ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրերի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-682-06.07.2020-ՏՀ-011/0), «Արդյունաբերական դիզայնի մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6821 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6822 -06.07.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6823 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6824 -06.07.2020-ՏՀ-011/0),««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6825 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6826 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6827 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6828 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6829 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-68210 -06.07.2020-ՏՀ-011/0), ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-68211 -06.07.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-68212 -06.07.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Արտոնագրերի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածը վերնագրված է «Օրենքի նպատակները», մինչդեռ օրենքի նպատակները նորմատիվ բնույթ չունեն եւ չեն շարադրվում առանձին հոդվածով (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդված):Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը վերնագրել «Օրենքի կարգավորման առարկան» բառերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի վերնագրին:
2. Նախագիծը վերնագրված է «Արտոնագրերի մասին» վերտառությամբ, ինչից տպավորություն է ստեղծվում, որ նշված նախագծով նախատեսվում է կարգավորել արդյունաբերական սեփականության այն բոլոր օբյեկտների հետ կապված հարաբերությունները, որոնց համար արտոնագիր է տրամադրվում, մինչդեռ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծով եւս նախատեսվում արդյունաբերական դիզայնի համար արտոնագրի տրամադրում, ինչի կարգավորումը նախատեսված է այլ նախագծի շրջանակներում: Արդյունքում հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված գյուտերի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքի նման վերնագրի սահմանումը: Բացի այդ, հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված գյուտերին վերաբերող նախագիծը վերնագրել «Արտոնագրերի մասին», շեշտադրելով արդյունաբերական սեփականության իրավական պահպանության միջոցը՝ արտոնագիրը, իսկ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքում՝ արդյունաբերական սեփականության օբյեկտը՝ արդյունաբերական դիզայնը:
3. Նախագծի 1-ին հոդվածը կազմված է մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ, 15-րդ, 16-րդ, 29-րդ եւ 45-րդ հոդվածների մեկ համարակալված մասերին:
4. Նախագծի 2-րդ հոդվածի մասերի եւ կետերիհամարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին. «( )3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի:
( )
7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով : Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի համարակալված մեկ մասի կետերը համարակալել որպես մասեր հանդիսացող պարբերություններ:
5. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված վրիպակը շտկել՝ այն է «կարգոց» բառը փոխարինել «կարգով» բառով:Համանման վրիպակներ առկա են նաեւ Նախագծի 38-րդ հոդվածի 4-րդ մասում, այն է՝«իրառման ունաբե», 64-րդ հոդվածի 7-րդ մասում՝ այն է «իրառման ուն», 85-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «նորմատից» բառերը:
6. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում օրենքի վերնագրից հետո նշած «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 70-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում, 71-րդ հոդվածի 2-րդ մասում օրենքների վերնագրերից հետո նշած «Հայաստանի Հանրապետության» բառերին:
7. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետումեւ 76-րդ հոդվածի 1-ին մասում «(ֆիզիկական անձի» բառերից հետո նշել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը՝ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված «հայտատու» եւ «անձ» հասկացությունները:Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում եւ 60-րդ հոդվածի 1-ին մասում նշված «(ֆիզիկական անձի» բառերին:
8. Նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի իմաստով, համակարգչային ալգորիթմին եւ ծրագրային ապահովմանը վերաբերող գյուտերը ենթակա են պահպանության, եթե տվյալ գյուտը վերաբերում է եղանակին ( )»: Հարկ է նկատել, որ համակարագչային ծրագրերը, ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1112-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, պաշտպանվում են հեղինակային իրավունքով եւ չեն արտոնագրվում, հետեւաբար տվյալ պարագայում արտոնագրման ենթակա համակարգչային ծրագրի եղանակի եւ հեղինակային իրավունքի օբյեկտ համարվող համակարգչային ծրագրերի սահմանազատումը իրավակիրառ պրակտիկայում կարող է դժվարություններ ստեղծել, հետեւաբար առաջարկում ենք Նախագծով նախատեսել համակարգչային ալգորիթմի կամ ծրագրի եղանակի այնպիսի հասկացություն, որով վերջինս կտարանջատվի սույն Նախագծի կարգավորման առարկայից դուրս գտնվող համակարգչային ծրագրերից:
9. Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ղեկավարվելով Նախագծի 21-րդ եւ 23-րդ հոդվածներով՝ առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «որոշման» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով:
10. Նախագծի 39-րդ հոդվածը վերնագրված է «Սխալների ուղղում» վերտառությամբ, մինչդեռ 39-րդ հոդվածը(բացառությամբ 3-րդ մասի)վերաբերում է վրիպակների, այլ ոչ սխալների ուղղմանը: Բացի այդ, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եւս պետական տուրք է նախատեսվում վրիպակներն ուղղելու համար: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք«Սխալների» բառը փոխարինել «Վրիպակների» բառով:
Նույնական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ Նախագծի 39-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառված «սխալների» բառին:
Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 37-րդ հոդվածին:
11. Նախագծի մի շարք դրույթներում, մեր կարծիքով, խախտված է իրավական որոշակիության սկզբունքը: Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ սահմանված է՝ «օրենքը պետք է համապատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը »: Նախագծի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Հայտը պետք է պարունակի տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին եւ հայտատուին»: Նախագծի 50-րդ հոդվածի 6-րդ մասով հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկություններ չներկայացնելու եւ սահմանված ժամկետում այդ բացթողումը չվերացնելու համար հայտը համարվում է հետկանչված: Մինչդեռ «անհատականացման համար բավարար տեղեկություններ» հասացությունը բավարար չափով որոշակի չէ, եւ միանշանակ չի ընկալվում, մասնավորապես՝ անհատականացման վերաբերյալ տեղեկություններն ինչ ծավալով պետք է նշվեն, որպեսզի բավարար համարվեն, եւ հայտը հետ չկանչվի:
Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` «տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին » ձեւակերպմանը, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերին` «1) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին (հեղինակներին): Հայտում նշվելուց հեղինակի հրաժարվելու դեպքում` հայտատուիհայտարարությունն այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին հայտում նշված լինելուց.
2) տեղեկություններ, որոնք անհատականացնում են արտոնագրային հավատարմատարին կամ հայտատուի այլ ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).» եւ 43-րդ հոդվածի 6-րդ մասին` «Եթե խախտված է սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը` հայտում բացակայում են հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկությունները ու հայտարարություն չի ներկայացվել այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին նշված լինելուց եւ այդ բացթողումը չի վերացվել այդ մասին պետական լիազոր մարմնի հարցումն ուղարկման օրվանից երկամսյա ժամկետում, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն »:
Իրավական որոշակիության տեսանկյունից համանման ոչ միանշանակ ձեւակերպում է սահմանված նաեւ Նախագծի 52-րդ հոդվածի 10-րդ մասում, այն է՝ «Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 8-րդ մասում նշված հոդվածներով սահմանված պահանջներին, պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում` այնքան անգամ, որքան անհրաժեշտ է ( )»: Մասնավորապես՝ «այնքան անգամ, որքան անհրաժեշտ է» հասկացությունը բավարար որոշակի չէ, եւ կարող է հանգեցնել պետական լիազոր մարմնի կողմից կամայական վարքագծի դրսեւորման:
12. Առաջարկում ենք Նախագծի 67-րդ հոդվածի 1-ին մասում նշված «օբյեկտների» բառը փոխարինել «առարկաների» բառով՝ հիմք ընդունելով Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:
Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերը նշված դրույթով եւ Նախագծի 82-րդ հոդվածի բովանդակությամբ՝ առաջարկում ենք Նախագծի 82-րդ եւ 83-րդ հոդվածներում «հավատարմատար» բառից (համապատասխան հոլովաձեւերով) առաջ նշել «արտոնագրային» բառը:
13. Նախագծի 71-րդ հոդվածը վերնագրված է «Գույքի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը» վերտառությամբ, մինչդեռ համատասխան հոդվածում կիրառված է «ապահովված իրավունք» հասկացությունը:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ կիրառել միեւնույն հասկացությունները:
Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 58-րդ հոդվածի վերնագրին եւ բովանդակությանը:
14. Նախագծի 72-րդ հդվածի 1-ին մասի եւ գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքի 69-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ հարկադրական լիցենզիա կարող է տրամադրվել ոչ միայն գյուտի, այլեւ բույսի սորտի համար: Մինչդեռ բույսի սորտի հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի շրջանակներում, եւ Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, բույսի սորտն արտոնագրաունակ գյուտ չի համարվում եւհետեւաբար, դուրս է Նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից:
15. Նախագծի 72-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է՝ «օրինական ուժի մեջ մտած ակտի մասին արտոնագրատերը ծանուցվում է առաջին իսկ հնարավորության դեպքում» : Մինչդեռ սույն դրույթի բովանդակությունից պարզ չէ, թե ում է վերաբերում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ծանուցելու պարտականությունը:Եթե նշված պարտականությունը վերաբերում է դատարանին, ապա նման ձեւակերպումը հակասում է դատավարական օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի,մասնավորապես արտոնագրատերը, որպես դատավարության մասնակից, պարտավոր է ծանուցվել դատարանի կողմից օրենսդրությամբ հստակ սահմանված ժամկետում, ընդ որում նախքան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Եթե Նախագծի նշված դրույթով սահմանված ծանուցման պարտականությունը վերաբերում է պետական լիազոր մարմնին, ապա դատական ակտի ծանուցման ժամկետի հաշվարկի համար կիրառված «առաջին իսկ հնարավորության դեպքում» եզրույթը բավարար չափով որոշակի չէ եւ կարող է կամայական վարքագիծ դրսեւորելու հիմք հանդիսանալ:
16. Նախագծի 84-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքի հոդվածների մի մասը, իսկ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասով՝ նշված օրենքի մյուս հոդվածները: Արդյունքումերկու նախագծերով էլ «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքը, որպես այդպիսին, ուժը կորցրած չի ճանաչվում, այլ միայն հոդվածներն են ուժը կորցրած ճանաչվում, ուստի, առաջարկում ենք երկու նախագծերի եզրափակիչ մասում նախատեսել «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթ: Առաջարկում ենք նաեւ Նախագծի 84-րդ հոդվածի 14-րդ մասի «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքի վերնագրի կրճատ տարբերակի հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը: Նույն առաջարկը վերաբերելի է «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 69-րդ հոդվածի 6-րդ մասում օրենքի վերնագրի կրճատ տարբերակի հիշատակմանը:
17. Նախագծի 85-րդ հոդվածի 1-ին մասի «հրապարակմանը հաջորդող» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 70-րդ հոդվածի 1-ին մասին:
18. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`« (...) 3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս , եթե սահմանվում են`
1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.
(....)
4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`
1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ
2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ
3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:
5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ , կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ , ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`
1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից .
2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը (...)» :
«Արտոնագրերի մասին» օրենքի նախագծի՝օրենքի ուժի մեջ մտնելուն վերաբերող 85-րդ հոդվածի 2-րդ մասում եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի՝ օրենքի ուժի մեջ մտնելուն վերաբերող 70-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ նույնական կարգվորումը. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, Կառավարությունը եւ սույն օրենքով նախատեսված պետական լիազոր մարմինն ընդունում են սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը »:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արտոնագրերի մասին» օրենքի նախագծի 85-րդ հոդվածի 2-րդ մասի եւ«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները նախատեսել որպես անցումային դրույթներ, միաժամանակ առաջարկում ենք խմբագրել նախագծերի քննարկվող հոդվածների 2-րդ մասերի ձեւակերպումները` հստակ նշում կատարելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի եւ օրենսդրական ակտի այն մասերի վերաբերյալ, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
19. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝նորմատիվ իրավական ակտի մասերին, դրանց համարակալմանը եւ վերնագրերին վերաբերող 14-րդ հոդվածի համաձայն՝
«( )4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում : Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:
( )
8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը : Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:
( )
10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը : ( )»:
23.1. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի «ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 1-ին գլխում ներառված է արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հիմքին վերաբերող 4-րդ հոդվածը, սակայն, հարկ է նկատել, որ«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի2-րդ գլուխը վերնագրված է «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»: Հիմք ընդունելով վերագրյալը` կարծում ենք, նպատակահարմար է 8-րդ հոդվածը ներառել «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ գլխում:
23.2. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 2-րդ գլխում, կարծում ենք, ներառված չեն բովանդակությամբ համասեռ հոդվածներ: Մասնավորապես` 2-րդ գլխում ներառված 11-18-րդ հոդվածները վերաբերում են արդյունաբերական դիզայնի պահպանության հետ կապված իրավահարաբերություններին, 18-րդ հոդվածը վերաբերում է արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներին, 19-րդ հոդվածը` ծառայողական արդյունաբերական դիզայնին, 21-րդ հոդվածը` գրանցված արդյունաբերական դիզայնի նոր արտոնագրատիրոջ վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետեւանքներին, 27-րդ հոդվածը` հայտի մերժման մասին որոշմանըեւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչմանը եւ այլն:Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի՝ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 2-րդ գլխում ներառված հոդվածները միավորել բովանդակությամբ համասեռ հոդվածներ պարունակող մեկից ավելի գլուխներում:
23.3. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի՝ «ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ » վերտառությամբ 6-րդ գլխում ներառված են արտոնագիրն անվավեր ճանաչելուն, անվավերության հետեւանքներին եւ իրավունքների դադարեցմանը վերաբերող համապատասխանաբար 53-րդ, 54-րդ եւ 55-րդ հոդվածները: Կարծում ենք, «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի6-րդ գլխի վերնագիրը անհրաժեշտ է համապատասխանեցնել դրանում ներառված հոդվածների կարգավորման բովանդակությանը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը` բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:
23.4. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 7-րդ գլուխը վերնագրված է«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ , ԱՐԴՅՈՒՆԱԲՈՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ »: Կարծում ենք, «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 7-րդ գլուխը վերնագիրն ունի խմբագրման կարիք: Համապատասխանաբար` խմբագրման կարքի կունենան նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 7-րդ գլխում ներառված հոդվածների վերնագրերը :
23.5. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքինախագծի 27-րդ եւ 28-րդ հոդվածների վերնագրերում միեւնույն միտքն արտահայտելիս չեն կիրառվում որոշակի հերթականությամբ միեւնույն տերմինները: Մասնավորապես` կիրառվում են «Հայտի մերժման մասին որոշումը եւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչումը» եւ «Արդյունաբերական դիզայնի հայտի մերժման եւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչելու հիմքերը» ձեւակերպումները: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել հոդվածների վերնագրերը` միասնականացնելով նախագծում տերմինների կիրառումը:
Միաժամանակ, կարծում ենք, հստակեցման կարիք ունեն «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքինախագծի «Դիմումի հետ կանչումը» վերտառությամբ 36-րդ, «Սխալների ուղղումը» վերտառությամբ 37-րդ, «Առարկությունների քննարկումը» վերտառությամբ 46-րդ, «Անվավերության հետեւանքները» վերտառությամբ 54-րդ եւ «Իրավունքների դադարեցումը» վերտառությամբ 55-րդ հոդվածների վերնագրերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
20. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 9-րդ հոդվածները կազմված են մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասերի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »:
21. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերի եւ կետերիհամարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին. «( )3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի:
( )
7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով : Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համարակալված մեկ մասի կետերը համարակալել որպես մասեր հանդիսացող պարբերություններ:
22. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտում հասկացությունների եւ տերմինների կիրառմանը վերաբերող 15-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:
( )
3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ , որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում , կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը( ):»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`«( )2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:
( )
4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով ` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: ( )»:
«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նախատեսված են հետեւյալ հասկացությունները. «1) Փարիզյան կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին Փարիզում`հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով.
2) ՄՍՀԿ` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.
3) ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր` Մտավոր սեփականության իրավունքների` առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրվել է 1994 թ. ապրիլի 15-ին Մարաքեշում.
4) Միջազգային բյուրո ` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո .
5) Լոկառնոյի համաձայնագիր` Արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգումը հիմնադրող Լոկառնոյի համաձայնագիր, որն ստորագրված է Լոկառնոյում 1968 թվականի հոկտեմբերի 8-ին.
6) Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնեւյան ակտ ` Արդյունաբերական դիզայնների միջազգային ավանդադրման մասին Հաագայի համաձայնագիր, որը փոփոխվել եւ ընդունվել է 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնեւում.»:
Առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նախատեսվածերկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում սահմանել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, 40-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 68-րդ հոդվածում կիրառվում է«Հաագայի համաձայնագիր» ձեւակերպումը, մինչդեռ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախատեսված է այլ «հասկացություն» , ինչպես նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կիրառվում է«Միջազգային բյուրո» ձեւակերպումը, սակայն «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 68-րդ հոդվածում կիրառվում են այլ ձեւակերպումներ. «( )2. Հաագայի համաձայնագրի համաձայն միջազգայի գրանցման հայտերը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո ներկայացվում են անմիջականորեն կամ պետական լիազոր մարմնի միջոցով:
3. Հաագայի համաձայնագրի ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրո (այսուհետ` Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող պետական մարմին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար: Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն:
4. Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը եւ դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքներով սահմանում է միջազգային ներկայացման թվականը, եւ այդ թվականից հետո` մեկամսյա ժամկետում, առաքում է դրանք Միջազգային բյուրո :»:
Միաժամանակ հարկ է նկատել, որ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի տեքստում չեն հիշատակվում «ՄՍՀԿ», «ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր», «Լոկառնոյի համաձայնագիր» հասկացությունները :
23. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, այն է` «արդյունաբերական դիզայնների գրանցման եւ արտոնագրերի հանձնման հետ կապված գործընթացների իրականացում », առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով այն հանագմանքը, որ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետում որպես պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթ նշված է` «արդյունաբերական դիզայնի հայտերի ընդունումը եւ քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, հայտերի հրապարակումը, արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը, պետության անունից արտոնագրերի հանձնումը » եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը»:
24. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, ինչպես նաեւ քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների ծանոթացման համար գաղտնի համարվող նյութերը մատչելի դառնում են միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ , իսկ դատարանի համար` համապատասխան հարցման դեպքում: Ընդ որում, նշված նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով »:
Նշված իրավակարգավորումը, մեր կարծիքով, խնդրահարույց է հետեւյալ հիմնավորմամբ.Քրեական դատավորության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձինք, որոնց քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող վկայակոչելով ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը , հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատարանից, դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ նրանց կողմից նշված տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը հաստատող, համապատասխան քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում »:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավադրույթը` նշենք, որ քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի համարվող նյութերին ծանոթանալու համար հայտատուի գրավոր համաձայնության կամ թույլտվության սահմանումը, կարծում ենք, հակասում էՔրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածին:
25. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի վերնագրի կրճատ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 4-րդ մասում, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում եւ 56-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «Պետական տուրքի մասին» օրենքի վերնագրի կրճատ անվանման մեջ եւ 58-րդ հոդվածի 2-րդ մասում «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքնրի գրանցման մասին» օրենքի վերնագրի կրճատ անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
26. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածի 10-րդ մասում հղում է կատարվում «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածի 8-րդ մասին, մինչդեռ մատնանշված իրավակարգավորումը «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասում է, հետեւաբար առաջարկում ենք ուղղել վրիպակը:
27. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի համաձայն` «1. Գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում`
1) հեղինակն իրավունք ունի որպես այդպիսին նշվելու արդյունաբերական դիզայնի հայտում, արտոնագրում, ինչպես նաեւ տվյալ արդյունաբերական դիզայնին վերաբերող` պետական լիազոր մարմնում իրականացվող ընթացակարգերի փաստաթղթերում.
2) եթե արդյունաբերական դիզայնն ստեղծվել է մի քանի անձանց կողմից, նշվում են բոլոր համահեղինակները.
3) հեղինակն իրավունք ունի հրաժարվելու սույն մասի 1-ին կետի համաձայն իր անունը նշելուց.
2. Հեղինակը կարող է իր խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով:
3. Հեղինակության յուրացումը, համահեղինակությանը պարտադրումը, առանց հեղինակի թույլտվության արդյունաբերական դիզայնի բացահայտումը` մինչեւ իրավունքի խնդրարկումը, ճանաչվում է հեղինակի իրավունքների խախտում եւ պատժվում է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի »:
27.1. Առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Արտոնագրերի մասին» օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ մասի օրինակով սահմանել հեղինակի` իր անունը նշելուց հրաժարվելու ընթացակարգ:
27.2. Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելուն վերաբերող 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը , ինչպես նաեւ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելը, տարածելը եւ (կամ) վաճառելը` եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով »:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` արտոնագրային իրավունքը խախատելուն վերաբերող 159-րդ հոդվածի համաձայն` «Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչեւ այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը կամ հեղինակությունը յուրացնելը կամ համահեղինակության հարկադրելը `
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով »:
«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետի համաձայն` «Հեղինակային իրավունքի օբյեկտներն են ` բ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները .»
Գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքի համաձայն` արդյունաբերական նմուշի համար տրամադրվում է արդյունաբերական նմուշի գրանցման վկայագիր , որը հաստատում է արդյունաբերական նմուշի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաեւ դրա նկատմամբ բացառիկ իրավունքը:
«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասին 9-րդ կետում սամանված է արտոնագրի հասկացությունը, որի համաձայն` «արտոնագիր` սույն օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ, որը հավաստում է սույն օրենքի համաձայն արդյունաբերական դիզայնին իրավական պահպանության տրամադրման եւ դրա հետեւանքով արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքի փաստը »:
Այսպիսով` «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում արդյունաբերական դիզայնը համարվելու է ինչպես հեղինակային իրավունքի օբյեկտ, այնպես էլ արտոնագրային իրավունքի, որի արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ միեւնույն արարքը կարող է որակվել երկու տարբեր հանցակազմերով, որոնցով նախատեսվում են տարբեր սանկցիաներ: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, ինչը կբացառի հակասությունների առաջացումը:
Միաժամանակ հարկ է նկատել, որ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվող եզրույթները նույնական չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի քննարկվող հոդվածներում կիրառվող եզրույթներին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կիրառվում են «համահեղինակության հարկադրել » եւ «մինչեւ այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը » ձեւակերպումները:
27.3. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին` սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը , եւ 21-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ :
28. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 56-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Իրավունքի փոխանցումը ենթակա է գրանցման պետական լիազոր մարմնում: Պետական լիազոր մարմինը լիցենցիան գրանցում է սույնօրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգով »:
Մինչդեռ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված չէ լիցենզիայի գրանցման կարգ, այլ որպես պետական լիազոր մարմնի գործառույթ նշվում է արդյունաբերական դիզայնների իրավունքների փոխանցումը եւ արդյունաբերական դիզայնների լիցենզիաների գրանցումը:
Նույն դիտարկումը վերաբերելի է «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 57-րդ հոդվածի 4-րդ մասի լիցենցիայի գրանցման կարգին:
29. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:
2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:
3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`«( )2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ :
( )
4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը :( )»:
Մեջբերված նորմերի համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի տեքստում առկա որոշ հասկացությունների եւ տերմինների կիրառմանը.
29 .1. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա է հետեւյալ ձեւակերպումը` «արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) վարումը եւ դրա պահպանումը»: «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 51-րդ հոդվածի 9-րդ մասում եւ 56-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «պետական գրանցամատյան» ձեւակերպումը, իսկ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՑԱՄԱՏՅԱՆԸ» վերտառությամբ 8-րդ գլխի՝պետական գրանցամատյանին վերաբերող 59-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Պետական լիազոր մարմինը վարում է արդյունաբերական դիզային Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանները (այսուհետ` գրանցամատյաններ) : Գրանցամատյանները բաց են հանրության համար, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա եւ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դիմաց պետական լիազոր մարմինը քաղվածք է տրամադրում գրանցամատյանից :
3. Գրանցամատյանների բովանդակությունը, դրանցում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձեւը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձեւը եւ դրա առաքման, ինչպես նաեւ գրանցամատյանների վարման հետ կապված այլ գործողությունների կատարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի սույն եզրակացության 29 .1-ին ենթակետում մեջբերված կարգավորումների տեքստում «գրանցամատյան» հասկացության կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի15-րդ եւ 21-րդ հոդվածների պահանջներին:
29.2. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 16-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «դիզայների (հեղինակի)» ձեւակերպումը, սակայն «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առկա են հետեւյալ կարգավորումները. «1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքը պատկանում է հեղինակին կամ նրա իրավահաջորդին:
2. Հեղինակը (այսուհետ նաեւ` դիզայներ) այն ֆիզիկական անձն է, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է արդյունաբերական դիզայնը:»:
Հարկ է նկատել, որ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի տեքստում այլեւս չի կիրառվում «դիզայներ» տերմինը, եւ քննարկվող միտքն արտահայտելիս կիրառվում է միայն «հեղինակ» եզրույթը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի սույն եզրակացության 29 .2-րդ ենթակետում մեջբերված կարգավորումների տեքստում «դիզայներ» եւ «հեղինակ» տերմինների կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի` նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, պահանջին:
29.3. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Արդյունաբերական դիզայնի առաջնությունը, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետեւանքով (զատված հայտ) , որոշվում է միեւնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում` խնդրարկված ավելի վաղ առաջնության թվականով, եթե զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված կամ հետ կանչված համարված չէ, զատված հայտը ներկայացվել է մինչեւ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը»: Սակայն, հարկ է նկատել, որ«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 43-րդ հոդվածի 9-11-րդ մասերում առկա են հետեւյալ կարգավորումները «9. Հայտը, որը ներառում է մեկից ավել արդյունաբերական դիզայն, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ` զատված հայտեր) ` սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջեւ: Զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը եւ առաջնության թվականը, եթե այդպիսին կա: Զատման պայմանները սահմանվում է պետական լիազոր մարմինը:
10. Մի քանի արդյունաբերական դիզայն ներառող հայտը հայտատուն իր նախաձեռնությամբ կարող է զատել երկու կամ ավելի հայտերի` սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջեւ: Զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը եւ առաջնության թվականը, եթե այդպիսին կա:
11. Զատված հայտի ձեւակերպման եւ ներկայացման նկատմամբ Կարգով նախատեսված պահանջների խախտման ու սահմանված ժամկետում հայտատուի կողմից անհրաժեշտ ճշգրտումները եւ ուղղումներըչներկայացնելու դեպքում, զատված հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի սույն եզրակացության 29 .3-րդ ենթակետում մեջբերված կարգավորումների տեքստում «զատված հայտ» հասկացության կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասիպահանջին`նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով ` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:
29.4. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է վերաբերել մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի` պայմանով, որ դրանք վերաբերում են արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգման (այսուհետ` ԱԴՄԴ) մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի»:
Հարկ է նկատել, որ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում կիրառվում է «արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգում» հասկացությունը: Հիմք ընդունելով վերագրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի պահանջներին:
29.5. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 64-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Օտարերկրյա ֆիզիկական անձինք եւ կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական եւ գործող արդյունաբերական կամ առեւտրային հաստատություն (այսուհետ` օտարերկրյա անձինք) , սույն օրենքի համաձայն` իրենց իրավունքների ձեռքբերման եւ պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսվա ծ չէ:»: Սակայն. հարկ է նկատել, որ«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի՝օտարերկյա անձանց իրավունքներին վերաբերող 5-րդ հոդվածումարդեն իսկ նշում է կատարվումօտարերկրյա ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների վերաբերյալ :
Հիմք ընդունելով վերագրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի սույն եզրակացության 29 .5-րդ ենթակետում մեջբերված կարգավորումների տեքստում «Օտարերկրյա անձ» հասկացության կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին:
30. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառմանը վերաբերող 17-րդ հոդվածի համաձայն`«1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:
( )
3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: ( )
4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:
5. Արգելվում է կատարել`
1) անորոշ հղումներ , մասնավորապես միեւնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը.
( )
6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:( )»:
«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ցանկացած անձ, որը սույն օրենքի 50-րդ (18-րդ) հոդվածի 7-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության դադարեցման թվականից մինչեւ պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության նկատմամբ իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականը բարեխղճորեն սկսել է սույն օրենքի համաձայն պահպանվող արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը` առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք)»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծի 52-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող հղումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի17-րդ հոդվածի պահանջներին:
31. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշվածերկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերանագրերում նշվածերկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:
32. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանմանը ներկայացվող պահանջներին՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածումնշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
33. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսվում է աղյուսակի տեսքով նոր խմբագրությամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքի 18-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին եւ 3-րդ կետերը, մինչդեռ նույն հոդվածում առկա են կետեր, որոնք շարադրված են առանց աղյուսակի (օրինակ 3.1-ին, 4-րդ, 5-րդ կետեր): Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):» : Հետեւաբար հաշվի առնելով նշվածն՝ առաջարկում ենք նախատեսվող փոփոխության տեսքը համապատասխանեցնել վերը նշված հոդվածի կետերով սահմանված իրավանորմերի ձեւին (տեսքին):
34. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետի «ա)» եւ «Բ)» ենթակետերի համարները համապատասխանաբար փոխարինել «ա.» եւ «բ.» համարներով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով :»:
35. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածովնախատեսվում է օրենսգրքի 10-րդ բաժնի ամբողջ տեքստում «օգտակար մոդելներ» բառերը իրենց հոլովաձեւերով հանել, իսկ «արդյունաբերական նմուշ» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «արդյունաբերական դիզայն» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով: Մինչդեռ նշենք, որ «օգտակար մոդելներ» եւ «արդյունաբերական նմուշ» ձեւակերպումներն առկա են նաեւ օրենսգրքի 970-րդ հոդվածում, որը սահմանված է տվյալ օրենսգրքի 7-րդ բաժնում եւ 53-րդ գլխում:
36. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության օրենքներ» բառերը փոխարինել «օրենքներ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
37. ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ օրենք)» բառերը՝ հաշվի առնելով այն, որ նախագծի տեքստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն տրամաբանությամբ առաջարկում ենք «(այսուհետ՝ օրենք)» բառերը հանել նաեւ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներից:
38. ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը որ համապատասխան նախագծում կատարվում է մեկ փոփոխություն եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը :»: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառին:
39. ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկում ենք «բառերը» եւ «բառերով» բառերից առաջ համապատասխանաբար լրացնել «կետադրական նշանը եւ» եւ «կետադրական նշանով եւ» ձեւակերպումները՝ հիմք ընդունելով «Նորմատւվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
40. ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «կետից» բառով:
41. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանմանը ներկայացվող պահանջներին՝ ճիշտ նշելով օրենսգրքի վերնագիրը, մասնավորապես «վերաբերյալ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
42. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «բառերից » բառն առաջարկում ենք փոխարինել «թվերից » բառով, իսկ ««, 189.19-րդ» բառերով » ձեւակերպումը փոխարինել՝ ««, 189.19» կետադրական նշանով եւ թվով » ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
43. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացնել նոր՝ 189.19-րդ հոդված, որով վարչական պատասխանատվություն է սահմանվում օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտման համար : Մինչդեռ օտարերկրյա պետությունում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը դուրս է վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողության շրջանակներից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 29-րդ հոդված ի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա»: Դա նշանակում է, որ իրավական ակտի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված կարգերըխախտող զանցանքների նկատմամբ:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթում ներառված մի շարք ձեւակերպումների որոշակիությունը: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, Հայաստանի Հանարպետության քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
Միաժամանակ, հարկ ենք համարում նկատել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումներում արտացոլված չեն գործնականում ծագած այն խնդիրները եւ բացերը, որոնք պահանջում են Նախագծերի փաթեթի ընդունում, եւ որոնք հնարավոր չէ կարգավորել գործող օրենսդրության շրջանակներում համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարելով:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան
(հեռ.` 011-513-248), (118),
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),
Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)
27.07.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),
Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)
27.0 7 .2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրերի մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-682-06.07.2020-ՏՀ-011/0), «Արդյունաբերական դիզայնի մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6821 -06.07.2020-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6822 -06.07.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6823 -06.07.2020-ՏՀ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6824 -06.07.2020-ՏՀ-011/0), «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6825 -06.07.2020-ՏՀ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6826 -06.07.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6827 -06.07.2020-ՏՀ-011/0), «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6828 -06.07.2020-ՏՀ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6829 -06.07.2020-ՏՀ-011/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-68210 -06.07.2020-ՏՀ-011/0), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-68211 -06.07.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-68212 -06.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1-ից, որի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Բացի այդ, «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017թ հուլիսի 13-ի նիստի N 30 արձանագրային որոշմամբ հաստատված «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների» Ծրագրի 36-րդ կետի, եւ նպատակ ունի դրանով Հայաստանի Հանրապետությունում ներդնել գյուտերի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ:
Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միաժամանակ կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկտների` գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաեւ դատավորների համար դժվարություն է առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաեւ արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում:
Գործող` «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ նշված չեն այն պահպանական փաստաթղթերի ձեւերը, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը: «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել գյուտերի իրավական պահպանության ձեւերը` ներդնելով «գյուտի կարճաժամկետ արտոնագիր» պահպանական փաստաթղթի նոր ձեւ: Գործող օրենքում ամբողջական չէ նաեւ երրորդ անձանց կողմից գործող արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:
Բավականաչափ հստակ պարզաբանված չեն` գյուտերին լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերը: Նախագծով դրանք համապատասխանեցվել են միջազգայնորեն ընդունված` լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերին: Հստակեցված չեն «ծառայողական» գյուտերի հեղինակների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ գործող օրենքում բացակայում են գյուտի ստեղծում ուղղակիորեն չնախատեսող կապալի պայմանագրի կամ գիտահետազոտտական եւ փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների իրականացման պայմանագրերի կատարման արդյունքում ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքին վերաբերող դրույթներ:
Գործող օրենքի դրույթներն անբողջությամբ չեն համապատասխանում «Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրի» (PLT)` ծանուցումներին վերաբերող դրույթներին: Նախագծում նախատեսվում է ճշգրտել պետական լիազոր մարմնի ծանուցումներին եւ հարցումներին պատասխանելու ժամկետների հաշվարկի սկզբունքը, սահմանելով որպես այդ ժամկետների հաշվարկման սկիզբ` դրանց ուղարկման թվականը:
Գործող օրենքի կիրառկման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել գյուտերի փորձաքննության ընթացակարգերի հետ կապված: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել գյուտերի փորձաքննության` այսպես կոչված «հետաձգված փորձաքննության» ընթացակարգ, ըստ որի հայտատուն եւ (կամ) երրորդ անձինք կարող են դիմել գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար հայտի ներկայացման թվականից հետո հինգ տարվա ընթացքում, ժամանակ ստանալով մինչեւ գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար դիմելը բազմակողմանի գնահատել դրա նպատակահարմարությունը: Այս կապակցությամբ արդիական պահանջ է դարձել գյուտերին վերաբերող օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը:
Գործող օրենքում նախատեսված չէ արդյունաբերական նմուշների հայտերի հրապարակումը, ինչը հնարավորություն չի տալիս ավելի վաղ իրավունքների տիրապետողներին արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկություններ ներկայացնելը: «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ: Հստակեցված չեն արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքները եւ պարտականությունները, որի կապակցությամբ պահանջ է դարձել արդյունաբերական նմուշների օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը:
Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, ապա այն պարունակում է գյուտերին եւ արդյունաբերական դիզայններին իրավական պահպանություն տրամադրելու եւ դրանց նկատմամբ իրավունքներն ուժի մեջ պահելու հետ կապված` իրավաբանական նշանակություն ունեցող ընթացակարգային գործողությունների կատարման համար գանձվող պետական տուրքերի եւ դրանց դրույքաչափերի սահմանումը: Կատարված հիմնական փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված ընթացակարգերով պայմանավորված նոր գործողություններով: Ընդ որում, նախատեսված փոփոխություններով պետական տուրքերի դրույքաչափերի համար որպես հիմք հաշվի են առնվել գործող դրույքաչափերը:
Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերը պայմանավորված են «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, մասնավորապես` դուրս է եկել «օգտակար մոդել» հասկացությունը, դա փոխարինելով կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտով: Իսկ «արդյունաբերական նմուշ» հասկացության փոխարեն օգտագործվում է «արդյունաբերրական դիզայն» հասկացությունը, որն ավելի է համապատասխանում տվյալ օրենքով պահպանվող օբյեկտների բովանդակությանը:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կապահովվի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի եւ արդյունավետ կարգավորել գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով պայմանավորված գործողությունների համար սահմանված պետական տուրքերի գանձումը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված երկու հիմնական` «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով կատարելագործվում, նորացվում եւ թարմացվում են արտոնագրերի բնագավառի օրենսդրական հիմքերը, որոնք ունեն ընթացակարգային բնույթ եւ շատ կարեւոր են ՀՀ-ում գյուտերի եւ նորարարությունների պետական գրանցման ու դրանց հետ կապված իրավունքների պաշտպանության առումով: Այս տեսանկյունց, Նախագծերի փաթեթն առաջարկում է միջազգային փորձին համահունչ իրավակարգավորումներ, որոնք, անշուշտ, բարենպաստ ազգեցություն կունենան ՀՀ-ում արտոնագրերի եւ արդյունաբերական դիզայնների պետական գրանցման ընթացակարգերի կատարելագործման եւ իրավական պաշտպանության բնագավառում:
3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) որոշակի փոփոխություններ են նախատեսվում իրականացնել արտոնագրերի եւ արդյունաբերական դիզայնների փորձաքննության, պետական գրանցման, դրանց իրավական պաշտպանության եւ այլ հարցերի հետ կապված պետական տուրքերի սահմանման բնագավառում: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքի 18-րդ հոդվածի (որը վերնագրված է որպես «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը») 9 կետերից 4-ը վերաբերում են գյուտերին, արտոնագրերին եւ արդյունաբերական նմուշներին (դիզայններին): Ընդհանուր առմամբ նշված 9 կետերով սահմանված են պետական տուրքի 131 տեսակներ, որոնցից 71-ը վերաբերում են մեր կողմից առանձնացված 4 կետերին: Այսինքն, ներկայումս գյուտերի, արտոնագրերի եւ արդյունաբերական նմուշների հետ կապված գործողությունների եւ իրավունքերի հետ կապված գործում են պետական տուրքի 71 տեսակներ (որոնց դրույքաչափերը տատանվում են բազային տուրքի 2-ից 720-ապատիկի սահմաններում), ինչը, կարծում ենք, ահռելի ֆինանսական բեռ է հանդիսանում գյուտերի արտոնագրման սուբյեկտների համար: Նման պատկերից այնպիսի տպավորություն է ստացվում, որ այս բնագավառի պետական տուրքերը հետապնդում են բացառապես ֆիսկալ նպատակ եւ դրանով լուծվում է պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիր (որպիսին, բնականաբար, չի կարող դիտվել), ուստի երկրում գուտերի պետական գրանցման, դրանց իրավական պաշտպանության, գիտություն-արտադրություն կապի խորացման եւ առկա մյուս խնդիրների լուծման տեսանկյունից ֆինանսական այս բեռն էական թեթեւացման կարիք ունի:
Այս համատեքստում թեեւ Նախագծով առաջարկվում է պետական տուրքի 71 տեսակները կրճատել 13-ով` դրանց թիվը հասցնելով 58-ի, ինչը գլխավորապես կապված է տվյալ ոլորտի ընթացակարգերի պարզեցման եւ կատարելագործման հետ, իսկ սահմանվող պետական տուրքերի դրույքաչափերն առաջարկվում է որոշ տեսակների գծով նվազեցնել, իսկ որոշ տեսակների գծով բարձրացնել, այդուհանդերձ, գյուտերի, դրանց արտոնագրման եւ իրավական պաշտպանության բնագավառում կշարունակի գործել պետական տուրքերի բավականին ծանր բեռ: Նման մոտեցումը, ըստ էության, հասկանալի կարող էր լինել միայն այն դեպքում, եթե գյուտերի եւ արդյունաբերական նմուշների ի հայտ գալը կրեր զանգվածային բնույթ: Իրականում, գյուտերի ի հայտ գալը բացառիկ երեւույթ է, ինչը պետք է խթանել եւ խրախուսել, այլ ոչ թե գյուտի արտոնագրման եւ իրավական պաշտպանության յուրաքանչյուր քայլի հետ կապված գյուտարարին «պատժել» պետական տուրքի «հարուստ տեսականիով»:
Այս կապակցությամբ, կարծում ենք, թեեւ Նախագծի ընդունումը համեմատական առումով բարենպաստ ազդեցություն կարող է թողնել բնագավառի ֆինանսական հարաբերությունների վրա, այդուհանդերձ, այս ոլոտում գոյություն ունի պետական քաղաքականության արմատական վերանայման խնդիր, ուստի, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, կարծում ենք, կարելի է խիստ բեռնաթափել պետական տուրքերի գծով առկա ֆինանսական բեռը:
4. Վերը նշված եզրահանգումը, կարծում ենք, ակնհայտ է դառնում նաեւ այն պարագայում, երբ դիտարկում ենք թե որքա՞ն գումար է հավաքագրվում պետական բյուջեում գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար ՀՀ պետական բյուջե վճարված պետական տուրքի գծով (տես ստորեւ բերվող աղյուսակը):
|
2016թ. |
2017թ. |
2018թ. |
2019թ. |
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար ՀՀ պետական բյուջե վճարված պետական տուրքի գումարը (մլն. դրամ) |
509.9 |
414.1 |
412.5 |
437.5 |
Տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում (տոկոս) |
4.3 |
3.3 |
3.1 |
2.8 |
Տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներում եւ պետական տուրքերում (տոկոս) |
4.7 |
3.6 |
3.3 |
3.0 |
Բերված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար ՀՀ պետական բյուջե վճարված պետական տուրքի գումարը բավականին կայուն մեծություն է եւ գտնվում է տարեկան 400-ից 500 մլն. դրամի սահմաններում, ինչը միջին հաշվով կազմում է 2016-2019 թթ. պետական բյուջեների փաստացի եկամուտների 3.4 տոկոսը եւ հարկային եկամուտների միջին հաշվով 3.6 տոկոսը: Ընդ որում, հարկ է նկատել, որ խոսքը չի գնում բացառապես գյուտերի եւ արդյունաբերական նմուշների արտոնագրման հետ կապված պետական տուրքերի մասին: Բերված թվերում, ամենայն հավանականությամբ, գերակշիռ մասը կազմում են ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների եւ ֆիրմային անվանումների գրանցման հետ կապված պետական տուրքի գումարները (պետական բյուջեների հաշվետվություններում դրանք բոլորը ներկայացված եմ մեկ տողով), ուստի բացառապես գյուտարարության հետ կապված պետական բյուջեի եկամուտները շատ ավելի փոքր են, քան ներկայացվածները, ինչն էլ խոսում է այն մասին, որ տվյալ ոլորտը ֆիսկալ առումով առանձնապես մեծ նշանակություն չունի եւ չի կարող ունենալ:
5. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
6. Նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ
Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված առաջարկում ենք քննարկել գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների արտոնագրման, իրավական պաշտպանության եւ իրավական այլ գործողությունների համար պետական տուրքերի համակարգի արմատական վերանայման խնդիրը, վերացնել այդ տուրքերի մեծ մասը եւ, ըստ էության, թողնել միայն գյուտերի (արդյունաբերական դիզայնների) փորձաքննության եւ պետական գրանցման (արտոնագրերի տրամադրման) հետ կապված պետական տուրքի տեսակները:
Եզրակացություն
Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի ՀՀ-ում գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների հետ կապված հարաբերությունների կատարելագործմանը, սակայն առավել դրական ազդեցության ապահովման նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է արմատապես վերանայել տվյալ բնագավառում պետական տուրքերի սահմանման եւ գանձման պետական քաղաքականությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
17.07.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրերի մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-682-06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Արդյունաբերական դիզայնի մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6821 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6822 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6823 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6824 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6825 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6826 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6827 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6828 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-6829 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-68210 -06.07.2020-ՏՀ-011/0 ) , «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-68211 -06.07.2020-ՏՀ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-68212 -06.07.2020-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված
«Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքների
նախագծերի
փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության
սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1-ից, որի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված ներկայացվող նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված`
- «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ կառավարությունը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում ներդնել գյուտերի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ:
- «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի նախագծով մշակվել է արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ ներդնելու նպատակով: Վերջինիս նպատակը արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է:
- Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքը միաժամանակ կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների` գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաեւ դատավորների համար դժվարություն է առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաեւ արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում:
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:
Փաթեթում ներառված մյուս Նախագծերում կատարվել են անհրաժեշտ խմբագրական փոփոխություններ եւ ուղղումներ:
ՀՀ կառավարության կողմից ներկայացված սույն Նախագծերի փաթեթի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի եւ արդյունավետ կարգավորել գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները:
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքների նախագծերով պայմանավորված գործողությունների համար սահմանված պետական տուրքերի գանձումը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթը, անշուշտ, կապահովի առկա խնդիրների լուծումը, հնարավորություն կտա հուսալի եւ արդյունավետ կարգավորել գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
14.07.2020 թ .