ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-694-21.07.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է կ րթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունների շրջանակում ներառել հետեւյալ լիազորությունները՝ «14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը . 14.2) մշակում, ներդնում եւ վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները .»: Նշված ձեւակերպումների վերաբերյալ նշենք հետեւյալը՝ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 14.1-ին եւ 14.2-րդ հոդվածներով սահմանված «կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգի սահմանումը» եւ «կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակումը, վարումը»հասկացությունները բավարար չափով որոշակի չեն եւ հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես «Կրթության մասին» օրենքի որեւէ այլ հոդվածով սահմանված չէ, թե ինչ է պետական վարչական ռեգիստրը կամ տեղեկատվական համակարգը, ում վրա է դրված տվյալ տեղեկատվական համակարգը վարելու պարտականությունը (ըստ Սահմանադրության 39-րդ հոդվածի բովանդակության՝ պարտականությունները պետք է հստակ սահմանված լինեն օրենքով) ում է վերաբերում կամ ինչ պետք է բովանդակի ռեգիստրը եւ այլն: Հետեւաբար, նորմի հստակությունն ապահովելու նպատակով ՝ առաջարկում ենք սահմանել «կրթության կառավարման տեղեկատվական համակարգ »եւ«կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր » հասկացությունները՝ սահմանելով համապատասխանիրավասությունների իրականացման համար իրավական հստակ հիմք:

2. Նախագծով նախատեսվում է «Կրթության մասին» օրենքի՝ կ րթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահված վերահսկողական լիազորություններին վերաբերող դրույթներն ուժը կորցրած ճանաչել, մինչդեռ Նածագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված չէ նշված դրույթներն ուժը կորցրած ճանաչելու նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը (Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ միայն Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված փոփոխության անհրաժեշտությունն է պայմանավորել տեսչական բարեփոխումներով): Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ անդրադարձ առկա չէ նաեւ այն հարցին, թե ինչու է ուժը կորցրած ճանաչվում լիցենզավորման ծառայությանը վերաբերող 43-րդ հոդվածը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված որոշ փոփոխություններ լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունեն: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված լրացումների հստակությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

11.08.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, մասնավորապես, Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունների մասով, առաջարկում ենք համապատասխան լրացում կատարել «Կրթության պետական տեսչության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ նախատեսելով նաեւ միջին մասնագիտական կրթության ոլորտում տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունները:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

11.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-694-21.07.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծ
ի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ իրականացնող, ինչպես նաեւ կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին եւ շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն եւ բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Այս համակարգի լիարժեք եւ ամբողջ ծավալով գործարկման համար, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր ուսումնական հաստատությունները, անհրաժեշտ է ընդունել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, որի իրավասությունը նախագծով վերապահվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որի համար էլ անհրաժեշտ է ստեղծել իրավական հիմքեր` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման գործառույթներն իրականացնելու նպատակով:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումները պայմանավորված են նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործառույթներն իրականացնելու նպատակով, քանի որ Նախագծով նշված դրույթով սահմանվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմեր, ինչը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից՝ համաձայն որի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է տեսչական բարեփոխումների արդյունքում օրենսդրական կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կապահովվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված, ինչպես նաեւ կսահմանվեն ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի ՀՀ կրթական համակարգի պետական կառավարման իրավական հիմքերի կատարելագործմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

29.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-694-21.07.2020-ԳԿ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական ռեգիստրի վարման համար իրավական հիմքեր ստեղծել, օրենքով լիազորել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր եւ հստակեցնել կրթության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեության օրենսդրական կարգավորումները:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախագծով նախատեսվում է կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության որոշ առկա խնդիրների լուծում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ օրենսդրորեն կսահմանվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմերը եւ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

30.07.2020թ.