ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-670-19.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար եւս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է` մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ, 28-րդ եւ 28.1-ին հոդվածներով սահմանվում է խնամքի նպաստի իրավունքը, նպաստի նշանակման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները:

Համաձայն օրենքի` նպաստը նշանակվում եւ վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին:

Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով առաջարկվում է խնամքի նպաստի իրավունք սահմանել նաեւ գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար` մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:

Համաձայն ներկայացված նախագծի` առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ երեխայի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը, մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եւ փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Այսինքն, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի եւ երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չաշխատող մայրերին եւս հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից: Միաժամանակ, առաջարկվում է օրենքում կատարել վերը նշվածից բխող այլ փոփոխություններ եւ լրացումներ, այդ թվում` հստակեցնելով օրենքի այն դրույթները, որոնք կիրառելի են խնամքի նպաստը օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կամ 1.1-ին մասի հիման վրա նշանակելու դեպքերում:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ.

1) խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս,

2) խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս,

3) սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,

4) վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի` ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետեւաբար` ծնողի` ՀՀ-ից բացակայելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները):

Հստակեցվում է նաեւ գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծն ունի ընդգծված սոցիալական նշանակություն եւ ընդունվելու դեպքում կարող է որոշակիորեն մեղմել գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացիների` մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի հետ կապված ֆինանսական դժվարությունները:

3. Նախագիծըֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություննր չկան:


Եզրակացություն

Նախագիծը կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ նպաստելով գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացիների` մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի հետ կապված ֆինանսական դժվարությունների որոշ մեղմմանը, կարող է ունենալ նաեւ գյուղական վայրերում ծնելիության խթանման նշանակություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

23.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-670-19.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագիծը նպատակ ունի գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար եւս խնամքի նպաստի իրավունք սահմանել` մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Վերոհիշյալ օրենքի 27-րդ, 28-րդ եւ 28.1-ին հոդվածներով սահմանվում է խնամքի նպաստի իրավունքը, նպաստի նշանակման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները:

Ըստ օրենքի` նպաստը նշանակվում եւ վճարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին:

Նախկինում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստի իրավունք սահմանել նաեւ գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար` մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ երեխայի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը, մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եւ փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի եւ երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ:

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չաշխատող մայրերին եւս հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ: Նախագծով առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից: Միաժամանակ, առաջարկվում է օրենքում կատարել վերը նշվածից բխող այլ փոփոխություններ եւ լրացումներ, այդ թվում` հստակեցնելով օրենքի այն դրույթները, որոնք կիրառելի են խնամքի նպաստը օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կամ 1.1-ին մասի հիման վրա նշանակելու դեպքերում:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է նաեւ.

1) խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս,

2) խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս,

3) սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,

4) վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի` ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետեւաբար` ծնողի` ՀՀ-ից բացակայելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները):

Նախագծով հստակեցվում է նաեւ գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Ներկայացված Նախագիծն ունի ընդգծված սոցիալական նշանակություն եւ ընդունվելու դեպքում միանշանակ կմեղմի գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացիների` մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի հետ կապված ֆինանսական դժվարությունները:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություննր չկան:


Եզրակացություն

Սույն Նախագծով կլուծվի հետապնդվող խնդիրները, ինչպես նաեւ կնպաստի գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացիների` մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի հետ կապված ֆինանսական դժվարությունների որոշ մեղմմանը:

Կարծում ենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը կարող է ունենալ նաեւ գյուղական վայրերում ծնելիության խթանման լուրջ նշանակություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

23.06.2020 թ .