ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


            Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-723-04.09.2020-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7231 -04.09.2020-ՏՀ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Առաջին նախագծով նախատեսվում է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից»  օրենքով հաստատված ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկում, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, լրացնել այն ապրանքների, հումքի, նյութերի մի մասը, որոնք Հայաստանում բացակայում են, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար, միաժամանակ նույն օրենքում փոփոխություններ են կատարվում՝ ցանկից հանելով այն ապրանքատեսակները, որոնք սկսել են արտադրվել Հայաստանում: 

            «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպությունների» բառից հետո լրացվում է «ավելացված արժեքի հարկ վճարող» բառերը՝ ապահովելով օրենքներում կիրառվող հասկացությունների միասնականությունը: 

            Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում չեն բացահայտվել իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրներ, մինչդեռ առկա են որոշ դիտարկումներ:
 
 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները: 
 
 
 
 

         ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

                        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

            ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 
 
 

            25.09.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

         ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-723-04.09.2020-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7231 -04.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 


Իրավական փորձաքննության արդյունքները


Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներրին:

Միաժամանակ առաջարկում ենք ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերին՝ հոդվածի մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:
 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքերը՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (12-48)
 
 

25.09.2020թ.
 
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (12-48)
 
 

25.09.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-723-04.09.2020-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7231 -04.09.2020-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


            Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 
 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները


Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում


Փաթեթի ընդունումը կնպաստի արտադրական գործունեության մի շարք տեսակներում օգտագործվող հումքի ու նյութերի ներմուծման գծով տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ հանգեցնելով նրանց տնտեսական գործունեության ֆինանսական պայմանների բարելավմանը: 
 
 
 

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

 Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603), (16-03)

 22.09.2020թ.
 
 





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-723-04.09.2020-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7231 -04.09.2020-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

           
       Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 


Սոցիալական փորձաքննության արդյունքները


            Նախագծերի փաթեթի` «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկում առաջարկվել է կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք միտված են տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար անհրաժեշտ հումք եւ նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման գծով ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման միջոցով:

Եզրահանգում


            «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծի նշված ցանկում ապրանքների ընդգրկումը, կարծում ենք, պետք է լինի առավելագույս հիմնավորված` ներկայիս համավարակի պայմաններում սոցիալական անհավասար պայմանների ստեղծման հնարավորությունները բացառելու համար: 
 
 
 

            ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

            ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

            Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235), (12-35)
 
 

            22.09.2020թ.