ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-718-01.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, որպես զորահավաքային նախապատրաստության մաս, տարանջատվում են տնտեսության զորահավաքային պլանների հաստատումը եւ մշակումը եւ տնտեսության զորահավաքային ծրագրերի հաստատումը եւ մշակումը: Նախագծով սահմանված լրացմամբ համապատասխան օրենքում միայն տնտեսության զորահավաքային պլանների հաստատմանը վերաբերող կարգավորման մասով է ամրագրում նախատեսվում, մինչդեռ «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված տնտեսության զորահավաքային ծրագրերի հաստատմանը վերաբերող օրենսդրական կարգավորման բացակայության պարագայում, նշված ծրագրերի հաստատման հետ կապված հարցերը շարունակելու են բաց մնալ: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում առկա վրիպակը շտկել, այն է՝ «տեսներորդ» բառը փոխարինել «տասներորդ» բառով:
Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Պաշտպանության մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118) 15.09.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118) 15.09.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-718-01.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյուքները Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծով նախատեսվում է հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի հաստատման իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանը, ինչը կնպաստի տվյալ ոլորտում ծագող հարաբերությունների առավել արդյունավետ կառավարմանը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513- 273) 11.09.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-718-01.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Սոցիալական փորձաքննության արդյունքները Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծի ընդունմամբ կառավարությանը տրվում է լիազորություն հաստատել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011-513-339), (ներքին համար՝ 339) 11.09.2020թ
|