ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-706-05.08.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծ ի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օ րենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածում կատարվող լրացումների հիման վրա սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար Նախագծով սահմանվում է օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ «16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե ՝
1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,
2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,
3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:
16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է »:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով »:
Այսպիսով՝ նշված իրավունքին որեւէ միջամտություն կարող է տեղի ունենալ բացառապես Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հիմքերով՝ պահպանելով նման միջամտության համաչափության պահանջը: Մնացած բոլոր դեպքերում բժշկական միջամտությունը կարող է տեղի ունենալ բացառապես նման միջամտության ենթարկվող անձի համաձայնությամբ:
Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքին բժշկական միջամտությունը բացառապես նման միջամտության ենթարկվող անձի համաձայնությամբ իրականացնելու սահմանադրական պահանջը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը գիտակցում է իր հոգեկան առողջության վիճակը, հստակ հասկանում եւ կանխատեսում է իր հոգեկան առողջությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները:
Հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության անհրաժեշտության դեպքում օրինական ներկայացուցչի խնդիրը պետք է լինի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձին աջակցելն այն չափով, որ չափով վերջինս ունակ չէ գիտակցել իր հոգեկան առողջության վիճակը, հստակ հասկանալ եւ կանխատեսել իր հոգեկան առողջությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում»: Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Սակայն այդ կարծիքը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, պարտադիր պետք է հաշվի առնվի միայն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է իրեն՝ երեխային:
Սահմանադրական դատարանն իր 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ (այսուհետ` Սահմանադրական դատարանի որոշում) արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումները. « ( )«երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան» սահմանադրական ձեւակերպումից բխում է, որ երեխայի կարծիքի որոշիչ լինելու աստիճանը կախված է կոնկրետ հանգամանքներից՝ երեխայի տարիքից եւ հասունության մակարդակից, որը տարբեր անձանց մոտ կարող է տարբեր լինել : Ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը եւ հասունության մակարդակը , որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները հստակ հասկանալու եւ կանխատեսելու ունակությունը:
Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված կամ 18 տարին չլրացած անձանց հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր՝ այն հաշվով, որ չխախտվի իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի մաս կազմող՝ սահմանափակման համար ընտրված միջոցների՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ լինելու պահանջը»:
«Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ Rec(2004)10 հանձնարարականով սահմանվել է.
«1) հոգեկան խանգարումներ ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան իրականացնելու իրենց բոլոր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները: Այդ իրավունքների իրականացման ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային եւ չպետք է հիմնված լինի միայն այն փաստի վրա, որ անձը հոգեկան խանգարում ունի (4-րդ հոդվածի 2-րդ մաս),
2) անչափահասի հոսպիտալացման եւ բուժման վերաբերյալ (հարկադիր կամ ոչ հարկադիր) որոշում ընդունելիս պետք է հաշվի առնել անչափահասի կարծիքը, որը նրա տարիքից եւ հասունության աստիճանից կախված՝ գնալով ավելի որոշիչ նշանակություն ունեցող գործոն է դիտվում (29-րդ հոդվածի 2-րդ մաս)»:
Սահմանադրական դատարանը իր որոշմամբ արտահայտել է նաեւ հետեւյալ դիրքորոշումները. «( )անհրաժեշտ է ընդգծել, որ օրենսդիրը 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց չի դիտարկել որպես պացիենտներ, որոնց վիճակը թույլ չի տալիս արտահայտել իրենց կամքը: Այսինքն, ըստ այդ տրամաբանության՝ թեեւ անձի վիճակը կարող է թույլ տալ նրան արտահայտել իր կամքը, սակայն 18 տարին չլրացած լինելու կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված լինելու փաստի ուժով անձը զրկվում է իր կամքն արտահայտելու հնարավորությունից: Մինչդեռ նման մեխանիկական մոտեցումը չի կարող համահունչ լինել վերոնշյալ սահմանադրական պահանջներին:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում 18 տարին չլրացած անձինք կարող են ունենալ որոշակի իրավունքներ եւ կրել պարտականություններ: Այսպես օրինակ՝ քրեական օրենսդրության շրջանակներում որոշ հանցակազմերով քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքը 14 տարեկանն է , կամ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում մինչեւ 14 տարեկան անչափահասներն ունեն որոշակի գործարքներ կնքելու իրավունք, 16 տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչեւ տասնութ տարեկան դառնալը, տասնվեց տարին լրացած անձը կարող է լրիվ ծավալով գործունակություն ձեռք բերել:
( )
Ինչ վերաբերում է որեւէ անձի կամ այլոց առողջության պաշտպանության նկատառումներով նրա հոգեկան անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմանը, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ հենց այդ նպատակով ոչ թե պետք է սահմանափակվի անձի իրազեկված համաձայնությունն ստանալը, այլ այն պետք է երաշխավորվի բոլոր դեպքերում, երբ նա ունակ է ինքնուրույն իրականացնել այդ իրավունքը: Նրա հոգեկան առողջությանը միջամտությունն այդ համաձայնությամբ պայմանավորելն ինքնին չի ենթադրում, որ նա, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան, եթե հոգեկան խանգարում ունի եւ նրանից վտանգ է բխում, չի կարող զրկվել անձնական ազատությունից՝ օրենքով սահմանված կարգով :
( )
Ինչ վերաբերում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ երեխայի կարծիքը իրեն վերաբերող հարցերում հաշվի առնելու հիմնական իրավունքին, ապա դրա իրականացումը պայմանավորված է բացառապես երեխայի տարիքով եւ հասունության մակարդակով:
Ուստի բոլոր այն դեպքերում, երբ երեխան ունակ է ինքնուրույնաբար իրականացնելու հոգեկան անձեռնմխելիության իր հիմնական իրավունքը , իսկ նրա տարիքը եւ հասունության մակարդակը հնարավորություն են տալիս հաշվի առնել նրա կարծիքը իրեն վերաբերող հարցերում, ապա օրենքը պետք է ստեղծի անհրաժեշտ նախադրյալներ այն հաշվի առնելու համար, իսկ օրինական ներկայացուցչի ներգրավումը, ինչպես եւ չափահաս անձանց դեպքում, պետք է իրականացվի սուբսիդիարության սկզբունքի հիման վրա:» :
Այսպիսով՝ անձն իր օրինական ներկայացուցչի համեմատ պետք է ունենա համաձայնություն տալու նախապատվելիության իրավունք, երեխաների դեպքում յուրաքանչյուր առանձին իրավիճակում գնահատման են ենթակա նրա տարիքը եւ հասունության աստիճանը: Նախագծի 1-ին հոդվածովՕրենքի 32-րդ հոդվածում կատարվող լրացումների տեքտում 16 տարին չլրացած երեխայի դեպքում պահանջվում է նրա օրինական ներկայացուցչի իրազեկված համաձայնությունը:
Կարծում ենք, որ քննարկվող կարգավորումները ունեն խմբագրման կարիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջբերված դրույթների, Սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորուշումների համատեքստում: Մասնավորապես՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նախապատվություն պետք է տրվի անչափահաս այն անձի կարծիքին, որի տարիքը թույլ է տալիս արտահայտել իր կամքը, եւ այն, որ երեխայի կարծիքի որոշիչ լինելու աստիճանը կախված է կոնկրետ հանգամանքներից՝ երեխայի տարիքից եւ հասունության մակարդակից, որը տարբեր անձանց մոտ կարող է տարբեր լինել : Ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը եւ հասունության մակարդակը , որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները հստակ հասկանալու եւ կանխատեսելու ունակությունը:
2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով »:
Սահմանադրական դատարանի որոշմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 25-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը եւ հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը:
Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Սահմանադրական դատարանի որոշման պահանջների կատարումը : Մինչդեռ, հարկ է նկատել, որ թեեւ Նախագծի նպատակը Սահմանադրական դատարանի որոշման պահանջների կատարումն ապահովելն է, սակայն Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում կատարվում են լրացումներ, իսկ Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թողնվում է անփոփոխ:
3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները »:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` «1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:
2. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ »:
««Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով» 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը, որի 17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ «2. 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է, եթե`
1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձն ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները ․
2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին ․
3) կդյուրացնեն նրանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:
4. 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
5. Երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է »:
Այսպիսով, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում կատարվող լրացումները ամբողջությամբ կրկնում են ««Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերում սահմանված կարգավորումները: Ուստի, կարծում ենք նպատակահարմար է Սահմանադրական դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթը խմբագրելուն զուգահեռ քննարկվող դրույթները նույնությամբ նախատեսելու փոխարեն կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված հղումներ կատարելու կանոնները:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «մասից» եւ «մասեր» բառերը փոխարինել համապատասխանաբար «պարբերությունից» եւ «պարբերություններ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »:
5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի »: Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվող չհամարակալված պարբերութուններում չներառել կետեր հանդիսացող համարակալված պարբերություններ:
6. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո »:
Սահամանադրական դատարանի որոշմամբ նշվում է, որ Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետեւանքներ պետության եւ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին վիճարկվող դրույթների վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, այն է ՝ կառաջանա իրավակարգավորման այնպիսի բաց, որը խոչընդոտ կդառնա անչափահասների բժշկական օգնության եւ սպասարկման համար: Արդյունքում Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել է 2020 թվականի հունիսի 1-ը : Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետոն սահմանաելը նպատակահարմար չէ: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ««Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2020 թվականի հոկտեմբերի 6-ը:
Եզրահանգում
Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ եւ 37-րդ հոդվածների տեսանկյունից:
Միաժամանակ առաջարկում ենք կատարված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)
26.08.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)
26.08.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -706-05.08.2020-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«
Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախագիծ
ը
(
այսուհետ
` Նախագիծ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
20 .0 8 .2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-706-05.08.2020-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախագիծը
(
այսուհետ
` Նախագիծ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի
փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքըՍահմանադրությանը եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը եւ հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքներում կատարված փոփոխություններով արդեն իսկ տրվում են առանձնահատուկ կարգավորումներ երեխայի՝ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման մասին տեղեկություն ստանալու, երեխայի կողմից բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքների վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշման, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքներով կատարված փոփոխությունների հիման վրա Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը: Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար Նախագծով առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետերի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունման արդյունքում «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքին եւ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի թիվ ՍԴՈ-1463 որոշման պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
10.08.2020թ.