ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»
սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-735-16.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագ ի ծ) :

Նախագծով առաջարկվում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման համար «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք ի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, ովքեր ունեն դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա փորձառություն եւ բավարարում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք ի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջները, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության : Կատարված փորձաքննությունների արդյունքում պարզվել են իրավական բնույթի տեխնիկական խնդիրներ:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


07.10.2020թ.

 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-735-16.09.2020-ՊԻ-011/0)վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերը՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

(…)

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

(…)

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով» :

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել սահմանադրական օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ ,սահմանադրական օրենքե բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»:

3. Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով »:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

07.10.2020թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

07.10.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-735-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ այն դատավորները, ովքեր ունեն երեք տարվա դատավորի փորձառություն եւ համապատասխանում են օրենքով սահմանված այլ պահանջներին, իրավունք կունենան առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.`
011-513-343 )

30.09.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-735-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


 Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունման դեպքում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնին առաջադրվելու սահմանափակումը, այն ` ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառություն ունենալը, կհանվի, ինչի արդյունքում տվյալ պալատի այն դատավորը, ով ունի առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում է օրենքով սահմանված պահանջները, կարող է առաջադրվել եւ ընտրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ



Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360)

02.10.2020թ.