«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-817-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը): Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված « «Օրենքի» բառը եւ կետադրական նշանը փոխարինել « «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի թիվ ՀՕ-217 օրենքի» բառերով՝ նշելով օրենքի լրիվ անվանումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից: 3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով փոփոխություններ են կատարվում «Քաղաքաշինության մասին» օրենքում՝ վերջինիս 14.3-րդ հոդված 32-րդ մասը եւ 30-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Մինչդեռ փոփոխվող դրույթների բովանդակության մեջ միայն թվականի փոփոխություն է կատարվում, ուստի անհրաժեշտ է փոփոխությունները կատարել, ոչ թե նշված դրույթները նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով, այլ «2021 թվականի հունվարի 1-ից» բառերը «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերով փոխարինելու միջոցով: 4. Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքում՝ առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն արգելող նորմի գործողության ժամկետը հետաձգելով մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված են համայնքների քանակը եւ մոտավոր տարեթվերը, որի ընթացքում, նախատեսվում է իրականացնել համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը: Նշված ցանկը սահմանափակվում է Լոռու մարզի 96 բնակավայրերով, որոնց համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի իրականացման ժամկետ նախատեսված է 2022 թվականը: Արդյունքում հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված որպես առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետ հենց 2024 թվականի հուլիսի 1-ը սահմանելու նպատակահարմարությունը: 5. Նախագծի 3-րդ հոդվածում «հաջորդող օրը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հաջորդող օրվանից» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, (...) »: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 28.12.2020թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 28.12.2020թ.
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-817-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, նպատակ ունենալով մինչեւ 2021 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով, որի շրջանակում 2017 թվականից իրականացվում է «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» ծրագիրը: Նախագծով առաջարկվում է նշված ժամկետը երկարաձգել եւ այդ պահանջն ուժի մեջ մտցնել 2024 թվականի հունվարի 1-ից, քանի որ սահմանված ժամկետում հնարավոր չի լինի բոլոր համայնքների համար ունենալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 24.12.2020թ.
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-817-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, նպատակ ունենալով մինչեւ 2021 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով, որի շրջանակում 2017 թվականից իրականացվում է «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» ծրագիրը: Նախագծով առաջարկվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման ժամկետը (ներկայիս 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն) երկարաձգել եւ այդ պահանջն ուժի մեջ մտցնել 2024 թվականի հունվարի 1-ից, քանի որ սահմանված ժամկետում հնարավոր չի լինի բոլոր համայնքների համար ունենալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 28.12.2020թ.
|