ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-773-30.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին` Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցների մասհանման ժամանակահատվածի երկարաձգման նպատակով: Համաձայնագրով նախատեսվում է սահմանված մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգման վերջնական վճարի մի մասը` 1,180,000.00 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո գումարի չափով, Հայաստանի Հանրապետության կողմից վճարելու դեպքում:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-1551 որոշմամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված   պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհարժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

13.11.2020թ.  
  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փու). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-773-30.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

09.11.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

09.11.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-773-30.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: 

Տվյալ նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը մասամբ կրելու է այդ երկարաձգման հետեւանքով ՎՎԲ-ի կրած վերաֆինանսավորման ծախսերը: Վերջնական երկարաձգման վճարի մի մասի մարման պարտականությունը կրելու է Փոխառուն (Հայաստանի Հանրապետությունը), որը կազմում է 1,180,000.00 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո, եթե Փոխառուի եւ ՎՎԲ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: 

Նշյալ 1,180,000 եվրո գումարը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով,  եւ այդ չափով նամակ-համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

Ինչ վերաբերում է «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր), ապա դրա իրականացման նպատակով կնքվել են՝ KfW բանկի հետ 2014թ. դեկտեմբերի 9-ին 75 մլն եւ 10,2 մլն եվրոյի եւ 2015թ. դեկտեմբերի 11-ին 83 մլն եվրոյի վարկային, 2016թ. մայիսի 30-ին 10 մլն եվրոյի դրամաշնորհային (Եվրամիության Հանձնաժողովի Հարեւանության Ներդրումային Գործիքի (NIF) շրջանակներում) եւ Եվրոպական Ներդրումային Բանկի հետ 2015թ. մարտի 16-ին 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր:

Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ ՕԳ-ի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ ՕԳ-ի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի եւ վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ծրագիրը եւ ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել Ծրագրի տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները: Այնուհետեւ, ՀՀ վարչապետի մոտ 2019թ. հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով որոշվել է Ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման եւ առանձնացված 3 լոտերով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, որի համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի հետ ստորագրված վարկային եւ ծրագրային համաձայնագրերը, մասնավորապես՝ 2015թ. դեկտեմբերի 11-ին KfW բանկի հետ ստորագրված 83 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային եւ ծրագրային համաձայնագիրը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նամակ-համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ՝ 1,180,000 եվրո գումարի չափով, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով, սակայն հնարավորություն կտա շարունակել «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացումը: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝   Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

03.11.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-773-30.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

 Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը մասամբ կրելու է այդ երկարաձգման հետեւանքով ՎՎԲ-ի կրած վերաֆինանսավորման ծախսերը: Վերջնական երկարաձգման վճարի մի մասի մարման պարտականությունը կրելու է Փոխառուն (Հայաստանի Հանրապետությունը), որը կազմում է 1,180,000.00 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո, եթե Փոխառուի եւ ՎՎԲ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: 

Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ ՕԳ-ի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ ՕԳ-ի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի եւ վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

08.11.2020թ.