ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը  (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ) (փաստաթղթային կոդեր` Կ-728-11.09.2020-ՏՀ-011/0, Կ-7281 -11.09.2020-ՏՀ-011/0,  Կ-7282 -11.09.2020-ՏՀ-011/0, Կ-7283 -11.09.2020-ՏՀ-011/0): Նախագծերի փաթեթով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, դատարկ վահանակների եւ գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Իրականացվել են իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննություններ: Կատարված փորձաքննությունների արդյունքում պարզվել են իրավական եւ ֆինանսատնտեսագիտական  խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

02.10.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-728-11.09.2020-ՏՀ-011/0), ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7281 -11.09.2020-ՏՀ-011/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7282 -11.09.2020-ՏՀ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7283 -11.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ


Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը  (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է նշել հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…)»:

2. Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածների մասերը համարակալելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «(…) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…)»: 

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի, ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալմանը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածում նոր լրացվող 2-րդ մասի համաձայն՝ «Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25 %-ի չափով»: 

Մեջբերվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը: Նշվածով պայմանավորված Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածում նոր լրացվող 2-րդ մասում «սահմանված հարկի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «դրույքաչափի» բառով: 

Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ մասին:

4. ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում այլեւս հղում չի կատարվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքին:

5. ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Վերնագրում «փոփոխություններ» բառը առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարվում է մեկ փոփոխություն:

6. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «13.1-րդ» թիվը առաջարկում ենք փոխարինել «13.1-ին» թվով:

7. ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նոր խմբագրությամբ նախատեսված պարբերություններում նշված «պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներ» բառերով՝ հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի համապատասխան ձեւակերպումները:

8. ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված են անցումային դրույթները, մասնավորապես սահմանված է.

«(…) Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: (…):»: 

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 

«5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հետեւաբար, ղեկավարվելով վերոնշյալով առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածով սահմանված՝ Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման կարգը սահմանող Կառավարության համապատասխան որոշման ընդունման համար նախատեսել ժամկետ:

9. Միաժամանակ առաջարկում ենք «ՀՀ կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան ձեւակերպումները եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված համապատասխան կարգավորմանը:
 

Եզրահանգում


Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

   ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

   ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

   ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

   Կատարող`  Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

    02.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին  առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

     ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

     ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

     ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

     Կատարող`  Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

      02.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-728-11.09.2020-ՏՀ-011/0), ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7281 -11.09.2020-ՏՀ-011/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7282 -11.09.2020-ՏՀ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7283 -11.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

           
Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ ? լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ? լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» ? ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնա?իտական փորձաքննության է ենթարկվել Ազ?ային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 190-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով, ըստ որի՝ միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25%-ի չափով։ 190-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի հաշվարկման տարեկան դրույքաչափերը։ Այսինքն, Հարկային օրենսգրքի 190-րդ հոդվածում խոսքը գնում է ճանապարհային հարկի տարեկան դրույքաչափերի, այլ ոչ թե հարկի մասին։ Հետեւաբար, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նշված մասի եւ Հարկային օրենսգրքի 190-րդ հոդվածի ձեւակերպումների  համապատասխանեցման կարիք կա։

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «հարկի» բառից հետո ավելացնել «դրույքաչափի» բառը:

2.  Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ առաջիկա տարվա բյուջեի նախագիծն արդեն իսկ պատրաստ է քննարկումների համար, ապա 2021 թվականի հունվարի 1-ից Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել բյուջետային պլանավորման համար։ Վեր?ինից խուսափելու համար՝ առաջարկվում է Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխել, կամ այն քննարկել եւ ընդունել մինչեւ բյուջետային քննարկումների մեկնարկը։

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդրի լուծումը եւ նպաստել տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

30.09.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-728-11.09.2020-ՏՀ-011/0), ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7281 -11.09.2020-ՏՀ-011/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7282 -11.09.2020-ՏՀ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7283 -11.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
 

Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի նպատակն է ավտոմոբիլային ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, ինչը եւ կարող է նպաստել սոցիալական գովազդը տեղադրելու առկա հնարավորությունների ընդլայմանը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011-513-339)

24.09.2020թ.