ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-732-15.09.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-7321 -15.09.2020-ՏՀ-011/0): Նշված նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել արգելված պետական օժանդակություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտի համար պատասխանատվության միջոցներ նախատեսող դրույթներն այն հիմնավորմամբ, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնք դիմել եւ ստացել են պետական օժանդակություն, պարտավորված չեն գնահատել ստացվող աջակցության արդյունքում մրցակցային միջավայրի խաթարման հանգամանքը, ուստի վերջիններիս նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակահարմարությունը բացակայում է:

Նախագծերը մասնագիտական  փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Իրականացվել են իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննություններ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ նախագծերին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

   ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 
 

06.10.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-732-15.09.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7321 -15.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 171.6-րդ հոդվածով, որպես իրավախախտման սուբյեկտ, նախատեսված են միայն տնտեսվարող սուբյեկտները, որոնք հիմնականում հանդիսանում են իրավաբանական անձ (թեեւ կարող են լինել նար ֆիզիկական անձինք), իսկ իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար մեղքի առկայությունը պարտադիր պայման չէ: Շատ հաճախ սոսկ հակաիրավական արարքի փաստի առկայությունը համարվում է բավարար հիմք վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստան Հանրապետության օրենսգրքի 171.6-րդ հոդվածի համատեքստից բխում է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից արգելված պետական օժանդակություն ստանալը ցանկացած դեպքում կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ անկախ վերջինիս մեղքի առկայությունից: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ այն պարագայում, երբ տնտեսվարողը չէր կարող իմանալ կամ գնահատել պետական օժանդակության տրամադրման կամ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը, արդարացված կարող են լինել Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխությունները, մինչդեռ այդ փոփոխությամբ բաց է մնում տնտեսվարող սուբյեկտի կողմից դիտավորությամբ արգելված օժանդակություն ստանալու համար վարչական պատասխանատվության հարցը, ինչը, կարծում ենք արդարացված չէ: Ուստի Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխությունների շրջանակում, կարծում ենք, անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորում, որով վարչական պատասխանատվություն կսահմանվի տնտեսվարող սուբյեկտի կողմից միայն դիտավորությամբ, կանխամտածված, նախօրոք հաշվարկներ կատարած լինելով եւ տնտեսական մրցակցության առումով անհիմն առավելություններ ունենալու նկատառումներով  արգելված պետական օժանդակություն ստանալու դեպքերի համար:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ կարծում ենք, որ վերոգրյալ դիտարկումների հիման վրա առկա է  Նախագծերի փաթեթի լրամշակման անհրաժեշտություն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), 

Մ.Վասիլյան (հեռ.` 011-513-616)

06.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), 

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ.Վասիլյան (հեռ.` 011-513-616)

06.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-732-15.09.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7321 -15.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

     Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ արգելված պետական օժանդակություն ստանալու համար վարչական պատասխանատվության կիրառման առհասարակ բացառումը կարող է վտանգել տնտեսական մրցակցության արդյունավետ պաշտպանությունը՝ նկատի ունենալով, որ պատասխանատվության դաշտից դուրս կմնան տնտեսվարող սուբյեկտի կողմից դիտավորությամբ, կանխամտածված, նախօրոք հաշվարկներ կատարած լինելով եւ տնտեսական մրցակցության առումով անհիմն առավելություններ ունենալու նկատառումներովարգելված պետական օժանդակություն ստանալու դեպքերը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

23.09.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-732-15.09.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7321 -15.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

 Նախագծերի փաթեթի ընդունմամբ կվերացվի արգելված պետական օժանդակություն ստանալու դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

01.10.2020թ.