ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան - Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-768-22.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգման վերջնական վճարի մի մասը` 740,000.00 եվրո գումարի չափով, Հայաստանի Հանրապետության կողմից վճարելու դեպքում:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-1552 որոշմամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված   պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհարժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

09.11.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-768-22.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան - Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում առկա է վավերացման ենթակա համաձայնագրի «ցանց l» եւ «ցանց ll» ձեւակերպումների անհամապատասխանություն: Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծին կից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի կողմից ներկայացված ուղղման համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1240-Ա  որոշման վերնագրում եւ 1-ին կետում «ll»-ը պետք է կարդալ «l»: Միաժամանակ հավելենք, որ Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշում կայացնելիս քննարկել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան - Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:  Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում համապատասխանեցնել համաձայնագրի անվանումը:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

31.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

31.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-768-22.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան - Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (այսուհետ` Բանկ կամ ՎՎԲ) միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի (այսուհետ` Վարկային համաձայնագիր) մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին? 2014 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված? «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:

2. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան - Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Ծրագիրն իրականացվում է Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ կողմից:

3. Ըստ Նամակ-համաձայնագրի? փոփոխություն է կատարվում Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածում, որով մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կկրի այդ երկարաձգման հետեւանքով Բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը (Վերջնական երկարաձգման վճար), որը կհաշվարկվի Բանկի կողմից? կապիտալի շուկայի գործունեության? վերջնահաշվարկի օրվա դրությամբ գերակայող պայմանների հիման վրա: Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել Վերջնական երկարաձգման վճարի մի մասը` 740.000.00 (յոթ հարյուր քառասուն հազար) եվրո, եթե Փոխառուի եւ Բանկի հետ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Համաձայնագիրի երկարաձգման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ-ի կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 740,000 եվրո, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար կառաջանան ֆինանսական պարտավորություններ: Նշենք նաեւ, որ նշյալ 740,000 եվրո գումարը Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով նախատեսված չէ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝    Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

02.11.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց l - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-768-22.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ  


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան – Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց»  նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2020 հուլիսի 1-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել Վերջնական երկարաձգման վճարի մի մասը` 740.000.00 (յոթ հարյուր քառասուն հազար) եվրո:

Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները՝

. սկսած 2025 թվականի հունիսի 30-ից մինչեւ 2029 թվականի դեկտեմբերի 30-ը`   յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին եւ դեկտեմբերի 30-ին մարել վարկը 7,500.000.00 եվրո մասնաբաժնով,

. ցանկացած Պատժելի գործելակերպի, փողերի լվացման եւ (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որեւէ արարքի մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալուց անմիջապես հետո այդ մասին անհապաղ եւ սեփական նախաձեռնությամբ տեղեկացնել ՎՎԲ-ին,

. ՎՎԲ-ին տրամադրել Ծրագրի եւ դրա հետագա ընթացքի վերաբերյալ ցանկացած եւ բոլոր տեղեկություններն ու հաշվետվությունները, որոնք ՎՎԲ-ն կարող է պահանջել, 

. Ծրագրի առնչությամբ չկնքել որեւէ գործարք կամ չներգրավվել որեւէ այլ գործունեության մեջ, որը կարող է համարվել Պատժամիջոցների խախտում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

02.11.2020թ.