ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-671-19.06.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը .

1. Առ աջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել , քանի որ Նախագծում համապատասխան օրենքին հղում այլեւս չի կատարվում:

2. Առաջարկում ենք Նախագծի 1 -ին հոդվածով կատարված լրացումը համապատասխանեցնել « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «պարբերությունը» բառը փոխարինելով «պարբերությ ան մեջ » բառ եր ով, «լրացնել» բառից հետո նշել «նոր» բառը եւ «բառերով» բառը փոխարինել «բառեր» բառով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքներին :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

24.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

24.06.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-671-19.06.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի մշակումը եւ ներկայացումը պայմանավորված է աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերի եւ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքի հետ` «Կրթության մասին» օրենքի կարգավորումներում որոշակի լրացումներ նախատեսելու առումով:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդմասի համաձայն. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է:»:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա` դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընտրվել են այն քննությունները, որոնք, կախված մասնագիտության առանձնահատկությունից, առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար` նախկին 2 կամ 3 քննություն փոխարեն:

Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաեւ փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

Նախագծով նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար (ընդհանրապես ոչ միայն COVID-19-ով պայմանավորված) եւ հնարավորություն ընձեռել Կառավարությանը` ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի ընդունումը պայմանավորված է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման պայմաններում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացները չխաթարելու նպատակադրմամբ:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

23. 0 6 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-671-19.06.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացած համաճարակային իրավիճակը ու դրանով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել որոշակի կարգավորումներ կատարել «Կրթության մասին» օրենքում:

Վերոհիշյալ հանգամանքը հաշվի առնելով, անհրաժեշտություն է առաջացել փոխելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա` դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընտրվել են այն քննությունները, որոնք, կախված մասնագիտության առանձնահատկությունից, առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար, նախկին 2 կամ 3 քննություն փոխարեն:

Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաեւ փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

Ներկայացված Նախագիծը իրենից ենթադրում է բացառություն` հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ եւ հնարավորություն` ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :


Եզրակացություն

Ներկայացված Նախագծի ընդունումը` հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում, հնարավորություն կնձեռնի պատշաճ կազմակերպել ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

23.06.2020 թ .