ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-700-30.07.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի
նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այլ օրենքներին համապատասխանության կապակցությամբ նշենք հետեւյալը.
Առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարներից առաջ նշված «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագի ծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)
20 .08.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)
20.08.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ-700-30.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
»
Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախագիծ
ը
(
այսուհետ
` Նախագիծ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման օբյեկտների ցանկից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության տարածքում ներդրվող միասնական երթուղային ցանցի պայմաններում բարձրացնել «Հայավտոկայարան»ՓԲԸկառավարման եւ գործունեության արդյունավետությունը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է «Հայավտոկայարան»ՓԲԸ-նհանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող` «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից:
3. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունումը կնպաստի կանոնավոր ուղեւորափոխադրումների եւ ավտոկայարանային ծառայությունների մատուցման բարելավմանը՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
10 .0 8 .2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-700-30.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախագիծը
(
այսուհետ
` Նախագիծ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի
փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 02.04.2020թ. N 439-Ա որոշման 4-րդ կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ եւ հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ եւ ինտերակտիվ քարտեզ:
Կանոնավոր ուղեւորափոխադրումների կարեւոր բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն):
Ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների որակը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում՝ ապահովելով Կառավարության 27.12.2007թ. N 1604-Ն որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով սահմանված պահանջները:
Նախագծի հիմնավորմամբ ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ Կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել Ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը:
Ներդրումային ծրագրերը հնարավորություն կտան համակարգային մոտեցում ցուցաբերել ՀՀ քաղաքներում տեղակայված ավտոկայարանների եւ ավտոկայանների վերանորոգման, վերակառուցման, անհրաժեշտության դեպքում նաեւ ավտոկայանների օպտիմալացման եւ նոր ավտոկայանների կառուցման գործընթացում:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական,առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Կարծում ենք Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում՝ Կառավարության օժանդակությամբ, իրականացվող բարեփոխումների արդյունքում կբարձրանան մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը եւ միջպետական ու ներհանրապետական ուղեւորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
10.08.2020թ.