Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-734-16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7341 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7342 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7343 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7344 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7345 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7346 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7347 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7348 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7349 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73410 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-73411 -16.09.2020-ՊԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-73412 -16.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-73413 -16.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում ապահովել կասկածյալ կամ մեղադրյալ աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորությունը եւ համապատասխանաբար՝ նմանատիպ ներգործության իրավական հիմքում դնել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքը, ինչպես նաեւ սահմանել տվյալ դեպքի համար հանրային ծառայության մեջ գտնվող անձանց վճարվող հատուցման չափը: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական եւ սոցիալական խնդիրներ: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
11.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-734-16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7341
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7342
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7343
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7344
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7345
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7346
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7347
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7348
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7349
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73410
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73411
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73412
-16.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73413
-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ «քրեական դատավարության» բառերից առաջ նշելով «Հայաստանի Հանրապետության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր՝ 107.1-ին հոդվածի 1-ին մասում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում, ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 32-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 1-ին կետում, ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Դատախազության մասին» օրենքի 61-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում, ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ մասում եւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումին: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ «3. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա լիազորությունները համարվում են կասեցված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի կողմից որոշում ընդունելու պահից: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի կողմից որոշում ընդունելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան որոշման ընդունման հաջորդ օրը, տեղեկացնում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատավայրին՝ սույն մասի առաջին նախադասության վկայակոչմամբ: Կալանավորումը որպես խափանման միջոց փոխվելու կամ վերացվելու դեպքում դրա վերաբերյալ դատախազն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշման ընդունման հաջորդ օրը, տեղեկացնում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատավայրին: 4. Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում՝ դատախազի կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան որոշման ընդունման հաջորդ օրը դատարանի, դատախազի կամ քննիչի կողմից ուղարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողին եւ վերջինիս աշխատավայր:»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցմանը վերաբերող 152-րդ հոդվածը Նախագծի 1-ին հոդվածով վերաշարադրվելու արդյունքում հոդվածը վերնագրվում է «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 152-րդ հոդվածը ներառված է Օրենսգրքի դատավարական հարկադրանքի այլ միջոցներին վերաբերող 19-րդ գլխում՝ արդյունքում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը նախատեսվում է որպես դատավարական հարկադրանքի այլ միջոց, որը ներառված չէ դատավարական հարկադրանքի միջոցներին վերաբերող 5-րդ բաժնի առաջին երկու գլուխներում: Կալանավորմանը վերաբերելի կարգավորումները ներառված են խափանման միջոցներին վերաբերող 18-րդ գլխում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 152-րդ հոդվածի 3-րդ մասի նախատեսումը քննարկվող դատավարական հարկադրանքի միջոցի շրջանակում խնդրահարույց է եւ կարող հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Մասնավորապես՝ դատավարական հարկադրանքի միջոց համարվող կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը ենթադրում է որոշակի կարգին համապատասխան անձի իրավունքների սահմանափակում, մինչդեռ 152-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում քննարկվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում նրա լիազորությունները որպես հետեւանք կասեցված համարելու հարցը, որը բնականաբար չի կարող ներառվել դատավարական հարկադրանքի առանձին այլ միջոցի շրջանակում: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 152-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է» ձեւակերպումները փոխարինել «լիազորությունների կասեցումը վերացվում է» ձեւակերպումներով՝ հիմք ընդունելով այն համագամանքը, որ լիազորությունների կասեցման դատավարական հարկադրանքի միջոցի վերացման համար է հիմք ծառայում դրա անհրաժեշտության բացակայությունը: Վերոգրյալ դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր 107.1-ին հոդվածի 1-ին մասում «կասեցման վերաբերյալ որոշման վերացումը» ձեւակերպումին: 3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 282.1-ին հոդվածի վերնագրում առաջարկում ենք նշում կատարել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ, եւ ոչ՝ կասեցման մասին միջնորդության: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 283.1-ին հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «կասեցման մասին միջնորդության» ձեւակերպումներին: Միաժամանակ՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 283.1-ին հոդվածի 4-րդ մասում «ընդունելու» բառերն առաջարկում ենք փոխարինել «կայացնելու» բառերով: 4. Նախագծի 6-րդ հոդվածը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսում հրապարակմանը հաջորդող օրը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: 2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»: Հարկ է նկատել, որ Նախագծով Օրենսգրքում կատարվող փոփոխության եւ լրացումների արդյունքում սահմանված իրավակարգավորումը վատթարացնում է անձի իրավական վիճակը, միաժամանակ Նախագծով փոփոխության եւ լրացումների ենթարկվող կարգավորումների հասցեատեր սուբյեկտներին անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված նախատեսվող կարգավորումներին իրենց վարքագիծը համապատասխանեցնելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեված կարգավորումը խմբագրել: Եզրակացության սույն կետում արված դիտարկումները եւ առաջարկը վերաբերելի են նաեւ Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի օրենքի ուժի մեջ մտնելու դրույթներին, միաժամանակ անհրաժեշտ է փաթեթում ներառված օրենքների նախագծերի օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները նախատեսել միմյանց համապատասխան: 5. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով նաեւ «Հայաստանի Հանրապետության» բառերը: 6. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր՝ 107.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչեւ կասեցման վերաբերյալ որոշման վերացումը կամ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշման կայացումը աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է նաեւ ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարվելով գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր՝ 107.1-ին հոդվածի քննարկվող կարգավորման վերաբերյալ նշվում է հետեւյալը. «(…) գործնականում անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված հիմքերով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում սահմանել կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավարձի չափն ու կարգը, ինչպես նաեւ արձակուրդի տրամադրման կարգը, այն դեպքերի համար, որոնք ոլորտային օրենսդրությամբ նախատեսված չեն: Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Աշխատավարձը օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:»: Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից երեւում է, որ աշխատավարձը աշխատանքներ կատարելու դիմաց հատուցումն է, ուստի այն պարագայում, երբ աշխատողը իր լիազորությունները կասեցված լինելու ժամանակ որեւէ աշխատանք չի կատարում եւ չի կարող կատարել, աշխատավարձի մասին եւս խոսք լինել չի կարող: Այնուամենայնիվ սոցիալական յուրաքանչյուր պետության խնդիրներից է իր քաղաքացիների արժանավայել կյանք վարելու համար համապատասխան պայմանների ստեղծումը: Այսպես. «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածի համաձայն՝ սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար եւ նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան եւ կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Այս առումով հարկ է նշել նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնավարումը ժամանակավոր դադարած կասկածյալը կամ մեղադրյալը իրավունք ունի ստանալ ամսական նպաստ: Ընդ որում՝ նպաստը տրամադրվում է նվազագույն կենսաապահովման համար անհրաժեշտ չափով: Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը եւս նախատեսում է ամսական նպաստ տրամադրելու հնարավորությունը, սակայն, բացառություն նախատեսելով այն անձանց համար, ովքեր զբաղվում են վճարովի այլ գործունեությամբ: Այդ անձանց նպաստ չի տրամադրվում: Հարկ է նշել նաեւ, որ նույն հոդվածի համաձայն՝ նպաստի տրամադրումը դադարում է, եթե անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը շարադրվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ լիազորությունները կասեցված անձին տրամադրվող հատուցումը նպատակ ունի տվյալ անձի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման: Ուշադրության արժանի է նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն վերը նշված երկրների օրենսդրական կարգավորումների՝ Նախագծով, կարեւորվելով անձի իրավունքների իրացումը, հատուցում նախատեսվել է անձի հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով: Ընդ որում՝ նախատեսվել է հնարավորություն՝ գործի՝ արդարացման հիմքով ավարտի դեպքում հիմնական աշխատավարձի մնացած մասը ստանալու հնարավորություն՝ փոխհատուցելով անձին՝ աշխատանք կատարելու եւ դրա համար համապատասխան վարձատրություն ստանալու հնարավորությունից անհիմն զրկված լինելու համար: (…)»: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր` 107.1-ին հոդվածի 1-ին մասի կարգավորումից բխում է, որ միայն հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում է վճարվում ամսական հատուցում: Քննարկվող կարգավորումը, հիմնավորմամբ մեջբերված դիտարկումների համատեքստում, կարծում ենք, ունի խմբագրման կարիք: Մասնավորապես՝ պետք է անդրադարձ կատարվի նաեւ հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցին՝ նախատեսելով պաշտոնավարումը ժամանակավոր դադարած կասկածյալի կամ մեղադրյալի համար ամսական նպաստ ստանալու իրավունք: 7. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 8. ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասեր հանդիսացող պարբերություններն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, օրենսդրական ակտի հոդվածների մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի, ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի, ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի եւ ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասեր հանդիսացող պարբերություններին: 9. ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք նշել նաեւ «ԼՐԱՑՈՒՄ» բառը՝ հաշվի առնելով այն, որ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Դատախազության մասին» օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվում է լարցում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: 10. ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ. «10. Դատական կարգադրիչի լիազորությունները կարող են կասեցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով:»: Հարկ է նկատել, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածը վերաբերում է կարգապահական տույժը կիրառելու եւ հանելու կարգին, մինչդեռ 71-րդ հոդվածի 10-րդ մասը վերաբերում է դատական կարգադրիչի լիազորությունները կասեցնելուն, որը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվող փոփոխության եւ լրացումների արդյունքում դիտարկվում է որպես դատավարական հարկադրանքի միջոց: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը, առաջարկում ենք քննարկվող կարգավորումը չնախատեսել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածում: Միաժամանակ հարկ է նկատել, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարագավորումը՝ «Դատական կարգադրիչի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դատական կարգադրիչին աշխատավարձ վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում»: Քննարկվող դրույթի շրջանակում անհրաժեշտ ենք համարում ընդգծել Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտված հետեւյալ դիտարկումները «(…) հանրային ծառայությունը կարգավորող օրենքներում չպետք է ամրագրվեն սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստով պայմանավորված այնպիսի հավելյալ սահմանափակումներ, որոնք, մի կողմից՝ դուրս են հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությունից, մյուս կողմից՝ չունեն առարկայական արդարացում հատուկ օրենքում. (…) հաշվի առնելով հանրային ծառայողների առավել մեծ մասի եւ, ընդհանրապես, որեւէ այլ՝ մասնավոր անձի նկատմամբ ինքնին քրեական վարույթ հարուցելու համար իրավական խոչընդոտների նվազ լինելը՝ հանրային ծառայողի պաշտոնավարման նկատմամբ քրեական դատավարության օրենքով չնախատեսված այլ՝ հավելյալ սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես սուբսիդիարության կանոնի համաձայն, այն է՝ եթե քրեադատավարական միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված համապատասխան իրավաչափ նպատակի կենսագործմանը: Ընդսմին՝ քրեադատավարական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության պայմաններում սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստի ուժով հավելյալ օրենսդրական սահմանափակումներ ամրագրելը չի կարող հետապնդել Սահմանադրության տեսանկյունից արդարացված որեւէ նպատակ, ուստի չի կարող արդարացվել ո՛չ հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությամբ, ո՛չ էլ հանրային ծառայության որեւէ կոնկրետ տեսակի առանձնահատկություններով. (…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ անմեղության կանխավարկածը` համակցված խտրականության արգելքի սկզբունքի հետ, բացառում է օրենքով քրեական հետապնդում հարուցելու հետ կապված այնպիսի սահմանափակումների ամրագրման իրավական հնարավորությունը, որոնք վերաբերում են անձի ընդհանուր կարգավիճակին, այդ թվում` հանրային (…) ծառայության պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման կամ ծառայությունից ազատվելու իրավունքին, եւ որոնք անհրաժեշտ չեն քրեական վարույթի իրականացման համար: Հետեւապես` նախ` քրեական հետապնդում հարուցելու փաստը որեւէ կերպ չի կարող հիմք դառնալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը: (…) Ուստի հանրային ծառայության պաշտոնի հետ կապված բոլոր իրավունքները, որոնք քրեական հետապնդման շրջանակներում չեն սահմանափակվել, չեն կարող սահմանափակվել նաեւ հանրային ծառայությունը կարգավորող ընդհանուր կամ հատուկ օրենքներով: Բացի դրանից, դա նշանակում է նաեւ հանրային ծառայության պաշտոնով պայմանավորված պարտականությունների անարգել իրականացման ապահովում, ինչից էլ հետեւում է, որ մինչեւ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն անձի` վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող եւ չպետք է սահմանափակվի ո՛չ բովանդակային, ո՛չ էլ ժամանակագրական տեսանկյունից: (…): Այսպիսով՝ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածի 10-րդ մասը Սահմանադրական դատարանի քննարկվող որոշման համատեքստում դիտարկելու դեպքում կարող ենք փաստել, որ կարգապահական տույժը կիրառելու եւ հանելու կարգի շրջանակներում քրեական հետապնդում հարուցելու փաստով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելը դիտարկվում է որպես «կարգապահական տույժի միջոց», այսինքն՝ ամրագրված է սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստով պայմանավորված հավելյալ սահմանափակում, ինչը չի կարող դիտվել իրավաչափ՝ հիմք ընդունելով Սահամանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով եւս ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ մասի կարգավորումը չնախատեսել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 71-րդ հոդվածում: Եզրակացության սույն կետում առկա իրավական դիրքորոշումները եւ դիտարկումները վերաբերելի են նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգին վերաբերող 22-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասին: 11. ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցած է ճանաչվում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգին վերաբերող 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը. «Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչեւ քրեական գործի ավարտը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:»: ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասը. «Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:»: Նախագծերի փաթեթում ներառված սույն կետում քննարկվող օրենքների նախագծերով կատարվող փոփոխություների վերաբերյալ հարկ են համարում նշել հետեւյալը. Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ ՍԴՈ-1507 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը` ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված` լիազորությունները կասեցնելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 66-րդ, 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասը` մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նոր պաշտոնի նշանակվելու բացարձակ արգելք, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ազատվելու արգելք նախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 66-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն. «Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, (…)»։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է` 1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում. 2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex ոսոc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի»: Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ ՍԴՈ-1507 որոշմամբ ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով ուժը կորցրած ճանաչվող դրույթների գործողությունը արդեն իսկ դադարեցված է նորմատիվ իրավական ակտերի դրույթներն անվավեր ճանաչելու ուժով: Հետեւաբար՝ քննարկվող դրույթների նկատմամբ այլեւս կիրառելի չէ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված՝ նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման եղանակը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 12. ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հանրային ծառայության մասին» օրենքի հանրային պաշտոններում նշանակելու իրավասությանը վերաբերող 9-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 27-րդ մաս, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման դեպքում նրան պաշտոնին նշանակելու եւ պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքի հանրային պաշտոններում նշանակելու իրավասությանը վերաբերող 9-րդ հոդվածում չնախատեսել քննարկվող կարգավորումը, միաժամանակ առաջարկում ենք հստակեցնել «նշանակում է պարտականությունները կատարող» կարգավորումը՝ նախատեսելով նաեւ այդ լիազորության իրականացումից բխող իրավահարաբերությունների կարգավորումները: 13. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածում լրացվում է նոր 3.1-ին մաս: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի վերջին մասը 3-րդ մասն է, ուստի նոր մասը հոդվածում չի կարող լրացվել լրացուցիչ համարով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) 11.10.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասի ն Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) 11.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-734-16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7341
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7342
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7343
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7344
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7345
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7346
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7347
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7348
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7349
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73410
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73411
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73412
-16.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73413
-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթով նախատեսվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել ոչ միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունների կասեցումը, այլ նաեւ այն անձանց, որոնք հանրային ծառայության մեջ չեն գտնվում, ինչպես նաեւ կսահմանվի լիազորությունների կասեցման դեպքում աշխատողի աշխատատեղի պահպանման, արձակուրդի տրամադրման եւ աշխատավարձի վճարման չափն ու կարգը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343) 01.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-734-16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7341
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7342
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7343
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7344
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7345
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7346
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7347
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7348
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7349
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73410
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73411
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73412
-16.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-73413
-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Սոցիալական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 107.1-րդ հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է. «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչեւ կասեցման վերաբերյալ որոշման վերացումը կամ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշման կայացումը աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է նաեւ ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով...»: Նախագծով առաջարկվող լրացման բովանդակությունից ենթադրվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման ընթացքում պահպանվելու է միայն վերջինիս աշխատատեղը, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում՝ բացի աշխատատեղը պահպանվելուց, վճարվելու է նաեւ ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ (այսուհետ՝ Հիմնավորում) որոշ երկրների փորձը ներկայացնելով նշվում է, որ լիազորությունները կասեցված անձին տրամադրվող հատուցումը նպատակ ունի տվյալ անձի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման: Հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ սոցիալական յուրաքանչյուր պետության խնդիրներից է իր քաղաքացիների արժանավայել կյանք վարելու համար համապատասխան պայմանների ստեղծումը: «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն՝ սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար եւ նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան եւ կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ եթե կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող հանրային ծառայության մեջ չգտնվող աշխատողի լիազորությունների կասեցման ընթացքում պահպանվի միայն աշխատողի աշխատատեղը, եւ նա չվարձատրվի կամ ամսական հատուցում չստանա, ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, ապա աշխատողը հնարավորություն չի ունենա հոգալ նյութական եւ սոցիալական նվազագույն կարիքները՝ ապահովելով իր եւ իր ընտանիքի կենսաապահովման նվազագույն կարիքների բավարարումը, ինչը կհանգեցնի անձի եւ իր ընտանիքի սոցիալական վիճակի վատթարացման: Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը՝ նման տեսքով ընդունելը, երբ հանրային ծառայության մեջ չգտնվող աշխատողի լիազորությունների կասեցման ընթացքում պահպանվում միայն աշխատողի աշխատատեղը եւ վերջինս ամսական հատուցում չի ստանում, կարծում ենք, կարող է հանգեցնել սոցիալական խնդրի, որի պարագայում սոցիալական պետությունը չի երաշխավորում իր քաղաքացիների բավարար կենսամակարդակը եւ սոցիալական ապահովությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360) 02.10.2020թ.
|