Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-737-16.09.2020-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7371 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7372 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7373 -16.09.2020-ՊԻ-011/0), «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7374 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7375 -16.09.2020-ՊԻ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7376 -16.09.2020-ՊԻ-011/0) եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7377 -16.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է բարեփոխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից գրանցման եւ հաշվառման գործընթացը, նախատեսվում է դիմող անձի կողմից պետական գրանցման համար նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն սահմանել՝ Գործակալությունում առաջացող հերթերը կրճատելու նպատակով, սահմանվում է առանց էլեկտրոնային ստորագրություն կիրառելու գրանցման եւ հաշվառման համար էլեկտրոնային եղանակով դիմելու հնարավորություն, հեշտացվում են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը, Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով եւ արագ արձագանքման ծածկագրով, նախատեսվում է փոփոխել պետական գրանցման կամ հաշվառման համար նախատեսված պետական տուրքի չափերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Գործակալության կողմից իրականացվող գործառույթները դարձնել անձանց ավելի հասանելի՝ բարձրացնելով Գործակալության նկատմամբ վստահության մակարդակը: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
10.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-737-16.09.2020-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7371 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7372 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7373 -16.09.2020-ՊԻ-011/0), «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7374 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7375 -16.09.2020-ՊԻ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7376 -16.09.2020-ՊԻ-011/0) եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7377 -16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: 2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մի շարք հոդվածներում լրացվում են նոր մասեր, կետեր, որոնք համարակալված չեն: Օրինակ՝ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 4-րդ մասը տեքստից առաջ համարակալված չէ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված փոփոխությանը, 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացմանը, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված լրացումներին: 3. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք նշել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը: 4. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ կերպ՝ «մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Նշված դրույթում «նոր տեղեկություններ» հասկացությունը, կարծում ենք, տեղին չէ: Առաջարկում ենք նշել մահվան փաստը հավաստող տեղեկատվության մասին: 5. Առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համարակալման մեջ «,» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով: 6. Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածում վերնագրերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: 7. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարակալմանը: 8. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված աղյուսակի 3-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով», իսկ 4-րդ կետի համաձայն՝ «Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով»: Արդյունքում ստացվում է, որ Նախագծով Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար տարբերակված մոտեցում է նախատեսվում, ինչը ոչ միայն չի համապատասխանում Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ բարձրացված նպատակին, այն է՝ Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացումը, այլեւ ՀՀ օրենսդրությանը: Այսպես՝ «Օտարերկրա ներդրումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օտարերկրյա ներդրումների եւ դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների եւ ներդրման գործունեության ռեժիմը»: Հետեւաբար, կարծում ենք, նպատակահարմար չէ օտարերկրյա իրավաբանական անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար սահմանել պետական տուրքի տարբեր դրույքաչափեր: 9. «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում փակագծերի մեջ նված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ տվյալ նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածում օրենքին եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքին արված հղումներին: 10. «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «մասի» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերության» բառով՝ քանի որ «Արհեստակացական միությունների մասին» օրենքի 9.1-ին հոդվածը բաժանված չէ մասերի: 11. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 50-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 50.6-րդ հոդվածի 2-րդ մասի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ մասերը բաժանելով արաբական թվանշաններով համարակալված կետերի, որոնք տեքստից բաժանվում են փակագծերով: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «Օտարերկրա ներդրումների մասին» օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 10.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-737-16.09.2020-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7371 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7372 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7373 -16.09.2020-ՊԻ-011/0), «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7374 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7375 -16.09.2020-ՊԻ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7376 -16.09.2020-ՊԻ-011/0) եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7377 -16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության մակարդակի բարձրացմանը, համապատասխան օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման (հաշվառման) դիմումների ավելացմանը, ինպես նաեւ Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթներն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող եւ լրացվող օրենքներում առկա տարընթերցումները՝ բարձրացնելով նաեւ ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 03.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-737-16.09.2020-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7371 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7372 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7373 -16.09.2020-ՊԻ-011/0), «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7374 -16.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7375 -16.09.2020-ՊԻ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7376 -16.09.2020-ՊԻ-011/0) եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7377 -16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակացական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339) 02.10.2020թ.
|