ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-805-15.12.2020-ՏՀ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում: Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայում` ավելացնելով օդանավագնացության հանձնաժողովի անդամների քանակը:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1568 որոշմամբ արձանագրվել է, որ Արձանագրությունում ամրագրված   պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհարժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

08.01.2021թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-805-15.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

08.01.2021թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

08.01.2021թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-805-15.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին: Արձանագրությունը վավերացնելու արդյունքում օդանավագնացության հանձնաժողովի անդամների քանակը 19-ից կդառանա 21:

Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում, այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման դրույթներ չի պարունակում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Ն. Առաքելյան      (հեռ՝. 011-513-217 )

22.12.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-805-15.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը: 

Արձանագրությունը նախատեսում է փոփոխություն կատարել 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայում՝ ավելացնելով օդանավագնացության հանձնաժողովի անդամների քանակը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

23.12.2020թ.