Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-797-04.12.2020-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7971 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7972 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7973 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7974 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7975- 04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7976 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7977- 04.12.2020-ԳԿ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7978 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7979 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79710 -04.12.2020-ԳԿ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79711 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79712 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79713 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79714 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79715 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79716 -04.12.2020-ԳԿ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79717 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79718 -04.12.2020-ԳԿ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79719- 04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79720 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79721 -04.12.2020-ԳԿ-011/0) եւ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-79722 -04.12.2020-ԳԿ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է ամբողջական եւ հստակ սահմանել՝
Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթն ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
10.12.2020թ.
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-797-04.12.2020-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7971 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7972 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7973 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7974 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7975 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7976 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7977- 04.12.2020-ԳԿ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7978- 04.12.2020-ԳԿ-011/0), «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7979 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79710 -04.12.2020-ԳԿ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79711 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79712 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79713 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79714 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79715 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79716 -04.12.2020-ԳԿ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79717 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79718 -04.12.2020-ԳԿ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79719 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79720 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79721 -04.12.2020-ԳԿ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79722 -04.12.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ
Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածը վերնագրված է «Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը», մինչդեռ օրենքի նպատակը նորմատիվ բնույթ չունի եւ չի շարադրվում առանձին հոդվածով (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդված), միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված իրավակարգավորումն օրենքի նպատակ չի նախատեսում, հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում», առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը վերնագրել «Օրենքի կարգավորման առարկան»: 2. Նախագծի 2-րդ հոդվածը կազմված է մեկ համարակալված մասից, առաջարկում ենք այդ մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ եւ 21-րդ հոդվածներին: 3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում օրենքների անվանումներից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կիրառվում է «որակավորումների ազգային շրջանակ» արտահայտությունը, այնուհետեւ, Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում «որակավորումների ազգային շրջանակ» արտահայտությունից հետո փակագծերում նշվում է «որակավորումների ազգային շրջանակ» արտահայտության կրճատ տարբերակը` «(ՈԱՇ)», Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում կրկին կիրառվում է «որակավորումների ազգային շրջանակ» ամբողջական արտահայտությունը, առաջարկում ենք հաճախակի կիրառվող արտահայտության կրճատ տարբերակը փակագծերում նշել առաջին իսկ կիրառումից հետո` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը», կամ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում կիրառել միայն ամբողջական ձեւակերպումը: 5. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես. «1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են. ( ) 11) ուսանող (ռազմական կրթության դեպքում՝ կուրսանտ, ունկնդիր, իսկ ոստիկանության ուսումնական հաստատության դեպքում՝ սովորող)՝ բարձրագույն կրթության ցանկացած մակարդակի կրթական ծրագրով ուսումնառող անձ, ( ) 37) ակադեմիական գործունեություն՝ բուհի ուսումնամեթոդական ծրագրերի ու աշխատանքների եւ գիտահետազոտական գործունեության ամբողջություն, 38) ակադեմիական ազատություն` ակադեմիական կազմի եւ գիտական աշխատողների մտքի ու խոսքի, դասավանդման մեթոդներն ընտրելու, գիտահետազոտական գործունեություն իրականացնելու եւ դրանց արդյունքները հրապարակելու ազատություն, ( ) 42) գիտահետազոտական գործունեություն` նոր գիտելիքի ստեղծմանը կամ կիրառմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն, 43) գիտատեխնիկական գործունեություն` տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ու դրանց կիրառության վերաբերյալ նոր գիտելիքի ստեղծմանը, ընդլայնմանը կամ գոյություն ունեցողի գիտելիքի կատարելագործմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն,( )»: Նախագծի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում կիրառվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածով սահմանվող հասկացությունների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները. 5.1. Նախագծի 3-րդ հոդվածի «Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են» կարգավորման ձեւակերպումը, կարծում ենք, ունի այն հստակեցնելու նպատակով խմբագրման կարիք: 5.2. «Կրթության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենքը սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ կրթության համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,Օրենքով եւ այլ իրավական ակտերով: Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կրթության մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով: Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են կրթության բնագավառում կիրառվող հետեւյալ հասկացությունները. «1.6) լրացուցիչ կրթություն (ուսուցում)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տեւողությունը կարող է լինել մինչեւ հինգ ամիս. 1.7) ունկնդիր` լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված եւ ուսումնառող անձ. ( ) 1.9) սովորող` սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված եւ կրթական հիմնական ծրագրով (ծրագրերով) ուսումնառող անձ.»: Հիմք ընդունելով վերոգրյալը, իրավական որոշակիության ապահովման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 11-րդ կետում սահմանված հասկացության մեջ կիրառվող եզրույթները հստակեցնել՝ հաշվի առնելով նաեւ կրթության բնագավառը կարգավորող Օրենքում արդեն իսկ սահմանված եւ կիրառվող հասկացությունները: 5.3. Հայաստանի Հանրապետության սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) 38-րդ հոդվածի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը: Նախագծի 3-րդ հոդվածի 38-րդ կետում սահմանվում է ակադեմիական ազատության հասկացությունը, որը հղում է կատարում միայն «գիտահետազոտական գործունեություն» հասկացությանը, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 42-րդ եւ 43-րդ կետերում սահմանվում են «գիտահետազոտական գործունեություն» (նոր գիտելիքի ստեղծմանը կամ կիրառմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն) եւ «գիտատեխնիկական գործունեություն» (տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ու դրանց կիրառության վերաբերյալ նոր գիտելիքի ստեղծմանը, ընդլայնմանը կամ գոյություն ունեցողի գիտելիքի կատարելագործմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն) հասկացությունները: Միաժամանակ հարկ է նկատել, որ գիտատեխնիկական գործունեությունը ներառված չէ նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 37-րդ կետում՝ ակադեմիական գործունեություն՝ բուհի ուսումնամեթոդական ծրագրերի ու աշխատանքների եւ գիտահետազոտական գործունեության ամբողջություն: Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կամ օրենքով սահմանված պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որն ունի պետության կողմից սահմանված կարգով բարձրագույն կրթական ծրագրերով ուսումնառություն կազմակերպելու իրավասություն եւ իրականացնում է մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական կամ նորարարական գործունեություն: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները եւ արված դիտարկումները՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված քննարկվող հասկացությունները խմբագրել՝ հստակեցնելով դրանցում նախատեսված գոծունեության տեսակներին վերաբերող կարգավորումները, ինչը հնարավորություն կտա կրթության բնագավառում պատշաճ երաշխավորելու Սահմանադրության 38-րդ հոդվածով նախատեսված ակադեմիական ազատությունը: 6. Նախագծի 3-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ կրթական ծրագիրը ուսումնական եւ հետազոտական բաղադրիչների ամբողջություն է, որը սահմանում է բարձրագույն կրթության մակարդակը, կրթական ոլորտի մասնագիտական ուղղվածությունը ու բովանդակությունը եւ ուսումնառության վերջնարդյունքները, որի անվանումը պարտադիր ամրագրվում է ավարտական փաստաթղթում՝ որակավորման հետ մեկտեղ: Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն բարձրագույն կրթությունը բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի որակավորումներ շնորհող մակարդակներում իրականացվող ուսումնառության գործընթաց է, որի վրա տարածվում են «Կրթության մասին» օրենքի դրույթները՝ հիմք ընդունելով նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին կետը՝ «ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը»: Մինչդեռ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի կրթական ծրագրերին վերաբերող 10-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում հոդվածի կարգավորման շրջանակից դուրս են թողնվում բարձրագույն կրթության կրթական ծրագերը, ինչը կարծում ենք լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 7. Սահմանադրության կրթության իրավունքին վերաբերող 38-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալը. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:»: Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ ամրագրված դրույթների էությունն անխախտելի է: Միաժամանակ սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսվում է, որ հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: «Կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից է ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարության ապահովումը: «Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման եւ ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ: 7.1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական քաղաքականության սկզբունք է դիտարկվում ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունը: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Բուհը սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ունի՝ 1) ակադեմիական գործունեության ինքնավարություն՝ իր կրթական եւ գիտահետազոտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու եւ կառավարելու իրավասություն, 2) կազմակերպական գործունեության ինքնավարություն՝ իր կառուցվածքը, կառուցվածքային միավորները ինքնուրույն սահմանելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաեւ ներքին կառավարչական կարգերը եւ ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն, 3) մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ իր ակադեմիական, վարչական, տնտեսական եւ օժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու եւ կառավարելու իրավասություն, 4) ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ ինքնուրույն իր բյուջեն ձեւավորելու, ֆինանսական եւ այլ միջոցները կառավարելու, եկամուտները ձեւավորելու եւ ծախսեր կատարելու իրավասություն:»: Գիտական կազմակերպությունների դեպքում Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում են ինքնավարության սկզբունքի ապահովման ոչ բավարար չափով որոշակի կարգավորումներ եւս: Այսպիսով՝ Նախագծով առկա են բարձրագույն կրթական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների ինքնակառավարման իրավունքը՝ ներառյալ ակադեմիական ազատությունը, եւ դրանից բխող իրավասությունները նախատեսող դրույթներ, սակայն թերի եւ խնդրահարույց են իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը: Մասնավորապես՝ Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսվում է, որ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում լիազոր մարմինը հաստատում է բուհի եւ գիտական կազմակերպության կառավարման խորհրդի ձեւավորման կարգը եւ ժամկետները, կառավարման խորհրդում լիազոր մարմնի ղեկավարի կողմից առաջադրվող անդամության թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները: Նախագծի 23-րդ հոդվածի համաձայն բուհի կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը, ակադեմիական խորհուրդը եւ ռեկտորը: Նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բուհի կառավարման խորհուրդը գործում է 5 տարի ժամկետով, որի կազմը սահմանված կարգով եւ ժամկետներում հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ կառավարման խորհրդի ձեւավորման պահանջների բավարարման դեպքում: 2. Կառավարման խորհուրդը բաղկացած է 12 անդամից: 3. Կառավարման խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ՝ 1) 1-ը՝ ուսանողության ներկայացուցիչներից, որին առաջադրում է բուհի ուսանողական խորհուրդը, 2) 4-ը՝ բուհի հիմնական ակադեմիական կազմից, որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, 3) 1-ը՝ բուհի հետ համագործակցող կազմակերպություններից, որոնց ներկայացուցչին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, ելնելով բուհի առանձնահատկություններից եւ ոլորտային ուղղվածությունից, 4) 6-ին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներից:( )»: Նախագծի 27-րդ հոդվածի համաձայն՝ բուհի կառավարման խորհուրդը մշակում եւ հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը, կազմակերպում է ռեկտորի ընտրությունը, ընտրում է ռեկտորին, կայացնում է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշում, քննարկում եւ սահմանված կարգով որոշումներ է կայացնում ռեկտորի կողմից ներկայացված բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի կողմից ներկայացված՝ բուհի գործունեության տարեկան ծրագիրը, բուհի տարեկան բյուջեն ու դրա փոփոխությունները հաստատելու մասին, ինչպես նաեւ քննարկում եւ սահմանված կարգով որոշումներ է կայացնում կառուցվածքային միավորներ ստեղծելու, վերակազմակերպելու եւ լուծարելու մասին, բուհի հաստիքացուցակը հաստատելու մասին, իրականացնում է օրենքով, բուհի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվում են բուհի ռեկտորին վերաբերելի կարգավորումները, որոնց համաձայն. «1. Բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը: ( ) 4. Բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ բուհի կառավարման խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: ( ) 13. Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող բուհում մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերի:»: Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը եւ կառավարման գրծադիր մարմինը՝ տնօրենը: Գիտական կազմակերպության կառավարման խորհրդի համար նախատեսվում է կարգավորում, որի համաձայն դրա կազմը սահմանված կարգով եւ ժամկետներում հաստատում է համապատասխան լիազոր մարմինը` կառավարման խորհրդի ձեւավորման պահանջների բավարարման դեպքում: Գիտական կազմակերպության տնօրենը ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ գիտական կազմակերպության կառավարման խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Միաժամանակ, սակայն, Նախագծի 24-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող գիտական կազմակերպությունում մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է տնօրենի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերի:»: Այսպիսով՝ հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը՝ կարող ենք եզրակացնել, որ
7.2. Նախագծի անցումային դրույթերին վերաբերող 39-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «12. Սույն օրենքի 26-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային բուհերի եւ սույն օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մինչ սույն օրենքով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձեւավորումը, հանրային բուհերի գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը: 13. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձեւավորումը՝ այդ բուհերում եւ գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի, տնօրենի նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 24-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաեւ 24-րդ հոդվածի 11-րդ եւ 13-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ կետերի, 31-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Հարկ է նկատել, որ Նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգավորումը պետք է հստակ կերպով ամրագրի, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ համապատասխան պաշտոնները թափուր են, բացի այդ անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներում՝ Նախագծի 39-րդ հոդվածի 7-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերի նմանությամբ նախատեսել անցումային դրույթներ նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորման եւ 31-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման համար, ինչը բխում է տվյալ պաշտոնը զբաղեցնող անձանց օրինական ակնկալիքները պաշտպանելու սկզբունքից, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով գործատուի կողմից միակողմանի լուծվել չի կարող, եթե դա նախատեսված չէ այդ պայմանագրով: Միաժամանակ, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման եւ մեկնաբանման կարիք ունի հինգ տարուց ոչ ավելի ժամկետով համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի կողմից միանձնյա ռեկտորի եւ տնօրենի նշանակելու իրավասության նախատեսումը, այն պարագայում երբ Նախագծի 39-րդ հոդվածի 12-րդ մասում հստակ նշում է կատարվում, որ հանրային բուհերի եւ հանրային գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները ձեւավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Ուստի, կարծում ենք, քննարկվող կարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 75-րդ եւ 79-րդ հոդվածների կարգավորումների համատեքստում: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասում նշում է կատարվում, որ այդ մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի, տնօրենի նկատմամբ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 24-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաեւ 24-րդ հոդվածի 11-րդ եւ 13-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ կետերի, 31-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջները չեն կիրառվում: Նշված կարգավորումը, կարծում ենք, ունի լրացուցիչ մեկնաբանման եւ հիմնավորման կարիք, միաժամանակ խնդրահարույց է Սահմանադրության 75-րդ, 79-րդ եւ 80-րդ հոդվածների, ինչպես նաեւ «Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման տեսանկյունից: 7.3. Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական նորմերը եւ կատարված վերլուծությունները՝ կարող ենք եզրակացնել, որ եզրակացության 7-րդ կետի 7.1-ին եւ 7.2-րդ ենթակետերում քննարկված՝ Նախագծով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 75-րդ, 79-րդ եւ 80-րդ հոդվածների տեսանկյունից, ինչը հանգեցնում է Սահմանադրության 38-րդ հոդվածով նախատեսված կրթության հիմնական իրավունքի՝ Նախագծի կարգավորումների շրջանակում պատշաճ չապահովելուն: 8. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետում նախատեսվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության գործառույթներից է՝ մասնաճյուղեր եւ կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաեւ հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորներ, ստեղծելը: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումը եւ այն հանգամանքը, որ Նախագծի մի շարք կարգավորումներում հիշատակվում է «կառուցվածքային միավոր» հասկացությունը եւ նախատեսվում դրան առնչվող կարգավորումներ՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում՝ հասկացությունրի շարքում նախատեսել նաեւ բուհի կառուցվածքային միավորի սահմանումը: 9. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը: 10. Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է: Նախագծի 9-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «8. Բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է: Բուհի կողմից սահմանված կարգով ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ կարող են դասավանդվել օտար լեզվով: 9. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաեւ, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա պետության բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում, 4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում:»: Այսպիսով՝ Նախագծի 9-րդ հոդվածում նախատեսվում է ուսումնական մոդուլների, դասընթացների կամ դասընթացների առանձին թեմաների օտար լեզվով դասավանդվելու հնարավորությունը՝ բուհի կողմից սահմանված կարգով՝ առանց չափանիշների կամ օրենքով սահմանված հնարավոր դեպքերի թվարկման, միաժամանակ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերի շրջանակում օտար լեզվով ուսուցման կազմակերպման հնարավորության պարագայում թվարկվում են որոշակի դեպքեր: Կարծում ենք, առավել նպատակահարմար է բարձրագույն կրթության կրթական ծրագրերի շրջանակում օտար լեզվով ուսուցման կազմակերպման հնարավորություն նախատեսլիս օրենքով սահմանել նաեւ դրա անհրաժեշտությունը պարունակող դեպքերի շրջանակը: 11. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բարձրագույն կրթությունը բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի որակավորումներ շնորհող մակարդակներում իրականացվող ուսումնառության գործընթաց է: Նախագծի 10-րդ հոդվածը վերաբերում է բարձրագույն կրթության մակարդակներին եւ որակավորումներին: Մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում են նաեւ հետեւյալ կարգավորումները. «1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակներում՝ աստիճանաշնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաեւ աստիճան չշնորհող լրացուցիչ ծրագրերով. ( ) 7. Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրա) ինտեգրված կամ դրան համարժեք բարձրագույն բժշկական կրթությանը հաջորդող կրթության ծրագրային փուլ է, որի արդյունքում ուսումնառողը ձեռք է բերում տվյալ մասնագիտական ուղղության համար անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ՝ տվյալ մասնագիտական ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար: 8. Կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելությանը եւ ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կազմակերպման չափանիշները եւ առանձնահատկությունները, ինչպես նաեւ մասնագիտական ուղղություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝ վերջնարդյունքները, սահմանում է Կառավարությունը՝ առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ՝ համաձայնեցված կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ: 9. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ռազմաբժշկական բուհերում կամ դրանց ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական կրթության ինտեգրված կամ համարժեք ծրագրով ուսուցումն անցած շրջանավարտների համար սահմանվում է ռազմական բժշկական կրթության կլինիկական ռեզիդենտուրա՝ մեկ տարի տեւողությամբ, որի ամփոփիչ ատեստավորումը հանձնելուց հետո անձին շնորհվում է «բժիշկ-մասնագետ» որակավորում՝ «ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտական ուղղությամբ: ( ) 11. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրն ամփոփվում է ամփոփիչ ատեստավորմամբ, որը հաջողությամբ հանձնելուց հետո անձին շնորհվում է տվյալ մասնագիտական ուղղությամբ «բժիշկ-մասնագետ» որակավորում եւ տրվում է շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ: ( ) 13. Կլինիկական ռեզիդենտուրայի մասնագիտական ուղղությունների (ըստ՝ մասնագիտությունների, նեղ մասնագիտությունների) ցանկը եւ դրանց տեւողությունները հաստատում է Կառավարությունը՝ առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ՝ համաձայնեցված կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ:»: Հարկ է նկատել, որ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.4-րդ մասի համաձայն՝ ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցում) կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության եւ (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման եւ ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի: Այսպիսով՝ Նախագծի 10-րդ հոդվածում, որը հոդվածի վերնագրի համատեքստում պետք է վերաբերի բարձրագույն կրթության մակարդակներին եւ որակավորումներին, ներառված է նաեւ բարձրագույն բժշկական կրթությանը հաջորդող կրթության ծրագրային փուլ համարվող կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրա), որի արդյունքում շնորվում է «բժիշկ-մասնագետ» որակավորում, ինչը չի հանդիսանում բարձրագույն կրթության որակավորում՝ հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետը: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, որոնք համապատասխանում են հոդվածների բովանդակությանը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 10-րդ հոդվածը: Միաժամանակ հարկ է նկատել, որ կրթական ծրագրերի, մակարդակների եւ որակավորումների առումով կլինիկական ռեզիդենտուրային առնչվող իրավական շփոթի հանգեցնող կարգավորումներ առկա են նաեւ Նախագծի մի շարք այլ կարգավորումներում (օրինակ՝ Նախագծի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետ): 12. Նախագծի մի շարք դրույթներում կիրառվում են «լիազոր մարմին» եւ «լիազոր մարմնի ղեկավար» հասկացությունները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող սահմանումները, որոնք պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի՝ քննարկվող տերմինները պարունակող կարգավորումնեը: 13. Նախագծի 14-րդ հոդվածը կարգավորում է բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորմանը վերաբերող հարաբերությունները, մասնավորապես հոդվածի 1-ին մասում նշվում է, որ բարձրագույն կրթության բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ենթակա են պարտադիր լիցենզավորման: «Լիցենզավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:»: «Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են հետեւյալ հասկացությունները. «լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա.»: Նախագծի 3-րդ հոդվածի 18-րդ կետով կրթական ծրագիրը սահմանվում է որպես՝ ուսումնական եւ հետազոտական բաղադրիչների ամբողջություն, որը սահմանում է բարձրագույն կրթության մակարդակը, կրթական ոլորտի մասնագիտական ուղղվածությունը ու բովանդակությունը եւ ուսումնառության վերջնարդյունքները, որի անվանումը պարտադիր ամրագրվում է ավարտական փաստաթղթում՝ որակավորման հետ մեկտեղ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի կարգավորումը հստակեցնել՝ նախատեսելով՝ այն գործունեության տեսակը, որը ենթակա է լիցենզավորման, մասնավորապես՝ կրթական ծրագրի իրականացումը: 14. Նախագծի 13-րդ հոդվածի 11-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը. «Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, շարունակվող եւ տեւող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15 օրվա ընթացքում:»: Առաջարկում ենք հստակեցնել «Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը» ձեւակերպումը՝ հղում կատարելով խախտման կոնկրետ դեպքերին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսվում են լիցենզիայի գործողության դադարեցման հետեւյալ դեպքերը՝ «7. Լիազոր մարմինը դադարեցնում է բուհին տրված համապատասխան լիցենզիայի գործողությունը` 1) լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում, 2) բուհի դիմումի համաձայն, 3) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում, 4) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ գործունեության դադարեցվելու դեպքերում: 8. Սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրման չդիմելու կամ ինստիտուցիոնալ հավատարմագրումն երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում բուհի կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, իսկ լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած: 9. Սահմանված ժամկետում ծրագրային հավատարմագրման չդիմելու կամ ծրագրային հավատարմագրումն երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում բուհի կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, իսկ տվյալ կրթական ծրագրի մասով լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած:»: Միաժամանակ հարկ է նկատել, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 13.1-ին հոդվածով նախատեսվում են բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառվող նախազգուշացումը, տուգանքը, տուգանքի չափերը եւ լիցենզիայի գործունեության դադարեցումը, որի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ տուգանք կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:»: 15. Նախագծի 25-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, որի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող եւ Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին: Ակադեմիայի հիմնական գործառույթը գիտության զարգացման եւ գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաեւ հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմիններին Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով խորհրդատվության տրամադրումն է: 2. Ակադեմիան կարող է ստեղծել գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր` գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով: 3. Ակադեմիայի կազմակերպական-իրավական ձեւի, կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ, որը հաստատում է Կառավարությունը:»: Նախագծի 25-րդ հոդվածը ներառված է Նախագծի «ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» վերտառությամբ 4-րդ գլխում, մինչդեռ որպես Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնական գործառույթ նախատեսվում է համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմիններին խորհրդատվության տրամադրումը: Միաժամանակ՝ Ակադեմիայի կարգավիճակին, գործառույթներին վերաբերող այլ կարգավորումները Նախագծում բացակայում են: Հարկ է նկատել, որ Նախագծի 38-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը: «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կարգավորված են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ակադեմիայի կարգավիճակը եւ դրա առանձնահատկությունները, Ակադեմիայի գործունության հիմնական ուղղությունները եւ Ակադեմիայի կառավարման մարմինները, որոնց օրենսդրական մակարդակում նախատեսումը Ակադեմիայի ինքնակառավարման երաշխիք է: Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում Ակադեմիայի կողմից ստեղծվող գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցերի մասին, որին վերաբերելի այլ կարգավորումները Նախագծում բացակայում են: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի շրջանակում գիտական համակարգի կառավարման մաս կազմող Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ նախատեսել ամբողջական եւ որոշակի կարգավորումներ, ինչը հնարավորություն կտա գիտության համակարգի կառավարման ոլորտում տարորոշել մարմնի կարգավիճակը եւ գործառույթները: 16. Նախագծի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 7-րդ գլխի վերնագիրը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված «եզրափակիչ մաս» ձեւակերպմանը, մասնավորապես` 7-րդ գլխի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերնագրի ձեւակերպումը փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ձեւակերպմամբ: 17. Նախագծի եզրափակիչ դրույթներին վերաբերող 38-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրր, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: 2. Սույն օրենքի պահանջները բուհերի եւ գիտական կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ ուսումնական տարվանից սկսած: 3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 16-18-րդ մասերով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով: 4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուսումնառության գործընթացի կազմակերպումը ներդնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելն ուսումնառության գործընթացի (այդ թվում՝ գիտության թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների հայցման համար սահմանված կարգով ու ժամկետներում հաստատված ատենախոսության թեմաների) եւ համապատասխան գիտական աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն՝ «( ) 2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը: 3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` 1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները. 2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը: 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:
18. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների համար պետությունը հավասարապես երաշխավորում է անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցութային կարգով՝ անվճար նախնական, միջին եւ բարձրագույն կրթությունը: Նույն նախագծի նոր խմբագրությամբ շարադրված 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ տարանջատված են այն օտարերկրա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց նկատմամբ չի կարող սահմանվել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ քան սեփական քաղաքացիների նկատմամբ, այսպես՝ արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ 1. Արցախի Հանրապետության եւ 2. Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, 3. Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաճված եւ ապաստան ստացած անձանց, 4. ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջության սպառնցող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Նշված պարբերության բովանդակությունից բխում է, որ օտարերկրյա քաղաքացիների համար սեփական քաղաքացիների համամետ ավելի բարձր ուսման վարձավճարի չափ սահմանելու արգելքը կգործի միայն վերջիններիս ազգությամբ հայ լինելու պայմանի առկայության դեպքում: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների համար կրթության ստանալու նույն հնարավորությունների նախատեսումը եւ խտրականության բացառումը սահմանված է նաեւ «Կրթության բնագավառում խտրականության դեմ պայքարի մասին» Կոնվենցիայով, որին միացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Մասնավորապես՝ նշված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ «մասնակից պետությունները պարտավոր են ե) իրենց տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել կրթություն ստանալու նույն հնարավորությունները, ինչ որ սեփական քաղաքացիներին»: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ցանկացած օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կրթության բնագավառում պետք է հավասար հնարավորություններ սահմանվեն՝ անկախ օտարերկրյա քաղաքացու ազգությամբ հայ լինելու հանգամանքից: Եզրակացության սույն կետում կատարված դիտարկումները վերաբերելի են նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում առկա նույն ձեւակերպումները պարունակող կարգավորումներին: 19. Առաջարկում ենք «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում նշված «անվճար նախնական» բառերից հետո լրացնել «մասնագիտական» բառը՝ հիմք ընդունելով նույն նախագծում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: 20. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում պետական կրթական չափորոշիչները, որպես կրթության մակարդակի հիմք, չեն վերաբերելու բարձրագույն կրթությանը: Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է «Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների եւ կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ պետական կրթական չափորոշիչները նշված մյուս պայմանների հետ միասին կազմում են Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի անբաժանելի մասը, մինչդեռ Նախագծում, բարձրագույն կրթության համար պետական կրթական չափորոշիչները հանելով, բարձրագույն կրթությունը դուրս է մնում Հայաստանի Հանրապետության պետական կրթական համակարգից, մինչդեռ բարձրագույն կրթությունը կրթության մի մասն է կազմում, եւ «Կրթության մասին» օրեքով սահմանված ընդհանուր նորմերն ուղղակիորեն պետք է վերաբերելի լինեն նաեւ բարձրագույն կրթությանը: Միաժամանակ նշենք, որ նշված նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ Օրենքի 9-րդ հոդվածի շարադասությունը տարընկալման տեղիք է տալիս, մասնավորապես հասկանալի չէ բարձրագույն կրթության համար սահմանված բացառությունն ինչին է վերաբերում՝ պետական կրթական չափորոշիչներին, թե պետական կրթական չափորոշիչները որպես շրջանավարտների կրթության մակարդակի եւ որակավորման գնահատման հիմք հանդիսանալու հանգամանքին: 21. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ կերպ՝ «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ»: Նշված ձեւակերպումից բխում է, որ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին բարձրագույն կրթությունը լրիվ, թե մասնակի բեռնվածությամբ շարունակելու հնարավորություն տալը հայեցողական լիազորություն է, եւ պարզ չէ՝ ինչ չափանիշների հիման վրա է որոշվելու, որ դեպքում եւ ում լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթությունը շարունակելու իրավունք վերապահել: 22. Առաջարկում ենք «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «կետով» բառը փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: 23. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ կերպ՝ «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչեւ 2023-2024 ուսումնական տարվա ավարտը մասնակցելով պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների կազմակերպվող ամփոփիչ ատեստավորման գործընթացին` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, ( )»: Առաջարկում ենք խմբագրել քննարկվող կարգավորումը՝ հստակեցնելով, որ պետական նմուշի դիպլոմ ստանալու իրավունքը ծագում է մասնակցելու արդյունքում ատեստավորման արդյունքների հիման վրա: 24. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը «փոփոխություններ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «եւ լրացումներ» բառերով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասոով նախատեսվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում: 25. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի՝ 1. «ասպիրանտների» բառից հետո լրացնել «պետությունից ստացվող ուսանողական ֆինանսական խրախուսումները,» բառերը, իսկ «ինչպես նաեւ» բառերից հետո՝ «բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների այն ուսանողական ֆինանսական խրախուսումները եւ միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների» բառերը, 2. «ասպիրանտների,» բառը հանել»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված է հետեւյալը. «Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում»: Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նկատել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը «ասպիրանտ» եզրույթով լրացնելը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: 26. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «Սույն օրենսգրքի» բառերը առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքի» բառերով: 27. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում փոփոխությունը նախատեսելիս առաջարկում ենք հաշվի առնել քննարկվող հոդվածի շարադասությունը: 28. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում 7-րդ եւ 8-րդ կետերը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք չակերտները աղյուսակից դուրս դնել, ինչպես նաեւ աղյուսակի 1-ին տողի «Վ» բառից հետո դրված չակերտը հանել: 29. Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է «Գնումների մասին» օրենքի 3-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով, որի համաձայն. ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով այլ նորմեր նախատեսված լինելու դեպքում գործում են վերջինիս դրույթները»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով այլ նորմեր նախատեսված լինելու դեպքում գործում են վերջինիս դրույթները» ձեւակերպումը լայն է եւ արդյունքում պարզ չէ` ինչի առնչությամբ այլ նորմեր նախատեսված լինելու պարագայում են գործելու «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի դրույթները: Ուստի՝ առաջարկում ենք քննարկվող կարգավորումը ձեւակերպել բավարար հստակությամբ` համապատասխանեցնելով իրավական որոշակիության սկզբունքին: 30. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ օրենք)» բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո նախատեսված կրճատ տարբերակը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում չի կիրառվում: 31. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք շտկել օրենսգրքի վերնագիրը, ինչպես նաեւ նշել օրենսգրքի հերթական համարը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…)»: 32. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 33. Նախագծերի փաթեթում ներառված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, մինչդեռ Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի համար ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմնված պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Արդյունքում բարձրագույն կրթության մակարդակների լիցենզավորմանն ու պետական տուրքին վերաբերող նախագծերն ուժի մեջ են մտնելու ավելի վաղ, քան բարձրագույն կթրության մակարդակներին վերաբերող մայր օրենքը, մինչդեռ հասկանալի չէ, թե ինչի հիման վրա է տրվելու բարձրագույն կրթության մակարդակների լիցենզիան կամ վերջիններիս համար գանձվելու պետական տուրք, եթե բարձրագույն կթրության մակարդակներին վերաբերող հիմնական ակտը դեռեւս չի մտել ուժի մեջ: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Ինչպես նաեւ հարկ է նկատել, որ Նախագծով՝ ինքնակառավարման իրավունքի իրացման վերաբերյալ կառուցակարգեր եւ ընթացկարգեր պարունակող կարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 75-րդ եւ 80-րդ հոդվածների տեսանկյունից, ինչը հանգեցնում է Սահմանադրության 38-րդ հոդվածով նախատեսված կրթության հիմնական իրավունքի՝ Նախագծի կարգավորումների շրջանակում պատշաճ չապահովելուն: Միաժամանակ՝ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, «Կրթության մասին» «Լիցենզավորման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներն ունեն համակարգային խմբագրման կարիք՝ հաշվի առնելով իրավական տեխնիկային առնչվող մի շարք խնդիրները, կիրառվող տերմինների անհետեւողականությունը եւ օրենսդրական բացերի հանգեցնելու վտանգը՝ մասնավորապես, գիտական համակարգին վերաբերող մի շարք կարգավորումներ բացակայում են, որոնց համարժեք կարգավորումները բարձրագույն կրթության համակարգի դեպքում նախատեսված են:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան հեռ. (հեռ.` 011-513-248) 10.12.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան հեռ. (հեռ.` 011-513-248) 10.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-797-04.12.2020-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7971 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7972 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7973 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7974 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7975 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7976 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7977 -04.12.2020-ԳԿ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7978 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7979 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79710 -04.12.2020-ԳԿ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79711 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79712 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79713 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79714 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79715 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79716 -04.12.2020-ԳԿ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79717 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79718 -04.12.2020-ԳԿ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79719 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79720 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79721 -04.12.2020-ԳԿ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79722 -04.12.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝Նախագիծ) վերաբերյալ. 1. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով որպես լիցենզիայի տրամադրման համար հիմք է սահմանվում հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը: Մասնավոր բուհերի լիցենզավորման համար, ի թիվս նշվածի, լիցենզավորման համար պահանջվում է նաեւ 4 տարվա բիզնես պլանի եւ դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների առկայությունը: Կարծում ենք, այս երկու փաստաթղթերին ներկայացվող պահանջների հստակեցման անհրաժեշտություն կա՝ հնարավոր կրկնություններից խուսափելու նպատակով: 2. Նախագծի 14-րդ հոդվածի 16-րդ մասով մասնավոր բուհերի լիցենզավորման հիմք է սահմանվում նաեւ ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը: Կարծում ենք, նման ձեւակերպումը բավականաչափ անորոշ է եւ առավել հստակեցման ու կոնկրետացման կարիք ունի՝ ֆինանսական աջակցության պարբերականության, ծավալի, հասցեականության եւ մի շարք այլ ուղղություններով: Հակառակ դեպքում, այն կդառնա լիցենզավորման համար ձեւական պահանջ: 3. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվում է, որ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում լիազոր մարմինը կազմակերպում է պետական բյուջետային ֆինանսավորման գործընթացը: Կարծում ենք, նշված դրույթը համահունչ չէ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում օգտագործվող հասկացությունների բովանդակությանը: Նախ, «պետական բյուջետային ֆինանսավորում» հասկացությունը տվյալ օրենքում բացակայում է, բացի այդ, բյուջեի կատարման պատասխանատուն Կառավարությունն է: 4. Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը: Կարծում ենք, տվյալ ձեւակերպումը խմբագրման կարիք ունի, քանի որ ֆինանսավորումն իրենից ներկայացնում է գործընթաց եւ, այդ առումով, չի կարող աղբյուր հանդիսանալ: Այս կապակցությամբ առաջարկում ենք «բյուջեից ստացված ֆինանսավորումը» բառերը փոխարինել «բյուջեի միջոցները» բառերով: Նույն խնդիրն առկա է նաեւ տվյալ մասի 8-րդ կետում: 5. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ԲՈՒՀ-երի ֆինանսավորման ինստիտուցիոնալ ֆինանսավորումը հատկացվում է հանրային ԲՈՒՀ-երին ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ կրթության որակի բարելավման նպատակով եւ կախված չէ ԲՈՒՀ-ին տրամադրվող պետական ուսումնառության կրթաթոշակների թվից: Ինստիտուցիոնալ ֆինանսավորման բաղկացուցիչ են նաեւ բուհի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշները: Կարծում ենք, Նախագծում առավել հստակորեն պետք է սահմանել կատարողականի արդյունքային ցուցանիշների շրջանակը եւ ֆինանսավորման համար անհրաժեշտ կամ պահանջվող շեմը: Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չեն պարունակում: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում քաղաքականության իրականացման հիմքերի եւ պայմանների, ինչպես նաեւ նոր իրավակարգավորումների սահմանմանը: Միաժամանակ, Նախագծերի փաթեթում ընդգրկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը որոշակի լրամշակման կարիք ունի՝ ներկայացված նկատառումների հիման վրա:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 08.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-797-04.12.2020-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7971 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7972 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7973 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7974 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7975 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7976 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7977 -04.12.2020-ԳԿ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7978 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7979 -04.12.2020-ԳԿ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79710 -04.12.2020-ԳԿ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79711 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79712 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79713 -04.12.2020-ԳԿ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79714 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79715 -04.12.2020-ԳԿ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79716 -04.12.2020-ԳԿ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79717 -04.12.2020-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79718 -04.12.2020-ԳԿ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79719 -04.12.2020-ԳԿ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79720 -04.12.2020-ԳԿ-011/0), «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79721 -04.12.2020-ԳԿ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-79722 -04.12.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ
1. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի «4.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնի 3-րդ պարբերությունից եւ բարձրագույն կրթության ոլորտի եւ գիտության ոլորտի համապատասխան բաժինների դրույթներից: Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների՝ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնմամբ, հաշվետվողականության եւ թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք եւ իրավական հիմքեր ստեղծելու ապահովմամբ: 2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները. 2.1. Նախագծով նախատեսվում է կրթության եւ գիտության համակարգերում իրականացնել կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ, մասնավորապես՝ առաջարկվում է գիտական կազմակերպությունների կարգավիճակի փոփոխություններ, ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում: Այսինքն, առաջարկվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգը փոխարինել եռաստիճան համակարգի: 2.2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրվում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, դրանք են. «2) բարձրագույն կրթություն՝ բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի որակավորումներ շնորհող մակարդակներում իրականացվող ուսումնառության գործընթաց, 14) բակալավրի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը, 15) մագիստրոսի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը, 16) դոկտորի որակավորում՝ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը՝ ներառյալ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը»: 2.3. Նախագծով նախատեսվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը (տե՛ս Նախագծի 38-րդ հոդվածի 12-րդ մասը): Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող եւ Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին:Ակադեմիայի հիմնական գործառույթը գիտության զարգացման եւ գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաեւ հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմիններին Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով խորհրդատվության տրամադրումն է:»: Այսինքն՝ Նախագծով առաջարկվում է վերափոխել Ակադեմիայի կարգավիճակը՝ այն վերածելով խորհրդատվական մարմնի: 3. Բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգը եռաստիճանով փոխարինելու եւ Ակադեմիայի կարգավիճակի առնչությամբ կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացնում ենք ստորեւ. 3.1. Ուկրաինայում1 բարձրագույն կրթությունը իրականացվում է ըստ համապատասխան կրթական կամ գիտական ծրագրերի բարձրագույն կրթության հետեւյալ մակարդակներում՝ բարձրագույն կրթության նախնական մակարդակ (կարճ ցիկլ), առաջին (բակալավրիատի) մակարդակ, երկրորդ (մագիստրոսի) մակարդակ, երրորդ (կրթական եւ գիտական / կրթական եւ ստեղծագործական) մակարդակ, գիտական մակարդակ: Բարձրագույն կրթության նախնական մակարդակը (կարճ ցիկլը) համապատասխանում է Ազգային որակավորման վեցերորդ մակարդակին եւ նախատեսում է անձին ստանալ ընդհանուր մշակութային եւ մասնագիտական ուղղվածություն ունեցող վերապատրաստում, հատուկ հմտություններ եւ գիտելիքներ, ինչպես նաեւ դրանց գործնական կիրառման որոշակի փորձ: Բարձրագույն կրթության առաջին (բակալավրիատի) մակարդակը համապատասխանում է Ազգային որակավորման յոթերորդ մակարդակին եւ նախատեսում է անձին ձեռք բերել տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ եւ կարողություններ: Բարձրագույն կրթության երկրորդ (մագիստրոսի) մակարդակը համապատասխանում է Ազգային որակավորման ութերորդ մակարդակին եւ նախատեսում է անձին ձեռք բերել խորը տեսական եւ (կամ) գործնական գիտելիքներ, հմտություններ ընտրված մասնագիտության (կամ մասնագիտացման) բնագավառում, գիտական եւ (կամ) մասնագիտական գործունեության մեթոդաբանության ընդհանուր հիմունքեր եւ այլ հմտություններ: Բարձրագույն կրթության երրորդ (կրթական եւ գիտական/կրթական եւ ստեղծագործական) մակարդակը համապատասխանում է Ազգային որակավորման իններորդ մակարդակին: Բարձրագույն կրթության կրթական եւ գիտական մակարդակը հնարավորություն է տալիս մարդուն ձեռք բերել տեսական գիտելիքներ, ունակություններ, հմտություններ եւ այլ կարողություններ, որոնք բավարար են նոր գաղափարներ մշակելու, մասնագիտական եւ (կամ) փորձարարական եւ նորարարական գործունեության ոլորտում բարդ խնդիրներ լուծելու, գիտամանկավարժական գործունեության մեթոդաբանությանը տիրապետելու, ինչպես նաեւ իրականացնել իրենց սեփական գիտական հետազոտությունները, որոնց արդյունքները պետք է լինեն գիտական նորույթ, տեսական եւ գործնական արժեք: Բարձրագույն կրթության կրթական եւ ստեղծագործական մակարդակը ենթադրում է գեղարվեստական եւ մանկավարժական գործունեության մեթոդաբանության յուրացում, անկախ ստեղծագործական գեղարվեստական նախագծի իրականացում, նոր գաղափարների մշակման եւ ստեղծագործական գեղարվեստական ոլորտում տեսական եւ գործնական խնդիրների լուծման գործնական հմտությունների ձեռքբերում: Բարձրագույն կրթության գիտական մակարդակը համապատասխանում է Ազգային որակավորման տասներորդ մակարդակին եւ նախատեսում է իրավասությունների ձեռք բերում հետազոտական աշխատանքների մեթոդաբանության մշակման եւ իրականացման, նոր գիտելիքների եւ/կամ առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծման, կարեւոր գիտական կամ կիրառական խնդրի լուծման համար: Բարձրագույն կրթության յուրաքանչյուր մակարդակում համապատասխան կրթական կամ գիտական ծրագիրը հաջող ավարտելու դեպքում շնորհվում է բարձրագույն կրթության համապատասխան աստիճանները՝ 1) կրտսեր բակալավր, 2) բակալավր, 3) մագիստրոս, 4) փիլիսոփայության դոկտոր / արվեստի դոկտոր, 5) գիտությունների դոկտոր: Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հաստատությունները եւ գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաները կարող են պատրաստել մագիստրոսներ ըստ իրենց կրթական եւ գիտական ծրագրի՝ համապատասխան լիցենզիայի առյակության դեպքում: Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիան2 ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է: Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիան պետական սեփականության հիման վրա ստեղծված շահույթ չհետապնդող պետական բյուջետային հաստատություն է: Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ բնական, տեխնիկական, սոցիալական եւ հումանիտար գիտությունների կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիան, որպես Ուկրաինայի ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն, իրականացնում է ռազմավարական, կանխատեսող եւ ծրագրային փաստաթղթերի նախագծերի անկախ գիտական գնահատում, իրականացնում է օրենքների նախագծերի, կառավարության որոշումների եւ ծրագրերի գիտական փորձաքննություն եւ այլն: Ակադեմիան եւ դրա կազմում գտնվող առանձին գիտական հաստատություններ իրավունք ունեն հիմնել բարձրագույն ուսումնական հաստատություններ տարբեր որակավորման մակարդակներում մասնագետների պատրաստման համար, այդ թվում ՝ մագիստրոսի եւ փիլիսոփայության դոկտորի: Ուկրաինայում կան գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաներ (Национальные отраслевые академии наук ): Դրանք են՝ Ուկրաինայի ագրարային գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի բժշկական գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի իրավաբանական գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիա: Դրանք պետական սեփականության հիման վրա ստեղծված ինքնակառավարվող գիտական կազմակերպություններ են: Հանդիսանում են շահույթ չհետապնդող պետական հաստատություններ: Գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաները որպես Ուկրաինայի ինքնակառավարվող գիտական կազմակերպություններ, համակարգում, կազմակերպում եւ հետազոտություններ են անցկացնում գիտության եւ տեխնոլոգիայի համապատասխան ոլորտներում, համագործակցում են համապատասխան պետական մարմինների հետ: Գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաների գործունեությունը համակարգում է Ուկրաինայի նախարարների կաբինետը, չխախտելով դրանց ինքնակառավարումը: Ուկրաինայի գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաներն իրենց գործունեությունն իրականացնում են Ուկրաինայի օրենսդրության եւ իրենց կանոնադրության համաձայն, որոնք հաստատվում են գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաների ընդհանուր ժողովի կողմից եւ գրանցվում Ուկրաինայի արդարադատության նախարարության կողմից: Գիտությունների ազգային ոլորտային ակադեմիաները Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացնում են տարեկան հաշվետվություն իրենց գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունքների եւ պետական բյուջեից իրենց հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ: 3.2. Բելառուսի Հանրապետությունում3 գործում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգ: Բարձրագույն կրթության առաջին աստիճանը հնարավորություն է տալիս մասնագետին ձեռք բերել հիմնարար եւ հատուկ գիտելիքներ, կարողություններ եւ հմտություններ` ստանալով բարձրագույն կրթություն ունեցող մասնագետի որակավորում: Առաջին աստիճանի բարձրագույն կրթություն ունենալը իրավունք է տալիս կրթությունը շարունակել բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում եւ աշխատել համապատասխան մասնագիտությամբ: Բարձրագույն կրթության (մագիստրատուրա) երկրորդ աստիճանը ապահովվում է մասնագետի խորացված ուսուցում, գիտամանկավարժական եւ հետազոտական աշխատանքների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեւավորում՝ մագիստրոսի կոչման շնորհմամբ: Երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն ունենալը իրավունք է տալիս շարունակել կրթությունը հետբուհական կրթության մակարդակում եւ աշխատել համապատասխան մասնագիտությամբ: Հետբուհական կրթությունը ներառում է երկու աստիճան՝ ասպիրանտուրա եւ դոկտորանտուրա: Ասպիրանտուրա (ասպիրանտուրա)՝ հետբուհական կրթության առաջին աստիճանն է, որի նպատակն է պատրաստել մասնագետներ` պլանավորման եւ անկախ հետազոտությունների հմտություններով եւ խորը տեսական գիտելիքներով, թույլ տալով գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար պատրաստել գիտական աշխատանք (դիսերտացիա): Հետբուհական կրթության առաջին աստիճանում իրականացվում է ասպիրանտուրայի կրթական ծրագիր (ասպիրանտուրա), որն ապահովում է «Հետազոտող» գիտական որակավորման ձեռքբերում: Դոկտորանտուրա՝ հետբուհական կրթության երկրորդ աստիճանն է, որի նպատակն է վերապատրաստել մասնագետներ, ովքեր կտիրապետեն գիտական հետազոտությունների արդի ոլորտների զարգացման մեջ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման հմտություններին, թույլ տալով գիտական դոկտորի աստճան ստանալու համար պատրաստել գիտական աշխատանք (դիսերտացիա): Հետբուհական կրթության երկրորդ աստիճանում իրականացվում է դոկտորանտուրայի կրթական ծրագիր: Գիտությունների ակադեմիան4 Բելառուսի Հանրապետության բարձրագույն պետական գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում եւ համակարգում է գիտական գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների կողմից իրականացվող հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունները, իրականացնում է հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ եւ այլն: Գիտությունների ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կարգավիճակը սահմանվում է օրենքով, Գիտությունների ակադեմիայի կանոնադրությամբ եւ այլ օրենսդրական ակտերով: Գիտությունների ակադեմիան հանդիսանում է Բելառուսի Հանրապետության պետական գիտատեխնիկական քաղաքականության սուբյեկտ: Բելառուսի Հանրապետությունում գիտության զարգացման վերաբերյալ օրենսդրական ակտերն ընդունվում են Գիտությունների ակադեմիայի հետ համաձայնեցված: Գիտությունների ակադեմիան ընդունում է նորմատիվ իրավական ակտեր եւ վերահսկում դրանց կատարումը՝ հանրապետական պետական կառավարման մարմնի իրավասության շրջանակում գտնվող հարցերի առանձին գործառւյթների իրականացման նպատակով: 3.3. Մոլդովայի Հանրապետությունում5 բարձրագույն կրթությունը կառուցված է երեք ցիկլերից՝ Ա) I ցիկլ ՝ արտոնագրված լիցենզավորված (ISCED մակարդակ 6), բ) II ցիկլ - մագիստրոսի կոչում (ISCED մակարդակ 7), գ) III ցիկլ - դոկտորական (ISCED մակարդակ 8): Բարձրագույն կրթության առաջին ցիկլի ընդունումը կազմակերպվում է մրցակցային հիմունքներով: Առաջին ցիկլն ավարտվում է քննությունների հանձնմամբ եւ (կամ) թեզ / դիպլոմային աշխատանքի պաշտպանմամբ՝ լիցենզավորված աստիճանի եւ արտոնագրված դիպլոմի տրամադրմամբ: Երկրորդ ցիկլն/ մագիստրատուրան ավարտվում է մագիստրոսական թեզի/ հանրային պաշտպանությամբ եւ մագիստրոսի կոչման շնորհմամբ: Մագիստրոսական թեզերը/ նախագծերը հրապարակվում են բարձրագույն ուսումնական հաստատության պաշտոնական կայքում: Երրորդ ցիկլն/դոկտորանտուրան ավարտվում է դոկտորական ատենախոսության հանրային պաշտպանությամբ, գիտության դոկտորի աստիճանի շնորհմամբ (համապատասխան ոլորտում) եւ գիտական դոկտորի դիպլոմի տրամադրմամբ: Առանց դոկտորական ատենախոսության հանրային պաշտպանության դոկտորանտուրայի ավարտման դեպքում տրվում է համապատասխան ոլորտում դոկտորանտուրայի ավարտը հաստատող վկայական: Գոյություն ունեն հետեւյալ կոչումները՝ Ա) գիտնականներ `գիտությունների դոկտոր եւ հաբիլիտացված դոկտոր Բ) գիտամանկավարժական ՝ դոցենտ եւ պրոֆեսոր: Մոլդովայի գիտությունների ակադեմիան6 պետական իշխանություններից անկախ, ինքնավար, ապաքաղաքական համազգային նշանակության հասարակական հաստատություն է: 3.4. Լատվիայի Հանրապետությունում7 բարձրագույն կրթության միեւնույն հաստատությունում կարող են իրականացվել ինչպես ակադեմիական, այնպես էլ մասնագիտական ուսումնական ծրագրեր: Ակադեմիական ուսումնական ծրագիրը ավարտելուց հետո շնորհվում է գիտական աստիճան, իսկ դոկտորական կրթական ծրագրին ավարտելուց հետո՝ դոկտորի գիտական աստիճան: Մասնագիտական ուսումնական ծրագրերը ավարտելուց հետո ձեռք է բերվում մասնագիտական որակավորում եւ համապատասխան մակարդակի մասնագիտական աստիճան: Բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են հիմնել քոլեջներ: Բարձրագույն ուսումնական հաստատությունների քոլեջների հիմնական խնդիրն առաջին մակարդակի բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերի իրականացումն է: Առաջին մակարդակի բարձրագույն մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո երկուսից երեք տարի տեւողությամբ: Առաջին մակարդակի բարձրագույն մասնագիտական կրթության ծրագիրն ավարտելուց հետո ուսանողներին տրվում է առաջին մակարդակի բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ: Բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում են բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ստանալու ակադեմիական ուսումնական ծրագրեր: Բակալավրի աստիճան ստացած անձինք իրավունք ունեն շարունակել ուսումը մագիստրոսի աստիճանի համար: Մագիստրոսի աստիճան ստացած անձինք իրավունք ունեն շարունակել իրենց դոկտորական կրթությունը` դոկտորի աստիճան ստանալու համար: Դոկտորի աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը երեքից չորս տարի է: Համաձայն պետական հավատարմագրված ուսումնական պլանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեռք են բերվում. 1) ակադեմիական կրթություն եւ հետեւյալ աստիճանները՝ ա) բակալավրի աստիճան (գիտական աստիճան), բ) մագիստրոսի կոչում (գիտական աստիճան), գ) դոկտոր (գիտական աստիճան)., 2) չորրորդ եւ հինգերորդ մակարդակների մասնագիտական որակավորումներ եւ հետեւյալ մասնագիտական աստիճանները՝ ա) բակալավրի աստիճան, բ) մագիստրոսի կոչում: 3.5. Բուլղարիայի Հանրապետությունում8 գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ՝ Առաջին աստիճան - ուսման տեւողությունը առնվազն չորս տարի է: Ավարտվում է բակալավրի աստիճանի շնորհմամբ: Երկրորդ աստիճան - ուսման տեւողությունը առնվազն հինգ տարի է կամ բակալավրի ասիճան ստանալուց հետո մեկ տարի: Ավարտվում է մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Երրորդ աստիճան - մագիստրոսի աստիճան ստանալուց հետո ուսման տեւողությունը առնվազն երեք տարի է: Ավարտվում է դոկտորի աստիճանի շնորհմամբ: Առաջին եւ երկրորդ աստիճանի կրթական ծրագրերի ուսումառությունը ավարտվում է պետական քննությամբ կամ թեզի պաշտպանությամբ: Դոկտորի աստիճան շնորհվում է այն անձանց, ովքեր հանձնել են անհրաժեշտ քննությունները եւ պաշտպանել են դիսերտացիան: Բուլղարիայի գիտությունների ակադեմիան, գյուղատնտեսության ակադեմիան եւ այլ գիտական կազմակերպություններ կարող են ուսուցման եւ դոկտորանտուրայի գործընթացն իրականացնել այն մասնագիտությունների գծով, որոնց համար հավատարմագրվել են: Բուլղարիայի գիտությունների ակադեմիան9 (BAS) գիտական հետազոտությունների ազգային ինքնավար կազմակերպություն է, որն իր մեջ ներառում է ակադեմիական ինստիտուտներ եւ այլ անկախ կառուցվածքային ստորաբաժանումներ: Բուլղարիայի գիտությունների ակադեմիան իրավաբանական անձ է: 4. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Նախագծի առանցքային դրույթների նորարարական բնույթը 2019 թվականի հոկտեմբերից մեկնարկել են հանրային քննարկումներ: Կազմակերպվել են հանդիպումներ, տեղի են ունեցել մի շարք քննարկումներ տարբեր բուհերի ակադեմիական, վարչական եւ ուսանողության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ակադեմիականն ղեկավարության եւ ինստիտուտների տնօրենների հետ: Հասարակությանն իրազեկման նպատակով Նախագիծը տեղադրվել է նաեւ հանրային քննարկումների e-draft հարթակում: Նախագծի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել մասնագիտական հանրությունը, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան: Մասնավորապես նշվում է, որ Նախագծում առկա են բուհական ինքնակառավարումը խաթարող կարգավորումներ, սահմանափակվում են բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը, գիտական մեկ աստիճանի անցման, գիտական կազմակերպությունների կարգավիճակի եւ բուհերի կառավարման համակարգի վերաբերյալ կարգավորումները թերի են: Նախագծում խոսք չի գնում այժմ գործող գիտական երկրորդ աստիճանի՝ գիտությունների դոկտորի վերաբերյալ: Եթե վերացվում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ կարգավիճակ են ձեռք բերելու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողները, արդյո՞ք հավասարեցվելու են դոկտորի գիտական աստիճան ունեցողների հետ, եւ ինչպիսի՞ հարաբերակցություն է գործելու վերջիններիս միջեւ: Նախագծի 38-րդ հոդվածի 10-րդ մասով Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը՝ բացառությամբ գիտությունների թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների շնորհման մասի: Գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը շարունակելու է գործել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, որից հետո որոշակի խնդիրներ են առաջանալու կապված պաշտոնի նշանակման մասով, քանի որ մի շարք օրենքներ համապատասխան գիտական աստիճան ունեցող անձանց համար նախատեսում են տարբեր պաշտոններում նշանակելու ընթացակարգային երաշխիքներ («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք, «Դատախազության մասին» օրենք): Փոփոխության արդյունքում պահպանվելու են այդ երաշխիքները, թե ոչ եւ եթե այո, արդյոք դրանք տարածվելու են նաեւ նոր կարգավորումներով դոկտոր համարվող անձանց վրա: Մեկ գիտական աստիճանի անցնելու դեպքում խախտվում է գիտական/բուհական կոչումների/պաշտոնների համակարգը: Առկա է 4 բուհական պաշտոն՝ դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր: Դասախոսի համար անհրաժեշտ որակավորումը բարձրագույն կրթությունն է, ասիստենտի համար՝ գիտական աստիճանը կամ համապատասխան մասնագիտության գծով ասպիրանտուրան ավարտած լինելը, դոցենտի համար՝ թեկնածու կամ գիտամանկավարժական աշխատանք կատարած լինելը, պրոֆեսորի համար նախատեսված են ամենաբարձր չափանիշները՝ դոկտորի եւ որոշակի գործունեություն ծավալած լինելու ձեւով: Մեկ աստիճանի անցնելու դեպքում փաստացի նույն անձը կարող է հավակնել բոլոր 4 պաշտոնի, ինչը հակասում է որեւէ պաշտոնավարման համակարգի կառուցման տրամաբանությանը: Պրոֆեսորի պաշտոնին հավակնելու համար որոշ երկրներում անձը պետք է ոչ միայն լինի PhD, այլեւ պետք է անցնի լրացուցիչ որակավորում (հաճախ կոչվում է հաբիլիտացիա): Որոշ երկրներում այդ լրացուցիչ որակավորում ստանալու համար անձը պետք է պաշտպանի հաբիլիտացիոն թեզ, որը փաստացի համապատասխանում է մեր դոկտորական ատենախոսությանը: Նախագծով նախատեսվում է, որ ռեկտորը պետք է ունենա գիտական աստիճան, սակայն չի նշվում, թե կոնկրետ ի՞նչ գիտական աստիճանի մասին է խոսքը: Քանի որ Նախագծով կարգավորված չէ գործող գիտական աստիճանների հետագա ճակատագիրը, ապա հարց է առաջանում՝ արդյոք ներկա գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք կարող են հավակնել ռեկտորի պաշտոնին, թե խոսքը նոր դոկտորի որակավորում ունեցող անձանց մասին է: Եթե գործող գիտական կոչումներ ունեցող անձինք կարող են հավակնել այդ պաշտոնին, ապա պետք է սահմանափակում դնել առ այն, որ միայն դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը կարող է հավակնել ռեկտորի պաշտոնին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեկտորը պետք է ապահովի նաեւ բուհի երկարաժամկետ զարգացման ռազմավարության իրացումը, որի անքակտելի բաղադրիչն է նաեւ գիտական գործունեությունը, եւ ինչքան բարձր է ռեկտորի գիտական աստիճանը, այնքան հարուստ է նրա գիտական ուղին: Նախագծով էականորեն խեղաթյուրվում եւ խաթարվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը: Գիտությունների ազգային ակադեմիան հիմնարար ու կիրառական գիտությունը զարգացնող մարմնից, Կառավարության գիտական խորհրդատուից ձեւափոխվում է մի կառույցի, որը պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմիններին ընդամենը խորհրդատվություն պետք է տրամադրի: Կազմակերպական-իրավական ձեւի, կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվելու են Ակադեմիայի կանոնադրությամբ, որն էլ պետք է հաստատվի Կառավարության կողմից: Եթե «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչվի, ապա պարզ չի լինի, թե ո՞վ պետք է իրականացնի Ակադեմիայի գործառույթները, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում ակադեմիական համակարգում գործող գիտական կազմակերպություններին: 5. Նախագիծը սահմանում է նաեւ բուհում վարչական եւ ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային սահմանափակումներ: Նախագծի 36-րդ հոդվածի 14-15-րդ մասերը սահմանում են, որ «14. Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով: Բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական կամ գիտական ստորաբաժանման (ամբիոն) ղեկավարի պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:»։ Քննարկվող մոտեցումը բարձրագույն կրթության եւ գիտական բնագավառների մի շարք մասնագետների կողմից համարվել է խնդրահարույց: Մասնավորապես՝ կրթության եւ գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական եւ կրթական փորձառության մակարդակը եւ 65 տարին այն տարիքը չէ, որ գիտնականն այլեւս չկարողանա ղեկավարել գիտական/բուհական գործընթաց: Ավելին` ենթադրվում է, որ անձը պրոֆեսորի կոչմանն արժանանալու համար պետք է երկար ժամանակ տրամադրի եւ չի կարող օրինակ 35 տարեկանում դառնալ պրոֆեսոր:
Նախագծի հիմնավորման մեջ բացակայում են այս կարեւոր փոփոխության վերաբերյալ փաստարկները, չկան վիճակագրական տվյալներ եւ այդ կարգավորման իրագործման դեպքում սպասվելիք արդյունքի վերաբերյալ մոտավոր կանխատեսումներ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ քննարկվող կարգավորումները ունեն լրացուցիչ փաստարկման եւ հիմնավորման կարիք, քանի որ որեւէ անձի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը, նրան պաշտոնից հեռացումն առանց վերջինիս փաստացի կատարած աշխատանքի գնահատման չի կարող դիտարկվել իրավաչափ: Աշխատանքային հարաբերությունների հաստատման (պահպանման) խնդրում օրենքով կամ աշխատանքային պայմանագրով առանձին աշխատողների առնչությամբ սահմանային տարիք նախատեսելն արդարացված է, եթե այն հետապնդում է իրավաչափ նպատակներ, մասնավորապես պայմանավորված է կատարվող աշխատանքի բնույթով կամ առանձնահատկությամբ: Խտրականության արգելքի սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարվում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված տարբերակված մոտեցումը միայն:
Ամփոփելով մասնագիտական փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360) 08.10.2020թ. -------------------------------------------------------------------------------- 1 Տե՛ ս https://kodeksy.com.ua/ka/o_vysshem_obrazovanii/statja-5.htm 2 Տե՛ ս https://kodeksy.com.ua/ka/o_nauchnoj_i_nauchno-tehnicheskoj_dejatelnosti.htm 3 Տե՛ ս https://www.pravo.by/document/?guid=3871&p0=hk1100243 4 Տե՛ ս https://pravo.by/document/?guid=3871&p0=H19800159 5 Տե՛ ս http://lexed.ru/zakonodatelstvo-ob-obrazovanii/kodifikatsiya-zakonodatelstva-ob-obrazovanii/kodeks-respubliki-moldova-ob-obrazovanii.php 6 Տե՛ ս http://bizlex.ru/32-kodeks-respubliki-moldova-o-nauke-i-innovaciyah.html 7 Տե՛ ս http://www.pravo.lv/likumi/35_zovus.html 8 Տե՛ ս http://bulgaris.ru/AGPovishemobraz/ovishemobraz001.html 9
Տե՛
ս http://io-bas.bg/downloads/BAS/ZBAN-DV.pdf
|