ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-702-30.07.2020-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7021 -30.07.2020-ՊԱ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7022 -30.07.2020-ՊԱ-011/0), ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7023 -30.07.2020-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7024 -30.07.2020-ՊԱ-011/0)վերաբերյալ



Կառավարության կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություն կատարելու մասին», ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին ՝ Նախագծ երի փաթեթ ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխութուն կատարելու մասին» եւ ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածում օրենքների վերնագրերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 1234- րդ հոդվածի 3-րդ մասում «Լիցենզավորման մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ կերպ՝ «1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում »:

Նշված ձեւակերպմամբ ստացվում է՝ տրանպորտային միջոցը տիրապետողը իր կամքով կարող է թողարկմանը հաջորդող 4-րդ տարվա ցանկացած օր իրականացնել տեխնիկական զննություն, ինչը կարող է կամայական վարքագիծ դրսեւորելու առիթ հանդիսանալ:Ուստի առաջին տեխնիկական զննություն իրականացնելու ժամկետը տրանսպորտային միջոցի թողարկման տարվա հետ կապելը, կարծում ենք,բավարար չափով որոշակի չէ, քանզի պարզ չէ՝ չորրորդ տարվա մինչեւ ո՞ր ամիսը կամ ամսվա ո՞ր օրը տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ ներկայացուցիչը կարող է իրականացնել տեխնիկական զննություն: Հարկ է նկատել, որ նոր խմբագրությամբ շարադրված 6-րդ կետի համաձայն՝ «տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը »: Տեխնիկական զննություն իրականակցնելու հնարավոր ժամկետը հստակությամբ սահմանված է նաեւ Օրենքի գործող կարգավորմամբ: Մասնավորապես՝ Օրենքի 15-րդ հոդածի 2-րդ եւ 3-րդ մասերով համապատասխանաբար սահմանված է, որ տեխնիկական զննություն պետք է անցկացվի հաշվառման կտրոնի կամ տեխնիկական զննության կտրոնի վրա հստակ նշված ամսվա վերջին օրը: Այսինքն, գործող կարգավորմամբ հստակ սահմանված է այն ժամանակահատվածը, մինչեւ որի լրանալը պետք է անցկացվի տեխնիկական զննություն: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված առաջին տեխնիկական զննության իրականացման ժամկետը հստակ եւ որոշակի չէ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել առանց համարակալված մասի բաժանելու, քանզի 1-ին հոդվածով կատարվում է միայն մեկ փոփոխություն, իսկ 2-րդ հոդվածի մասերի համարները շարադրել ըստ հաջորդականության, մասնավորապես հետեւյլալ կերպ՝

«Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

(….)

2. 3-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

3. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

(… ) » :

4. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսվում է 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության տրանսպորտային միջոցների համար 2 տարին մեկ անգամ տեխնիկական զննություն իրականացնելու պարբերականություն սահմանել: Մի ն չդեռ10 տարվա տրանսպորտային միջոցի համար 2 տարին մեկ անգամ տեխնիկական զննություն իրականացնելու պարբերականություն սահմանելը, կածում ենք , կարող ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից խնդրահարույց լինել, քանզի, որքան վաղ է տրանսպորտային միջոցի արտադրության թվականը, այնքան մեծ է վերջինիս տեխնիկապես ոչ սարքին վիճակում լինելու ռիսկը կամ հավանականությունը: Հետեւաբար, քանի որ տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում շահագործելը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կարեւոր երաշխիք է, կարծում ենք, հին արտադրության տրանսպորտային միջոցների (8, 9, 10 տարվա արտադրության) տեխնիկական զննության համար 2 տարին մեկ անգամ պարբերականւթյուն սահմանելը կարող է նպատակահարմար չ լինել :

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «1234» եւ 3-րդ հոդվածում նշված «24413» թվերն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «1234 » եւ «24413 » թվերով:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1234 -րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ կերպ՝ «Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը , տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքները անզգուշությամբ առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը »: Նշվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝

1) հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված վերնագրում նախատեսվում են երկու նույնական իրավախախտումներ, մասնավորապես՝ «տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը» եւ «առանց տեխնիկական զննություն անցկացնելու տրանսպորտային միջոց վարելը», որոնք բովանդակությամբ նույնն են:

2) Բացի այդ, հարկ է նկատել, որ նշված նախագծի նոր խմբագրությամբ շարադրված 1234 -րդ հոդվածի 3-րդ մասով վարչական պատասխանատվություն է սահմանվում առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապեսսարքին ճանաչելու համար , մինչդեռ վերնագիրը վերաբերում է առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոցվարելուն: Հետեւաբար, ապահովելով նախագծի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը, անհրաժեշտություն է առաջանում նոր խմբագրությամբ շարադրած հոդվածի վերնագրում նշված « պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը» բառերը փոխարինել « պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը » բառերով:

3) սույն նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում 1234- րդ հոդվածը բովանդակումայնպիսի իրավախախտումներ, որոնց մի մասի (1-ին եւ 2-րդ մասերի) սուբյեկտ հանդիսանում է տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ ներկայացուցիչը, իսկ մյուս մասի (3-րդ եւ 4-րդ մասերի) սուբյեկտ՝ լիցենզավորված անձը, հետեւաբար առաջարկում ենք լիցենզավորված անձանց կողմից իրականացվող իրավախախտումները սահմանել առանձին հոդվածի շրջանակներում:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 1234 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»: Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը »: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, առաջարկում ենք կիրառել նույնական հասկացություններ:

8. Առաջարկում ենք ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «ա» ենթակետում նշված «եթե» բառը հանել, քանի օր «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում արդեն իսկ առկա է «եթե» բառը, որը վերաբերելի է «ա» ենթակետին:

9. ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանված է, որ «ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե (...) ավտոտրանսպորտային միջոցը անցել է տեխնիկական զննություն, սակայն ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը, եւ պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել տեխնիկական զննության արդյունքում բացահայտված անսարքությունը»: Նշված ձեւակերպման արդյունքում ստացվում է, որ ցանկացած դեպքում, երբ տեխնիկական զննության արդյունքում բացահայտված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունը համընկնում է պատահարի պատճառ հանդիսացող նույնական անսարքության հետ ապահովագրական ընկերությունն ունի հետադարձ պահանջի իրավունք, մինչդեռ բացահայտման տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել այն հանգամանքը՝ արդյո՞ք տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները տեխնիկական զննության պահին եղած նույն անսարքություններն են, թե տեխնիկական զննության արդյունքում բացահայտված անսարքությունները վերացնելուց հետո այլ համանման անսարքությունն է վթարի անմիջական պատճառ եղել:

10. Հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այն պարագայում, երբ Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի ուժի մեջ մտնելու համար սահմանված է հրապարակումից հետո վեց ամիս անց ժամկետ, իսկ տեխնիկական զննության արդյունքում անսարքության բացահայտման հետ կապված համապատասխանկարգավորումները նախատեսվում են Նախագծերի փաթեթով:

11. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի լրիվ անվանման մեջ նշել օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, իրավական որոշակիության սկզբունքին, ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:

      
 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


 
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

  20.08.2020թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

20.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -702-30.07.2020-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -7021 -30.07.2020-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -7022 -30.07.2020-ՊԱ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -7023 -30.07.2020-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -7024 -30.07.2020-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , « Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթն ուղղված է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացում ներկայումս առկա խնդիրների կարգավորմանը եւ դրա նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բացառել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու եւ առանց տեխնիկական զննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը , վերահսկողություն իրականացնել տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ ` հիմք ընդունելով արատորոշման քարտի եւ էլեկտրոնային շտեմարանի տվյալները:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել, իսկ վերահսկողությունն իրականացնել տեխնիկական զննության արդյունքում զննություն իրականացրած լիցենզավորված անձի կողմից տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրվող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած նմուշի արատորոշման քարտի, ինչպես նաեւ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարանի միջոցով, որը ներառում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքները:

3. Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կատարելագործմանը, դրանց շահագործման անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ արդյունավետ վերահսկողության իրականացմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

1 4 .0 8 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-702-30.07.2020-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7021 -30.07.2020-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7022 -30.07.2020-ՊԱ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7023 -30.07.2020-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7024 -30.07.2020-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթիհիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 40 տեխնիկական զննության կայաններ: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած եւ սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր` պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաեւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձեւական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունն իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե սեփականատերերի (տիրապետողների), թե կայանների նկատմամբ չկան:

Առկա խնդիրները կարգավորելու եւ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է՝

- հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը,

-վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաեւ տպագրվում եւ տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդիվրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանջների չկատարումը կայանի կողմից:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետերի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթի ընդունմամբ վերահսկողություն կիրականացվի տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի եւ էլեկտրոնային շտեմարանի տվյալները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

06.08.2020թ.