ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Լիցենզավոման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-701-30.07.2020-ՏՀ-011/0 ) , ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-7011 -30.07.2020-ՏՀ-011/0 ) , ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-7012 -30.07.2020-ՏՀ-011/0 ) , ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-7013 -30.07.2020-ՏՀ-011/0 ) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Լիցենզավոման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը համապ ա տասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. ««Լիցենզավոման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածի օրենքի անվանումից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը ,օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:
Նույն առաջարկը վերաբերելի նաեւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրերին եւ 1-ին հոդվածներին :
Միաժամանակ առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրիվ եւ կրճատ անվանումները հիշատակելիս «Վարչական իրավախատումների վերաբերյալ» բառերը չներառել չակերտներում՝ հիմք ընդունելով այն, որ Օրենսգրքի վերնագիրն է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի»:
2. Նախագծի 1-ին հոդվածի «4-րդ հոդվածի 1-ին մասի 5-6-րդ կետերում» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «4-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերում» ձեւակերպումով, քանի որ «Լիցենզավոման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերը չեն հանդիսանում համարակալված պարբերության կետեր՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների :
Միաժամանակ՝ Նախագծի 2-րդ հոդվածի «1.1-րդ մասում» թիվը եւ բառն առաջարկում ենքփոխարինել «1.1-ին մասից» թվով եւ բառով:
3. Նախագծի 3-րդ հոդվածով «Լիցենզավոման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնում լրացվում է նոր՝ 6-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«« 6 |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ»: |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ն որմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերի համաձայն՝ « 11. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում : ( )
12. Նորմատիվ իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել»:
Հարկ է նկատել, որ «Լիցենզավոման մասին» օրենք ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնում առկա է տասը սյունակ՝ համարը նախատեսող, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը նախատեսող, լիցենզավորող մարմինը նախատեսող, 2015 թվականի նոյեմբերի 13-ին հանված 4-րդ , ոլորտը նախատեսող, փորձաքննության պահանջը նախատեսող, մրցույթային կարգով իրականացնելը նախատեսող, որակավորման պահանջը նախատեսող, հաշվետվության պահանջը նախատեսող եւ վայրի պահանջը նախատեսող սյունակներ: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով «Լիցենզավոման մասին» օրենք ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնում լրացվող նոր՝ 6-րդ կետը կազմված է ինը սյունակից, ինչը չի համապատասխանում «Լիցենզավոման մասին» օրենք ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի սյունակների կառուցվածքին եւ խախտում է նախատեսվող կարգավորման տրամաբանությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում եք խմբագրել Նախագծի 3-րդ հոդվածով «Լիցենզավոման մասին» օրենք ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնում լրացվող նոր՝ 6-րդ կետի տեսքը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով «Լիցենզավոման մասին» օրենք ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնում լրացվող նոր՝ 6-րդ կետի տողի 1-ին եւ առկա խմբագրությամբ՝ 9-րդ սյունակներում ներառված « «« » եւ « »: » կետադրական նշանները հանել:
4. Նախագծի 3-րդ հոդվածով «Լիցենզավոման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնում կատա րվում է լրացում, որի արդյունքում՝ նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակհամարել նաեւ «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացումը»:
Վերոնշյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ իրավական տեխնիկայի տեսանկյունից «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված շաղկապների կիրառման կանոնների մեջ «եւ (կամ)» շաղկապների գործածում նախատեսված չէ, սակայն հարկ է նշել, որ վերոնշված ձեւակերպման վերլուծության արդյունքում իրավակիրառ պրակտիկայում լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է համարվել ինչպես «գազաբալոնային սարքավորումների տեղադրում» եւ «գազաբալոնների պարբերական վկայագրում» գործունեության տեսակներն առանձին-առանձին (ըստ այդմ լիցենզիա ստանալ առանձին-առանձին), այնպես էլ՝ երկու գործունեության իրականացումը միաժամանակ ՝ որպես լիցենզավորման ենթակա մեկ գործունեություն (երկու գործունեության իրականացման համար ստանալ մեկ լիցենզիա):
Ելնելով վերոգրյալից՝ նշենք, որ Նախագծերի փաթեթեից եւ դրանց կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ նպատակը «գազաբալոնային սարքավորումների տեղադրում» եւ «գազաբալոնների պարբերական վկայագրում» առանձին-առանձին լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում նախատեսելն է, թե վերջիններիս միաժամանակյա նախատեսելը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ այն, որ նախատեսվող լիացենզավորման գործունեությունների իրականացման համար նախատեսվում է նաեւ որակավորման (Ո), փորձաքննության (Փ) եւ վայրի (Վ) պահանջներ, ինչպես նաեւ հաշվի առնելով նշված գործունեությունների միմյանց հետ փոխկապվածությունը՝ կարծում ենք, նշված երկու գործունեությունների իրականացումը պետք է նախատեսել մեկ լիցենզավորման ենթակա գործունեության միջոցով իրականացվող: Հետեւաբար, կարծում ենք, նպատակահարմար է նոր լրացվող տողից հանել «(կամ)» շաղկապը:
Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածում եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 15.8-րդ կետում նշված համապատասխան ձեւակերպումներին:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի մյուս նախագծերում նախատեսված է «Սեղմված բնական կամ ( ) ավտոտրանսպորտային միջոցների վրա » ձեւակերպումը, մինչդեռ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, որտեղ նախատեսվում է համապատասխան հասկացության սահմանումը, առկա է «Սեղմված բնական կամ ( ) ավտոտրանսպորտային միջոցներում » ձեւակերպումը: Ելնելով նշվածից եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, առաջարկում ենք նշված ձեւակերպումները համապատասխանեցնել միմյանց:
5. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14 -րդ հոդվածի 8-րդ մասը` «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի »: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին:
Միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21 -րդ հոդվածի 4-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «Օրենքի» բառը փոխարինել «սույն օրենքի» բառերով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունը՝ «Լիցենզավոման մասին» օրենք ի անվանումը, ««Լիցենզավոման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսվել է կրճատ տարբերակով՝ Օրենք, եւՆախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում հղում է կատարվում ««Լիցենզավոման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:
6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.
«Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված հավատարմագրերը »:
Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշման (այսուհետ նաեւ` Որոշում ) 1-ին հավելվածի «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ, ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՎ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԻ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» վերտառությամբ 2-րդ գլխի 6-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «6. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրում կարող են կատարել միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն`
( )
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված հավատարմագրման վկայագիր :»:
«Հավատարմագրման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հավատարմագրման վկայագիրը պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ է, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդուելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15 -րդ հոդվածի 1-ինմասը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «հավատարմագրերը» տերմինը փոխարինել «հավատարմագրման վկայագրերը» տերմինով:
Միաժամանակ, կարծում ենք, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ նախատեսելուն զուգահեռ ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված հավատարմագրման վկայագրերը ուժը կորցրած ճանաչելը կարող է առաջացնել խնդրահարույց իրավիճակ, որի պայմաններում գազաբալոնների պարբերական վկայագրում չի կարող իրականացվել, քանի որ հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը այլեւս նման գործունեություն իրականացնել չեն կարող, իսկ այլ սուբյեկտների կողմից նշված գործունեության իրականացման համար պահանջվելու է լիցենզավորում, ինչը ենթադրում է այդ գործընթացի համար որոշակի ժամանակահատվածի հատկացում:
7. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպման մեջ նշված օրենք բառը առաջարկում ենքնշել մեծատառով:
8. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացվում են նոր պարբերություններ.
«սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ ՝ գազաբալոնների եւ դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի եւ դրանց միացման հանգույցների, բարձր եւ ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ եւ ապահովիչ սարքերի ամբողջությունը.
գազաբալոնների պարբերական վկայագրում՝ գազաբալոնների պատրաստման եւ շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ եւ ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:»:
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր՝ 26.1-ին հոդված.
«Հոդված 26.1. Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը , գազաբալոնների պարբերական վկայագրումը եւ լցավորումը
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզավորված անձ):
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման , գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:
4. Գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացման արդյունքում դրականեզրակացություն չստանալու դեպքում արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:
5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով եւ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը եւ վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
6. Ավտոբուսների ուղեսրահներումգազաբալոնների տեղադրումը արգելվում է:
7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներիցպետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով:
8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը եւ պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում կատարվող լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.
8.1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:
2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:
3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները : Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: ( )»:
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենքի հիմնական հասկացություններին վերաբերող 4-րդ հոդվածում լարցվող առաջին պարբերությունում սահմանվում է «սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ» հասկացությունը, մինչդեռ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի վերնագրում եւ տեքստում կիրառվում են այլ հասկացություններ՝ «Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորում», «Գազաբալոնային սարքավորում»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումների տեքստում կիրառվող հասկացությունների եւ տերմինների կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին:
8.2. Նախագծերի փաթեթեին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը՝ «( )օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով:
( )
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը եւ բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին եւ բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2005 թ. սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ( ) «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին ,( ):
Գործընթացի իրականացման ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:
( )
Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկկության ստուգման գործընթացների կարգավորում : Այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման եւ գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում :»:
Որոշման 1-ին հավելվածի 1-ին գլխի 1-ին կետի համաձայն՝ «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազավառելիքային սնման համակարգի փորձարկումների կատարման միասնական կարգը , ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրման ընդհանուր պահանջները»:
Որոշման 1-ին հավելվածի 1-ին գլխի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գազաբալոնային սնման համակարգը գազաբալոնային սարքավորումների , վառոցքի կայծային համակարգի կամ սնման գազադիզելային համակարգի ամբողջությունն է:
Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հագամանքը, որ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումների արդյունքում Օրենքում նախատեսվում են միայն գազաբալոնային սարքերի տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման վերաբերյալ կարգավորումներ՝ կարծում ենք, որ նպատակահարմար է նախատեսել նաեւ գազավառելիքային սնման համակարգի փորձարկման ( գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում եւ գազավառելիքային սնման համակարգի աշխատունակության եւ արտածվող գազերում թունավոր նյութերի պարունակության ստուգումներ ) վերաբերյալ կարգավորումներ, ինչը բխում է նաեւ Նախագծերի փաթեթեին կից ներկայացված հիմնավորման մեջ առկա դիտարկումներից եւ ըստ դրա Նախագծերի փաթեթեի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքից:
8.3. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 1-ին մասում նշված «Լիցենզավորման մասին» օրենքի վերնագրից առաջրկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենքգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
8.4. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի4-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.
«Գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացման արդյունքում դրականեզրակացություն չստանալու դեպքում արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:»:
Առաջարկում ենք հստակեցնել «նույնականացման արդյունքում դրական եզրակացություն չստանալու» ձեւակերպումը՝ նշում կատարելով այն մասին, թե որ դեպքերում է ենթադրվում դրական եզրակացության ստացումը: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է գազաբալոնների լցավորման նշված կանոնի խախտման համար պատասխանատվություն, ուստի հասցեատիրոջ համար սահմանափակում նախատեսելիս կարգավորումը պետք է բավարար չափով որոշակի լինի, որպեսզի նա ի վիճակի լինի դրսեւորելու համապատասխան վարքագիծ:
9. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները.
«1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, 4-րդ մասը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, իսկ 7-րդ մասը՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամնրանց ներկայացուցիչներըսույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ եւ 5-6-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմում են լիցենզավորված անձանց՝ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար:
Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում եւ հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:
3. Սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն օրենքում սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը :»:
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.
9.1. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթ առկա չէ, այլ նախատեսված են դրա առանձին հոդվածների եւ դրանց մասերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կարգավորումներ: Միաժաման հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորման շրջանակում նախատեսված չէ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի 8-րդ մասի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում , սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համար ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ , քան նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու համար , նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ելնելով նշվածից՝ իրավական որոշակիության հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք նախատեսել օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալդրույթ:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23 -րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ , եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի 7-րդ մասի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
9.2. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է կարգավորում, որի համաձայն մինչեւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամնրանց ներկայացուցիչներըօրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ5-րդ եւ 6-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմում են լիցենզավորված անձանց՝ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում եւ հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:
Սակայն, հարկ է նկատել, որ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում է օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետոն, իսկ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ5-րդ եւ 6-րդ մասերի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետոն:
Հաշվի առնելով նշված կարգավորումները՝ առաջարկում ենք խմբագրել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված կարգավորումը:
9.3. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը «Սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն օրենքում սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը»:
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան ձեւակերպումը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով: Միաժամանակ «Սույն օրենքի ընդունումից հետո» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» ձեւակերպմամբ:
Անհարժեշտ ենք համարում ընդգծել, որ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում որպես անցումային դրույթ նախատեսված է, Կառավարության որոշման նախագծերը Կառավարության քննարկմանը վեցամսյա ժամկետում ներկայացնելու կարգավորումը, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ `
1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.
2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը »:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումը՝ համապատասխանեցնելով այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին:
10. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր՝ 150.11-րդ հոդված, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-156-Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում Օրենսգիրքը լրացվել է 150.11-150.14-րդ հոդվածներով:
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր հոդվածի համարը նախատեսել «150.15», ինչպես նաեւ խմբագրել ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող հոդվածի համարը:
11. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր՝ 150.11-րդ հոդված.
«Հոդված 150.11. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներիտեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման եւ լցավորման պահանջները խախտելը
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ՝ գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից երկուհարյուրապատիկի չափով:
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների եւ գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով :
Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝ առաջացնում է լիցենզիայի կասեցում՝ 1 տարի ժամկետով:
3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացման, արդյունքում դրական եզրակացություն չստանալու , գազաբալոնների լցավորումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 150.11-րդ հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.
11.1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում կիրառվում է «գազաբալոնների պարբերական վկայագրման» հասկացությունը 2-րդ մասում՝ «գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ պարբերական վկայագրման» հասկացությունը, իսկ 3-րդ մասում «գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ վկայագրման » հասկացությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի վերնագիրը եւ քննարկվող մասերը՝ դրանցում հասկացությունների կիրառումը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին:
11.2. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 1-ին մասում որպես պատասխանատվության ենթակա սուբյեկտ նշվում է «պաշտոնատար անձինք կամ անհատ ձեռնարկատերը» 2-րդ մասում նշում է կատարվում «գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ» մասին: հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում հստակեցնել պատասխանատվության ենթակա սուբյեկտներին:
Միաժամանակ, կարծում ենք, վերանայման կարիք ունեն ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված զանցանքների համար նշանակվող տուգանքների չափերը՝ համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից:
11.3. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությունը, առաջարկում ենք հոդվածում նախատեսել առանձին մասի տեսքով:
11.4. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «առանց անհրաժեշտ համապատասխան եզրակացություն չստանալու» ձեւակերպումը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք խմբագրել ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.11-րդ հոդվածի 3-րդ մասը:
12. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «բառերը» բառը փոխարինել «կետադրական նշանը, թիվը եւ բառը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
13. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «թիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:
Միաժամանակ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն որ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում ««Պետական տուրքի մասին» օրենքին հղում այլեւս չի կատարվում:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթ ով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը միմյանց,ինչպես նաեւ «Լիցենզավոման մասին» , «Հավատարմագրման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝011-513-675), (108)
20.08.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ .՝ 011-513-675), (108)
20 . 08 .2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ-701-30.07.2020-ՏՀ-011/0), « Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-7011 -30.07.2020-ՏՀ-011/0), « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-7012 -30.07.2020-ՏՀ-011/0) եւ « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-7013 -30.07.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«
Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
»
,
«
Ավտոմոբիլային
տրանսպորտի
մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
լրացումներ
կատարելու
մասին»
,
«
Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
օրենսգրքում
լրացումներ
կատարելու
մասին»
եւ
«
Պետական
տուրքի
մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
լրացում
կատարելու
մասին» Հայաստանի
Հանրապետության
օրենքների
նախագծերի փաթեթը
(
այսուհետ
` Փաթեթ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Փաթեթով առաջարկվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացումը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը, դրա նկատմամբ իրականացվող հսկողության արդյունավետությունը, սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը եւ մատուցվող ծառայությունների որակը:
Փորձաքննության արդյունքները
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթով առաջարկվում է սահմանել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման , բալոնների պարբերական վկայագրման գործունեության լիցենզավորման պահանջ, լիցենզիայի տրամադրման համար տարեկան պետական տուրք եւ վարչական պատասխանատվության միջոցներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողների նկատմամբ:
Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ
1. Փաթեթով նախատեսվող հիմնական փոփոխությունը, ըստ էության, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման , բալոնների պարբերական վկայագրման գործունեության լիցենզավորման պահանջի սահմանումն է: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ:
ա) Առաջարկվող մոտեցումը, մեր կարծիքով, չի բխում 2019 թվականի ՀՀ կառավարության ծրագրի տրամաբանությունից եւ գաղափարախոսությունից: Մասնավորապես, տվյալ փաստաթղթի «Գործարար միջավայրը, ներքին շուկաների ազատությունը, արդար մրցակցությունը» բաժնում ամրագրված է, որ ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության կողմից սահմանված՝ ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական ( լիցենզավորման պահանջներ եւ այլն ) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում , որոնք ունեն կենսական կարեւորություն:
բ) Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են սպառողների իրավունքների պաշտպանությունը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը, ապրանքների եւ ծառայությունների որակի բարձրացումը, անձանց կյանքին , առողջությանը , գույքին , պետության եւ հասարակության շահերին , բնության , մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը, միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը: Եթե Փաթեթով առաջարկվող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման , բալոնների պարբերական վկայագրման գործունեության լիցենզավորման պահանջի սահմանումը դիտարկում ենք նշված նպատակների համատեքստում, ապա առաջարկվող մոտեցումն արդարացված է: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ հիշյալ նպատակների ձեռքբերման համար միշտ եւ պարտադիր չէ այս կամ այն գործունեության տեսակի համար լիցենզավորման պահանջի սահմանումը` թեկուզ միայն այն պատճառով, որ պետությունը տիրապետում է տարբեր գործիքների եւ միջոցների այդ նույն նպատակների ձեռք բերման համար: Հետեւաբար, ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեության լիցենզավորման պահանջը պետք է լինի առավել քան հիմնավորված, ինչը, մեր կարծիքով, բավարար չափով ներկայացված չէ Փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ: Մասնավորապես, համաձայն վերջինիս, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը, գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը եւ բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին եւ բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2005 թ. սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ոչ միայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին, այլեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որի համաձայն բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները: Ըստ էության, Փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ խոսքը գնում է ոչ թե տվյալ գործունեության լիցենզավորման անհրաժեշտության, այլ գոյություն ունեցող իրավական հակասությունների վերացման մասին: Մինչդեռ, մեր կարծիքով, գործունեության այս կամ այն տեսակի (այս դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման , բալոնների պարբերական վկայագրման գործունեության) լիցենզավորման պահանջի սահմանումը պետք է լինի առավելագույնս հիմնավորված, քանի որ, ըստ Կառավարության ծրագրի, դա պետք է ունենա կենսական կարեւորություն:
գ) Փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ չեն ներկայացվում այն հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր եւ որոնց լուծումը նախատեսվում է ապահովել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման , բալոնների պարբերական վկայագրման գործունեության համար պարտադիր լիցենզավորման պահանջ սահմանելով: Ինչպես արդեն նշվեց, ՀՀ կառավարության «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» 2005 թ. սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ հաստատվել են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը, գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը եւ բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին եւ բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները: Տվյալ փաստաթղթով սահմանված են նաեւ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում եւ գազավառելիքային սնման համակարգի փորձարկում, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրում ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները: Իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ հաստատվել են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկող կայանների արտադրական բազաներին եւ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման աշխատանքներ կատարող բանվորական եւ ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները: Կարծում ենք, բացի իրավական հակասություններից, անհրաժեշտ էր նշել այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել մինչ այժմ եւ որոնց լուծումը կարող է տեղի ունենալ միայն տվյալ գործունեության տեսակի լիցենզավորման պահանջ սահմանելու ճանապարհով:
2. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման համար լիցենզավորման, ինչպես նաեւ դրա դիմաց տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով պետական տուրքի գանձման պահանջի սահմանումը, կարծում ենք, տվյալ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար կստեղծի ինչպես լրացուցիչ դժվարություններ, այնպես էլ ֆինանսական բեռ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ոլորտում լիցենզիոն վերահսկողության առումով որեւէ նոր էական պայմանի սահմանում, ըստ էության, չի նախատեսվում, ինչպես նաեւ այն, որ լիցենզավորման համար սահմանվող պետական տուրքը ոչ թե միանվագ (միայն լիցենզիան ստանալու համար), այլ պարբերական բնույթ պետք է ունենա, կարծում ենք, կարելի է փաստել, որ լիցենզավորման համար պետական տուրքի սահմանումն ունի ֆիսկալ նպատակ (առավել եւս, որ տվյալ գործունեության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողությունը հնարավոր է կատարել նաեւ գործող իրավակարգավորումների շրջանակներում), ուստի տվյալ Փաթեթն անհրաժեշտ է քննարկել նաեւ գործունեության որոշակի տեսակի համար հարկային բեռի ավելացման համատեքստում:
Եզրակացություն
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության եւ սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումն, անշուշտ, չափազանց կարեւոր է ու անհրաժեշտ: Միաժամանակ, մեր կարծիքով, տվյալ խնդրի լուծման տեսանկյունից Փաթեթով առաջարկվող մոտեցումը լրացուցիչ հիմնավորումների կարիք ունի` կապված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռի ավելացման հետ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
1 2.0 8 .2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-701-30.07.2020-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7011 -30.07.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7012 -30.07.2020-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-7013 -30.07.2020-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը, լիցենզավորել նշված գործունեությունը իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտողներին ենթարկել վարչական պատասխանատվության:
Փորձաքննության արդյունքները
1. Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Փաթեթի ընդունմամբ նախատեսվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման եւ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)
13.08.2020թ