Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-810-15.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-8101 -15.12.2020-ՏՀ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-8102 -15.12.2020-ՏՀ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով իրավական կարգավորում է տրվում հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, շուկայահանման եւ իրացման պայմանների, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի հետ կապված հարաբերություններին: Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներից: Նախագծերի փաթեթով սահմանված վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա հեղուկացված գազի անվանման եւ նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակ է հետապնդում ապահովել սպառողների իրավունքների պատշաճ իրականացումը: Միաժամանակ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների նպատակն է սահմանել տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացման եւ պատասխանատվության միջոցների կիրառման իրավական հիմքը: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների ընդունման անհրաժեշտության եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
08.01.2021թ.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-810-15.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8101 -15.12.2020-ՏՀ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8102 -15.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական նփորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի՝ Սահմանադրությանը եւ օրնքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացվում է նոր մասով, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելու համար: Մասնավորապես՝ «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ «ՀՀ տարածքում շատ հաճախ վարորդները տեղեկացված չլինելով տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետեւանքը կարող է ունենալ տրանսպորտային միջոցի աշխատանքի վրա»: Այսինքն՝ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելու համար վարչական պատասխանատվություն նախատեսելու նպատակն է ապահովել սպառողների տեղեկացված լինելը եւ կանխել տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ աշխատանքը: Օրենսգրքի 16916-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ (Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացմամբ) վարչական պատասխանատվություն է սահմանվում առանց թույլտվության հեղուկ վառելիքի վաճառք իրականացնլու համար, այսպես՝ «Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: Նշված հոդվածի բովանդկությունից բխում է, որ հեղուկ վառելիքի վաճառքի իրականացման համար թույլտվություն ստանալու պարտադիր պահանջ սահմանելը բխում է ընդհանուր անվտանգության պահանջները պահպանելու անհրաժեշտությունից: Տվյալ պարագայում խնդրահարույց է, թե որքանով է համաչափ առանց թույլտվության հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի համար վարչական պատասխանատվություն սահմանել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ հեղուկացված ածխաջրածնային գազերի անվանման, նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելու համար՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը »: Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է՝ «(...) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանված պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ համաչափության սկզբունքը հանդիսանում է իրավաբանական պատասխանատվության եւ, մասնավորապես վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարեւորագույն սկզբունքներից մեկը : Այսինքն՝ համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ: Տվյալ պարագայում Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող վարչական պատասխանատվության սանկցիայի չափը, կարծում ենք, համաչափ չէ համապատասխան վարչական իրավախախտման վտանգավորության աստիճանին, հատկապես Օրենագրքի 16916-րդ հոդվածի 4-րդ պարբերության համատեքստում, քանզի ընդհանրապես առանց թույլտվության հեղուկ վառելիք իրացնելը, որի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իր վտանգավորության աստիճանով չի կարող նվազ վտանգավոր լինել, քան վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը, իսկ վարչական տույժի չափերը պետք է համաչափ լինեն համապատասխան վարչական իրավախախտման վտանգավորության աստիճանին։ 2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 17.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝ «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: Վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում է վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը»: Լրացվող դրույթում երկու պարտադիր պահանջ է սահմանված՝ 1. Վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը վաճառողը պարտավոր է տեղադրել սպառողների համար տեսանելի վայրում: 2. Վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա: Նշված դրույթի բովանդակությունից հասկանալի չէ՝ սպառողների համար տեսանելի վայրն արդյո՞ք նույն վառելիքաբաշխիչ սարքավորումներն են, որոնց վրա պետք է փակցվի վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը, թե վաճառողի պարտականությունն է նման տեղեկատվությունը փակցնել եւ՛ սպառողների համար տեսանել որեւէ վայրում, եւ՛ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա: Մասնավորապես, եթե վաճառողի համար իմպերատիվ պահանջ է համապատասխան տեղեկատվությունը փակցնել եւ՛ սպառողների համար տեսանելի որեւէ վայրում, եւ՛ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա, ապա հասկանալի չէ, թե ինչու է Նախագծով վարչական պատասխանատվություն սահմանվում միայն վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա վառելքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը չտեղադրելու համար: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը ձեւակերպել հստակ եւ որոշակի՝ ապահովելով դրույթի միանշանակ ընկալումը: Միաժամանակ առաջարկում ենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «17.1-րդ» բառը փոխարինել «17.1-ին» բառով: 3. Առաջարկում ենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված Նախագծի եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերնագրերում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին: 4. Նախագծերի փաթեթով նախատեսվում է համապատասխան իրավական ակտերում «նավթային գազեր» բառերը փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազեր» բառերով՝ ապահովելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ու պահպանումը: Հիմք ընդունելով վերը նշված տեխնիկական կանոնակարգը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում կիրառված «ածխաջրածնային գազեր» բառերից առաջ նշել «հեղուկացված» բառը: 5. Առաջարկում ենք «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ նշված նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Սահմանադրության համաչափության եւ որոշակիության սկզբունքներին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացություններին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 07.01.2021թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթով հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, հետ կապված հարաբերություններն իրավական կարգավորում են ստանում: Մինչդեռ մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվությանը վերաբերող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում եւ ակցիզային հարկով հարկման ենթակա հեղուկ վառելիքներին վերաբերող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում հեղուկացված ածխաջրածնային գազերին վերաբերող դրույթները բացակայում են: Ուստի, հեղուկացված ածխաջրածնային գազերին վերաբերող լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում (ինչը պայմանավորված է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի պահանջներից, ինչի հիման վրա վարչական պատասխանատվություն է սահմանվում առանց թույլտվության ածխաջրածնային գազերի վաճառքի համար, մինչդեռ նման թույլտվություն տրամադրելու օրենսդրորեն ամրագրված հիմքը բացակայում է) եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 07.01.2021թ.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-810-15.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8101 -15.12.2020-ՏՀ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8102 -15.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանների կարգավորմամբ, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի սահմանման եւ օրենքներում օգտագործվող հասկացությունների միասնականության ապահովման անհրաժեշտությամբ: 2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 21.12.2020թ.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-810-15.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8101 -15.12.2020-ՏՀ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8102 -15.12.2020-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթը նպատակ ունի կարգավորել որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանները, սահմանելով իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջը: Վերոհիշյալը բխում է տեղական տուրքեր եւ դրանց դրույքաչափեր սահմանող «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքով համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետի պահանջներից: 2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «...հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: Վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում է վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը»: Կարծում ենք, որ սպառողների շահերը եւ իրավունքները լիարժեք պաշտպանելու համար անհրաժեշտ է սահմանել նաեւ պահանջ, համաձայն որի? այդ տեղեկատվությունը պետք է սպառողների բոլոր շերտերի համար լինի հեշտ ընթեռնելի եւ մատչելի: 3. Առաջարկում ենք քննարկել նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի տեղափոխման միջոցների եւ առեւտրի վայրերում դրանց տարաների վրա վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության մասին տեղեկատվություն տեղադրելու անհրաժեշտությունը` հետեւյալ բովանդակությամբ. «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի տեղափոխումն իրականացնող ընկերությունները տրանսպորտային միջոցների (երկաթուղային վագոն-բաքերի, բեռնատարների, կցորդիչների), մանրածախ եւ մեծածախ առեւտրի վայրերում` տարաների, բաքերի, բալոնների վրա տեղադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ:»: Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ կվերանան ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերը եւ կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.? 011-513-235) 22.12.2020
|