Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-795-04.12.2020-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7951 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7952 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7953 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7954 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7955 -04.12.2020-ՊԻ-011/0), «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7956 -04.12.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7957 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7958 -04.12.2020-ՊԻ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7959 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-79510 -04.11.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
13.01.2021թ.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-795-04.12.2020-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7951 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7952 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7953 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7954 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7955 -04.12.2020-ՊԻ-011/0), «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7956 -04.12.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7957 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7958 -04.12.2020-ՊԻ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7959 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-79510 -04.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատերլու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի մեկ համարակալված պարբերության համարակալումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նույն առաջարկը վերաբվերում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի, 38-րդ հոդվածի, 40-րդ հոդվածի եւ 46-րդ հոդվածի մեկ համարակալված մասերին: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի կրճատ անվանումից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավումին: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կրճատ անվանումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի վերնագրից հետո նշված, 17-րդ հոդվածի 13-րդ մասում եւ 36-րդ հոդվածի 3-րդ մասում «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի վերնագրից հետո նշված, 40-րդ հոդվածում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի վերնագրից հետո նշված, 41-րդ հոդվածի 1-ին մասում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը, արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույն առաջարկը վերաբերում է Նախագծի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումին: 4. Նախագծի 8-րդ հոդվածում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ձեւակերպումը, 11-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «վարչապետ» ձեւակերպումը, 19-րդ հոդվածի 7-րդ մասում՝ «Վարչապետ» ձեւակերպումը, 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում՝ «ՀՀ վարչապետ» ձեւակերպումը, առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառել «վարչապետ» հասկացությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապատության Սահմանադրությամբ սահմանված համապատասխան ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 5. Նախագծի 48-րդ հոդածի 3-րդ եւ 5-րդ մասերի «ՀՀ Կառավարությունը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Կառավարությունը» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապատության Սահմանադրությամբ սահմանված համապատասխան ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: 6. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «բառերը» բառը առաջարկում ենք փոխարինել «բառերը եւ կետադրական նշանը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով»: 7. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասը առաջարկում ենք չհամարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: (…)»: Քննարկվող հոդվածը մասերի չի բաժանվում: 8. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…)»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների մասերի տեքստից բաժանմանը: 9. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի վերտառությունը հետեւյալն է՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է լրացում կատարել Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրում՝ «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո: Մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրում «ծառայության» բառը չի կիրառվում: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հստակեցնել՝ որտեղ միտում կա կատարել քննարկվող լրացումը: Նշենք, որ նման անճշտություններ առկա են նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում: 10. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «փոփոխություն եւ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կատարվում է միայն լրացում: 11. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածին: 12. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին: 13. «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածում նոր լրացվող 1.3-րդ մասի 2-րդ կետից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածներին:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի մեծ ծավալը եւ ժամանակի սղությունը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 13.01.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 13.01.2021թ.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-795-04.12.2020-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7951 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7952 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7953 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7954 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7955 -04.12.2020-ՊԻ-011/0), «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7956 -04.12.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7957 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7958 -04.12.2020-ՊԻ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7959 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-79510 -04.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատերլու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե` ակնկալելով Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այդ մարմնի միջոցով իրականացնելու եղանակով, իսկ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերը բխում են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» մայր օրենքի ընդունման անհրաժեշտությունից: 2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 14.12.2020թ.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-795-04.12.2020-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7951 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7952 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7953 -04.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7954 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7955 -04.12.2020-ՊԻ-011/0), «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7956 -04.12.2020-ՊԻ-011/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7957 -04.12.2020-ՊԻ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7958 -04.12.2020-ՊԻ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7959 -04.12.2020-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-79510 -04.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատերլու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
1. Կառավարության կողմից ներկայացված սույն Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշումից եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի 650-L որոշման 49.2-րդ կետի պահանջից: Ներկայումս մեր երկրում կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացվում է տարբեր մարմինների կողմից (ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, հարկային եւ մաքսային ծառայություն): Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված կլինի մեկ մասնագիտացված մարմնին? Հակակոռուպցիոն կոմիտեին, այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպում: Հակակոռուպցիոն կոմիտեն? որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով օժտված մասնագիտացված մարմին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ բաղադրատարրն է: Այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի եւ ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել մի շարք դիտարկումներ: Մասնավորապես. 2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 2.1 Նախագծի 1-ին գլխի 3-րդ հոդվածով սահմանվում են «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներ» հասկացությունները: Միեւնույն ժամանակ, Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում են քաղաքական չեզոքության պահպանման հետ կապված սահմանափակումները, որոնք ըստ Նախագծի վերաբերում են միայն հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին: Այլ կերպ ասած, նշված իրավակարգավորումները չեն վերաբերում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներին: Կարծում ենք, նման մոտեցումը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ չի բխում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջներից: Առավել եւս, որ համաձայն Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. «Հակակոռուպցիոն կոմիտեի վրա տարածվում են նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ կիրառելի են ծառայության այդ տեսակի նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքի էությանը»: Ելնելով նշվածից, առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված քաղաքական չեզոքության հետ կապված պահանջները տարածել նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցների վրա: 2.2 Նախագծի 3-րդ գլխի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանվում է, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը եւ պայմանները»: Կարծում ենք, նման ձեւակերպումը բավականաչափ անորոշ է եւ ունի հստակեցման կարիք` հնարավոր սուբյեկտիվ դրսեւորումներից խուսափելու նպատակով: 2.3 Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, համաձայն որի. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում` պրովոկացիոն եղանակներով»: 3. Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը կապահովի հետապնդվող խնդիրների լուծումը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235) 21.12.2020
|