ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-705-05.08.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում, որի արդյունքում նշված մասը նախատեսվում է հետեւյալ ձեւակերպմամբ՝
«3. Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:» , մինչդեռ Օրենսգրքի 9-րդ հոդվածի գործող 3-րդ մասի համաձայն՝
«3. Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով: »:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն նշված փոփոխության նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է: ( ):
Հիմնավորման համաձայն՝
( ) 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում` բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:
Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերը կարգավորումներ են նախատեսում հողերի նպատակային նշանակության փոփոխման կապակցությամբ: Հետեւաբար, եթե Նախագծի հեղինակի կարծիքով Օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այն բացառիկ դեպքերը կամ չափորոշիչներն, ըստ որի կարելի է կատարել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային փոփոխությունը՝ կարծում ենք համապատասխան փոփոխություն կամ լրացում պետք է կատարել Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝ նախատեսելով համապատասխան պարզեցված ընթացակարգեր:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանման հիշատակմանը ներկայացվող պահանջներին՝ նշելով օրենսգրքի համարը, այն է՝ ՀՕ-158:
2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «բառերը» եւ «բառերով» բառերը փոխարինել համապատասխանաբար «կետադրական նշանները, թիվը եւ բառերը» եւ «կետադրական նշաններով եւ բառերով» ձեւակերպումներով՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝
011-513-361), (108)
26.08.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝
011-513-361), (108)
26.08.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -705-05.08.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախագիծ
ը
(
այսուհետ
` Նախագիծ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագիծն ուղղված է գյուղատնտեսական հողատեսքերի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման հետ կապված հարաբերությունների կանոնակարգմանը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքեր:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական հողատեսքերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9րդ հոդվածի 3-րդ մասի, գյուղատնտեսական հողատեսքերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով: Ինչպես նշվում է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, օրենսգրքի 7-րդ՝ «Հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը» հոդվածում, նման դեպքեր, որպես այդպիսիք, սահմանված չեն կամ ոչ հստակ ու անորոշ կերպով են սահմանված: Պայմանավորված նշված հանգամանքով, առաջարկվում է Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, անշուշտ, Հողային օրենսգրքով նախատեսված բացառիկ դեպքերի հստակ սահմանումը կարեւոր նախապայման է հանդիսանում գյուղատնտեսական հողատեսքերի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման գործընթացի իրականացման համար: Միաժամանակ, կարծում ենք, որ տվյալ խնդիրը կարելի է լուծել նաեւ ՀՀ հողային օրենսգրքի շրջանակներում՝ բացառիկ դեպքերի կամ այն չափորոշիչների սահմանման միջոցով, որոնց առկայության պարագայում կթույլատրվի գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:
Եզրակացություն
Նախագծի ընդունմամբ հետապնդվող նպատակն, անշուշտ, կարեւոր է գյուղատնտեսական հողատեսքերի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման գործընթացի կանոնակարգման համար : Միաժամանակ, կարծում ենք, տվյալ խնդիրն առավել տրամաբանական է լուծել ՀՀ հողային օրենսգրքի շրջանակներում՝ բացառիկ դեպքերի ահմանման միջոցով:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
1 8 .0 8 .2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-705-05.08.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծել, համաձայն որոնց հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի կսահմանվի ՀՀ կառավության որոշմամբ:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)
13.08.2020թ