ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-776-05.11.2020-ՏԵ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ`Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում: Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սահմանում է թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները եւ տարածվում  է իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց գործունեության հետ կապված իրավական հարաբերությունների վրա՝ թանկարժեք քարերի եւ թանկարժեք մետաղների գործառնություններ իրականացնելու նպատակով:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի ՍԴՈ-1554 որոշմամբ արձանագրվել է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

20.11.2020թ.  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-776-05.11.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության առումով Նախագծի լրամշակման անհրաժեշտություն առկա չէ: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան  (հեռ.՝ 011-513-248)

19.11.2020թ.  
  

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Արդարադատության նախարարության՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության մեջ նշված է, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) թեեւ չի պարունակում նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր: 

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: 

1. Օրինակ՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նախատեսված է հետեւյալը. «իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն, արտադրական նպատակներով, ինչպես նաեւ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում թանկարժեք մետաղների օգտագործում, պետք է կանգնեն հատուկ հաշվառման (հաշվառման), պետք է ընդգրկվեն թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի, այդ թվում՝  թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ռեեստրում, որի վարումն իրականացվում է անդամ պետության օրենսդրության համապատասխան լիազոր մարմնի կողմից (կազմակերպության) կողմից, եւ (կամ) ունենան հատուկ թուլտվություն (լիցենզիա) թանկարժեք մետաղների եւ (կամ)  թանկարժեք քարերի հետ գործունեություն իրականացնելու իրավունքի վերաբերյալ»:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք)՝ «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածը ուժը կորցրել է: 

Վերոգրյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված գործունեության տեսակներն իրականացնելու համար պահանջվում է հաշվառման կանգնել եւ (կամ) լիցենցիայի առկայություն, միչդեռ Օրենքում տվյալ գործունեության տեսակն իրականացնելու պարագայում լիցենզավորում չի պահանջվում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք լրացումներ կատարել «Թանկարժեք մետաղների մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում:

2. Օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածներում նախատեսված հարգորոշմանը եւ հարգադրոշմմանը վերաբերելի կարգավորումները անհրաժեշտ է համապատասխանեցնել Համաձայնագրի 11-րդ հոդվածին` կատարելով փոփոխություններ Օրենքի նշված հոդվածներում:

3. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար պատասխանատվության միջոցները կիրառվում են անդամ պետության օրենսդրության համաձայն»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն  ՝ «Համաձայնագրի անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ ներդաշնակեցնելու համար Եվրասիական տնտեսական միության շրջանակում թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի եւ դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական եւ (կամ) այլ պատասխանատվության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների ցանկն եւ դրանց իրականացման ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի խորհուրդի կողմից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեսչական այցելությունների արդյունքները»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի եւ դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ, ուստի Համաձայնագրի դրույթը կյանքի կոչելու համար առաջ է գալիս Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտություն:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

19.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-776-05.11.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում` հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման պայմաններ ստեղծելու նպատակով՝ Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ կապված գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակներում:

Մասնավորապես՝ Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական եւ այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

Համաձայնագրի հավելվածով սահմանվում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները:

Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով Համաձայնագիրը նախատեսում է նաեւ նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաեւ այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները:

Համաձայնագիրը սահմանում է թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական եւ այլ արտադրանքի արտադրության եւ շրջանառության (մշակման) ոլորտում պետական հսկողության (վերահսկողություն) պահանջները, լիազոր մարմնի պատասխանատվությունը ոսկերչական եւ այլ արտադրանքների արտադրության, օգտագործման եւ շրջանառության (մշակման) ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար, եւ (կամ) այլ մարմինների (կազմակերպությունների) առկայությունը, որոնք լիազորված են դրա իրականացման համար անդամ պետության օրենսդրության համապատասխան:

Համաձայնագիրը, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, դրա հետ միասին` ստեղծում է բարենպաստ պայմաններ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական եւ այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու եւ ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու ուղղությամբ:

Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող, ինչպես նաեւ գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

1.  Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի: 

2.  Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

3.  Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

09.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-776-05.11.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագիրը: Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման պայմաններ ստեղծելու նպատակով Համաձայնագրով սահմանվում է թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ կապված գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակներում:

Համաձայնագրով  սահմանվում են ոսկերչական եւ այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները:

 Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական եւ այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով Համաձայնագիրը նախատեսում է նաեւ նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաեւ այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները:

Համաձայնագիրը, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, դրա հետ միասին` ստեղծում է բարենպաստ պայմաններ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական եւ այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու եւ ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու ուղղությամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

14.11.2020թ.