ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասի ն » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-67 5 -2 5 .06.2020- ՄԻ -011/0), « « Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասի ն » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-67 51 -2 5 .06.2020- ՄԻ -011/0), « «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասի ն » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-67 52 -2 5 .06.2020- ՄԻ -011/0) եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-67 53 -2 5 .06.2020- ՄԻ -011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««
Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասի ն » , « « Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասի ն » , « «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասի ն » եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծերի փաթեթով նախատեսվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններիմասին» օրենքներում լրացնել փաստաբանական հարցմանը վերաբերող դրույթներ, ինչպես նաեւ նշված օրենքներով սահմանված մարմինների կողմից փաստաբանական հարցումներին պատասխանելու պարտականություն՝ այն հիմնավորմամբ, որ պրակտիկայում փաստաբանների՝ նշված պետական մարմիններին ուղղված հարցումները հիմնականում թողնվում են անպատասխան կամ պատասխանները լինում են թերի:

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել հետեւյալը.

1) Նախագծերի փաթեթով կիրառված «փաստաբանական հարցում» հասկացությունը եւ դրա հետ կապված որոշակի կարգավորումներ եւ ընթացակարգեր (օրինակ՝ այն հանգամանքը, որ հարցմանը կցվում է արտոնագրի պատճեն, հարցման մեջ նշվում է վստահորդի անունը, հարցմանը շահագրգիռ անձ չլինելը չի կարող հարցումը մերժելու հիմք հանդիսանալ եւ այլն) նախատեսված չեն փաստաբանական գործունեությունը կարգավորող հիմնական օրենքում՝ «Փաստաբանության մասին» օրենքում: Ուստի, որպես ընդհանուր կանոններ, նշված կարգավորումները, կարծում ենք,նպատակահարմար է նախատեսել «Փաստաբանության մասին» օրենքում, ինչը վերաբերելի կլինի նաեւ փաստաբանական հարցման հասցեատեր այլ պետական մարմիններին՝ առավել արդյունավետ դարձնելով փաստաբանական հարցման ինստիտուտը:

2) «Փաստաբանության մասին» օրեքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «(…) Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում»: Այսինքն, փաստաբանի հարցմանը պատասխանլու պարտականությունն օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար:

3) Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացնել նոր՝ 831 -ին հոդված, որի 1-ին մասով սահմանված է. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված կարգով եւ ժամկետում պատասխանել փաստաբանի կողմից ներկայացված հարցմանը (փաստաբանական հարցմանը), եթե հարցման մեջ փաստաբանը նշել է այն վստահորդի անունը, ազգանունը (անվանումը) , որին իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով է հարցումը կատարել»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ փաստաբանի պարտականությունը՝ հարցման մեջ նշելու, թե ում համար է օգտագործվելու հարցմամբ ձեռք բերված տեղեկատվությունը, կարող է խնդրահարույց լինել փաստաբանական գաղտնիքը չհրապարակելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջի տեսանկյունից: «Փաստաբանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին , փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը»: Կարծում ենք, որ ցանկացած տեղեկատվություն, ընդհուպ մինչեւ փաստաբանին իրավաբանական օգնության համար դիմելու փաստը (մինչ այն պահը, երբ գործի բնույթից ելնելով անհրաժեշտություն է առաջացել բացահայտել), կարող է համարվել փաստաբանական գաղտնիք: Օրինակ, վստահորդի հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել վստահորդի անուն, ազգանունը կամ անվանումը չհրապարակելու պահանջ, ինչի արդյունքում համապատասխան տվյալները ձեռք են բերում փաստաբանական գաղտնիքի կարգավիճակ՝ ենթակա չլինելով հրապարակման: Հետեւաբար, կարծում ենք փաստաբանական հարցում կատարելիս վստահորդի անուն, ազգանունը նշելը չի բխում փաստաբան-վստահորդ հարաբերություններում տվյալների փոխանցման գաղտնիության սկզբունքից:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում:

3. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «67-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել «67.1-ին» թվով: Միաժամանակ նշենք, որ լրացումը կատարվում է համապատասխան օրենքի 14-րդ գլխում, որը վերաբերում է իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կարգի խախտման համար պատասխանատվությանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գլուխներն ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալը, եւ այն հանգամանքը, որ փաստաբանական հարցմանը պատասխանելը նախատեսված է որպես գործակալության պարտականություն, կարծում ենք, նպատակահարմար է լրացում կատարել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի3-րդ գլխում՝ լրացնելով 12.1-ին հոդված:

4. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 671 -ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գործակալության կողմից փաստաբանական հարցմանը մերժելու հիմք չի կարող լինել միայն փաստաբանի՝ տեղեկատվության հայցման շահագրգիռ անձ չլինելու հանգամանքը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 831- ին հոդվածի 3-րդ մասով եւ ««Ազգային անվտանգության մարմիններիմասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 181 -ին հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումներով փաստաբանական հարցումը մերժելու հիմք չի կարող լինել ոչ միայն փաստաբանի այլեւ վստահորդի՝ տեղեկատվության հայցման շահագրգիռ անձ չլինելու հանգամանքը: Հետեւաբար, Նախագծերի փաթեթով միասնական կարգավորում նախատեսելու նպատակով, առաջարկում ենք««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 671 -ին հոդվածի 3-րդ մասում «փաստաբանի» բառից հետո լրացնել «կամ նրա վստահորդի» բառերը:

5. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատե սվում է առանձին վարչական պատասխանատվություն սահմանել փաստաբանին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապօրինաբար չտրամադրելու համար՝ նախատեսելով տուգանքի ստատիկ չափ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1897- րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանվում ցանկացած անձի, առանց սուբյեկտային տարանջատման, օրենքով սահմանված տեղեկատվությունը ապօրինաբար չտրամադրելու համար, եւ որպես պատասխանատվության միջոց սահմանված է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հիսնապատիկի չափով:

Այսիպիսով,Օրենսգրքի 1897- րդ հոդվածով գործող կարգավորմամբ տարբեր իրավիճակների համար նախատեսվող տուգանքի կոնկրետ չափի որոշումը, որը համաչափ կլինի կատարված արարքին, թողնվում է իրավակիրառողի հայեցողությանը: Գործող կարգավորման պայմաններում հնարավոր են իրավիճակներ, երբփաստաբանի կողմից հայցվող տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելու դեպքում նախատեսվի տուգանքի առավելագույն չափ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,մինչդեռ նախագծով, փաստաբանին տեղեկատվություն չտրամադրվելու համար տուգանքի ֆիքսված չափի սահմանումը, մեր կարծիքով, չի բխում Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված փաստաբանական հարցման արդյունավետության բարձրացման նպատակից: Միաժամանակ, հարկ է նկատել, որ նշված նախագծով ոչ միայն բարձրացվում է գործող կարգավորմամբ առկա տուգանքի չափը, այլեւ իջեցվում հնարավոր առավելագույնը: Ուստի, կարծում ենք, որ որակյալ զանցակազմ լրացնելու նպատակով՝ անհրաժեշտ է նախատեսել տուգանքի այնպիսի չափ, որը մեծ կլինի Օրենսգրքի 1897- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափի առավելագույն չափից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներիհամապատասխանությունը միմյանց, «Փաստաբանության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

16.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

16 .07.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-675-25.06.2020-ՄԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6751 -25.06.2020-ՄԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6752 -25.06.2020-ՄԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6753 -25.06.2020-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
ներ ի նախագծերի փաթեթը ( այսուհետ՝ Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների համատեքստում փաստաբանության՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող ինստիտուտի դերակատարման բարձրացման հրամայականով եւ այդ առումով փաստաբանության սահմանադրական կարգավիճակից բխող համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ եւ նպատակաուղղված է անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի եւ այդ նպատակով գործող փաստաբանության ինստիտուտի պատշաճ գործառման օրենսդրական երաշիքների ստեղծմանը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

Սահմանադիրը վերոնշյալ իրավադրույթի միջոցով փաստաբանությանը վերապահում է սահմանադրաիրավական կարգավիճակ՝ փաստաբանության ինստիտուտը դիտարկելով որպես անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման՝ պետության պոզիտիվ պարտականության հիմնական կառուցակարգ: Ավելին, ՀՀ Սահմանադրական դատարանն իր 05.04.2016թ. թիվ 1263 որոշմամբ հստակորեն արձանագրել է, որ. «2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս...: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը:»: Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իր նշված իրավամեկնաբանությամբ ընդլայնել է փաստաբանության ինստիտուտի իրավական նշանակությունը որպես ոչ միայն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման ապահովմանն ուղղված հատուկ սահմանադրական ինստիտուտ, այլեւ փաստաբանության առջեւ փաստացի դրել է պարտականություն՝ այդ իրավաբանական օգնությունն իրականացնել որակյալ կերպով:

Նշվածի համատեքստում շատ կարեւոր է փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետության բարձրացման օրենսդրական հիմքերի ձեւավորումը: Փաստաբանական հարցումը, այն է՝ փաստաբանի կողմից իր վստահորդի գործով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից եւ մասնավոր կազմակերպություններից տեղեկատվություն պահանջելու իրավունքը փաստաբանի սահմանադրական կարգավիճակի գործնական իրացման անօտարելի տարրերից է, առանց որի արդյունավետ գործառման՝ փաստաբանական գործունեության եւ, համապատասխանաբար, անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետությունը նկատելիորեն ընկնում է:

Այս կապակցությամբ առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կատարել լրացումներ՝ սահմանելով նշյալ մարմինների կողմից փաստաբանական հարցումներին պատասխանելու պարտականությունը, նախատեսելով փաստաբանական հարցումներին պատասխանելու հստակ ժամկետները եւ մերժման հիմքերը:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է սահմանել որակյալ զանցակազմ, որը վարչական պատասխանատվություն կնախատեսի պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց մասնակցությամբ հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելը սահմանել որպես որակյալ զանցակազմ՝ սահմանելով տուգանքի ավելի բարձր սահմանաչափ:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությամբ կբարձրանա փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետությունը՝ հարցման հասցեատերերի իրավական կարգապահության բարձրացման եւ իրավական պատասխանատվության կառուցակարգի հստակեցման միջոցով:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կապահովի դրված խնդիրների լուծումը եւ կնպա ստի փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը՝ հարցման հասցեատերերի իրավական կարգապահության բարձրացման եւ իրավական պատասխանատվության կառուցակարգի հստակեցման միջոցով :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

13. 0 7 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-675-25.06.2020-ՄԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6751 -25.06.2020-ՄԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6752 -25.06.2020-ՄԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6753 -25.06.2020-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Վարդանյանի, Ա. Դավթյանի եւ Ն. Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
ներ ի նախագծերի փաթեթը ( այսուհետ՝ Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Փաթեթի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Սույն Նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների համատեքստում փաստաբանության՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող ինստիտուտի դերակատարման բարձրացման հրամայականով եւ այդ առումով փաստաբանության սահմանադրական կարգավիճակից բխող համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ եւ նպատակաուղղված է անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի եւ այդ նպատակով գործող փաստաբանության ինստիտուտի պատշաճ գործառման օրենսդրական երաշիքների ստեղծմանը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

Սահմանադիրը վերոնշյալ իրավադրույթի միջոցով փաստաբանությանը վերապահում է սահմանադրաիրավական կարգավիճակ՝ փաստաբանության ինստիտուտը դիտարկելով որպես անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման՝ պետության պոզիտիվ պարտականության հիմնական կառուցակարգ: Ավելին, ՀՀ Սահմանադրական դատարանն իր 05.04.2016թ. թիվ 1263 որոշմամբ հստակորեն արձանագրել է, որ. «2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս...: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը:»: Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իր նշված իրավամեկնաբանությամբ ընդլայնել է փաստաբանության ինստիտուտի իրավական նշանակությունը որպես ոչ միայն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման ապահովմանն ուղղված հատուկ սահմանադրական ինստիտուտ, այլեւ փաստաբանության առջեւ փաստացի դրել է պարտականություն՝ այդ իրավաբանական օգնությունն իրականացնել որակյալ կերպով:

Նշվածի համատեքստում շատ կարեւոր է փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետության բարձրացման օրենսդրական հիմքերի ձեւավորումը: Փաստաբանական հարցումը, այն է՝ փաստաբանի կողմից իր վստահորդի գործով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից եւ մասնավոր կազմակերպություններից տեղեկատվություն պահանջելու իրավունքը փաստաբանի սահմանադրական կարգավիճակի գործնական իրացման անօտարելի տարրերից է, առանց որի արդյունավետ գործառման՝ փաստաբանական գործունեության եւ, համապատասխանաբար, անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետությունը նկատելիորեն ընկնում է:

Առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կատարել լրացումներ՝ սահմանելով նշյալ մարմինների կողմից փաստաբանական հարցումներին պատասխանելու պարտականությունը, նախատեսելով փաստաբանական հարցումներին պատասխանելու հստակ ժամկետները եւ մերժման հիմքերը:

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է սահմանել որակյալ զանցակազմ, որը վարչական պատասխանատվություն կնախատեսի պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց մասնակցությամբ հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելը սահմանել որպես որակյալ զանցակազմ՝ սահմանելով տուգանքի ավելի բարձր սահմանաչափ:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ կբարձրանա փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետությունը՝ հարցման հասցեատերերի իրավական կարգապահության բարձրացման եւ իրավական պատասխանատվության կառուցակարգի հստակեցման միջոցով:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փ աթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փ աթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փ աթեթի ընդունումը կապահովի ներկայացված խնդիրների լուծումը եւ կնպա ստի փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը՝ հարցման հասցեատերերի իրավական կարգապահության բարձրացման եւ իրավական պատասխանատվության կառուցակարգի հստակեցման միջոցով :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

13.07.2020 թ .