ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-676-26.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը:, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, սահմանվել է գործատուների` իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետեւ` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը: Ընդ որում, ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման 1-ին կետի համաձայն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը:

2017 եւ 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել եւ «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ: Սակայն, 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ դարձավ, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման եւ տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռեւս տեսաներածված չէին, բացի այդ` գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաեւ չաշխատող անձինք:

Նշված հանգամանքով պայմանավորված` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու` նախկինում սահմանված ժամկետը եւ նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում` Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում:

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է համապատասխան փոփոխություն եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածում, որով նախատեսվում է`

1. երկարացնել գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը եւս երկու տարով,

2. սահմանել գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ` ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի` կիրառելով օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել յուրաքանչյուր խմբի մեջ մտնող գորածատուների հետ տարվող աշխատանքը, ապահովել տեսաներածման եւ հաջորդական այլ գործընթացները,

3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կանոնակարգումների շրջանակներում` սահմանել, որ աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուների վրա ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել նաեւ դատական կարգով: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության եւ գործատուի միջեւ ծագած իրավահարաբերությունները հանրային բնույթի են, ուստի, համապատասխան վեճի դեպքում այն պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին: Այսինքն, վարչական մարմինը կարող է դիմել ֆիզիակական կամ իրավաբանական անձանց դեմ` նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե այդպիսի պահանջ վերապահված է դատարանին օրենքով: Ընդ որում, դատական (ՀՀ վարչական դատարան) պրակտիկան ուսումնասիրելով, պարզ է դառնում, որ ՀՀ վարչական դատարանը որոշ պետական մարմինների կողմից ներկայացված նմանաբնույթ հայցերը, մերժել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որեւէ օրենսդրական ակտում համապատասխան վեճերը դատարանի կողմից քննելու վերաբերյալ դրույթ առկա չէ: Ուստի եւ առաջարկվում է համապատասխան օրենքում նախատեսել համապատասխան դրույթ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ հնարավորինս կվերացվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատաքների արդյունավետությունը: Աշխատանքային գրքույկների հավաքագրման եւ տեսաներածման աշխատանքների ամբողջական իրականացման դեպքում` հնարավորինս դյուրին կլինի ֆիզիկական անձանց կենսաթոշակների եւ նպաստների նշանակման գործընթացը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

09. 0 7 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-676-26.06.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման սահմանված ժամկետը երկարաձգել եւս երկու տարով եւ սահմանել գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է նաեւ սահմանված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը անհրաժեշտության դեպքում դնել դատական կարգով:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվում առավել արդյունավետ լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, բարձրացնել գրքույկների մշակման աշխատանքների արդյունավետությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

03.07.2020թ