ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի  22-ի ՀՕ-6-Ն  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-806-15.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշել փոփոխվող ակտի կրճատ անվանումը, հանելով երկրորդ եւ երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը եւ ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:            Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «բառը» եւ «բառով» բառերը համապատասխանաբար փոխարինել «թիվը» եւ «թվով» բառերով: 

3.  Նախագծի 2-րդ հոդվածում «հաջորդող օրը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հաջորդող օրվանից» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, (...) »:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

28.12.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

28.12.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-806-15.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ շինության ավարտական ակտը իրավունքի պետական գրանցման ներկայացնելու փուլում նախագծային փաստաթղթերի անհրաժեշտությունը բացակայում է: Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը: Ժամկետի սահմանումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախագծային փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն Կադաստրի կոմիտե: Այդուհանդերձ, մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը հնարավոր չէ ապահովել էլեկտրոնային հարթակի գործարկումը, փոխգործելիությունը՝ տեխնիկական դժվարություններից ելնելով, որի պատճառով էլ առաջարկվում է օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

16.12.2020թ.  
  
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-806-15.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը? կապված այն հանգամանքի հետ, որ շինության ավարտական ակտը իրավունքի պետական գրանցման ներկայացնելու փուլում նախագծային փաստաթղթերի անհրաժեշտությունը բացակայում է: 

Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը, ինչը պայմանավորված է եղել նախագծային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե ներկայացնելու հանգամանքով: Սակայն, տեխնիկական դժվարություններից ելնելով` էլեկտրոնային հարթակի գործարկմամբ պայմանավորված, վերոհիշյալ ժամկետի ապահովումը հնարավոր չէ իրագործել: Ուստի, առաջարկվում է օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

2. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնձեռնվի 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային հարթակի գործարկմամբ Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու տրամադրված շինարարության թույլտվությունները, նախագծերը, ակտերը եւ շինության շահագործման անհրաժեշտ փաստաթղթերը:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.12.2020թ.