Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-785-25.11.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7851 -25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7852 -25.11.2020-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7853 -25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7854 -25.11.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7855 -25.11.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7856 -25.11.2020-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7857 -25.11.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7858 -25.11.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխություններ: Մասնավորապես՝ Նախագծերի փաթեթով նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որով կապահովվի կոռուպցիոն գործերի մասնագիտացված քննությունը, մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի եւ արդյունավետ լուծումը` ըստ այդմ բարձրացնելով կոռուպցիոն գործերի դատաքննության արդյունավետությունը: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
17.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-785-25.11.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7851
-25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությանօրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7852
-25.11.2020-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7853
-25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիականդատավարությանօրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7854
-25.11.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7855
-25.11.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7856
-25.11.2020-ՊԻ-011/0), «Դատախազության մասին»օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7857
-25.11.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7858
-25.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի(հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում եւ 1-ին հոդվածում սահմանադրական օրենք հանդիասցող օրենսգրքի լրիվ եւ կրճատ անվանման հիշատակումումներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը»: 2. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի բարձրագույն դատական խորհրդի լիազորություններին վերաբերող 89-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր 44.1-ին կետ` «44.1) անհրաժեշտության դեպքում հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին ներգրավում է փորձագետներ եւ սահմանում փորձագետների ներգրավման կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները»: Միաժամանակ Նախագծի եզրափակիչ մասին եւ անցումային դրույթներին վերաբերող 20-րդ հոդվածի 11-17-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հակակոռուպցիոն դատարանի դատավորների եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման կարգը: Հակակոռուպցիոն դատարանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով հարցազրույց անցկացնելու օրվան նախորդող տասն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան հարցազրույցից հինգ օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է հավակնորդների նախնական հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ներգրավված փորձագետների հետ: 12. Որպես փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Ընդ որում, փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը` նշանակվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կամ միավորումների կողմից: Ազգային փորձագետի վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կամ միավորումների կողմից նշանակած փորձագետներինը` տվյալ կազմակերպությունների կամ միավորումների կողմից: 13. Բարձրագույն դատական խորհուրդը նախնական հարցազրույցից հինգ օր առաջ փորձագետներին է տրամադրում հավակնորդների անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը եւ Օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները: 14.Նախնական հարցազրույցի նպատակը փորձագետների կողմից հավակնորդի դատավոր դառնալու շարժառիթի ու ակնկալիքի, անձնական հատկանիշների (մասնավորապես` ինքնատիրապետում, բարեվարքություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական եւ արտապաշտոնեական հարաբերություններում, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ), դատավորի վարքագծի կանոններին, շահերի բախմանը վերաբերող իրավիճակում ձեռնարկվելիք գործողությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների առնչությամբ հարցեր տալու միջոցով հավակնորդի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին կարծիքի տրամադրումն է: 15. Փորձագետները նախնական հարցազրույցի արդյունքում կազմում եւ հարցազրույցից առնվազն երկու օր առաջ բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացնում հավակնորդի վերաբերյալ գրավոր խորհրդատվական կարծիք: 16. Փորձագետները պարտավորվում են չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել հավակնորդների վերաբերյալ իրենց հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները: 17. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում նաեւ փորձագետների ներկայացրած գրավոր խորհրդատվական կարծիքը:»: Նախագծի 9-րդ եւ 20-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 2.1. Հայաստանի Հանրապետության Սահմնադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: 2.2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները: Օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ որակավորման ստուգումը բաղկացած է հայտի ներկայացման եւ ստուգման, գրավոր քննության եւ հարցազրույցի անցկացման փուլերից: Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխան մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաեւ հավակնորդի վերլուծական եւ իրավակիրառ կարողությունների ստուգմանը: Գրավոր առաջադրանքները պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու եւ կիրառելու պահանջով: Գրավոր առաջադրանքները կարող են ներառել նաեւ համապատասխան մասնագիտացման ոլորտում հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրներ՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով (Օրենսգրքի 103-րդ հոդված): Որակավորման գրավոր քննության աշխատանքներն ստուգելու եւ գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ձեւավորվում է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով: Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացում ունեցող հինգ դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական(Օրենսգրքի 104-րդ հոդված): Հարցազրույցի նպատակն է դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են հավակնորդի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով: Հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան: Հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում, հավակնորդներն անցնում են հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է վերոնշյալ հատկանիշները գնահատելու նպատակով, եւ դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Հարցազրույցի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ (Օրենսգրքի 108-րդ հոդված): 2.3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմմանը եւ հաստատմանը վերաբերող 124-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ 123-րդ հոդվածի 6-րդ մասով նշված անձանց առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին ներկայացված դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա ներկայացրած եւ դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։ Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկ դատավորի համար նաեւ գործունեության գնահատման արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: 2.4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «( ) 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: 5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: 6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: ( )»: 2.5. Հիմք ընդունելով սույն եզրակացության 2-րդ կետի 2.1-2.4-րդ կետերում մեջբերված իրավական նորմերը եւ արտահայտված դիրքորուշումները՝ եզրակացության 2-րդ կետում մեջբերված իրավական կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումերը՝
Կարծում ենք, քննարկվող կարգավորումները խնդրահարույց են որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից եւ հանգեցնում են Բարձրագույն դատական խորհուրդի՝ դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորելու իրավասությանը անհամաչափ միջամտության: Հիմք ընդունելով վերոգրյալ?՝ առաջարկում ենք խմբագրել փորձագետների ներգրավման գործընթացին վերաբերելի կարգավորումները: 3. Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «1.1. Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը` 1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները. 2) որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք` մեկ տարի ժամկետով, դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում կամ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժերից մեկը` անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 3) որը, լինելով դատախազ, քննիչ, նախկին դատախազ կամ նախկին քննիչ վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով կամ պաշտոնից ազատում կարգապահական տույժերից մեկը` անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 4) որը, լինելով հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ կամ նախկին օպերլիազոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, գերատեսչական կրծքանշանից զրկում, նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին, զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով, հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի հասցեում` մեկ ամսից մինչեւ վեց ամիս ժամկետով, զինվորական ծառայությունից արձակում, հիմնական աշխատավարձի իջեցում մինչեւ 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը կամ ծառայության դադարեցում կարգապահական տույժերից մեկը, 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 3 ամիս ժամանակով, պաշտոնի իջեցում մեկ աստիճանով, կոչման իջեցում մեկ աստիճանով կամ ոստիկանությունից ազատում կարգապահական տույժերից մեկը` անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 5) որը, լինելով փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների, տուգանք կամ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում կարգապահական տույժերից մեկը` անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից»: Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը. Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, կարծում ենք, կարող է հակասություն առաջացնել Օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանված իրավակարգավորման հետ: Օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելու կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո? մեկ տարվա ընթացքում, կամ նախազգուշացում ստանալու օրվանից հետո? վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող»: Օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանվում են որոշակի ժամկետներ (5 տարի ժամկետից պակաս), որի ընթացքում, եթե դատավորը չի ենթարկվում կարգապահական պատասխանատվության, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող, այսինքն` կարգապահական տույժի ենթարկված դատավորը հավասարեցվում է կարգապահական տույժի երբեւէ չենթարկված դատավորի կարգավիճակին, ինչն ենթադրում է նաեւ իրավական հետեւանքների վերացում: Մինչդեռ, Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասում հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի նշանակման արգելքի հիմքում դրված է վերջին 5 տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկված լինելու հանգամանքը: Հետեւաբար, կարծում ենք, անկախ կարգապահական տույժի հանված կամ մարված լինելու հանգամանքից վերջին 5 տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկված լինելու հանգամանքը որպես հակակոռուպցիոն դատարանի կամ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի նշանակման արգելք նախատեսելը չունի օբյեկտիվ հիմնավորում: Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի 3-րդ կետով սահմանված դատախազի, քննիչի, նախկին դատախազի կամ նախկին քննիչի համար նախատեսված հիմնական իրավունքի սահմանափակմանը («Դատախազության մասին» օրենքի 58-րդ հոդված), Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի 4-րդ կետով սահմանված հետաքննիչի, օպերլիազորի, նախկին հետաքննիչի կամ նախկին օպերլիազորի հիմնական իրավունքի սահմանափակմանը («Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդված, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 30-րդ հոդված, «Քաղաքացիական ծառայության մասի» օրենքի 21-րդ հոդված), Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի 5-րդ կետով սահմանված փաստաբանի կամ նախկին փաստաբանի հիմնական իրավունքի սահմանափակմանը («Փաստաբանության մասին» օրենքի 39.9-րդ հոդված): Բացի այդ, հարկ է նկատել, որ ցանկացած խստության կարգապահական տույժի ենթարկված լինելու դեպքում սահմանված է նույն` 5 տարի ժամկետով հակակոռուպցիոն դատարանի կամ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի նշանակման սահմանափակում: Կարծում ենք, Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասով սահմանված իրավակարգավորումները խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաչափության սկզբունքի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»: Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասով սահմանված հիմնական իրավունիքի սահմանափակման համաչափության հարցը քննարկելիս, հարկ ենք համարում անդրադառնալ, օրինակ` անզգուշությամբ կատարված հանցագործությունների դատվածության մարմանը: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաեւ անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «4. Դատվածությունը մարվում է`
3) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ` պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո.»: Այսպես` վերոնշյալ իրավակարգավորումների հիման վրա նշենք, որ անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձն իր ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքը կարող է իրականացնել ավելի քիչ ժամկետ անցնելուց հետո (Օրինակ` 1 տարի ժամկետով ազատազրկում եւ պատիժը կրելուց հետո 3 տարի տարի անցնելուց հետո դատվածության մարում), քան կարգապահական տույժի ենթարկված դատավորը: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասով սահմանված հիմնական իրավունիքի սահմանափակումը խնդրահարույց է Սահմանադրության համաչափության սկզբունքի տեսանկյունից: 4. Նախագծի 15-րդ հոդվածով Օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նախատեսվում է «եւ վարչական» բառերը փոխարինել «, վարչական եւ հակակոռուպցիոն» կետադրական նշանով եւ բառերով: Մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում բացակայում է «եւ վարչական» բառերը, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածում «եւ վարչական» բառերը փոխարինել «վարչական» բառով: 5. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում «որակները,» բառից հետո լրացվում է «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած` բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերը: Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկ դատավորի համար նաեւ գործունեության գնահատման արդյունքները»: Այսպես` Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետի Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման արդյունքում` Բարձրագույն դատական խորհորւդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս պետք է հաշվի առնի նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած` բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: Հարկ է նկատել, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած` բարեվարքության վերաբերյալ եզրակացությունն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս ունի ոչ թե խորհրդատվական, այլ պարտադիր բնույթ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ կետին, «Դատախազության մասի» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածում լրացվող նոր` 7.1-ին մասին եւ «Դատախազության մասի» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետի «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածում լրացվող նոր` 7.1-ին մասին : 6. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին կետում` «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը,» ձեւակերպուից առաջարկում ենք հանել վերջին «,» կետադրական նշանը: 7. Նախագծի 20-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկում վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի,«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագրերին: 8. Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 18-րդ մասերը խնդրահարույց են որաշակիության տեսանկյունից: Մասնավորապես` Նախագծի 20-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման` Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորը, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորը որակավորման ստուգմանը մասնակցելու հայտ ներկայացնելու դեպքում ազատվում են գրավոր քննության փուլից»: Նախագծի 20-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված անձանցից բացի` վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում կարող է ընդգրկվել դատավորի թեկնածուի հավակնորդին Օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող այն անձը, ով ունի իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն»: Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ նշենք հետեւյալ. Դատարաններում ընդգրկվում են մասնագիտացված դատավորներ, հետեւաբար անհասկանալի է նման կարգավորումների անհրաժեշտությունն առանց ժամկետի սահմանման, ինչն անհասկանալի է դարձնում նշված իրավակարգավորումների անցումային դրույթ լինելը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ եթե նշված իրավակարգավորումների ժամկետների սահմանում են համարվում Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ մասերը, ապա հականալի չէ նշված իրավադրույթներից որ դրույթով են կարգավորվում, բացի այդ նշված իրավադրույթները բավարար չափով որոշակի չեն: Մասնավորապես` Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմի ընտրությունը եւ նշանակումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները»: Նախագծի 20-րդ հոդվածի 18-րդ մասիհամաձայն` «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները»: Կարծում ենք Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ մասերում առկա են անորոշ հղումներ, մասնավորապես հասկանալի չէ սույն օրենքով նախատեսված որ առանձնահատկությունների մասին է նշումը: Բացի այդ, Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ մասը վերաբերում է միայն Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջին կազմի ընտրությանը եւ նշանակմանը, իսկ Նախագծի 20-րդ հոդվածի 18-րդ մասը երեք տարվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի թափուր պաշտոնների համալրմանը: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ մասերում առկա անորոշ հղումներն հանգեցնում են հակասության: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի հիմնավորումից բխում է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման անցկացման կարգի առանձնահատկությունները, այդ թվում` փորձագետների պարտադիր ներգրավման կարգավորումները գործելու են երեք տարվա ընթացքում: Մինչդեռ, Նախագծի անցումային դրույթներում առկա անորոշ հղումներից եւ կարգավորումներից չի բխում, որ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունը փորձագետի ներգրավումն է, որը նախատեսվում է ընդամենը 3 տարի ժամկետով: Կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ մասերով նախատեսված կարգավորումները եւ հղումները: 9. Առաջարկում ենքՆախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի «հրապարակմանը հաջորդող» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի եւ«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող» բառերին: 10. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ նշելով օրենքսգրքի հերթական համարը: 11. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում լրացվող 13.1-ին եւ 13.2-րդ կետերում կարգավորման տեքստից առաջ առաջարկում ենք նշել «13.1)» եւ «13.2)» թվերը եւ կետադրական նշանները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, օրենսդրական ակտի հոդվածների կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների կետերի համարները տեքստից բաժանվում են փակագծերով: 12. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 13.1-ին եւ 13.2-րդ կետեր. «13.1) վերաքննիչ քրեական դատարան` դատարան, որին ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը, ինչպես նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին վերապահված գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը.». 13.2) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան` դատարան, որին ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը, ինչպես նաեւ այդ գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը.»: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում լրացվող 13.1-ին եւ 13.2-րդ կետերում Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի մասին նշում կատարելիս, առաջարկում ենք «ինչպես նաեւ» շաղկապի կիրառումից հետո չնշել դատական ակտերի կոնկրետ տեսակի մասին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում կիրառվող «դատական ակտեր» եզրույթի հասկացությունը: 13. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածը: Առաջարկում ենք հոդվածի կարգավորման տեքստից առաջ նշել նաեւ հոդվածի հերթական համարը, համարից առաջ գրել «Հոդված» բառը, ինչպես նաեւ նախատեսել հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերը՝օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը,օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 44-րդ եւ 45-րդ հոդվածներին: Միաժամանակ առաջարկում ենք«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարութան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 38-րդ հոդվածի մեկ մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 14. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ԼՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են միայն փոփոխություններ: 15. Առաջարկում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում հղում չի կատարվում: 16. Առաջարկում ենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի անվանումից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծիվերնագրում եւ 1-ին հոդվածում,«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածումօրենքների անվանումներից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: 17. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք օրենսգրքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 18. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում են հետեւյալ լրացումը եւ փոփոխությունը` ««Սնանկության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» բառերը» եւ ««օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով»: Նշված իավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի»: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման եւ փոփոխության համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 18-րդ հոդվածի 1-ին մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ` «Քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի»: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ քաղաքացիական գործերն ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման եւ փոփոխության համաձայն` բացառությամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված դեպքերի: Նշված բացառության սահմանումը հասկանալի չէ, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը համարվում է առաջին ատյանի դատարան: Բացի այդ,«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով»: Կարծում ենք անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված բացառությունը: Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում բացակայում են Հակակոռուպցիոն դատարաններին ենթակա գործերի ենթակայության եւ ընդդատության կանոնները, ինչպես նաեւ այդ կանոնների խախտման դեպքում գործերի փոխանցման անհրաժեշտության վերաբերյալ կանոնները: 19. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարավարության օրենսգրքին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում հղում չի կատարվում: 20. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում են հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը` ««տարածվում» բառը փոխարինել «կիրառվում» բառով եւ ««դեպքերի վրա» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ» բառերը: «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի դատարանների աշխատակազմերում, եթե նրանք ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով: Սույն մասի դրույթները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա»: «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կիրառման սահմանափակման հիմքերի շարքում հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ներառման անհրաժեշտության հիմնավորումը բացակայում է: 21. «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հավելված 1-ում կատարվող լրացումների արդյունքում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի, Հակակոռուպցիոն դատարանի նախագահի եւ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար նախատեսվում են պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման այնպիսի գործակիցներ, որոնց նախատեսման արդյունքում նշված խումբ պաշտոնատար անձանց համար նախատեսվում է ավելի բարձր վարձատրություն քան նախատեսված է մյուս դատավորների՝ նույնիսկ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի համար: Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են Սահմանադրությամբ (28-րդ եւ 29-րդ հոդվածներ), ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Այդ իրավադրույթներից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները: Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «( ) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես? նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն?համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «( )Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախատեսվում է ավելի բարձր վարձատրություն, քանի որ կոռուպցիոն գործերը՝ հատապես նրանք, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանասական գործարքներ եւ տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան «սովորական» քրեական գործերը, ինչպես նաեւ դրա միջոցով այս դատավորների համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ: Սակայն, հարկ է նկատել, որ լրացուցիչ երաշխիքների ստեղծման անհրաժեշտության նախապայմաններին Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ բավարար անդրադարձ չի կատարվում, անդրադարձ չի կատարվում նաեւ վարձատրության հենց քննարկվող չափի նախատեսման անհրաժեշտությանը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցագործություններ են համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունները. «( )Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 179. 2-րդ մաս, կետ 1) Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 189.1. 2-րդ մաս, կետ 3) Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 190.1. 3-րդ մաս, կետ 3) Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 190.2. 3-րդ մաս, կետ 3) Գնային չարաշահումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 195. 2-րդ մաս, կետ 3) Հակամրցակցային գործունեությունը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. ( ) Հոդված 332.3-րդ մաս, Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 352.Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը. Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:»: Այսպիսով՝ օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` ֆինանսական բուրգ ստեղծելուն, կազմակերպելուն կամ ղեկավարելուն վերաբերող 189.1-ին հոդվածի միայն 2-րդ մասի 3-րդ կետն է նշվում կոռուպցիոն հանց?գործությունների ցանկում. «1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ ( ) 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները` 1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք, 2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս, 3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով` ( ) 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները` 1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք, 2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս, 3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից` ( ) 4. Սույն հոդվածի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության),որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության: ( ) 6. Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաեւ պետությանը պատճառված միասնական վնասը: ( )»: Քննարկվող հանցագործության դեպքում, օրինակ, միանշանակ անթույլատրելի է պաշտոնատար անձի ներգրավվածությամբ պայմանավորել գործերի բարդությունը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունը, անկախ պաշտոնատար անձի ներգրավվածությունից, կարող է ներառել բազմաթիվ ֆինանասական գործարքներ եւ տարաբնույթ սխեմաներ: Արդյունքում, կարծում ենք, «կոռուպցիոն գործերը շատ ավելի բարդ են դատավորների համար, քան «սովորական» քրեական գործերը» պնդումն ունի լրացուցիչ հիմնավորման եւ հստակեցման կարիք, ինչից բխում է նաեւ համապատասխան դատավորների վարձատրության շատ ավելի բարձր չափի նախատեսման լրացուցիչ օբյեկտիվ հիմնավորման անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով այն, որ խտրականության արգելքի սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարվում միայն օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված տարբերակված մոտեցումը: 22. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ` Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում հղում չի կատարվում: Բացի այդ, առաջարկում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետ» բառը փոխարինել «մաս» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որոշակիության, համաչափության եւ խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) 17.12.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) 17.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-785-25.11.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7851
-25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7852
-25.11.2020-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7853
-25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7854
-25.11.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7855
-25.11.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7856
-25.11.2020-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7857
-25.11.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7858
-25.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հակակոռուպցիոն դատարանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման, հակակոռուպցիոն դատարանների հասկացության, նրանց գործունեությանը վերաբերող դրույթների սահմանման, հակակոռուպցիոն դատարանների դատավորների վարձատրության եւ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման, քաղաքացիական գործերի ենթակայությունը հստակեցնելու, «Արդարադատության ակադեմիայում» սովորող հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցման, որակավորման, մասնագիտական պատրաստման եւ պարտադիր փորձաշրջան անցնելու դրույթներ սահմանելու, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի բովանդակության մեջ նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված են իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը նոր պահանջներով լրացնելու անհրաժեշտությամբ: Իսկ «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված են գլխավոր դատախազի տեղակալին ներկայացվող պահանջները եւ նրա նշանակման կարգը, ինչպես նաեւ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները եւ դատախազների ատեստավորման գործընթացները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, միջնաժամկետ ծրագրային առումով 2021-2023թթ. ընկած ժամանակահատվածում կառաջանա շուրջ 6.358.529.900 ՀՀ դրամի ծախս, որից 1 մլրդ ՀՀ դրամն արդեն նախատեսված է ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 10.07.2020թ. թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարությունից բխող նոր նախաձեռնություններ: Նախագծերի փաթեթը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում, թեեւ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, պայմանավորված պատերազմով, համաճարակով, կանխատեսվող տնտեսական ճգնաժամով եւ դրանցից բխող հետեւանքներով, մեր կարծիքով, անհրաժեշտություն կառաջանա վերանայել պետության կողմից հատկացվող գումարային ծախսի չափերը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 11.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-785-25.11.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7851
-25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7852
-25.11.2020-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7853
-25.11.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7854
-25.11.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7855
-25.11.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7856
-25.11.2020-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7857
-25.11.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7858
-25.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշմամբ կարեւորվել է հակակոռուպցիոն մասնագիտական դատարանների ստեղծումը: Նախագծերի փաթեթով առաջարակվում է ստեղծել հակակոռուպցիոն եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ, ինչն ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի եւ արդյունավետ լուծմանը: Նախագծերի փաթեթով առաջարակվում է նաեւ բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել դատավորների թեկնածուների հավակնորդների, վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց եւ դատախազների թեկնածուների համար՝ դատական եւ դատախազության համակարգում բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազման առումով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հակակոռուպցիոն եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ, որոնք կապահովվեն կոռուպցիոն գործերի մասնագիտացված քննություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360) 10.12.2020թ.
|