Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-750-30.09.2020-ՊԻ-011/0), ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-7501 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-7502 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-7503 -30.09.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-7504 -30.09.2020-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-7505 -30.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-7506 -30.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով ակնկալվում է հետեւյալ խնդիրների լուծումը՝ կուսակցությունների եւ կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացում, բազմակուսակցական համակարգի ու գաղափարական բազմակարծության խրախուսում, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության բարձրացում, կուսակցական ֆինանսական միջոցների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատում, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազեցում, կուսակցական գործունեության ներառականության խթանում, կուսակցություններին ներքին ժողովրդավարության խրախուսում: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական խնդիրներ: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
27.10.2020թ.
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-750-30.09.2020-ՊԻ-011/0), ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7501 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7502 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7503 -30.09.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7504 -30.09.2020-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7505 -30.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7506 -30.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 4-րդ մասով, այն է՝ «4. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների տեղակայումը կուսակցությանը պատկանող շենքերում եւ շինություններում»: Օրենքի 5-րդ հոդվածը վերաբերում է կուսակցությունների ստեղծման եւ գործունեության սահմանափակումներին: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը՝ առաջարկում ենք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների տեղակայմանը վերաբերող կարգավորումը չնախատեսել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածում: 2. Նախագծի 4-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերություններն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, հոդվածների մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ , 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածների մասեր հանդիսացող պարբերություններին: Միաժամանակ, նույն հիմնավորմամբ, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունները տեքստից բաժանել միջակետերով: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 4. Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «պետական լիազոր մարմնի՝ Արդարդատության նախարարության»: Հարկ է նկատել, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ «Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը (այսուհետ` պետական լիազոր մարմին):»: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասում կիրառել միայն «պետական լիազոր մարմնի» ձեւակերպումը: 5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում եւ 6-րդ հոդվածի 1-ին մասով օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվում են փոփոխություններ, սակայն կարգավորումների տեքստում շարունակում են մնալ «ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման» ձեւակերպումները, մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետում «ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման» ձեւակերպումը փոխարինվում է «ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության» ձեւակերպումով: Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «կազմավորման» բառը եւս փոխարինվում է «ընտրության» բառով, միաժամանակ Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 8-րդ մաս, որի համաձայն՝ կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի հոդվածների մի մասում ձեւակերպումների փոփոխություն կատարելիս Օրենքի այլ հոդվածներում նույն միտքն արտահայտող ձեւակերպումներում եւս կատարել փոփոխություն: 6. Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր նախադասության տեքստից առաջարկում ենք հանել «4.» թիվը եւ կետադրական նշանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: 7. Նախագծի 9-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունները համարակալելիս առաջարկում ենք պահել համարների հաջորդականությունը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունների համարակալմանը: 8. Նախագծի 9-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 9-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 8-րդ մաս, որի համաձայն՝ «Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 9-րդ հոդվածի ըստ հաջորդականության 9-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասի կարգավորման մեջ «օրենքով սահմանված ղեկավար մարմիններ» եւ «օրենքով սահմանաված կարգով» ձեւակերպումները: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 13-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3-րդ կետի «օրենքով սահմանաված կարգով» ձեւակերպմանը: 9. Նախագծի 10-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 18-րդ հոդվածը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի համաձայն՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը, օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի, հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածին տալ հերթական համար, հոդվածի համարից առաջ գրել «Հոդված» բառը եւ վերնագրել հոդվածը: 10. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասության տեքստում առաջին «վարձակալության» բառն առաջարկում ենք փոխարինել «վարձակալության հանձնելու» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող «, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելիս» կետադրական նշանը եւ բառերը փոխարինել «, ինչպես նաեւ համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելիս» կետադրական նշանով եւ բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում առկա կարգավորումների ձեւակերպումները: 11. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվում է նոր 6-րդ մաս, որի համաձայն՝ «Կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի կողմից լիզենզավորված բանկերում»: Հարկ է նկատել, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: 2. (…) Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 6-րդ մասի կարգավորումը: 12. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ միաժամանակ նույն հոդվածի 2-րդ մասով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 1.1-ին մաս, որոնք նախատեսում են հետեւյալ կարգավորումները. «1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, ներառյալ՝ փոխառությունների, երրորդ անձի կողմից կուսակցության պարտքի մարման, պարտատիրոջ կողմից կուսակցության պարտքը ներելու, երրորդ անձի կողմից իրեն պատկանող իրավունքը (պահանջը) կուսակցությանը փոխանցելու (պահանջի զիջում), ինչպես նաեւ կուսակցության օգտին կատարվող այլ գործունեության տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: «1.1. Նվիրատվություն է համարվում նաեւ անհատույց կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կամ սեփականության իրավունքով գույքի փոխանցումը (բնեղենով նվիրատվություն):»: Հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 24-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում արդեն իսկ տրվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կիրառվող թույլատրելի «նվիրատվություն» հակացության սահմանումը, որի մեջ ներառվում են Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասով եւս որպես նվիրատվություն սահմանվող գործողությունները: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները, առաջարկում ենք խմբագրել քննարկվող կարգավորումները: Միաժամանակ, հարկ է նկատել, որ եթե Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի կարգավորման նպատակը «բնեղենով նվիրատվություն» հասկացության սահմանումն է, ապա դրանում կարող է նշում կատարվել միայն այն մասին, թե Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում ներառված գործողությունների որ մասն է համարվում բնեղենով նվիրատվություն: Եզրակացության սույն կետում արված առաջարկի ընդունման դեպքում կառաջանա նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 6-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8.1-ին մասը վերանայելու անհրաժեշտություն: 13. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 4-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ անդամավճարի եւ մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհազարապատիկը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը:»: Հարկ է նկատել, որ Օրենքի 24-րդ հոդվածը վերաբերում է կուսակցություններին կատարվող նվիրատվություններին: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը՝ առաջարկում ենք կուսակցությանը տրվող անդամավճարի եւ մուտքի վճարի չափերին վերաբերող կարգավորումը չնախատեսել Օրենքի 24-րդ հոդվածում: Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը՝ մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: 14. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 5-րդ մասով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը, որի կարգավորումից դուրս է մնացել Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասին արված հղումը, ինչի անհրաժեշտությունը, կարծում ենք, առկա է, հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 15-րդ հոդվածի ըստ հաջորդականության 5-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասը: 15. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 8-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 10-րդ մաս, որով սահմանվում է կուսակցության համար կատարված այն աշխատանքը, որը չի համարվում նվիրատվություն: Միաժամանակ նույն մասում քննարկվում են այն աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման դեպքերը, որոնք չեն կարող համարվել կամավոր աշխատանք: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 8-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10-րդ մասը: 16. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 12-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 14-րդ մաս, որի համաձայն՝ «Կուսակցության հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները, ներառյալ՝ բանկային ավանդի տոկոսադրույքը պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին եւ չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց, այդ թվում՝ այլ կուսակցությունների հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից: Եթե բանկային ավանդի տոկոսադրույքը էականորեն գերազանացում է համանման պայմանագրերի դեպքում առաջարկվող տոկոսադրույքը, ապա ավանդի տոկոսները դիտվում են որպես օրենքով չթույլատրված աղբյուրից նվիրատվություն, եւ ենթակա են փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Սույն դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: Կարծում ենք, առավել նպատակահարմար է Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 12-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 14-րդ մասում նշում կատարել ոչ թե բանկային ավանդի տոկոսները որպես օրենքով չթույլատրված աղբյուրից նվիրատվություն համարելու մասին, այլ ավանդի տոկոսադրույքի՝ համանման պայմանագրերի դեպքում առաջարկվող տոկոսադրույքն էականորեն գերազանացող մասը որպես օրենքով չթույլատրված աղբյուրից նվիրատվություն դիտարկելու մասին: 17. Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածում կատարվող լրացումների եւ փոփոխությունների ծավալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում կատարվող եւ Նախագծի 21-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում կատարվող լրացումներին եւ փոփոխություններին: 18. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 3.1-ին մաս, որը վերաբերում է պետական բյուջեի միջոցները կուսակցություններին բաշխելուն, միաժամանակ Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում նրանց ստացած ձայներին համամասնորեն», ուժը կորցրած է ճանաչվում: Կարծում ենք, առավել նպատակահարմար է Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող 3.1-ին մասում «նվազագույն աշխատավարձի» բառերը փոխարինել «օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 19. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով օրենքի 27-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 8-րդ մաս, որի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի կարգավորման տեքստում խախտված է նախադասությունների շարադասությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով օրենքի 27-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի կետեր հանդիսացող պարբերությունների համարները տեքստից բաժանել փակագծերով, իսկ դրանց ենթակետերը համարակալել հայերենի այբուբենի փոքրատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի, օրենսդրական ակտի մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածների մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով օրենքի 27-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասի 2-րդ կետում «կուսակցության անձնակազմ» ձեւակերպումը հստակեցնել: 20. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 30-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի տեքստում «Հանձնաժողովը» բառն առաջարկում ենք փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի տեքստում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի վերաբերյալ նշում կատարելու փոխարեն առաջարկում ենք կիրառել «սույն օրենք» ձեւակերպումը: 21. Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4-րդ մաս, այն է՝ «Հաշվետվության ստուգման արդյունքում առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քրեական հետապնդման մարմիններին ներկայացնում է կուսակցության պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն»: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանվում են քրեական գործ եւ քրեական հետապնդման հարուցում հասկացությունները, դրանք են՝ համապատասխանաբար քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ եւ քրեական հետապնդման մարմնի որոշումն անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաեւ մինչեւ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի քրեական հետապնդում իրականացնելու հիմքերին վերաբերող 34-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական հետապնդման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաեւ որպես մեղադրյալ ներգրավել եւ մեղադրանք առաջադրել` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եւ կարգով:»: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:»: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Հիմք ընդունելով մեջբերված նորմերը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 30-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի կարգավորումը: Միաժամանակ հարկ է նկատել, որ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրաղցվող նոր՝ 40.1-ին հոդվածի 8-րդ մասով միեւնույն հարցը կարգավորելիս նախատեսվում է այլ բովանդակությամբ կարգավորում: 22. Նախագծի 24-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածների վերնագրերին: 23. Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4.1-ին մասը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4.1-ին մասի ուժի մեջ մտնելը կուսակցության մշտապես գործող մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը 2022 թվականի հունվարի 1-ից չպետք է գերազանցի 70 տոկոսը: Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կրճատ անվանման հիշատակումներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 6-րդ եւ 10-րդ մասերում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314.2-րդ եւ 314.3-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունների տեքստերում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության տեքստում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 189.22-րդ հոդվածում եւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կրճատ անվանման հիշատակումներին: Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից բխում է, որ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4.1-ին մասը, որը վերաբերում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում սեռերի ներկայացուցիչների թվի համամասնությանը, ուժի մեջ պետք է մտնի 2023 թվականի հունվարի 1-ից, սակայն հենց այդ կարգավորումից բխող անցումային դրույթը գործում է սկսած 2022 թվականի հունվարի 1-ից, այն է՝ մինչեւ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4.1-ին մասի ուժի մեջ մտնելը կուսակցության մշտապես գործող մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը 2022 թվականի հունվարի 1-ից չպետք է գերազանցի 70 տոկոսը: Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 24-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը՝ անցումային դրույթը բխեցնելով արդեն իսկ ուժի մեջ մտած դրույթից: 24. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: 25. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխություններ են կատարվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը վերաբերող 29-րդ հոդվածում, որոնց նպատակն է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության համար թողնել միայն նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության գործառույթի իրականացումը: Միաժամանակ, սակայն, կատարվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը վերաբերող 29-րդ հոդվածում շարունակում է գործել հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը՝ «6. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորություններն են՝ 1) ( ) 2) բանկերից, կուսակցություններից եւ ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների եւ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի եւ ծախսերի վերաբերյալ.(…)»: Հիմք ընդունելով նշվածը՝ կարծում ենք, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը վերապահելը չի բխում Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների նպատակից եւ տրամաբանությունից: 26. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ կասեցման ժամանակահատվածում կուսակցությանն արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները խնդրահարույց են եւ ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք: 27. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումանը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր՝ 161.1-ին հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով: 28. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր՝ 161.1-ին հոդվածի 2-րդ մասում կալանք պատժատեսակի համար առաջարկում ենք սահմանել նաեւ ստորին սահման՝ երկու ամիս ժամկետ՝ այլապես կարող է ստեղծվել իրավիճակ, երբ որակյալ հանցակազմի դեպքում նշանակվող պատիժը հավասար կամ ավելի մեղմ կլինի նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար նշանակված պատժից: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող ըստ հաջորդականության՝ 161.4-րդ հոդվածի 2-րդ մասում կալանք պատժատեսակին: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող երկրորդ՝ 161.2-րդ հոդվածը համարակալելիս առաջարկում ենք պահպանել համարների հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Միաժամանակ, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման եւ վերանայման կարիք ունեն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր՝ 161.2-րդ եւ 161.3-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները` հաշվի առնելով քննարկվող հոդվածների 1-ին մասերով նախատեսված պատժատեսակները եւ համապատասխան գլխի մյուս հոդվածներով սահմանված սանկցիաները: 31. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվում է նոր՝ 189.20-րդ հոդվածը, որը կազմված է մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 189.20-րդ հոդվածի մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նույն առաջարկը վերաբերլի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 189.22-րդ հոդվածի մեկ համարակալված մասին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն օրենքի 2-րդ, 6-րդ եւ 8-9-րդ հոդվածներն ուժի են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 8-9-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը սույն օրենքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»: Առաջարկում ենք խմբագրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հեդվածի 2-րդ մասը՝ հստակեցնելով «սույն օրենքով նախատեսված վարչական իրավախախտումների» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով չեն կարող նախատեսվել վարչական իրավախախտումներ: 32. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում են համարակալված նորմերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է նորմատիվ իրավական ակտի հասկացությունը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը, ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչպես նաեւ ունենում է անցումային դրույթներ մի շարք դեպքերում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարկ է նկատել, որ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ենթադրյալ եզրափակից եւ անցումային դրույթներին վերաբերող նորմը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսում 2022 թվականի հունվարի 1-ը, միաժամանակ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ենթադրյալ եզրափակից եւ անցումային դրույթներին վերաբերող նորմի հաջորդող մասերով նախատեսված կարգավորումներում նախատեսվում են անցումային դրույթներ, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար նախատեսում են պարտականություն մինչեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը կատարելու մի շարք գործողություններ, որոնց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորող դրույթները, սակայն, նախատեսվում են քննարկվող օրենքի դեռեւս ուժի մեջ չմտնող դրույթներում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ենթադրյալ եզրափակից եւ անցումային դրույթներին վերաբերող նորմով նախատեսված կարգավորումները: 33. ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն, որ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարվում են մեկից ավելի փոփխություններ: Միաժամանակ առաջարկում ենք ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին այլեւս հղում չի արվում եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) 26.10.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) 26.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-750-30.09.2020-ՊԻ-011/0), ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7501 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7502 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7503 -30.09.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7504 -30.09.2020-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7505 -30.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7506 -30.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթում ընդգրկված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առկա են ֆինանսատնտեսական բնույթի հիմնախնդիրներ, որոնց վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները. 1. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 7-րդ մասով, ըստ որի. «Կուսակցությունը բոլոր դրամական վճարները կատարում է անկանխիկ հաշվարկներով»: Այս առումով հարկ է նկատի ունենալ հետեւյալը. Բացառապես անկանխիկ վճարումների պարտադրումը, ինչպես ցույց է տալիս նաեւ միջազգային փորձը, ոչ միայն լավագույն մեթոդը չէ անկանխիկ դրամաշրջանառության մեծացման եւ ֆինանսական վերահսկողության առումով, այլեւ կարող է որոշակի պայմաններում վնաս պատճառել վճարումներ կատարող սուբյեկտներին (տվյալ դեպքում՝ կուսակցություններին): Մասնավորապես, հնարավոր են դեպքեր, երբ վճարումներ կատարող սուբյեկտը (կուսակցությունը) օբյեկտիվ (իրենից անկախ) պատճառներով ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա դրամական վճարումները կատարել անկանխիկ եղանակով եւ սահմանված պայմանագրային կամ օրենքով սահմանված ժամկետները խախտելու համար ընկնի տույժերի եւ տուգանքների տակ, այն դեպքում, երբ կանխիկ վճարումների կատարումը նույնպես կարելի է ամբողջությամբ վերահսկել (համապատասխան գործիքակազմն արդեն իսկ սահմանված է օրենքով): Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկվող լրացումը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «Կուսակցությունը բոլոր դրամական վճարները կատարում է անկանխիկ, բացառությամբ այն վճարումների, որոնց կատարումը, իրենից անկախ պատճառներով, վճարման պահին անհնար է, իսկ վճարման չկատարումը կարող է հանգեցնել ֆինանսական կամ իրավական հետեւանքների:»: 2. Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով, ըստ որի՝ «3.1. Պետական բյուջեի միջոցները սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությանը բաշխվում են հետեւյալ ծավալով. 1) 2-ից մինչեւ 5 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց, 2) 5-ից մինչեւ 20 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի չափով, իսկ 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով, 3) 20 եւ ավելի տոկոս ձայներ ստանալու դեպքում` մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի չափով, 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով, իսկ 20 տոկոսը գերազանցող սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի քառորդի չափով»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի երկու տեսակ՝ վճարման իմաստով (ամսական 68.000 դրամ) եւ իրավական ակտերում որպես հաշվարկման հիմք (1.000 դրամ): Մասնավորապես՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի որոշումների, նախարարությունների եւ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:»: Այսինքն՝ Նախագծում խոսքը պետք է գնա հենց հաշվարկային հիմք հանդիսացող 1.000 դրամի մասին, ինչն էլ գործնականում անիմաստ է դարձնում դրա օգտագործումը, քանի որ պարզագույն հաշվարկների կատարումը ցույց է տալիս, որ ըստ նշված բազային հիմքի եւ ներկայացված բանաձեւի, կուսակցությունների կայացման եւ զարգացման նպատակով պետական բյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանսական օժանդակությունը կլինի չնչին գումարներ, ինչն էլ ընդհանրապես անիմաստ կդարձնի նշված ֆինանսական օժանդակության տրամադրումը (օրինակ՝ 80.000 ձայն հավաքած կուսակցությունը կստանա տարեկան ընդամենը 80.000 դրամ ֆինանսական օժանդակություն): Միաժամանակ հարկ ենք համարում հավելել, որ եթե Նախագծերի փաթեթի հեղինակները հիմք են ընդունել նվազագույն ամսական աշխատավարձ 68.000 դրամը, ինչն ընդունելի չէ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի տեսանկյունից, ապա, մեր կարծիքով, լուրջ քննարկման թեմա պետք է դառնա պետական բյուջեի ֆինանսական հնարավորությունների առկա պայմաններում այդ հիմքով հաշվարկված ֆինանսական օժանդակության համաչափության հարցը, առավել եւս, որ Նախագծի 24-րդ հոդվածի 7-րդ մասով այս դրույթները պետք է տարածվեն նաեւ Ազգային ժողովի վերջին ընտրություններին մասնակցած կուսակցությունների վրա: Այսինքն՝ բավականին մեծ ֆինանսական բեռ կարող է դրվել նույնիսկ ընթացիկ տարվա պետական բյուջեի վրա, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնի մինչեւ ընթացիկ տարվա ավարտը: Մասնավորապես, եթե հաշվարկման համար հիմք ընդունենք, որ որեւէ կուսակցություն ընտրությունների արդյունքներով հավաքել է, օրինակ՝ 60.000 ձայն կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 4 տոկոսը (ընդ որում՝ Ազգային ժողովի անցած ընտրությունների արդյունքներով այդքան ձայներ հավաքած կուսակցությունը չէր կարող հաղթահարել անցողիկ շեմը), ապա կստացվի, որ առաջարկվող բանաձեւի կիրառմամբ տվյալ կուսակցությանը պետական բյուջեից պետք է հատկացվի տարեկան 4 մլրդ. 80 մլն. դրամ (կամ 8 մլն. 360,6 հազ. ԱՄՆ դոլար), ինչն արդեն իսկ հսկայական գումար է, եւ նույնիսկ անիմաստ է դառնում հաշվարկել, թե տարեկան որքան ֆինանսական օժանդակություն կտրվի ընտրողների ձայների, օրինակ՝ 30, 40 կամ 50 տոկոսը ստացած կուսակցություններին: Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրով նախատեսված է 135.7 մլն դրամի հատկացումներ, իսկ բուն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) աջակցման նպատակով նախատեսված է ընդամենը 103.7 մլն դրամ: Նման մեթոդաբանությամբ կուսակցությունների աջակցության հաշվարկված գումարները նախատեսված չեն նաեւ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում: Ավելին, ըստ դրա՝ «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրի համար նախագծով նախատեսվում է հատկացնել 192.7 մլն դրամ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված 135.7 մլն դրամի փոխարեն, իսկ աճն էլ (57.0 մլն դրամով) պայմանավորված է գլխավորապես 2 նոր միջոցառումների նախատեսմամբ՝ «Աջակցություն «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը» եւ «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» ծրագրերի տեսքով, համապատասխանաբար՝ 18.0 եւ 38.9 մլն դրամ: Սա նշանակում է, որ առաջիկա տարվա համար նախատեսվում է հատկացնել այնքան, որքան հատկացվել է ընթացիկ տարում: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք վերանայել կուսակցություններին տրվող ֆինանսական օժանդակության տարեկան չափի հաշվարկման մեխանիզմը եւ մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքում որպես նվազագույն ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 1000 դրամը: 3. Նախագծի 16-րդ հոդվածի 9-րդ մասով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր՝ 10-րդ մասով, ըստ որի. «Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումը պետք է արտացոլվի կուսակցության տարեկան հաշվետվության մեջ՝ այն ներկայացնելով հաշվետվությանը կից հավելվածով: Եթե հաշվետվության ստուգման արդյունքում պարզվում է, որ կուսակցությունը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պահանջները կամ կատարել է նշված երկու պահանջներից միայն մեկը, ապա հաջորդ տարվա համար կուսակցության նպատակային ֆինանսավորումը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ դադարեցվում է: Պետական նպատակային ֆինանսավորումը վերականգնվում է ֆինանսավորման դադարեցմանը հաջորդող տարվանից:»: Մեր կարծիքով, պետական նպատակային ֆինանսավորման վերականգնումը չի կարող պայմանավորվել բացառապես ժամանակային գործոնով (տվյալ դեպքում՝ մեկ տարի անցնելով): Բացի դրանից, անհրաժեշտ է հստակ ամրագրել նաեւ ֆինանսավորման դադարեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը կամ չկատարված պայմանների (պարտավորությունների) կատարումը, ինչն էլ առաջարկում ենք ավելացնել ներկայացված լրացման երրորդ նախադասության մեջ: 4. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվող՝ Օրենքի 27-րդ հոդվածի նոր՝ 8-րդ մասում «հողակտոր» բառն առաջարկում ենք փոխարինել «հողամաս» բառով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի տերմինաբանությանը համապատասխանեցնելու նպատակով: Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություննհեր չկան: Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից որոշակի լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 12.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-750-30.09.2020-ՊԻ-011/0), ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7501 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7502 -30.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7503 -30.09.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7504 -30.09.2020-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7505 -30.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-7506 -30.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Սոցիալական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011-513-235) 12.10.2020թ.
|