ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-664-18.06.2020-ՏՀ-011/1), ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6641 -18.06.2020-ՏՀ-011/1), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6642 -18.06.2020-ՏՀ-011/1), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6643 -18.06.2020-ՏՀ-011/1) եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6644 -18.06.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի մյուս հոդվածների մասերի համարակալմանը:

2. Առաջարկում ենք նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, այն է՝ օրենսդրական ակտի կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, 19-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 26-րդ հոդվածի 3-րդ մասի, 27-րդ հոդվածի 1-ին մասի եւ 28-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերի կետերի համարակալմանը: Բացի այդ, անհրաժեշտ է Նախագծի 16-րդ, 17-րդ, 26-րդ եւ 30-րդ հոդվածների մասերը համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք)լրացվող 6.4-րդ մասի կետերը նշել արաբական թվանշաններով՝ տեքստից բաժանելով փակագծերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը. «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով» :

4. Նախագծի 2-րդ հոդվածում «7-րդ հոդվածին» հղում կատարելիս առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգիրքը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը. «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածում «17-րդ հոդվածին» կատարվող հղմանը:

5. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվումէ «օգտա կար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն » հասկացության մեջ երկրաբանական ուսումնասիրություններից բացի ներառել նաեւ հանքվայրի պաշարների վերագնահատումը, ինչի արդյունքում ստացվում է հանքավայրի պաշարների վերագնահատաման համար անձը պետք է ձեռք բերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի մի շարք հոդվածներով (հոդվածներ 37 եւ 41) երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի եւ թույլտվության համար պարտադիր պայման է երկրաբանական ուսումնասիրության նպատակի մասին նշումը, իսկ հանքվայրի պաշարների վերագնահատումը երկրաբանական ուսումնասիրություն կամ տվյալ ուսումնասիրության նպատակ չի հանդիսանում: Այսպես՝ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «երկրաբանական ուսումնասիրությունը ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր է, որի նպատակն է ուսումնասիրել երկրակեղեւի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաեւ հայտնաբերել ու գնահատել օգտակար հանածոների պաշարները» : Այսպիսով, հանքավայրի պաշարների վերագնահատումը նախատեսված չէ, որպես երկրաբանական ուսումնասիրության նպատակ, իսկօգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու համար տվյալ ուսումնասիրության նպատակի նշումը պարտադիր պայման է:

6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 25-րդ կետում կիրառվում է «գետաողողատային տիպի հանքավայր» հասկացությունը, 22-րդ հոդվածով Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 12-րդ կետում կիրառվում է «ողողատային տիպի հանքավայր» հասկացությունը: Կարծում ենք, նպատակահարմար է Օրենսգրքում նախատեսել այդ հասկացությունների սահմանումը:

7. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասի տեքստում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին հղում կատարելիս առաջարկում ենք նշել օրենսգրքի կրճատ անվանման ճիշտ տարբերակը:

8. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» եւ «կետով» բառերը համապատասխանաբար փոխարինել «նոր» եւ «կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի մյուս հոդվածներում կիրառվող համանման ձեւակերպումներին: Նման խմբագրական փոփոխություններն անհրաժեշտ են օրենքներում միատեսակ ձեւակերպումների կիրառման համար:

9. Առաջարկում ենք նախագծի 7-րդ հոդվածով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «հետեւյալ խմբագրոթյամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

10. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենսգրքի՝ ընդերքօգտագործման իրավունքի գրավին վերաբերող 28-րդ հոդվածում կատարվող լրացումների եւ փոփոխության արդյունքում նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց արդյունքում ընդերքօգտագործող փոխառուին հանձնվող միջոցները կարող են օգտագործվել միայն ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների եւ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման համար: Այսինքն՝ նման կարգավորումները ենթադրում են ընդերքօգտագործողի սեփականության օգտագործման սահմանափակումների նախատեսում: Հետեւաբար ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ եւ ապահովի համաչափությունը հետապնդվող նպատակի եւ կիրառվող սահմանափակման միջոցների միջեւ: Կիրառվող սահմանափակման միջոցները պետք է անհրաժեշտ եւ բավարար լինեն հետապնդվող նպատակին հասնելու համար:

Միաժամանակ վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել, որ սահմանափակումները կիրառվում են իրավահարաբերությունների առանձնահատուկ բնագավառում, այն է՝ ընդերքօգտագործման ոլորտում: Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով՝ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը հանրային բարիք է եւ կոչված է ծառայելու հանրությանը: Հաշվի առնելով՝ այս հարաբերությունների ոլորտում հանրային մեծ շահի առկայությունը՝ պետությունը կարող է միջամտել ընդերքօգտագործման ոլորտի իրավահարաբերություններին եւ նախատեսել իրավաչափ նպատակ հետապնդող սահմանափակումներ:

Միաժամանակ հարկ է նկատել, որ այդ սահմանափակումներն արդարացված կլիեն, եթե հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակները հնարավոր չէ իրագործել այլ մեխանիզմների կիրառմամբ: Օրինակ՝ համապատասխան աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումն ապահովող ինստիտուտների միջոցով: Եթե հնարավոր չարաշահումների դեմ ցանկացած այլ մեխանիզմի կիրառումը հնարավոր կամ արդյունավետ չէ, ապա նման սահմանափակումն իրավաչափ է:

11. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող «1-ին մասը» թիվը եւ բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն, որ 1.1-1.3-րդ մասերը լրացվում են Օրենսգրքի 28-րդ հոդվածում եւ հոդվածի մասում կարող են լրացվել միայն նոր կետեր:

12. Առաջարկում եք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.1-ին կետում կիրառված «ընդերքօգտագործման իրավունք կրողը» բառերը փոխարինել «ընդերքօգտագործողը» բառով՝ հիմք ընդունելով Նախագծի 10-րդ հոդվածը, Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը եւ«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

13. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացվող 1.3-րդ կետով նախատեսվում է հետեւյալը. «Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն »: Մինչդեռ, կարծում ենք, նման ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ, քանի որ հասկանալի չէ, թե ով է լիազոր մարմնի իրավասու անձը, ով պատասխանատվություն է կրելու սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու համար եւ ինչ պատասխանատվության մասին է խոսքը:

14. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է լրացնել նոր նախադասություն՝ «Համաձայնեցված պայմանագրում արգելվում են փոփոխություններ իրականացնել առանց լիազոր մարմնի հետ համաձայնության»: Հիմք ընդունելով Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները եւ հասկացությունները՝ առաջարկում ենք «համաձայնեցված» բառը փոխարինել «Ընդերքօգտագործման իրավունքի գրավի» բառերով:

15. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասում միաժամանակ նշվում է նպատակային փոխառության նախնական պայմանագրի եւ այդ պայմանագրի նախագծի մասին: Առաջարկում ենք հստակեցնել, թե արդյոք ընդերքօգտագործողը պարտավոր է համաձայություն ստանալու դիմումին կցել կնքված նախնական պայմանագիրը, թե ՞ բավարար է փոխառության կամ վարկային պայմանագրի նախագծի կցումը: Եթե բավարար է միայննախագծի կցումը, ապա անհրաժեշտ է զերծ մնալ «նախնական պայմանագիր» եզրույթի կիրառումից՝ տարակերպ մեկնաբանություններից խուսափելու համար:

16. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենսգրքի 28-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 3-րդ կետում հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի գործող 28-րդ հոդվածի 1-ին մասում ներառված չեն կետեր, 28-րդ հոդվածի 1-ին մասում կետեր չեն նախատեսվում նաեւ Նախագծով կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում, ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, առաջարկում ենք հստակեցնել կատարվող հղումը:

17. Առաջարկում ենքՆախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 3-րդ մասի 4-րդ կետում նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

18. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմումը մերժվում է, եթե`

1) դիմումատուն ունի ժամկետանց հարկային եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.

2) սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում»: Մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածով լրացվող 1.1–ին մասի 3-րդ կետով արդեն իսկ սահմանված է ժամկետանց հարկային եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ չունենալու փաստը եւ նշված հոդվածի 1.1-ին մասով նախատեսված պայմանները չբավարարելը իր մեջ արդեն իսկ ներառում է ժամկետանց հարկային եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ ունեալու պահանջը չբավարարերլը, ուստի հասկանալի չէ մերժման հիմքերումժամկետանց հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորությունները լրացվող 1.1-ին մասից առանձին կետով սահմանելու անհրաժեշտությունը: Միաժամանակ առաջարկում ենք «1.1-րդ» թիվը փոխարինել «1.1-ին» թվով:

Վերոգրյալից բացի՝ կարծում ենք, որ խիստ սահմանափակում է ժամկետանց հարկային եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված ցանկացած պարտավորության առկայությունը որպես գրավադրման համաձայնություն տալը մերժելու հիմք դիտարկելը: Հնարավոր են դեպքեր, երբ ընդերքօգտագործողը ներգրավի վարկային միջոցներ, հարստացնի իր ընդերքօգտագործման գործունեությունը եւ ստացած միջոցներն էլ ուղղի պետության հանդեպ ունեցած պարտավորությունների մարմանը՝ ֆինանսապես առողջանալով: Նման սահմանափակմամբ ընդերքօգագործողի ֆինանսական առողջացման ճանապարհը փակվում է: Առաջարկում ենք սահմանափակումը հանել կամ նախատեսել պարտավորության որոշակի չափ, օրինակ՝ «Սնանկության մասին» օրենքով նախատեսված սնանկության հիմքերին համահունչ կամ մոտ չափ:

19. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի 30-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում « վարչական դատարան » բառերն առաջարկում ենք փոխարինել «դատական կարգով» բառերով: Դատարանի մասնագիտացումն օրենքով շեշտելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով հնարավոր դատական եւ դատավարական փոփոխությունները:

20. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է, որ երկրաբանական ուսումնասիրության նպատակով թույլտվություն հայցելիս դիմումատուն ներկայացնում է երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին, լիազոր մարմնի կողմից սահմանված ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան: Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում համանման կարագավորում է նախատեսվում նաեւ Օրենսգրքի 38-րդ հոդվածում: Նախագծի 22-րդ հոդվածով Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`

5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին, լիազոր մարմնի կողմից սահմանված արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.»:

Նախագծի 34-րդ հոդվածում որպես անցումային դրույթ նախատեսվում է Կառավարության պարտականությունը հաստատելու երկրաբանական ուսումնասիրության ծրագրին եւ օգտական հանածոների արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները օրենքի ուժի մեջմտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի՝ ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարմանը վերաբերող 15-րդ հոդվածում Կառավարության համար նախատեսվող նոր իրավասությանը առնչվող որեւէ փոփոխություն կամ լրացում չի նախատեսվում: Առաջակում ենք կատարել համապատասխան լրացումները: Միաժամանակ նկատենք, որ Նախագծում նշվում է, որ լիարզոր մարմինն է սահմանում նվազագույն պահանջները, սակայն Նախագծի անցումային դրույթներով դրանք հաստատելու իրավասությունը տրվում է Կառավարությանը:

21. Առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածում նշված «%» նշանը փոխարինել «տոկոս» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի2-րդ մասը:

22. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Լիազոր մարմինը մերժում է ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, ընդերքօգտագործողը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ունի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված հատկացումների մասով ապառք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Նախագծի այլ հոդվածներում ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված հատկացումների պարտականության չկատարման վերաբերյալ միտքն արտահայտելիս կիրառվում է այլ ձեւակերպում՝ «չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (...) նախատեսված հատկացումները» (օրինակ՝ Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 55-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.2-րդ մասի 2-րդ կետում նախատեսված ձեւակերպումը, Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 56-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.1-ին մասի 2-րդ կետում նախատեսված ձեւակերպումը եւ այլն):Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացվողնոր՝ 4.1-ին մասը՝ միաժամանակ առաջակելով «դիմումը» բառից հետո լրացնել «եթե» բառը:

23. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով Օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում կատարվում է փոփոխություն, որի արդյունքում 45-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր`

(...)

2) եթե երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի մնացած տեղամասը չի կարող ընդերքօգտագործման պայմանագրի պայմաններին համապատասխան օգտագործվել կամ չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները »: Առաջարկում ենք խմբագրել քննարկվող կարգավորումը՝ այն հստակեցնելու նպատակով:

24. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 1.3-րդ կետը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1.3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում`

ա. տարեկան մինչեւ 500.0 հազար տոննա արտադրողականության պարագայում միայն պինդ պոչանքների առաջացմամբ տեխնոլոգիայի պարտադիր կիրառումը.

բ. տարեկան 500.0 հազար տոննայից ավելի արտադրողականության պարագայում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառումը,

գ. պոչամբար նախատեսված լինելու դեպքում` պոչամբարի տեղադիրքը, քարտեզագրական նյութերը եւ կառուցման եղանակի հակիրճ նկարագրությունը բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը,»:

Առաջարկում ենք քննարկվող դրույթի տեքստում 500 հազար տոննա զանգվածը նախատեսելիս կիրառել «500 հազար տոննա» գրելաձեւը կամ «500000.0 տոննա» գրելաձեւը, եթե «0» թվի կիրառումը նպատակ է հետապնդել ցույց տալու զանգվածում առկա ցենտներ միավորի քանակը:

25. Նախագծի 29-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր՝ 58.1-ին հոդված, որով նախատեսվում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ լիազոր մարմնին հանքի փակման ծրագիր ներկայացնելուպարտականություն, ընդ որում նախատեսվում եննաեւ հանքի փակման ծրագրի դիմումը մերժելու դեպքերը: Մինչդեռ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով որպես ընդերքօգտագործման իրավունքի դադարման հիմք նախատեսված է ընդերքօգտագործման գործողության ժամկետի լրանալը, եւ քանի որ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը ընդերքօգտագործման ձեւ է, ուստի հասկանալի չէ , եթե ընդերքօգտագործման գործողության ժամկետի լրանալու հիմքով ընդերքօգտագործման իրավունք ը դադարելու է, ուստիեւ փակվելու է հանքը, օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ հանքի փակման ծրագիրը մերժելը ինչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել հանքի փակման ծրագիրը մերժելու իրավական հետեւանքներ ը ՝ նախատեսելով ընդերքօգտագործողի տվյալ իրավական ակտից բխող հետագա պարտականություները:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծի մի շարք հոդվածներով Օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացմանը վերաբերող կարգավորումներում լրացվում են դրույթներ՝ դրանք թղթային եւ էլեկտրոնային եղանակներով ներակայացնելու պարտականության վերաբերյալ, սակայն Նախագծի 29-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 58.1-ին հոդվածի 2-րդ մասում համանաման դրույթը բացակայում է: Կարծում ենք, նպատակահարմար է նման կարգավորում նախատեսել նաեւ լրացվող նոր՝ 58.1-ին հոդվածում:

Միաժամանակ, Նախագծի 29-րդ հեդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 58.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը. « Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով » :

26. Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում ստացվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները բացառապես օգտագործվում են`

1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող` նախագծով կամ ծրագրերով ստանձնած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով,

2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով կամ ծրագրերով ստանձնած , բայց իր կողմից չիրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով,

3) տվյալ ընդերքօգտագործողի գործունեության հետեւանքով փաստացի խախտված հողերի վերականգնման նպատակով:

Նշված ձեւակերպումից ստացվում է, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները չեն կարող օգտագործվել բնապահպանական կամ բնությանը եւ շրջակա միջավայրին հասցված վնասների վերականգնման նպատակով, այլ բացառապես ռեկուլտիվացիոն (խախտված հողերի վերականգնմանն ուղղված աշխատանքներ) աշխատանքնրի կատարման նպատակով: Մ ի նչդեռ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով, 70-րդ հոդվածի 4-րդ մասով շարունակում է նախատեսվել դրամագլխի միջոցների օգտագործումը բնապահպանական կամ բնությանը եւ շրջակա միջավայրին հասցված վնասների վերականգնման նպատակով:

27. Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 80-րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենսգրքի անցումային դրույթներին, լրացնել նոր ՝ 12-րդ եւ 13-րդ մասեր. «12. Այն հանքավայրերը կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերը, որոնց մի մասը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ծանրաբեռնված են ընդերքօգտագորման իրավունքով տրամադրվում են տրամադրման ենթակա մնացորդային ամբողջ հաշվեկշռային պաշարներով:

13. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները, որոնք դիմում են լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման կամ ընդերքի տեղամասի ընդլայնման համար, սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.2-րդ եւ 56-րդ հոդվածի 5.1-րդ կետերով սահմանված թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70%-ի պահանջը կիրառվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ լիազոր մարմնին դիմում ներկայացնելու օրվա կտրվածքով»: Այսպիսով՝ Օրենսգրքի անցումային դրույթներին վերաբերող 80-րդ հոդվածում կատարվում է ոչ հստակ եւ անորոշ հղում, մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածը նախատեսում է օրենսդրական տեխնիկայի հետեւյալ կանոնները՝«(...) 3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին : Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը, փոփոխություններից կամ լրացումներից բացի, պարունակում է հիմնական իրավական ակտում չպարունակվող այլ նորմեր` այդ նորմերի մասով:

4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

5. Արգելվում է կատարել`

1) անորոշ հղումներ , մասնավորապես միեւնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը.

(...)

6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:(...)»:

Բացի վերոնշյալից հարկ է նկատել, որ Նախագծի 33-րդ հոդվածով Օրենսգրքի անցումային դրույթներում լրացվող կարգավորումները, կարծում ենք հանդիասանում են «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով նախատեսվող կարգավորումները:

28. Նախագծի 34-րդ հոդվածով նախատեսվում է կարգավորում, որի համաձայն քննարկվող օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին , կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը »:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, նպատակահարմար է Նախագծի մի շարք հոդվածներով նախատեսվող կարգավորումների համար նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:

գ Նախագծի վերաբերյալ սույն եզրակացության 22-րդ եւ 23-րդ կետերում առկա առաջարկները պայմանավորված են այն հանգամանքով, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-664-18.06.2020-ՏՀ-011/1) տեքստում չի ներառվել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առաջարկների վերաբերյալ ամփոփաթերթի 7-րդ կետով նախատեսված՝ Կառավարության կողմից Նախագծի 33-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկը, ըստ որի՝ 33-րդ հոդվածը , ըստ ամփոփաթերթի, շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 33. Անցումային մաս եւ եզրափակիչ դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը հաստատում է՝

1) Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգը՝սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում

2) Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման կարգը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում

3) ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի, ընդերաօգտագործման թափոնների փակված օբյեկտներիռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում նաեւ կենսաբանական վերականգնման ուղեցույցերը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում

4) Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում

5) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառմանհրահանգները եւ մեթոդական ցուցումները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում

3 Օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակվում են մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը։

4 Ընդերքօգտագործման իրավունք ունեցողն երը սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 31-րդ կետի կիրարկումն ապահովում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

5. Այն հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում, որոնց մի մասը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ծանրաբեռնված են ընդերքօգտագորման իրավունքով, ընդերքօգտագործման նոր իրավունքի տրամադրումկամ տրամադրված տեղամասի ընդլայնում կարող է տեղի ունենալ միայն մնացորդային ամբողջ հաշվեկշռային պաշարներով:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում օրենսգրքի55-րդ հոդվածի 5.2-րդեւ 56-րդ հոդվածի 5.1-րդկետերով սահմանված թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարներիառնվազն 70%- ի պահանջը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից լիազոր մարմին ներկայացված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման կամ ընդերքի տեղամասի ընդլայնման դիմումների նկատմամբ: Այդ դեպքում օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70%-ի պահանջը հաշվարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դիմումը ներկայացնելու օրը ընկած ժամանակահատվածի համար:

7. Ընդերքի օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում ոչ ուշ, քան 6 ամիս առաջ երկարաձգման դիմումի ներկայացման ժամկետի պահպանման պահանջը մնում է անփոփոխ այն ընդերքօգտագործողների դեպքում, ում իրավունքի ժամկետն ավարտվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:»։

Մեջբերված առաջարկի վերաբերյալ հարկ է նկատել, որ « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից : Առաջարկների փաթեթում առկա 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի ուժի մեջ մտնելուցհետո Կառավարությունը պարտավորվում է որոշակի ժամկետներում՝ 6 ամսից մինչեւ 2 տարի ժամանակահատվածում, հաստատել կարգեր, ուղեցույցեր եւ նախագծերին վերաբերող նվազագույն պահանջներ: Հարկ է նկատել, որ այդ գործընթացի ավարտից հետո միայն Նախագծով սահմանված մի շարք իրավահարաբերությունների կարգավորումներ կարող են լիարժեքորեն գործել, քանի որ դրանց կատարումն ուղղակիորեն կախված է Կառավարության կողմից հաստատվող կարգերից, ուղեցույցներից եւ նախագծերին վերաբերող նվազագույն պահանջներից: Բացի այդ, Նախագծի բազմաթիվ հոդվածներով նախատեսվում են կարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա դրանց հասցեատերերին՝ օրինակ՝ լիազոր մարմնին, ընդերքօգտագործողին, իրենց վարքագիծը համապատասխանեցնելու նոր սահմանվող պահանջներին: Միաժամանակ՝ անհրաժեշտ է նկատել, որ Կառավարության կողմից ներկայացված առաջարկի արդյունքում խմբագրված 33-րդ հոդվածի անցումային դրույթներում ուժի մեջմտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ նախատեսված է Նախագծով կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում նախատեսվող՝ անձի իրավական վիճակը վատթարացնող ոչ բոլոր իրավակարգավորումների համար (օրինակ՝ Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասում«3» թիվը փոխարինվում է «9»թվով, որի արդյունքում Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 9 ամիս առաջ:»), եւ որ Նախագծով կատարվող փոփոխությունները փոխկապակցված են, քանի որ հաճախ հղում են կատարում միմյանց:

Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ կատարված դիտարկումները՝ առաջարկում ենք նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ նախատեսել ողջ Նախագծի համար:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասով 31-րդ կետ չի լրացվում: Առաջարկում ենք շտկել 33-րդ հոդվածի 4-րդ մասում առկա վրիպակը:

29. Առաջարկում ենք ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը :

30. Ա ռաջարկում ենք ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում է մեկ լրացում եւ մեկ փոփոխություն:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառին: Առաջարկում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով, քանի որ նշված նախագծի երկու հոդվածներով օրենսգրքում կատարվում են միայն լրացումներ:

31. Առաջարկում ենք ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի1-ին հոդվածում նշված օրենքի վերնագրի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ նշելով օրենքի ընդունման, այլ ոչ ստորագրման ամսաթիվը եւ հերթական համարը:

Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր 1-ին հոդվածում նշել օրենսգրքերի հերթական համարները :

32. ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի1-ին հոդվածով «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի 8-րդ պարբերությունում կատարվող լրացման եւ փոփոխության արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«գ) պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է`

(...)

- պարտապանին լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավուն ք տրամադրած պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին .»:

Կարծում ենք՝ անհրաժեշտ է նաեւ «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի 8-րդ պարբերությունում նախատեսել, որ դիմումում առկա պետք է լինի ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին տեղեկատվություն :

33. Առաջարկում ենք ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի1-ին հոդվածում նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր 1-ին հոդվածում նշված «ավելացնել» բառին:

34. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարները տեքստից բաժանել միջակետերով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

35. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդհոդվածում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի կրճատ անվանում հիշատակելիս «ընդերքի» բառից առաջ նշել նաեւ «Հայաստանի Հանրապետության» բառերը, քանի որ դրանք նախատեսված են Օրենսգրքի վերնագրում:

36. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածում նշված օրենքի ամբողջական անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ հանելովօրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ նշելով հերթական համարը:

Միաժամկանակ առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքին տվյալ նախագծում այլեւս հղում չի կատարվում:

37. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածի «4-րդ հոդվածի 3.1 մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3 կետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «4-րդ հոդվածի 3.1-ին մասումլրացնել նոր՝ 5.3-րդ կետ» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին, «Սնանկության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կ
ատարող ներ ` Զ. Հովասափյան (հե ռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հե ռ.` 011-513-248), (118)

11.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ երի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կ
ատարող ներ ` Զ. Հովասափյան (հե ռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հե ռ.` 011-513-248), (118)

11.07.2020թ





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -664-18.06.2020- ՏՀ -011/0), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6641 -18.06.2020- ՏՀ -011/0) , « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ -6642 -18.06.2020- ՏՀ -011/0) , « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ -6643 -18.06.2020- ՏՀ -011/0) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6644 -18.06.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենք ներ ի նախագծ եր ի փաթ ե թի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » , « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ներ ի նախագծ եր ի փաթ ե թ ը ( այսուհետ ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթն ուղղված է ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական տարընթերցումների վերացմանը, հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման եւ արդյունահանման հետ կապված իրավահարաբերություններ ի կարգավորմանը , երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջներ ի , օ գտակար հանածոների հանքավայրերի ողջամիտ եւ համալիր օգտագործմ ան ուղղված իրավակարգավորումների, ընդերքօգտագորման իրավունք կրողների համար նոր պարտականությունների, ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջների սահմանմանը :


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է կարգավորել մինչեւ իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողների լիազոր մարմնից թույլատվություն ստանալու, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման լիազոր մարմնի որոշման բողոքարկման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի հետագա կիրարկման, երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանման, մեկ ընդհանուր նախագծի հիման վրա իրավունքի տրամադրման ժամկետների, դիմումի ներկայացման պահից 5 եւ ավելի տարի առաջ հաստատված պաշարներով հանքավայրերի տրամադրման, սնանկ ճանաչված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման, իրավաբանական անձի լուծարման դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների կատարման հարցերը:

3. Փաթեթը ֆինասատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման ոլորտում օ րենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների հստակեցմանը եւ վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

25.0 6 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -664-18.06.2020- ՏՀ -011/0),   « Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ -6641 -18.06.2020- ՏՀ -011/0), « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -6642 -18.06.2020- ՏՀ -011/0), « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -6643 -18.06.2020- ՏՀ -011/0) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -6644 -18.06.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
« Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին », « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթիհիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է հստակեցնել ընդերքօգտագործման իրավունք կրող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունները, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները, կարգավորել հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման եւ արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները, սահմանել երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաեւ ընդերքօգտագորման իրավունք կրողների համար նոր պարտականություններ: Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարման հերթում ներառել նաեւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին եւ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կատարվող վճարումների մասին դրույթը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետ եր ի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին 25-րդ կետում կատարել լրացում, այն է՝ «միջոցառումներ» բառից հետո լրացնել «՝Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան»: Այդ կապակցությամբ նշենք, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. « 9. Խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը սահմանում է հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները եւ խախտված հողերի դասակարգումը` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների:» : Ուստի, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով» բառերը փոխարինել «Կառավարության կողմից» բառերով:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «7-րդ հոդվածում» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի» բառը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 7-րդ հոդվածը լրացնել նոր 6.4-րդ մասով, համաձայն որի. «Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների եւ կանխատեսումային պաշարների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ մեթոդական ցուցումների պահանջներին կամ չի հավաստվում ներկայացված տվյալների արժանահավատությունը կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների վերաբերյալ տեղեկացնում է դիմումատուին` նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետեւյալ ժամկետային սահմանափակումները`

ա) ոչ մետաղական հանքավայրերի համար` մինչեւ 30 օր,

բ) մետաղական հանքավայրերի համար` մինչեւ 120 օր:...» :

Առաջարկում ենք «նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետեւյալ ժամկետային սահմանափակումները`» բառերը փոխարինել «նյութերի լրամշակման համար սահմանելով հետեւյալ ժամկետային սահմանափակումները`» բառերով:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենսգրքի 7-րդ հոդվածի նոր 6.10-րդ մասով սահմանվում է. «6.10. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:» :

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծով նախատեսել, թե ի՞նչ ժամկետում պետք է լիազոր մարմնի կողմից սահմանվեն   ը նդերքաբանական փորձաքննության նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները :

5. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 25-28-րդ կետերով: Առաջարկվող լրացման 25-րդ կետի համաձայն գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը նույնպես սահմանվելու է Կառավարության կողմից:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 34-րդ հոդվածում նշել, թե ի՞նչ ժամկետում է վերը նշված կարգը սահմանվելուԿառավարության կողմից:

6. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 28-րդ հոդվածի նոր 1.1-րդ մասի «...Դիմումում եւ դրան կից ներկայացվում են`

1)իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը....» բառերն առաջարկում ենք փոխարինել հետեւյալ կերպ. «...Դիմումում նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը:

Դիմումին կից ներկայացվում են՝...» :

Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի Օրենսգրքի 28-րդ հոդվածի նոր 1.1-րդ մասի կետերի համարակալումը փոխել:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ կետով առաջարկվող Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում կատարված հղումը՝ «սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով...» , առաջարկում ենք շտկել, նկատի ունենալով, որ Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը կետեր չի պարունակում:

8. Նախագծի 16-րդ հոդվածի «1) լրացնել հետեւյալ բովանդակությանբ 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.» բառերը առաջարկում ենք փոխարինել «2-րդ մասը լրացնել նոր 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.» բառերով, այլապես ստացվում է, որ նոր 2.2-րդ եւ 2.3-րդ մասերը առաջարկվում է լրացնել Օրենքսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասում:

9. Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 43-րդ հոդվածի նոր 4.1-րդ մասում «ընդերքօգտագործողը» բառից առաջ լրացնել «եթե» ստորադասական շաղկապը:

10. Նախագծի 21-րդ հոդվածի «մինչեւ 30 աշխատանքային օրյա» բառերն առաջարկում ենք փոխարինել «30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

11. Առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածով Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում առաջարկվող լրացման «լիազոր մարմնի» բառերից առաջ լրացնել «եւ» շաղկապը:

12. Նախագծի 33-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 80-րդ հոդվածի նոր 12-րդ եւ 13-րդ մասերը առաջարկում ենք նախատեսել Նախագծի 34-րդ հոդվածում, նկատի ունենալով, որ Նախագծի վերը նշված հոդվածի 12-րդ եւ 13-րդմասերը վերաբերում են սույն Նախագծին:

13 Նախագծի 34-րդ հոդվածի 1-ին մասում «հաստատում է» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանում է» բառով:


«
Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է « Սնանկության մասին» օրենքում կատարել մեկ փոփոխություն եւ մեկ լրացում, առաջարկում ենք Նախագծի վերնագրի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «2007 թվականի փետրվարի 10-ի» բառերն անհրաժեշտ էփոխարինել «2006 թվականի դեկտեմբերի 25-ի» բառերով՝ հաշվի առնելով, որ « Սնանկության մասին» օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «...օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի 8-րդ պարբերությունում «լիցենզիա» բառից հետո ավելացնել «կամ ընդերքօգտագորման իրավունք» բառերով, իսկ «տված» բառը փոխարինել «տրամադրած» բառով»: Ըստ որի, ստացվում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին անհապաղ տեղեկացնում է պարտապանին լիցենզիա կամ ընդերքօգտագորման իրավունք տրամադրած պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին:

Կարծում ենք, որ «ընդերքօգտագորման իրավունք» ունենալու վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես պետք է առկա լինի դիմումում: Այդ կապակցությամբ,առաջարկում ենք քննարկել երկրորդ «լիցենզիա» բառից հետո եւս «կամ ընդերքօգտագորման իրավունք» բառերը լրացնելու հարցը:


«
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1 . Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարել լրացումներ, առաջարկում ենք Նախագծի վերնագրի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի նոր պարբերության «ընդերքի մասին օրենսգրքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով» բառերով՝ այդ կերպ նշելով օրենսգրքի ճիշտ անվանումը:


«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ նկատի առնելով, որ Նախագծում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Նախագծերի փաթեթը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվեն երկրաբանական ուսումնասիրության ծրագրին եւ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն, եւ ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջներ, ընդերքօգտագործման իրավունք կրողի համար նոր պարտականություններ, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման եւ ընդերքի տեղամասի ընդլայնման համար նոր պահանջներ:

Կկարգավորվի մինչեւ իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողների լիազոր մարմնից թույլատվություն ստանալու եւ իրավաբանական անձի լուծարման դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների վճարման հարցերը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

26.06.2020թ.