրաթիվ խումբ» հասկացությունը եւ իրավակիրառ պրակտիկայում կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:

Հարկ է նշել նաեւ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում առանց օրենքով նախատեսված պահանջները բավարարելու հանրային տարածքներում ֆիլմի նկարահանման իրականացման համար:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի 16-րդ հոդվածը կարող է հակասություն առաջացնել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի հետ:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. ֆիլմի հասկացություն

1. «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ «10) կինոժառանգություն` ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող եւ հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութ, ֆիլմի բնօրինակ կամ բնօրինակ պատճե , ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաներ (ռեկվիզիտ, կահույք, բեմադրական իր, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական եւ անշարժ գույք .»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ հասկանալի չէ «բնօրինակ պատճե» եզրույթը: Հետեւաբար, իրավակիրառ պրակտիկայում որոշակության հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծում սահմանել վերջինիս հասկացությունը: Եզրույթը նախատեսված է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածում եւ Նախագծերի փաթեթի մեջ ներառված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

2. Նախագիծ 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն` «տնտեսվարող սուբյեկտ` կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ .»:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն` «Ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտ , ում նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվում է ֆիլմարտադրությունը.»:

Վերոնշյալ իրավակարգավորումներից բխում է, որ ֆիլմարտադրող կարող է համարվել միայն իրավաբանական անձը, սակայն հարկ է նկատել, որ անհատ ստեղծագործող ֆիզիկական անձը, ով կարող է ունենալ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ, ֆիլմ արտադրելիս նման իրավակարգավորումների գործողության դեպքում չի համարվելու ֆիլմարտադրող: Հասկանալի չէ նման սահմանափակման իրավաչափ նպատակը, մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչու է ֆիլմարտադրությամբ զբաղվելու իրավունք տրամադրվում միայն իրավաբանական անձին եւ ոչ անհատ ձեռնարկատիրոջը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի համաձայն` «ֆիլմի վարձույթ` ֆիլմի բնօրինակի, բնօրինակ պատճենների կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրում.»:

Հարկ է նկատել, որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքի իմաստով վարձույթ է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը` ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առեւտրային օգուտ ստանալու նպատակով »:

Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետում արտացոլել վարձույթի կարեւոր հատկանիշներից մեկը, այն է՝ օգտագործման տրամադրումը՝ տնտեսական կամ առեւտրային օգուտ ստանալու նպատակով:

4. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրում եւ Նախագծի ամբողջ տեքստում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն իրենց հոլովաձեւերով առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ իր համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումները եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Այնուհետեւ անհրաժեշտություն կառաջանա Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(այսուհետ՝ կառավարություն)» ձեւակերպումը եւ ամբողջ տեքստում «կառավարություն» բառը իր հոլովաձեւերով նշել մեծատառով: Սույն կետով նշված հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ «(այսուհետ՝ պետական բյուջե)» ձեւակերպումը:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «5) հաստատում է ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու կարգը եւ առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը.»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները սահմանված են «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածով, որով սահմանված չէ ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության աշխատելու վերաբերյալ կարգավորում: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված է, որ «Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել՝ (…) դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք»: Նույն հոդվածի 1-ին մասի «ժե» ենթակետով սահմանված է, որ «Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել՝(…) ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները.», ըստ որի ՝ Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշմամբ հաստատված ցանկում եւս, որպես մասնագիտություն, առկա չէ Նախագծով նախատեսված համապատասխան բացառության հնարավորությունը: Հետեւաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ նշված օրենքը կարգավորում է օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու եւ բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաեւ օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերությունները, առաջարկումենք ապահովել Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի միմյանց համապատասխանությունը՝ համապատասխան լրացումներ կամ փոփոխություններ կատարելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածում:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված է, որ Կառավարությունը հաստատում է հավաստագիր տրամադրելու կարգը եւ վարձույթի վկայական տրամադրելու կարգը: Նշված կետերում առաջարկում ենք «տրամադրելու» բառից հետո լրացնել «եւ գործողությունը դադարեցնելու» բառերը, քանի որ Նախագծի համապատասխանաբար 22-րդ եւ 23-րդ հոդվածներով նախատեսված են հավաստագրի եւ վարձույթի վկայականի տրամադրման եւ գործողության դադարեցման հիմքերը, որոնցից բխող ընթացակարգային նորմերը կարծում ենք պետք է ամրագրվեն Կառավարության կողմից հաստատվող վերոնշյալ կարգերով:

7. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «դրամագլխին » բառն առաջարկում ենք փոխարինել «ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին» բառերով` հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ »:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում առաջարկում ենք «խորհրդի» բառից հետո լրացնել «անդամի» բառը՝ հաշվի առնելով Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաեւ այն, որ խորհրդի 7 անդամներից չորսն ընտրվում են լիազոր մարմնի կողմից:

9. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմինը (այսուհետ` ազգային մարմին)` (…) 4) ապահովում է պայմաններ ոլորտի կրթական համակարգի զարգացման համար»:

Հարկ է նկատել, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետի համաձայն` «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության եւ լեզվի, հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդման, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման եւ զարգացման, գիտական եւ գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման , կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի համակարգերի որակի եւ արդյունավետության մոնիտորինգի եւ գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի ՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման եւ զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման եւ կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգեւոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը »:

Վերոնշյալ իրավակարգավորման հիման վրա նշենք, որ կրթական ամբողջ համակարգի զարգացումը դրված է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վրա, մինչդեռ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ոլորտի կրթական համակարգի զարգացման պայմանների ապահովման լիազորությունը կրում է կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմինը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետին:

10. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում առաջարկում ենք ուղղել վրիպակը` «կրկնօրինակամը» բառը փոխարինել «կրկնօրինակմանը» բառով:

11. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված անդամություն չունեցող «Հայֆիլմ» ինստիտուտ անվանումով ոչ առեւտրային կազմակերպություն է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումը»: Առաջարկում ենք նշված իրավադրույթում « ոչ առեւտրային» բառերից առաջ ավելացնել « պետական» բառը՝ ազգային մարմնի իրավական կարգավիճակի եւ նրա նկատմամբ կիրառելի օրենսդրության հստակեցման նպատակով:

12. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ Գլխի վերնագրում ուղղել վրիպակը՝ «ԴՐԱՄԱԳԼՈՒԾԸ» բառը փոխարինել «ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ» բառով:

13. Նախագծի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին .

1) սցենարի հեղինակը կամ բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,

2) ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են,

3) ֆիլմի ստեղծման գործընթացում ներգրավված է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրող:

1) Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմի կարգավիճակ են ստանում նաեւ այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջը բավարարող եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված ֆիլմերը, այդ թվում` համատեղ արտադրության »:

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բոլոր պայմանները, միաժամանակ Նախագծի 24-րդ հոդվածի ուժով ազգային ֆիլմի կարգավիճակը ֆիլմը ստանում է Նախագծով սահմանված ընթացակարգն անցնելու միջոցով (Ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալու համար ֆիլմարտադրողը ազգային մարմին է ներկայացվնում դիմում եւ այլ փաստաթղթեր, եւ եթե ֆիլմը բավարարում է Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պայմանները, ապա Կառավարության սահմանած կարգով ազգային մարմնի կողմից տրամադրվում է ազգային ֆիլմի կարգավիճակ), ուստի ֆիլմը ազգային ֆիլմի կարգավիճակը ձեռք չի բերում միայն պայմանների միաժամանակյա բավարարման ուժով, անհրաժեշտ է նաեւ ազգային ֆիլմի կարգավիճակ ձեռք բերելու համար ֆիլմարտադրողի կամահայտնությունը: Ուստի անհրաժեշտ է նախատեսել ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալու հնարավորություն եւ ոչ թե պարտադիր պայման:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 13-րդ հոդվածի վերջին մասում նշված կարգավորումն այն մասին, որ օրենքի ուժով ազգային ֆիլմի կարգավիճակ են ստանում նաեւհոդվածի 1-ին մասի պահանջը բավարարող եւ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված ֆիլմերը, այդ թվում` համատեղ արտադրության, անհրաժեշտ է կարգավորել Նախագծի անցումային դրույթներով:

14. Նախագծի 13-րդ հոդվածի վերջին պարբերության հաջորդական համարը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին` «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով »:

15. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում, Նախագծի տեքստում եւ Նախագծերի փաթեթի մյուս նախագծերում նշված «ազգային արխիվ» բառերն առաջարկում ենք փոխարինել «պետական արխիվ» բառերով՝ հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» օրենքով սահմանված կարգովորումները, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի 12-րդ կետը, 7-րդ եւ 8-րդ հոդվածները:

16. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է «Սույն հոդվածի 4-ին մասի պահանջը չի տարածվում», մինչդեռ հարկ է նկատել որ Նախագծի 15-րդ հոդվածում 4-րդ մաս առկա չէ, եթե խոսքը վերաբերում է 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, ապա առաջարկում ենք ուղղել վրիպակը` «4-ին » ձեւակերպումը փոխարինել «1-ին » ձեւակերպմամբ:

17. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ՀՀ դրամ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հայկական դրամ» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: » եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ »:

18. Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում հեռուստատեսությամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազգից եւ կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները »:

Վերոնշյալ իրավակարգավորմումը, կարծում ենք խնդրահարույց է հետեւյալ հիմնավորմամբ՝

Նախ ՝ Նախագծի վերոնշյալ դրույթի ձեւակերպումից բխում է, որ հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում կինոթատրոններում ցանկացած ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները , ինչը, կարծում ենք, չի բխում հոդվածի բովանդակությունից : Անհրաժեշտ է «կինոթատրոններում» բառից հետո ավելացնել «ազգային» բառը:

Բացի այդ, կարծում ենք նշված իրավադրույթի ժամանակավոր բնույթն անհրաժեշտ է ամրագրել ե զ րափակիչ մասում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` (…) 2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը »:

19. Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Պետական ֆինանսավորումն իրականացվում է ֆիլմի առանձին կատեգորիաների համար հաստատված մասնաբաժինների եւ սահմանաչափերի համաձայն, որոնք սահմանում է կառավարությունն` ըստ. (…) 2) առավելագույն եւ նվազագույն չափով մասնակցության կարգավիճակի , »:

Կարծում ենք վերոնշյալ իրավադրույթը հստակեցման եւ որաշկիացման կարիք ունի, մասնավորապես հասկանալի չէ ինչ է իրենից ենթադրում առավելագույն եւ նվազագույն չափով մասնակցության կարգավիճակը: Կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում նշել, որն է համարվում առավելագույնեւ նվազագույն չափով մասնակցություն:

20. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «2. Հավաստագրի տրամադրման դիմումը մերժվում է, եթե` (...) 4) ֆիլմարտադրողը նախկինում խախտել է օրենքով սահմանված պահանջները :»: Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրավակիրառ պրակտիկայում նման ձեւակերպմամբ կարգավորումը կարող է առաջ բերել իրավական անորոշություն:

21. Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք «սույն օրենքի» բառերից առաջ լրացնել «միջազգային պայմանագրի,» բառերը եւ կետադրական նշանը:

22. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասերով , 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանաված կարգով»: Առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված «մասերով» բառը փոխարինել «մասով» բառով:

23. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառեր ն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածների «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:

24. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը հանձնվում է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը: Նախագծերի փաթեթի հիմնավորումից հասկանալի չէ ինչով է պայմանավորված վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնելու անհրաժեշտությունը:

25. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքի լրիվ անվանումը սահմանելիս նշել նաեւ օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

26. «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրաց վ ում են նոր ՝ 56-58-րդ կետեր:

Հարկ է նկատել, որ Հ արկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է 56-րդ կետ, հետեւաբար առաջարկում ենք ապահովել «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող կետերի համարների հաջորդականությունը :

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող եւ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածովՀարկային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում լրացվողկետերի համարների հաջորդականությանը:

27. «Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 58-րդ կետի համաձայն՝ «կինոթատրոնում ֆիլմ ցուցադրելու գործունեություն՝ մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը »:

Նշված իրավադրույթից բխում է, որ ավելացված արժեքի հարկից ազատվում է կինոթատրոնում բոլոր ֆիլմերի ցուցադրման գործունեությունը: Նախագծերի փաթեթի հիմնավորումից հասկանալի չէ` ինչով է պայմանավորված կինոթատրոնում ցանկացած ֆիլմ ցուցադրելու գործունեության համար ավելացված արժեքի հարկից ազատելու իրավադրույթի անհրաժեշտությունը: Կարծում ենք , որ անհրաժեշտ է նշել ազգային ֆիլմի մասին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 24-րդ կետի՝ «կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները՝ մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը », «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հարկային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 18-րդ կետի՝ «կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեության գծով կատարվող ծախսերը՝ մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը » ձեւակերպումներին:

28. «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասը «նվազեցվում է» բառից հետո լրացնել «այլ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությանը կամ» բառերով:

Նախագծերի փաթեթի հիմնավորումից հասկանալի չէ ինչով է պայմանավորված «Հայաստանի Հանրապետության հ արկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը:

29. Առաջարկում ենք ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից հանել երկրորդ, իսկ 1-ին հոդվածից օրենքի անվանումից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

30. ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` (…) 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով »: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 16-րդ հոդվածը կարող է հակասություն առաջացնել Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածների հետ : Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Արխիվային գործի մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» , «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

08.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ երի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշմ ա ն ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

08.07.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիայի մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0 ), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6581 -17.06.2020-ԳԿ-011/0 ), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6582 -17.06.2020-ԳԿ-011/0 ) եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-6583 -17.06.2020-ԳԿ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Կինեմատոգրաֆիայի մասին» , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, Հայաստանի Հանրապետության կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

Ըստ հեղինակների, մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը: Որեւէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում եւ կպաշտպանվեն բոլոր հեղինակային եւ հարակից իրավունքները:

Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով: Բացի այդ, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձեւավորման արդյունքում:

Օրենքների նախագծերը մշակվել են հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտերը, որտեղ օրենսդրորեն ճանաչվում է կինեմատոգրաֆիայի հատուկ նշանակությունը եւ առանձնահատուկ օրենսդրական կարգավորում է նախատեսվում ոլորտի պետական աջակցության համար: Միջազգային փորձը հատկապես ուսումնասիրվել է հարկային արտոնությունների, պետական ֆինանսավորման, վարձույթի վկայականի, կինոմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունների, միջազգային համագործակցության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասով:

Օրենքների նախագծերի ընդունմամբ, ըստ դրանց հեղինակների, կապահովվի իրավական դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը եւ հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման եւ կիրարկման համար, ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար: Մասնավորապես, ըստ հեղինակների, Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի`

-կինեմատոգրաֆիայի պետական աջակցության թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը, շահերի բախման եւ պետական միջամտության բացառմանը,

-կինեմատոգրաֆիայի ոլորտում հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությանը,

- կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը,

- ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի ու բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,

-ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը եւ մրցունակության բարձրացմանը,

- Հայաստանի Հանրապետության, հայկական մշակույթի եւ պատմության ճանաչելիության բարձրացմանը,

- Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կինոթատրոնների ցանցի ստեղծմանը,

- կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցության եւ համատեղ արտադրության զարգացմանը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը պարունակում է ֆինանսատնտեսագիտական մի շարք հիմնախնդիրներ, որոնցից հիմնականները կայանում են հետեւյալում:

ա) Նախագծերի փաթեթով նախատեսվում է լայնածավալ հարկային արտոնություններ սահմանել ֆիլմարտադրողների եւ ֆիլմեր ցուցադրողների համար, այն դեպքում, երբ`

- բավականին գերագնահատվել է կինեմատոգրաֆիայի զարգացման դերը` առաջարկելով հարկային եւ մաքսային արտոնությունների հնարավորինս մեծ ծավալ,

- ՀՀ-ում հարկային ծախսերի ծավալը (այսինքն` հարկային արտոնությունների արդյունքում պետբյուջեի հարկային եկամուտների կորուստների եւ չստացված եկամուտների հանրագումարը), 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, կազմել է 457,5 մլրդ. դրամ, որը կազմում է պետական բյուջեի եկամտային մասի 28,55 տոկոսը եւ հանրապետության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 6,45 տոկոսը, ինչը հսկայական մեծ կորուստներ է իրենից ներկայացնում եւ ստիպում է լրջորեն մտորել հարկային կամ որեւէ այլ ցանկացած արտոնության տրամադրման դեպքում,

- ինչպես ցույց է տվել ոչ միայն ՀՀ-ի, այլ միջազգային փորձը, հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրումն ամենեւին էլ որեւէ ոլորտի զարգացման լավագույն ճանապարհը չէ:

3. Նախագծերի փաթեթում առկա են որոշակի թերություններ, որոնց շտկման ուղղությամբ առաջարկությունները կներկայացվեն ստորեւ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

I. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 1-ին կետի «պետական միջամտության բացառումը» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «ստեղծագործական գործընթացին» բառերը, որով տվյալ սկզբունքը համահունչ կդառնա Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ինչպես նաեւ զերծ կլինի տարընթերցման հնարավորությունից:

բ) առաջարկում ենք հանել 3-րդ կետով սահմանվող` «պետական աջակցության պարտադիրությունն ու անընդհատությունը» սկզբունքը, քանի որ այն հակասում է ոչ միայն«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի տառին եւ ոգուն, այլ ծրագրային բյուջետավորման սկզբունքներին (ՀՀ օրենքներով նման սկզբունք սահմանված չէ նույնիսկ այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են` պաշտպանությունը, ազգային անվտանգությունը, առողջապահությունը եւ այլն, թեեւ հասկանալի է, որ նման ոլորտները հենց պարտադիր եւ անընդհատ ֆինանսավորման ենթակա ոլորտներ են): Նույնը վերաբերում նաեւ 7-րդ կետով սահմանվող` «կինոտարեգրության ստեղծման եւ ֆինանսավորման պարտադիրությունը» սկզբունքին, որը նույնպես առաջարկում ենք հանել Նախագծից:

գ) 4-րդ կետից առաջարկում ենք հանել «ու շահերի բախման կառավարումը» բառերը, քանի որ շահերի բախումը, նախ եւ առաջ, ոչ թե «կառավարվում», այլ կանխարգելվում են, իսկ դրա հետ կապված վեճերը լուծվում են, եւ երկրորդ` շահերի բախումն, իր էությամբ, ոչ թե սկզբունք է, այլ կանխարգելման ենթակա այնպիսի երեւույթ, որը գոյություն է ունենում բացառապես պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում, այնինչ` կինեմատոգրաֆիան գերզանցապես մասնավոր բիզնս ոլորտ է իրենից ներկայացնում: Իսկ եթե Նախագծի հեղինակները տեսնում են այնպիսի հարցեր, որոնք շատ նման են շահերի բախման, ապա այդ հարցերը կարող են կարգավորվել սույն Նախագծով` առանց այդ կարգավորումը սկզբունքի ռանգ բարձրացնելու:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը (ըստ որի` որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձեւ է սահմանվում «օրենքով չարգելված այլ աջակցություն»-ը) անհրաժեշտ է հանել, քանի որ այն, մեր կարծիքով, համահունչ չէ եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինականության սկզբունքին, ըստ որի. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:», իսկ օրենքով չարգելված աջակցության այլ ձեւերը, բնականաբար, Սահմանադրությամբ կամ որեւէ օրենքով սահմանված լինել չեն կարող:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 6-րդ կետով սահմանվում է, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմինն ապահովում է շահերի բախման բացառումը կինեմատոգրաֆիայի ոլորտում, այն դեպքում, երբ շահերի բախումը անհնար է սկզբունքորեն բացառել: Այս առումով, առաջարկում ենք տվյալ կետը վարաշարադրել, սահմանելով, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմինը լուծում է շահերի բաշխման հետ կապված հարցերը, իսկ Նախագծով էլ սահմանել շահերի բախման հետ կապված խնդիրների լուծման կարգը,

բ) առաջարկում ենք հանել 14-րդ կետը, ըստ որի` կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմինը. «հատկացնում է ֆինանսավորում եւ կատարում նպատակային օգտագործման հսկում.», քանի որ ֆինանսավորման հատկացումը ՀՀ կառավարության բացառիկ լիազորությունն է, իսկ հատկացումների նպատակային օգտագորման նկատմամբ վերահսկողության (այլ ոչ թե հսկողության) իրականացումը մտնում է ՀՀ Հաշվեքննիչ պալատի եւ վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմինների լիազորությունների մեջ:

4. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Ազգային ֆիլմերի ստեղծման եւ առաջխաղացման նպատակով ձեւավորվում է ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխ (այսուհետ` դրամագլուխ), որը համալրվում է`

1) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից եւ կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտների 10 տոկոսի չափով ֆիլմ ցուցադրողների կողմից կատարվող հատկացումների հաշվին.

2) կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված եւ տվյալ տարվա ընթացքում շահառուներին չտրամադրված միջոցների չափով պետական բյուջեից կատարվող հատկացումների հաշվին.»:

Տվյալ տեքստի 1-ին կետով սահմանվող հատկացումը, ըստ դրա բաղադրիչների եւ հատկանիշների (այսինքն` որպես որոշակի գործունեությունից պարտադիր եւ անվերապահ գանձման ենթակա կոնկրետ գումար), ոչ այլ ինչ է, քան հարկ կամ պարտադիր վճար, որը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված չէ: Այլ է խնդիրը, եթե նման հատկացումները կատարվեն կամավորության սկզբունքով` որպես ոլորտի ինքնակազմակերպման կառույցի մասնակիցների կողմից կատարվող մասհանումներ կամ անդամության վճարներ: Այս կապակցությամբ առաջարկում ենք վերանայել սահմանվող վճարները եւ վերացնել հարկին բնորոշ բաղադրիչները` հանրավոր տարընթերցումներից խուսափելու եւ ՀՀ հարկային օրենսգրքի հետ հակասություններ թույլ չտալու նպատակով:

Ինչ վերաբերում է 2-րդ կետով սահմանված միջոցներին, ապա հարկ է նշել, որ պետական բյուջեից կատարվող հատկացումների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված եւ տվյալ տարվա ընթացքում շահառուներին չտրամադրված միջոցների ամրակցումը նշված դրամագլխին, հակասում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասին, որի համաձայն` տվյալ տարվա ընթացքում շահառուներին չտրամադրված միջոցները, որպես բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ, հանդիսանում են բյուջետային մուտքեր եւ ենթակա են վերադարձման պետական բյուջե (բացառություն են կազմում միայն այն գումարները, որոնց համար տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվում է եզրափակիչ շրջանառության հնարավորություն, իսկ կինեմատոգրաֆիան հաստատապես այն ոլորտներից է, որի համար եզրափակիչ շրջանառության հնարավորություն սկզբունքորեն չի կարող սահմանվել):

5. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ.

«1. Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով ֆիլմարտադրություն իրականացելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր եւ դրա հիման վրա ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները ձեռք բերել նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:

2. Մատակարարի հաշվետու եւ դրան հաջորդող տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է հավաստագրի հիման վրա մատուցած ծառայությունների մասով չստացած եկամտի (նվազագույն շահավետ գնի եւ իրացման գնի տարբերության) 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ ծառայությունների նվազագույն շահավետ գնի 20 տոկոսը:»:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ`

ա) նման կարգավորումներով, ըստ էության, տեղի է ունենում պետության կողմից մասնավոր կազմակերպության ծառայությունների գնային կարգավորում, ինչը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով սահմանված տնտեսական կարգին, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության , ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը:»: Որպես այդպիսին, ՀՀ-ում կարող են կարգավորվել (սահմանվել) միայն հանրային ծառայություններ (բնական մենաշնորհներ) հանդիացող ծառայությունների սակագները,

բ) նշված կարգավորումների վերջնարդյունքում նվազեցված գների չափով ընդամենը համապատասխան կազմակերպություններին հնարավորություն է տրվում նվազեցնել շահութահարկի գծով հարկման բազան, ինչն էլ կարելի է կատարել առանց այս կարգավորումների ամրագրման` ուղղակի Հարկային օրենսգրքում նշված արտոնությունը սահմանելու միջոցով (ինչն էլ կատարվել է Փաթեթի կազմում ընդգրկված համապատասխան նախագծով):

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք հանել Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, առավել եւս, որ դրանք ոչ թե պետական աջակցության ձեւեր են (ինչպես նշված է հոդվածի վերնագրում), այլ ընդամենը հարկային արտոնության տեսակ:

6. Նախագծի 20-րդ հոդվածով սահմանվում են կ ինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ կարգավորումները չեն համապատասխանում ՀՀ բյուջետային համակարգում ընդունված ծրագրային բյուջետավորման սկզբունքին եւ իրենցից ներկայացնում են արդեն իսկ չկիրառվող տողային ֆինանսավորման հետ կապված դրույթներ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կինեմատոգրաֆիան չունի այնպիսի առանձնահատկություններ, որի համար կարող են սահմանվել պետական բյուջեից ֆինանսավորման իմաստով ընդհանուր համակարգից տարբերվող կարգավորումներ, առաջարկում ենք հանել այս հոդվածը եւ ընդամենը սահմանել, որ կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

II. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ԱԱՀ-ի վճարումից ազատել ֆիլմարտադրողներին եւ ֆիլմեր ցուցադրողներին, որոնց շարքում տեղ է գտել նաեւ արտոնություն նախատեսող հետեւյալ դրույթը` «հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում գովազդի տեղադրումը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.»: Խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ ձեւակերպմամբ ԱԱՀ-ի վճարումից ազատվում են ոչ թե ֆիլմարտադրողներն ու ֆիլմեր ցուցադրողները, այլ այն հեռուստաընկերությունները, որոնք պետք է գովազդ հեռարձակեն (այսինքն` տվյալ դեպքում ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքը ոչ թե գովազգի տեղադրումն է, որն ընդամենը ֆիլմարտադրողների ու ցուցադրողների ծախսն է, այլ գովազդի հեռարձակման ծառայությունների մատուցումը): Հետեւաբար, տվյալ դրույթի համաձայն հարկային արտոնություն կստանան հեռուստաընկերությունները, որոնք ֆիլմերի արտադրության հետ կապ չունեն, իսկ մյուս կողմից էլ` եթե նույնիսկ այդ հեռուստաընկերություններն ազատվեն ԱԱՀ-ի վճարումից (որի արդյունքում կմեծանա նրանց շահույթը), ապա դա որեւէ երաշխիք չի պարունակում, որ նրանք ֆիլմարտադրողների ու ցուցադրողների համար գովազդները կհեռարձակեն համեմատաբար ցածր գներով: Այս կապակցութւամբ առաջարկում ենք հանել 1-ին հոդվածով առաջարկվող լրացումների 57-րդ կետը:

2. Վերը նշված կետում ներկայացված նույն տրամաբանությունն է գործում նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի 108-րդ հոդվածում նախատեսվող 23-րդ կետի լրացման հետ կապված, որով առաջարկվում է. «հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.» շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար չհամարել եկամուտ հանդիսացող տարր: Այսինքն, այս դեպքում եւս հարկային արտոնություն կստանան ֆիլմարտադրության եւ ցուցադրման հետ կապ չունեցող եւ ընդամենը ցուցադրման ընթացքում գովազդի հեռարձակման արդյունքում գումար աշխատող հեռուստաընկերությունները (այս կետը նույնպես առաջարկում ենք հանել):

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է լրացումներ կատարել նաեւ Օրենսգրքի 112-րդ հոդվածում, ինչը, կարծում ենք, թյուրիմացության արդյունք է: Նախագծերի փաթեթի հեղինակները, դատելով Նախագծերով առաջարկվող «արտոնությունների փնջից» եւ դրանց հիմնավորումներից, նպատակ ունեն հնարավորին արտոնյալ հարկային դաշտ ձեւավորել ֆիլմարտադրողների եւ ցուցադրողների գործունեության համար, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի 112-րդ հոդվածը սահմանում է շահութահարկի հաշվարկման իմաստով ծախս չհամարվող տարրերը , ուստի այս հոդվածում ցանկացած լրացում իրենից ոչ թե արտոնություն, այլ շահութահարկի գումարը (հարկման բազան) մեծացնող տարր է հանդիսանում, հետեւաբար` առաջարկվող լրացումները մի կողմից մեծացնելու են ֆիլմարտադրողների եւ ցուցադրողների շահութահարկի բեռը, իսկ մյուս կողմից` հակասության մեջ կմտնեն առաջարկվող մյուս արտոնությունների հետ:

4. Սույն Նախագծով, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող հարկային արտոնությունների հետ կապված առաջարկում ենք քննարկել ընդհանուր առմամբ այդ արտոնությունների սահմանումից ձեռնպահ մնալու հարցը, քանի որ մի կողմից առաջիկա տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեն, կապված նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ, զրկվելու է հարկային եկամուտների մի զգալի մասից, իսկ մյուս կողմից` ՀՀ-ում արդեն իսկ խիստ լարված իրավիճակ է ձեւավորվել կապված հարկային ծախսերի մեծ ծավալների հետ, որի մասին արդեն իսկ նշվեց մեր կողմից:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություներ եւ առաջարկութուններ չկան:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթը, մեր կարծիքով, ֆինանսատնտեսական եւ բյուջետային հիմնախնդիրների տեսանկյունից հիմնովին լրամշակման կարիք ունի, այլապես այն չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

02.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիայի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0),   « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6581 -17.06.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6582 -17.06.2020-ԳԿ-011/0) եւ «Մաքսային կարգավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6583 -17.06.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կինեմատոգրաֆիայի մասին», « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթիհիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթով նախատեսվում է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոններում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, Կառավարության, մշակույթի ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

            Խնդիրը կայանում է նրանում, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում մի շարք իրավահարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել: Մասնավորապես՝ կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը, ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում եւ կպաշտպանվեն բոլոր հեղինակային եւ հարակից իրավունքները: Կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա:

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար եւ կնպաստի կինեմատոգրաֆիայի պետական աջակցության թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը, շահերի բախման եւ պետական միջամտության բացառմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցության եւ համատեղ արտադրության զարգացմանը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի հետ կապված նշենք, որ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-650-12.06.2020-ԳԿ-011/0), որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին: «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» օրենքի նախագծի նպատակն է խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը:

Նախագծերի փաթեթում ներառված «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծում նախատեսված են միջազգային համագործակցության եւ համատեղ արտադրության վերաբերյալ դրույթներ, որոնք կնպաստեն կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցության եւ համատեղ արտադրության զարգացմանը:


Դիտողություններ եւ առաջարկություններ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական աջակցության ձեւերը:

Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում որպես պետական աջակցության հիմնական ձեւ նախատեսել ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հանրահռչակմանեւպահպանման ֆինանսավորումը եւ Նախագծով սահմանել ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հանրահռչակման եւ պահպանման համար ընդհանուր ծախսի քանի տոկոսն է ֆինանսավորվելու՝ նկատի ունենալով, որ Նախագծի նպատակն է աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածման ը, ցուցադրման ն ու առաջխաղացմանը:

2. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «ազգային մարմնի խորհրդի» բառերը փոխարինել « կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմնի խորհրդի» բառերով, նկատի ունելալով, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում է «(այսուհետ` ազգային մարմին )» նշում ը կատարված:

3. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը» բառերն առաջարկում ենք փոխարինել « Ա զգային մարմինը » բառերով:

4. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1.Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

4) կինոարվեստի մասնագետների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված եւ լիազորված պետական մարմնի սահմանած չափորոշիչների գնահատականների հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մեկ օտարերկրյա եւ երեք տեղական փորձագետ` երեք տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Խորհրդի անդամի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»:

Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվում է, որ ազգային մարմնի խորհրդի եւ գործադիր տնօրենի ընտրության կարգը հաստատում է մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին ) :

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք հստակեցնել խորհուրդը ձեւավորվելու է Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, թե խորհրդի անդամներն ընտրվելու են լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:

5. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին.

1)սցենարի հեղինակը կամ բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,

2)ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են,

3) ֆիլմի ստեղծման գործընթացում ներգրավված է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրող:

Այդ կապակցութամբ նշենք, որ «ստեղծագործական խմբի մեծամասնություն» հասկացությունը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, քանի որ պարզ չէ ստեղծագործական խմբի քանի տոկոսը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ուստի, առաջարկում ենք հստակեցնել եւ նշել տոկոսային հարաբերակցությունը ( օրինակ՝ ստեղծագործական խմբում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց թիվը   չպետք է գերազանցի 20%-ը) :

Առաջարկում ենք նաեւ քննարկել Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասը նոր կետերով, այն է՝

- «ֆիլմը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով, բացառությամբ այն դրվագների, որոնք ըստ ստեղծագործական մտահղացման պետք է լինեն օտարալեզու,

- «ֆիլմի ստեղծման աշխատանքների ընդհանուր ծավալի առնվազն 50% - ն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը,» լրացնելու հարցը:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմի կարգավիճակ են ստանում նաեւ այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջը բավարարող եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված ֆիլմերը, այդ թվում` համատեղ արտադրության:»:

Առաջարկում ենք քննարկել Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասը Նախագծի 29-րդ հոդվածում նախատեսելու հարցը՝ նկատի ունենալով, որ այն իր բնույթով նման է անցումային դրույթի:

Առաջարկությունը չընդունվելու դեպքում Նախագծի վերը նշված հոդվածի 2-րդ մասի համարակալումը անհրաժեշտ է շտկել՝   «1)»թիվը փոխարինել «2.» թվով:

7. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Սույն հոդվածի 4-ին մասի պահանջը չի տարածվում`.... », մինչդեռ Նախագծի 15-րդ հոդվածը բաղկացած է 3 մասերից: Ուստի, անհրաժեշտ է Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում արված հղումըկատարել ճիշտ:

8. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջը չի տարածվում, եթե ֆիլմի նկարահանումն իրականացվում է մասնակիցների փոքրաթիվ խմբի ներգրավմամբ եւ առանց հատուկ հնարքների կամ բարդ տեխնիկայի կիրառման:»: Առաջարկում ենք հստակեցնել, որն է համարվում «փոքրաթիվ խումբ »:

9. Առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասը տեղափոխել Նախագծի 29-րդ հոդված՝ նկատի ունենալով, որ այն իր բնույթով նման է անցումային դրույթի:

10. Կարծում ենք հստակեցման կարիք ունեն նաեւ Նախագծի 27-րդ հոդվածում կիրառված«առավելագույն մաս» եւ «նվազագուն մաս» եզրույթները, նկատի ունենալով, որ օրենքներում օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ , որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների :

11. Նախագծի ամբողջ տեքստում տարբեր հոլովաձեւերով գրված «կառավարություն» եզրույթնառաջարկում ենք գրել մեծատառով:

Նախագծերի փաթեթն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆիայի ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման եւ ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կ հստակեցվի կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, պետական կառավարման մարմնի եւ ազգային մարմնի լիազորությունները, կսհմանվի կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձեւերը, հավաստագրի, վարձույթի վկայականի, ազգային ֆիլմի եւ համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հիմանական կանոնները:

Կարեւորելով Նախագծերի փաթեթի ընդունումը, կարծում ենք այն լրամշակման կարիք ունի՝ մի շարք դրույթների հստակեցման եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

02.07.2020թ.