ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

  Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին   օրենքի նախագիծը  (փաստաթղթային կո դ` Կ-784-19.11.2020-ՏԵ-011/0)   (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է վավերացնել 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրի վավերացման արդյունքում    Համաձայնագրի մասնակից պետությունների միջեւ կապահովվի տեղեկատվական փոխգործակցություն մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ այն աղբյուրների տեղափոխման դեպքում, որոնք ունեն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի շեմային արժեքների 1-ին եւ 2-րդ դասերին հավասար կամ գերազանցող ռադիոնուկլիդային ակտիվություն:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1558 որոշմամբ արձանագրվել է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Նախագիծը մասնագիտական   փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է  իրավական ,   ֆինանսատնտեսագիտական, սոցիալական   փորձաքննության :

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

04.12.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-784-19.11.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ  

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում «թ.» բառը եւ կետադրական նշանը առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների  անհարկի կրճատումներ , ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով:  «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ »:

Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը՝ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագիծը համապատախանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից   ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան   (հեռ. ՝   011-513-248)

03.12.2020թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ. ՝   011-513-248)

03.12.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-784-19.11.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ  

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի  նախա գ իծը   ( այսուհետ՝   Նախա գ իծ )  մա սնագ իտական   փորձաքննության   է   ենթարկվել   Ազ գ ային   ժ ողովի   աշխատակազմի   փորձա գ իտական   եւ   վերլուծական   վարչության   ֆինանսատնտեսա գ իտական   փորձաքննության   բաժնում :

Ֆինանսատնտեսագ իտական   փորձաքննության   արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր), որով  նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը եւ կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի եւ հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը եւ պահպանումը` կորստի, գողություն կամ չթույլատրված օգտագործման դեպքում:

Համաձայնագիրը պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում, սակայն առկա են դրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար կարող են հանգեցնել ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, մասնավորապես.

1) Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ  Անկախ պետությունների համագործակցության   մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր) իրենց պետություններում կազմակերպում են ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի, հաշվառման համակարգի ներդրում, ռադիոակտիվ աղբյուրների մասին տեղեկություն պարունակող ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում,

2) Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ տեղեկատվական փոխգործողության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական եւ ծրագրային միջոցների շահագործումը լիազորված Կողմերի մարմիններն ապահովում են ինքնուրույն,

3) Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ Կողմերի լիազորված մարմիններից յուրաքանչյուրն ինքնուրույն է հոգում սույն Համաձայնագրով իր պարտավորությունների հետ կապված ծախսերը:

Նախագ ծի   վերաբերյալ   դիտողություններ   եւ   առաջարկություններ   չկան :

Եզրահանգ ում

Նախագիծը ֆինանսատնտեսական   հիմնախնդիրներ ի  տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                      

Կատարող՝ Գ.   Սաֆարյան   (հեռ.` 011 513- 343 )

   24.11.2020թ

                   

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-784-19.11.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ  

Կառավարության  կողմից   օրենսդրական   նախաձեռնության   կար գ ով   ներկայացված   «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օր ենքի   նախա գ իծը   ( այսուհետ՝   Նախա գ իծ )  մա սնագ իտական   փորձաքննության   է   ենթարկվել   Ազ գ ային   ժ ողովի   աշխատակազմի   փորձա գ իտական   եւ   վերլուծական   վարչության   սոցիալ, կրթական, առողջապահական   փորձաքննության   բաժնում :

Սոցիալական  փորձաքննության   արդյունքները

  Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով  Ա նկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է մասնակից պետությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովումը մի պետության տարածքից մյուս պետության տարածք ռադիոակտիվ այն աղբյուրների տեղափոխման դեպքում, որոնք ունեն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի շեմային արժեքների 1-ին եւ 2-րդ դասերին հավասար կամ գերազանցող ռադիոնուկլիդային ակտիվություն:

Համաձայնագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի Հանրապետության եւ  Անկախ պետությունների համագործակցության  անդամ երկրների իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը եւ կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Նախատեսվում է, որ  Անկախ պետությունների համագործակցության  մասնակից պետությունները իրենց պետություններում կազմակերպում են ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի, հաշվառման համակարգի ներդրում, ռադիոակտիվ աղբյուրների մասին տեղեկություն պարունակող ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում:

Նախագ ծի   վերաբերյալ   դիտողություններ   եւ   առաջարկություններ   չկան :

Եզրահանգ ում

       Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

            ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,   ԿՐԹԱԿԱՆ,

            ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                

             Կատարող՝    Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

             24.11.2020թ.