ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-685-09.07.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագիծ ը ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի համաձայն՝ «Ծառայություն մատուցողը ծառայություններ մատուցելիս պետք է դրսեւորի տեխնիկական չեզոքություն եւ բացառի տեխնիկական անհրաժեշտությամբ չպայմանավորված որեւէ հեռահաղորդակցային հոսքի (տրաֆիկին) նախապատվություն տրամադրելը կամ ստորադասելը »:

Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում առաջարկվող լրացումները բխում են ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի պահանջներից, որը երաշխավորում է ազատ տնտեսական մրցակցությունը: Դեռեւս 2000թ. սկզբին աշխարհում նկատվել են ցանցային օպերատորների կողմից էլեկտրոնային բովանդակության մատակարարների հանդեպ խտրական մոտեցումներ:

Բովանդակություն մատուցող ընկերությունները (որոնման համակարգեր, սոցիալական ցանցեր, առցանց տեսաձայնային ծառայություններ) ստիպված էին լրացուցիչ գումարներ վճարել ցանցի օպերատորներին տեղեկատվական հոսքերը «արտոնյալ պայմաններով» հաղորդելու համար: Ցանցի օպերատորները պատշաճ թողունակություն ապահովելու փոխարեն արգելակում կամ խոչընդոտում էին որոշակի բովանդակություն ապահովող ընկերությունների հոսքերը ի օգուտ այն բովանդակություն մատուցող ընկերությունների, որոնք լրացուցիչ վճար էին հատկացնում ցանցի օպերատորներին: Շատ անգամ նման խոչընդոտները արհեստական էին, բացառապես գերշահույթ ստանալու համար : Արդյունքում՝ օպերատորները խուսափում էին ցանցը զարգացնելու համար անհրաժեշտ ներդրումներ կատարելուց, ինչը բացասականորեն էր ազդում ծառայությունների որակի վրա եւ ի վերջո տուժում էին վերջնական սպառողները:

(…) Վերոնշյալ անարդար մրցակցության դրսեւորումները առաջին հերթին վնասում եմ համեմատաբար փոքր ընկերություններին: «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը նոր՝ 3-րդ մասով լրացնելը կբացառի հաղորդակցային հոսքերի՝ տրաֆիկի խտրական բաշխումը ու արհեստական վատթարացումը եւ կհաստատի արդար մրցակցային պայմաններ ցանցի շահագործման ու բովանդակության մատուցման ծառայությունների շուկաներում »:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացումը համադրելով հիմնավորման մեջ նշված խնդիրների հետ՝ պարզ է դառնում, որ ըստ էության կատարվող լրացման նպատակն է բովանդակություն մատուցող ընկերությունների համար ապահովել արդար մրցակցային պայմաններ եւ բացառել խտրական մոտեցումները: Կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ի 54-րդ հոդվածում նախատեսվող լրացման անհրաժեշտությունը հասկանալի չէ, եւ գործնականում ծագած խնդիրը, որը ենթադրվում է Նախագծի հիմնավորումից, կարգավորված էգործող օրենսդրությամբ: Այլ հարց է, թե որքանով է այնիրացվում իրավակիրառ պրակտիկայում:

Այսպես, Օրենքի ՝ սակագների եւ վճարների վերաբերյալ 5-րդ գլխում կարգավորվում ենհանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես ՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ինմասի համաձայն՝ «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է լինեն արդարացի եւ ողջամիտ: Ցանկացած սակագին, որն արդարացի կամ ողջամիտ չէ, համարվում է հակաօրինական: Սակագնի արդարացի եւ ողջամիտ լինելու մասին հիմնավորում կարող է համարվել արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը »:

Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն ՝ սակագները սահմանում է Կարգավորողը:

Օրենքի 32-րդ հոդվածը նախատեսում է. «1.Ծառայություններ մատուցողների կողմից գանձվող վճարները կարգավորելիս Կարգավորողն ապահովում է, որպեսզի տվյալ ծառայություններ մատուցողները հնարավորություն ունենան արդյունավետ կառավարման հիման վրա ստանալու հանրությանը ծառայություններ մատուցելու գործում իրենց կատարած ներդրումների ողջամիտ արժեքի նկատմամբ եկամտաբերության ողջամիտ մակարդակ : Այն կարող է ներառել ներդրումները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ տնտեսապես չհիմնավորված կամ անարդյունավետ են դարձել տեխնոլոգիայի կատարելագործման կամ պետական քաղաքականության փոփոխության պատճառով:

2.Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով եկամտաբերությունը որոշելիս Կարգավորողը կարող է հաշվի առնել միջազգային չափորոշիչները եւ Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները »:

Օրենքի 9-րդ գլխով կարգավորվում են սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես ՝ Օրենքի 43-րդ հոդվածը վերաբերում է առանց խտրականության , անընդհատ ծառայություններ մատուցելուն:

Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ «2. Օպերատորները եւ ծառայություններ մատուցողներն ունեն հետեւյալ պարտավորությունները (…) 10) համապատասխան կարգով պահպանել սակագները կամ սպասարկման պայմանները.»:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները ՝ կարող ենք նշել, որ խտրականության արգելքը, գերշահույթ ստանալու արգելքն Օրենքով կարգավորված են : Ծառայություններ մատուցողների կողմից սակագների շրջանցումը՝ լրացուցիչ վճարներ գանձելու միջոցով, արդեն իսկ արգելված է օրենսդրությամբ: Այսինքն, Օրենքում առկա իրավադրույթներից արդեն իսկ բխում է, որ ծառայություն մատուցողի պարտականություններից է Կարգավորողի սահմանած սակագները եւ սպասարկման պայմանները պահպանելը, խտրականություն չդրսեւորելը: Բացի այդ, Օրենքում հստակ նախատեսված են նաեւ ծառայություն մատուցելուց հրաժարվելու հիմքերը (Օրենքի 43-րդ հոդված):

Միաժամանակ հավելենք, որ ծառայությունները մատուցվում են քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, որի շրջանակներում եւս պատվիրատուն՝ ծառայություն ստացողը, հնարավորություն ունի ոչ պատշաճ որակի ծառայությունների մատուցման դեպքում իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը:

2. Միաժամանակ, կարծում ենք, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 54-րդ հոդվածում լրացվող նոր ՝ 3-րդ մասով նախատեսվող իրավակարգավորում ը խնդրահարույց է նաեւ իրավական որոշակի ության առումով: Մ ասնավորապես ՝ հասկանալի չէ «տեխնիկական չեզոքություն » հասկացությունը: Միաժամանակ հ արկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 54-րդ հոդվածում լրացվող նոր ՝ 3-րդ մասում կիրառվում է «հեռահաղորդակցային հոսք (տրաֆիկ) » ձեւակերպումը, մինչդեռ Օրենքում նախատեսված է «տեղափոխվող ծավալներ (տրաֆիկ)» արտահայտությունը:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ, իսկ Նախագծի 1-ին հոդված ում Օ րենքի անվանումից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք » բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը »:

4. Նախագծի 1-ին հոդվածում Օ րենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք Օ րենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը գրել փակագծերից դուրս՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից » բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը » բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Էլեկտրոնային հաղրոդակցության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

30.07.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

30.07.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-685-09.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ը ( այսուհետ՝ Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը, Նախագծի հեղինակի համոզմամբ, բխում է ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի պահանջներից, որը երաշխավորում է ազատ տնտեսական մրցակցությունը:

Ըստ հեղինակի, դեռեւս 2000թ. սկզբին աշխարհում նկատվել են ցանցային օպերատորների կողմից էլեկտրոնային բովանդակության մատակարարների հանդեպ խտրական մոտեցումներ: Բովանդակություն մատուցող ընկերությունները (որոնման համակարգեր, սոցիալական ցանցեր, առցանց տեսաձայնային ծառայություններ) ստիպված էին լրացուցիչ գումարներ վճարել ցանցի օպերատորներին տեղեկատվական հոսքերը «արտոնյալ պայմաններով» հաղորդելու համար: Ցանցի օպերատորները պատշաճ թողունակություն ապահովելու փոխարեն արգելակում կամ խոչընդոտում էին որոշակի բովանդակություն ապահովող ընկերությունների հոսքերը ի օգուտ այն բովանդակություն մատուցող ընկերությունների, որոնք լրացուցիչ վճար էին հատկացնում ցանցի օպերատորներին: Շատ անգամ նման խոչընդոտները արհեստական էին, բացառապես գերշահույթ ստանալու համար: Արդյունքում՝ օպերատորները խուսափում էին ցանցը զարգացնելու համար անհրաժեշտ ներդրումներ կատարելուց, ինչը բացասականորեն էր ազդում ծառայությունների որակի վրա եւ, ի վերջո, տուժում էին վերջնական սպառողները:

Տնտեսությունում ու հասարակական կյանքում օրեցօր աճող տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը պարտադրում է ապահովել ցանցերի զարգացումը ու բացառել խտրականությունը որպես գերշահույթ ստանալու միջոց: Վերոնշյալ անարդար մրցակցության դրսեւորումներն առաջին հերթին վնասում եմ համեմատաբար փոքր ընկերություններին:

Ըստ այդ, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը առաջարկվող նոր՝ 3-րդ մասով լրացնելը կբացառի հաղորդակցային հոսքերի՝ տրաֆիկի խտրական բաշխումը ու արհեստական վատթարացումը եւ կհաստատի արդար մրցակցային պայմաններ ցանցի շահագործման ու բովանդակության մատուցման ծառայությունների շուկաներում: Իսկ Օրենքի 49-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են եւ բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածի եւ Եվրոպայի Խորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներից: Չնայած վորոնշյալ պայմանները ամրագրված են «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում, դրանք տեղ չեն գտել «Էլկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում եւ հետեւաբար բացակայում են շուկայի մասնակիցների լիցենզավորման պայմաններում:

Առաջարկվող լրացումը կոչված է վերացնել այդ բացը եւ ուժեղացնել անձանց սահմանադրական ու միջազգային պարավորություններով նախատեսված իրավունքի պաշտպանությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Տնտեսվարող սուբյեկտները ավելի ուշադիր կլինեն անձանց տվյալների հանդեպ իմանալով, որ խախտումը կարող էառաջացնել ոչ միայն անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չապահովելու համար վարչական տույժ, այլ նաեւ լիցենզիայի կասեցում կամ դադարեցում:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծ ը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կապահովի դրված խնդիրների լուծումը եւ կնպա ստի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում անձանց սահմանադրական ու միջազգային պարավորություններով նախատեսված իրավունքների պաշտպանությանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

21. 0 7.20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-685-09.07.2020-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ եւ 54-րդ հոդվածներում լրացումներ կատարել:

Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորմանը, առաջարկվող լրացումները կբացառեն էլեկտրոնային բովանդակության մատակարարների հանդեպ խտրական մոտեցումները ցանցային օպերատորների կողմից եւ կուժեղացնեն անձանց սահմանադրական իրավունքը ՝ անհատական տվյալների պաշտպանությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ազատ տնտեսական մրցակցությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում եւ ուժեղացնել էլեկտրոնային հաղորդակցման գործընթացներն իրականացնող մասնակիցների անհատական տվյալների պաշտպանությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

20.07.2020թ