ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգր ք ում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-684-09.07.2020.ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի
նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ ը ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ, ինչպես նա եւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով ստուգում, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ ստուգվող, ինչպես նա եւ հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման, ինչպես նա եւ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով» :
Սույն փոփոխության կապակցությամբ նշենք հետեւյալը .
1) Նախագծով նախատեսվում է հարկային հսկողություն իրականացնելու եւ ստուգում իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար նույնական վարչական պատասխանատվություն : Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն՝ «հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողությունների միջոցով»: Այսինքն՝ «հարկային հսկողություն» եզրույթը շատ ավելի լայն է, քան ստուգումը, եւ ներառում է նաեւ հարկային հսկողության եղանակ հանդիսացող մի շա րք գործողություններ , որոնց իրականացման հիմքերն ու ընթացակարգերը մանրամասն կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով :
Հարկ է ընդգծել, որ «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն ՝ « Ս ույն օրենքը չի կարգավորում ( ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության ( ) հետ կապված հարաբերությունները:Նույն օրենքի 2-րդ հոդվածում սահմնանված են ստուգում իրականացնող պետական մարմինները, ում աշխատանքին խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.1-ին հոդվածով:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի կարգավորման առարկայից հարկային հսկողության դուրս լինելու հանգամանքով պայմանավորված ՝ նպատակահարմար է հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը ներառել Օրենսգրքում որպես նոր լրացվող հոդված , որում հստակ կարտացոլվեն հարկային հսկողության առանձնահատկությունները:
2) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 182.1-ին հոդվածով նախազգուշացումը սահմանվել էիբրեւ վարչական տույժի տեսակ, մինչդեռ հիմնավորումից պարզ չէ փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ հիմնավորման մեջ գործող Օրենսգրքի 182.1-ին հոդվածը մեջբերելիս նախազգուշացումը, որպես վարչական տույժի տեսակ, հիշատակ վել է որպես գործող 182 . 1- ին հոդված ով նախատեսված տույժի տեսակ : Ուստի պարզ չէ , թե արդյոք նախազգուշացումը , որպես տույժի տեսակ , սահման վ ել է փոփոխություն կատարելու նպատակով , թե պարզապես վրիպակ է:
3) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 182.1-ին հոդվածի վերնագրում «ստուգում» բառից հետո նշված «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի 182.1-ին հոդվածը վերնագրել «Ստուգում եւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը» վերտառությամբ, ինչից բխում է, որ համապատասխան հոդվածի բովանդակությունը վերաբերում է միայն ստուգում իրականացնող այն պետական մարմիններին, որոնք միաժամանակ իրականացնում են նաեւ հարկային հսկողություն, մինչդեռ Օրենսգրքի 182.1-ին հոդվածը վերաբերելի է նաեւ ոչ միայն հարկային հսկողություն (այդ թվում ՝ հարկային ստուգումներ) իրականացնող պետական մարմիններին, այլեւ օրենսդրությամբ սահմանված այլ ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմիններին:
4) Նախագծի 1-ին հոդվածով սահմանված «հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով » ձեւակերպումից բխում է, որ հարկային հսկողություն կարող է իրականացվել համապատասխան պետական մարմնի հրամանի, հանձնարարագրի կամ հարկային հսկողության հիմք համարվող այլ փաստաթղթի հիման վրա , մինչդեռ Հայաստանի Հանրապետոթյան հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների բովանդակությունից (35- րդ հոդված 1-ին մասի 12-րդ կետի «բ» ենթակետ, 320-րդ հոդվածի 1-ին մաս, 339-րդ հոդված, 343-րդ հոդված եւ այլն) բխում է, որ հարկային հսկողության հիմք է հանդիսանում հանձնարարագիրը կամ որոշումը :
2. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 24414 -րդ հոդվածի վերնագրում նշված «Պետական» բառն առաջարկում ենք փոխարինել «Ստուգում կամ հարկային հսկողություն իրականացնող պետական» բառերով՝ ապահովելով հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը:
3. Առաջարկում ենք Նախագծով նոր խմբագրությամբ շարադրված 24414 -րդ հոդվածում նշված «182.1» թիվը փոխարինել «182.1 -ին» թվով, իսկ Նախագծի 2-րդ հոդվածում նշված «244.14» թիվը փոխարինել «24414 » թվով:
4. Նախագծի 3-րդ հոդվածով, որպես նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է հրապարակմանը հաջորդող օրը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝
«1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո ՝ անմիջապես:
2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ , բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը »:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ թեեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի մի շարք հոդվածներից բխում է հարկ վճարողների պարտականությունը՝ չխոչընդոտելու հարկային հսկողության իրականացմանը, սական մինչ օրս պարտականության չկատարման համար վարչական պատասխանատվություն սահմանված չէ, ուստի նշված պարտականության չկատարման համար վարչական պատասխանատվության նախատեսումն ինքնին ենթադրում է անձի իրավական վիճակի վատթարացում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախատեսել Նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրք ին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)
30.07.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)
30.07.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-684-09.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կ
առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն կանոնակարգել հարկային հոսկողության շրջանակներում իրականացվող գործողություններին խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչական պատասխանատվություն նախատեսել նաեւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի ( պաշտոնատար անձի ) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար :
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.1 -րդ հոդվածով սահմանված է, որ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով: Նախագծով առաջարկվում է ստուգումների հետ միաժամանակ համանման պատասխանատվություն սահմանել նաեւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի ( պաշտոնատար անձի ) օրինական պահանջները չկատարելու կամ նրա գործողություններին խոչընդոտելու համար: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված է, որ հարկ վճարողը (հարկային գործակալը) եւ դրա պաշտոնատար անձը պարտավոր է աշխատանքային պայմաններ ապահովել հարկային հսկողության իրականացման համար, այդ թվում` հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել հարկի կամ վճարի հաշվարկման եւ վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, տվյալները եւ այլ տեղեկությունները, դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են հարկային մարմնի միջոցների հաշվին) կամ կրկնօրինակները: Իսկ նույն մասի 10-րդ կետի համաձայն հարկ վճարողը (հարկային գործակալը) եւ դրա պաշտոնատար անձը պարտավոր է չխոչընդոտել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, կատարել նրանց օրինական պահանջները: Հետեւաբար, կարող ենք նշել, որ ներկայացված Նախագծով առաջարկվում է պատասխանատվության միջոցներ կիրառել ՀՀ հարկային օրենսգրքով արդեն իսկ սահմանված պահանջների խախտման համար:
3. Նախագիծը ֆինասատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունումը, կարծում ենք, կնպաստի հարկային հսկողության շրջանակներում իրականացվող գործողություններին խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունների կանոնակարգմանը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
17 .07.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-684-09.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում
:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1821 -րդ հոդվածի, իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Ներկայացված Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի 1821 -ին հոդվածի վերնագրում եւ դիսպոզիցիայի մեջ կատարել փոփոխություններ ՝ ստուգումների հետ միաժամանակ սահմանել նաեւ «հարկային հսկողություն» եզրույթը, իսկ պետական մարմնի հրամանի կամ հանձնարարագրից բացի լրացնել նաեւ «հարկային հսկողության հիմք համարվող փաստաթուղթ» եզրույթը:
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ ՝ Օրենսգիրք) 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ hարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է ՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց) ՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը:
Օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանվում է, որ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների եւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող ՝ Օրենսգրքով եւ ՀՀ օրենքներով սահմանված այլ գործողություններ եղանակներով:
Ստացվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը հարկային մարմնի Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաեւ ուսումնասիրությունների միջոցով: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի է Օրենսգրքի 1821 -ին հոդվածում կատարել փոփոխություն ՝ վարչական պատասխանատվություն նախատեսելով նաեւ ուսումնասիրություններ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար:
Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելուն խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը հարկային մարմնի Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաեւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող ՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողությունների, այն է ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով:
Ներկայացված օրենսդրական նախագիծը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել ոչ միայն հարկային ստուգումներին խոչընդոտելու, այլ ՝ ուսումնասիրությունների, ինչպես նաեւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող ՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններին (օպերատիվ հետախուզական միջոցառումներին) խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :
2. Ներկայացված Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե
րյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Ներկայացված Նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)
13.07.2020 թ .