ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-760-08.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ): Նախագծի ընդունման արդյունքում վավերացվող համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական իենի (400 000 000) դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով: Մասնավորապես? նախատեսվում է, որ դրամաշնորհը եւ դրա հաշվարկված տոկոսադրույքը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է պատշաճ կերպով եւ բացառապես օգտագործի բժշկական սարքավորումներ, բժշկական սարքավորումների շահագործման եւ սպասարկման համար առնչվող սարքավորումներ եւ նյութեր, Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր ձեռք բերելու, ինչպես նաեւ այդ ապրանքների ձեռքբերման եւ տեղափոխման համար անհրաժեշտ ծառայությունների, վերապատրաստման ծառայությունների եւ բժշկական սարքավորումների շահագործման եւ պահպանման համար այլ անհրաժեշտ ծառայությունների եւ խորհրդատվական ծառայությունների համար:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-1550 որոշմամբ արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման  համաձայնագրում  ամրագրված պարտավորությունները համապատասխանում  են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը?

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

20.10.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-760-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

19.10.2020թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

19.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-760-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2020 թվականի հունիսի 30-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը նպատակ ունի տնտեսական եւ սոցիալական ծրագրի ֆինանսավորման միջոցով զարգացնել Ճապոնիայի հետ ընդլայնվող տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացումը:

Համաձայն Համաձայնագրի՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական իենի դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար, ըստ Ֆինանսների նախարարության, հնարավոր է ֆինանսական պարտավորությունների առաջացում: Մասնավորապես, խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի, որ Դրամաշնորհի շրջանակներում ապրանքների եւ (կամ) ծառայությունների գնումներն ազատվեն մաքսատուրքերի, ներքին հարկերի եւ այլ հարկային վճարների կատարումից՝ առանց օգտագործելու Դրամաշնորհն ու դրա հաշվարկված տոկոսները (այս մասով օրենսդրական կարգավորումներն արդեն իսկ առկա են), ինչպես նաեւ ՀՀ-ն պետք է կրի դրամաշնորհային Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը՝ բացառությամբ այն ծախսերի, որոնք նախատեսված են դրամաշնորհով եւ դրա հաշվարկված տոկոսներով, ինչն էլ ընդունված պրակտիկա է դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

15.10.2020թ
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-760-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ըստ Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է Երեւանում` 2020 թվականի հունիսի 30-ին: 

Համաձայնագրով նպատակ է դրվում տնտեսական եւ սոցիալական ծրագրի ֆինանսավորման միջոցով զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացումը:

Ըստ Համաձայնագրի` ծրագրի իրականացմանը նպաստելու համար, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը դրամաշնորհի տեսքով տրամադրում է չորդ հարյուր միլիոն ճապոնական իեն:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ: Մասնավորապես՝

- ապահովել, որ ստացվող դրամաշնորհը եւ դրա հաշվարկված տոկոսադրույքը պատշաճ կերպով եւ բացառապես օգտագործվի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների եւ (կամ) ծառայությունների ձեռքբերման համար, որոնք թվարկված են երկու Կառավարությունների պետական մարմինների միջեւ փոխադարձաբար համաձայնեցված ցանկում, ինչպես նաեւ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այդպիսի վճարների կատարման համար՝ պայմանով, որ ապրանքներն արտադրվում են թույլատրելի աղբյուր համարվող երկրներում, իսկ ծառայությունները մատուցվում են իրավասու աղբյուրի երկրների քաղաքացիների կողմից:

- ապահովել, որ դրամաշնորհը եւ դրա հաշվարկված տոկոսը բացառապես հատկացվի Հաշվից`  դրամաշնորհի տրամադրումից հետո 12 ամիս ժամանակահատվածում, եթե ժամանակահատվածը չի երկարաձգվել երկու կառավարությունների պետական մարմինների միջեւ փոխադարձ համաձայնությամբ, 

- ապահովել, որ ապրանքների եւ (կամ) ծառայությունների գնումներն ազատվեն մաքսատուրքերից, ներքին հարկերից եւ այլ հարկային վճարներից`  առանց օգտագործելու դրամաշնորհն ու դրա հաշվարկված տոկոսները,

- ապահովել, որ ապրանքները եւ (կամ) ծառայությունները պահպանվեն եւ օգտագործվեն պատշաճ եւ արդյունավետ կերպով`  Ծրագրի իրականացման համար, եւ դրանք չօգտագործվեն ռազմական նպատակներով,

- ապահովել, որ ապրանքները եւ (կամ) ծառայությունները սկզբունքորեն օգտագործվեն վերջնական օգտագործողների կողմից (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը)` ոչ առեւտրային նպատակներով,

- Ճապոնիայի կառավարության պահանջով տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն դրամաշնորհի եւ հաշվարկված տոկոսների վերաբերյալ: 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում նպատակահարմար է գտնում ձեռք բերել շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» լիաքարշակ ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի լեռնային դժվարամատչելի շրջաններում` բնակչությանը պատշաճ եւ ժամանակին բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

2. Նախագծով տրամադրվող դրամաշնորհը, կարծում ենք, զգալիորեն կնպաստի մարզային (սահմանամերձ եւ լեռնային դժվարամատչելի շրջաններում) առողջապահության բարելավմանը եւ բուժօգնության հասանելիության բարձրացմանը:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

12.10.2020թ.