ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի , համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» որոշման նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-680-02.07.2020--012/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողովի նախագահին ուղղված Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով ներկայացված գրավոր դիմումին կցված «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըեւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 88-րդ հոդվածի համաձայն` «1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:
3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ , ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան»:
Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` «1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով :
2. Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը : Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:
3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:
( )
5. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով»:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից :
2. Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: ( ) »:
Սահմանդրության 120-րդ հոդվաով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.
«1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:
4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` «2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը :
3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որեւէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով»:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք նշել, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկան եւ իրավասության ոլորտը պետք է հստակ սահմանված լինեն՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից դուրս չգալու նպատակով:
Վերոգրյալի համատեքստում` հարկ է նկատել, որ « նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետութունն ու իրավաչափությունը » ձեւակերպման մեջ առկա որոշ եզրույթների լայն մեկնաբանման դեպքում կարող ենք հանգել Քննիչ հանձնաժողովի գործունեության՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից դուրս գալու իրավիճակին: Մասնավորապես` « արդյունավետություն» եւ «իրավաչափություն» եզրույթները միանշանակ չեն ընկալվում եւ կարող են հանգեցնել իրավիճակի, երբ Քննիչ հանձնաժողովի կողմից քննարկվի սահմանափակումների արդյունավետությունը կառավարչական տեսանկյունից կամ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներիդատական իշխանության կողմից գնահատման ենթակա իրավաչափության հարցերը:
Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Սահմանադրության 108-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ Քննիչ հանձնաժողովիիրավասության առարկա կարող են լինել միայն «փաստերը», իսկ գործունեության նպատակը՝ «փաստերը» պարզելըեւ դրանք Ազգային ժողով ներկայացնելը, ընդ որում համապատասխան փաս տ երը պետք է հանրային հետաքրքրություն ներկայացնեն, իսկ քննության առարկան պետք է մտնի Ազգային ժողովի իրավասության մեջ: Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողական լիազորությունները չպետք է խախտեն իշխանությունների տարանջատման սկզբունքը , չներթափանցեն գործադիր իշխանության՝ սեփական պատասխանատվության կենտրոնական ոլորտ՝ խոչընդոտելով Կառավարությանը իր սահմանադրական գործառույթներն իրականացնելու հարցում:
2. Նախագծի վերնագրում եւ տեքստում Կառավարության անվանումից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով Սահմանադրությամբ նախատեսվող ձեւակերպումները: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի վերնագրում եւ տեքստում Ազգային ժողովի անվանումից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
3. Նախագծի տեքստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կրճատ անվանումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը` հանելով սահմանադրական օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
16.07.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլորոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
1 6 .0 7 .2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-680-02.07.2020--012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Խաչատրյանի կողմից ներկայացված
«Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
ՀՀ Ազգային ժողովի
որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է սահմանել օրենքի ուժով ստեղծվող` «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը`12, ակնկալելով, որ պատգամավորների այդ թվաքանակը հնարավորություն կտա լուծել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Եզրակացություն
Նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
07.07.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-680-02.07.2020-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ա. Խաչատրյանի կողմից ներկայացված
«Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
ՀՀ Ազգային ժողովի
որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության
սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում
:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Հեղինակի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել օրենքի ուժով ստեղծվող` «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը` 12, ակնկալելով, որ պատգամավորների այդ թվաքանակը հնարավորություն կտա լուծել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Եզրակացություն
Ներկայացված Նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
9.07.2020 թ .