Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է ամբողջությամբ վերախմբագրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը՝ միաժամանակ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների նպատակն է ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության շարունակական կատարելագործման ապահովումը, ըստ որի՝ կարգավորումներ են նախատեսվել ոլորտում առկա իրավական բացերի կապակցությամբ: Նախատեսվել է ընդլայնել եւ ուժեղացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերը, նախատեսվել են համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ, անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ, սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորության նորմատիվ հիմքերը, նախատեսվել են Հանձնաժողովի անդամի գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքներ, ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն, ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն, նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ, հստակեցվել է ֆինանսական եւ հանրային ծառայությունների ոլորտում մրցակցության պաշտպանություն իրականացնող սուբյեկտների իրավասությունների շրջանակը, համագործակցության կարգը, առաջարկվում է տարբերակել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները, ինչպես նաեւ նախատեսվում է լրամշակել եւ կատարելագործել իրավախախտման վերաբերյալ վարույթների հետ կապված ընթացակարգերն ու մեխանիզմները, նախատեսվում է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորություն, միասնական կարգավորումներ են առաջարկվում Հանձնաժողովի եզրակացությունների ընդունման համար: Ի տարբերություն գործող օրենքի՝ սահմանվում է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք, հակամրցակցային այլ համաձայնությունների արգելք եւ համակենտրոնացման նոր ձեւեր, նախատեսվել է Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք տալու, ինչպես նաեւ ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն եւ այլն: Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրի եւ սպառողների շահերի պաշտպանության համար արդյունավետ կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
13. 01.2021թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-819-22.12.2020-ՏՀ-011/0), ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8191
-22.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8192
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8193
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8194
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8195
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8196
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8197
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8198
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8199
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81910
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81911
-22.12.2020-ՏՀ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81912
-22.12.2020-ՏՀ-011/0) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81913
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81914-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81915
-22.12.2020-ՏՀ-011/0) եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81916
-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերի համաձայն՝ «1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ու տերմինները կիրառվում են հետեւյալ իմաստով. (...) 9) իրացնող? ապրանք իրացնող կամ հնարավոր իրացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին. 10) ձեռք բերող? ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին. 11) սպառող? սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.»: Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ հարկ է նկատել, որ որոշակի չէ «հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիական անձ» հասկացությունները եւ իրավակիրառ պրակտիկայում կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Հիմք ընդունելով վերոգրյալը, իրավական որոշակիության ապահովման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-11-րդ կետերում սահմանված հասկացությունների մեջ կիրառվող եզրույթները հստակեցնել՝ հաշվի առնելով նաեւ, որ նույն մասի 13-րդ եւ 14-րդ կետերով սահմանված են դրանց գործողությունը սահմանող հասկացությունները: 2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենքում օգտագործվող հակացությունների մեջ՝ մասնավորապես 33-րդ կետով նշված է «օր» հասկացությունն, ըստ որի սահմանված է՝ «օր՝ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր» ձեւակերպումը: Այսինքն, վերոգրյալից բխում է, որ Նախագծում նշված բոլոր «օր(օրեր)» նախատեսող դրույթները պետք է հասկանալ որպես օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր(օրեր): Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ վերը նշված մոտեցմամբ սահմանված կարգավորումը իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել իրավական շփոթ, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով, 31-րդ եւ 32-րդ հոդվածներով արդեն իսկ սահմանված են նորմատիվ իրավական ակտերում ժամկետների համար կիրառվող օրենսդրական տեխնիկայի անհրաժեշտ կանոնները, մասնավորապես 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «6. (...) Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: (...)»: Հետեւաբար, ելնելով վերգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով սահմանված հասկացության բովանդակությունը կիրառել Նախագծի համապատասխան դրույթներոմ: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է հետեւյալ կարգավորումը՝ «1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված այն գործարքները, նրանց բանավոր կամ գրավոր այն համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ? համաձայնություններ), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:», իսկ 8-րդ մասը նախատեսում է հետեւյալը՝ «8. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառությունը վերաբերելի չէ նույն հոդվածի 8-րդ մասին: Կարծում ենք խոսքը պետք է վերաբերի նույն հոդվածի 9-րդ մասին, այն է՝ «9. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում՝ 1) (...):»: 4. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն առաջարկում ենք շարադրել նոր պարբերությամբ: 5. Նախագծի 25-րդ հոդվածով նախատեսված են պետական օժանդակության եւ դրա արգելման հետ կապված կարգավորումներ, մասնավորապես 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ «3. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությունը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչեւ պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, թույլտվություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով: 4. Հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ գնահատում է պետական օժանդակության թույլատրելիությունը:»: Վերոգրյալի վերլուծության արդյունքում հարկ է նկատել, որ պետական օժանդակության ստացման կապակցությամբ պետք է առկա լինի Հանձնաժողովի թույլտվությունը, որը Հանձնաժողովը գնահատում է կամ համապատասխան սուբյեկտի կողմից դիմելու դեպքում, կամ սեփական նախաձեռնությամբ: Միաժամանակ նույն հոդվածի համատեքստում պարզ է դառնում, որ պետական օժանդակության տրամադրման կամ ստացման համար պետք է առկա լինի Հանձնաժողովի համապատասխան դրական գնահատականը, մինչդեռ տվյալ պարագայում պարզ չէ պետական օժանդակությունը տրամադրող կամ ստացող սուբյեկտի կողմից այդ թույլտվությունը հայցելը՝ իրավասություն, այլ ոչ թե պարտավորություն նախատեսելը: Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ նաեւ Հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ պետական օժանդակության թույլատրելիության գնահատումը, մասնավորապես որ դեպքում, ինչ հանգամանքներով պայմանավորված եւ այլն: Բացի դրանից պարզ չէ նաեւ վերոնշյալ գնահատումների արդյունքում Հանձնաժողովի կողմից թույտվության տրամադրման իրավական ձեւը: 6. Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում եւ 35-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք «դատավորի» բառից հետո լրացնել «պաշտոնում» բառը: 7. Նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք ուղղել վրիպակը՝ «նշանակվում է» ձեւակերպումը փոխարինել «նշանակվում են» ձեւակերպմամբ: 8. Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առաջարկում ենք «օրենսդրության» բառից հետո լրացնել «պահանջների» բառը՝ հաշվի առնելով, որ Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրութան պահանջների պահպանման նկատմամբ, ոչ թե օրենսդրության պահպանման նկատմամբ: 9. Նախագծի 43-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է հետեւյալը՝ «5. Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը եւ այլ տեղեկատվություն, ապա Հանձնաժողովի կողմից իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի, նյութերի եւ այլ տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովի կողմից որոշում կայացվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը չի ազատվում փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված պատասխանատվությունց:»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ գլխով սահմանված են վարչարարության հիմնարար սկզբունքները, որի 9-րդ հոդվածով սահմանված է հետեւյալը՝ « 1. Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում: 2. Եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլեւս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձեւով: 3. (...):»: Վերոնշյալի համատեքստում կարծում ենք Նախագծի 43-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումները չեն բխում վարչարարության հիմնարար սկզբունքներից, բացի դրանից կարծում ենք ձեւակերպված չեն բավարար չափով համաչափ եւ որոշակի: 10. Նախագծի 46-րդ եւ 48-րդ հոդվածներն առաջարկում ենք նշել Նախագծի 36-րդ հոդվածից հետո՝ հոդվածների բովանդակային կապն ապահովելու նպատակով: 11. Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով, որոնք ունեն ծառայողական օգտագործման նպատակ եւ ենթակա չեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակման:»: Նշվածի կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն? «6) ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.», իսկ նույն օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «7. Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ ակտերի, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող ներքին ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի եւ հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: (...):»: Վերոգրյալի համատեքստում պետք է նկատել, որ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր բովանդակող որոշումները ներքին իրավական ակտեր են, որոնք ենթակա են հրապարակման Հանձնաժողովի պաշտոնական կայքում: Հետեւաբար, ելնելով վերոնշյալից առաջարկում ենք 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 12. Առաջարկում ենք Նախագծի 63-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օրենսգրքի անվանումը ճիշտ նշել, մասնավորապես «ՀՀ» հապավումը նշել բացված: 13. Բավարար չափով որոշակի չէ նաեւ Նախագծի 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «այլ հանգամանք» ձեւակերպումը: 14. Նախագծի մի շարք հոդվածներում, մասնավորապես 76-րդ, 79-րդ, 81-րդ եւ 103-րդ հոդվածներում նախատեսված է «առիթներ» եզրույթը, որը կարծում ենք այնքան էլ իրավական տերմին չէ, ուստի առաջարկում ենք նշված եզրույթը փոխարինել՝ «հիմքեր», «ելակետեր» եւ իրավաբանական գրականությանը հայտնի այլ եզրույթներով: 15. Առաջարկում ենք Նախագծի 90-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 5-րդ մասի 1-ին կետում նշված օրենքների վերնագրերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, այն է՝ «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 100-րդ հոդվածում նշված օրենքի վերնագրի «Հայաստանի Հանրապետության» բառերին: 16. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը, մինչդեռ նույն մասի 1-ին պարբերությամբ, որպես բացառություն հղում է կատարված երկրորդ պարբերությանը: ելնելով նշվածից առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչելու հետ միասին փոփոխություն կատարել նաեւ 1-ին պարբերության մեջ, մասնավորապես 1-ին պարբերությունից հանել «բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների» ձեւակերպումը: 17. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության նպատակը նշված հոդվածներում Մրցակցության պաշտանության հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների եւ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների առանձին-առանձին սահմանելն է, որը նախատեսվում է իրարից բաժանել ստորակետով, որպես առանձին պայմաններ: Մինչդեռ արկ է նկատել, որ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության մեջ արդեն իսկ ներառում է նախագծի 3-րդ հոդվածով նշված «հանձնաժողով» բառը: Հետեւաբար, ելնելով նշվածից՝ առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածում նշված պարբերություններում ոչ թե փոփոխություն կատարել այլ նախատեսել լրացում, մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին պարբերությունում, 2-րդ մասի 1-ին պարբերությունում, 4-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 6-րդ հոդվածի 1-ին մասում «նյութական» բառից առաջ լրացնելով ստորակետ կետադրական նշանը: 18. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է նույն օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր կետեր, որի արդյունքում՝ Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն` «ժբ) ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով կապարակնքել տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք եւ (կամ) փաստաթղթեր. ժգ) օգտվել ստուգման համար անհրաժեշտ, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ եւ այլ սարքեր:»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր եւ այլն, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին»: Այսինքն նշված նախագծով նախատեսված կարգավորումն ուղղակիորեն հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: Միաժամանակ կարծում ենք նշված նախագծում կիրառված «տեխնիկական միջոցներ» հասկացությունը բավականին լայն է եւ ոչ որոշակի, ուստի իրավակիրառ պրակտիկայում նման ձեւակերպումը կարող է խնդրահարույց լինել: 19. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 7-րդ հոդվածների մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջները: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ՝ 1) ««Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարներին: 2) ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ եւ 6-րդ հոդվածների մասերի համարներին: 20. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարակալումը ճիշտ նշել՝ տրամաբանական հերթականությունը պահելու համար, մասնավորապես կրկնվում է 3-րդ հոդվածը: 21. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս նշել նաեւ հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (...):»: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածում նշված օրենսգրքերի լրիվ անվանումների հիշատակմանը: 22. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք «4.1-րդ» թիվը փոխարինել «4.1-ին» ձեւակերպմամբ: Միաժամանակ առաջարկում ենք ««Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝ «7.1-րդ» թիվը փոխարինել «7.1-ին» թվով: 23. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք «բառերով» բառից հետո լրացնել «եւ կետադրական նշաններով»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.»: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք՝ ««Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «բառերը» եւ «բառերով» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ կետադրական նշանը» եւ «կետադրական նշանով» բառերը: 24. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր 7-րդ կետ, որով շարադրված պարբերությունն ունի անհասկանալի բովանդակություն: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված որոշ կարգավորումներ խնդրահարույց են իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին: Միաժամանակ, հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ ժամանակի սղությունը, նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի նշված եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության կամ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361) 12.01.2021թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-819-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8191
-22.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8192
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8193
-22.12.2020-ՏՀ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8194
-22.12.2020-ՏՀ-011/0), «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8195
-22.12.2020-ՏՀ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8196
-22.12.2020-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8197
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8198
-22.12.2020-ՏՀ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8199
-22.12.2020-ՏՀ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81910
-22.12.2020-ՏՀ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81911
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81912
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81913
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81914-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81915
-22.12.2020-ՏՀ-011/0) եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81916
-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է տարբերակել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները, ինչպես նաեւ նախատեսվում է լրամշակել եւ կատարելագործել իրավախախտման վերաբերյալ վարույթների հետ կապված ընթացակարգերն ու մեխանիզմները, նախատեսվում է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորություն, միասնական կարգավորումներ են առաջարկվում Հանձնաժողովի եզրակացությունների ընդունման համար: Ի տարբերություն գործող օրենքի, սահմանվում է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք, հակամրցակցային այլ համաձայնությունների արգելք եւ համակենտրոնացման նոր ձեւեր, նախատեսվել է Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք տալու, ինչպես նաեւ ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն եւ այլն: Նախագծերի փաթեթով էականորեն ընդլայնվել եւ ուժեղացվել են Հանձնաժողովի գործունեության իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերը, մասնավորապես` նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ, նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ, սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը, նախատեսվել են Հանձնաժողովի անդամի գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքներ, ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն, ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն, նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ, հստակեցվել է ֆինանսական եւ հանրային ծառայությունների ոլորտում մրցակցության պաշտպանություն իրականացնող սուբյեկտների իրավասությունների շրջանակը, համագործակցության կարգը եւ այլն: 2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները: ա) Թեեւ վերը նշված փոփոխութունները դրական ազդեցություն կարող են ունենալ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ ոլորտի պետական կարգավորման հետ կապված հարաբերությունների վրա, այդուհանդերձ, հարկ է արձանագրել նաեւ, որ մյուս կողմից դրանք (հատկապես` տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա անմիջականորեն ազդեցություն գործելու, ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կապարակնքելու եւ (կամ) փաստաթղթեր արգելանքի տակ դնելու, օպերատիվ-հետախուզական ծառայություններին ներգրավելու եւ ուժային միջամտություն ենթադրող մյուս լիազորությունների սահմանումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը եւ այլն) որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից (ինչն այնքան էլ արդյունավետ չէր գործում) վերափոխվում է այսպես կոչված «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի: Հնարավոր է այդ հայեցակարգն ավելի արդյունավետ աշխատի մեր հանրապետությունում, սակայն արդարացվա՞ծ է, արդյոք, նման փոփոխությունը, թե ոչ` ներկայումս հնարավոր չէ գնահատել, քանի որ այդ հայեցակարգի ներդրման գործնական արդյունքները կախված են լինելու ոչ միայն Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների, նրա անդամների եւ աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակից, այլեւ պետական կառավարման մարմինների, Կենտրոնական բանկի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ նորովի համագործակցության մակարդակից, դատական համակարգի անկախության եւ պատրաստվածության մակարդակից, երկրում կոռուպցիայի եւ դրա դեմ պայքարի արդյունավետության մակարդակից, ինչպես նաեւ արտաքին ազդեցության մի շարք այլ հանգամանքներից: Այս առումով շատ կարեւոր եւ օգտակար կարող էր լինել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքի նախագծի հայեցակարգի նախնական քննարկումը, ինչն էլ հնարավորություն կտար որոշակի շտկումներ կատարել նախագծերի փաթեթում: բ) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 11-րդ հոդվածում եւ հետագա տեքստում օգտագործվում է «բանակցային ուժեղ դիրք» հասկացությունը, որի սահմանումը բացակայում է Նախագծի 3-րդ հոդվածում, ինչն էլ առաջարկում ենք շտկել: գ) Նախագծերի փաթեթով Հանձնաժողովը ստանում է հայեցողական բնույթ ունեցող մի շարք նոր լիազորություններ, իսկ սահմանվածների մի մասն էլ խմբագրվում են այդ իմաստով: Մի կողմից դա մեծացնում է Հանձնաժողովի գործունեության ճկունության մակարդակը եւ հնարավորություն է տալիս ավելի առարկայական որոշումեր ընդունել, սակայն մյուս կողմից` նման լիազորությունները, համաձայն ՀՀ Կառավարության 22 հոկտեմբերի 2009 թվականի N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի, հանդիսանում են կոռուպցիոն հիմնական գործոններից մեկը: Օրինակ, Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսվում է, որ Հանձնաժողովը սահմանում է տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը եւ չափանիշները, ըստ 17-րդ կետի` սահմանում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների եւ հասույթների չափերը եւ այլն, որոնք հակոռուպցիոն հարգավորումների տեսանկյունից նպատակահարմար կլիներ սահմանել օրենքով: Մեկ այլ օրինակ. Նախագծի 69-րդ հոդվածի համաձայն. «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:», 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն արգելում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը, եթե. «Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացումը հանգեցնելու է գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը» (իսկ գերիշխող դիրքի որոշման չափանիշներն էլ, ինչպես արդեն նշվեց, սահմանում է Հանձնաժողովը), իսկ 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն էլ. «Սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նախատեսված հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլ է տալիս այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտն ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացման արդյունքով ապրանքային շուկայում կապահովվեն բարենպաստ մրցակցային պայմաններ եւ չեն վնասվի սպառողների շահերը:»: Այսինքն, նույն հարցի վերաբերյալ որոշում ընդունելու համար Հանձնաժողովն ունենում է ցանկացած (այդ թվում` տրամագծորեն հակառակ) որոշումը հիմնավորելու եւ ընդունելու, կարելի է ասել, անսահմանափակ հնարավորություններ, ինչն էլ, բնականաբար, կոռուպցիոն հսկայական ռիսկեր է պարունակում: Կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից, կարծում ենք, քննարկման ենթակա է նաեւ Նախագծի 93-րդ հոդվածով սահմանվող տուգանքների չափերը, այն իմաստով, որ դրանք իրենցից ներկայացնում են որոշակի միջակայքեր (օրինակ` նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը, մինչեւ հինգ միլիոն դրամ եւ այլն): Այսինքն, ստացվում է, որ այս կամ այն խախտման համար, օրինակ, տնտեսվարողը կարող է տուգանվել 0 դրամից մինչեւ նախորդ տարվա հասույթի մինչեւ տասը տոկոսի չափով` Հանձնաժողովի հայեցողությամբ, ինչը նույնպես հայեցողական լայն լիազորությունների սահմանում է իրենից ներկայացնում: Ասվածի վառ օրինակ է նաեւ Նախագծի 95-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն. «Հանձնաժողովը կարող է անձին ազատել պատասխանատվությունից, եթե նրա վարքագիծը թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենքով նախատեսված որեւէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` որեւէ անձի կամ պետությանը էական վնաս չի պատճառել եւ չէր կարող պատճառել:» (իսկ թե ի՞նչ է նշանակում «նվազ կարեւորություն», «հասարակական վտանգավորություն» կամ «էական վնաս» որեւէ հոդվածով չի սահմանվում): Այս կապակցությամբ, կարծում ենք, Նախագիծն ամբողջությամբ վերախմբագրման կարիք է զգում` կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման, կամ գոնե դրանք նվազագույնի հասցնելու նպատակով: դ) Նախագծի 98-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց վնաս պատճառվելու դեպքում դրանք ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից հատուցման:»: Այստեղից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է դատական կարգով վնասի հատուցում պահանջելու մեխանիզմի մասին, սակայն հարկ է նկատել, որ սպառողներին պատճառված վնասի հատուցման իմաստով տվյալ մեխանիզմը գործնականում կիրառելի չէ, քանի որ սպառողների գերակշիռ մածամասնությունն ուղղակի ի վիճակի չի լինի դատարանում համապատասխան ապացույցներ ներկայացնել իր կողմի? կրած վնասների վերաբերյալ, առավել եւս այն դեպքերում, երբ դրանց մասին սպառողները կարող են իմանալ համապատասխան վնասները կրելուց մի քանի ամիս հետո: Տվյալ խնդիրը, մեր կարծիքով, հայեցակարգային լուծման անհրաժեշտություն է զգում, քանի որ Նախագծի պրեամբուլայի համաձայն սպառողների շահերի պաշտպանությունը սույն օրենքի հիմնական նպատակներից մեկն է հանդիսանում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի, ինչպես նաեւ հակակոռուպցիոն մեխանիզմների տեսանկյունից որոշակի լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 08.01.2021թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-819-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8191
-22.12.2020-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8192
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8193
-22.12.2020-ՏՀ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8194
-22.12.2020-ՏՀ-011/0), «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8195
-22.12.2020-ՏՀ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8196
-22.12.2020-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8197
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8198
-22.12.2020-ՏՀ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8199
-22.12.2020-ՏՀ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-81910
-22.12.2020-ՏՀ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-81911
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-81912
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-81913
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-81914
-22.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-81915
-22.12.2020-ՏՀ-011/0) եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-81916
-22.12.2020-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով նպատակ է հետապնդվում տարբերակել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթներին բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաեւ կատարելագործել եւ լրամշակել իրավախախտման վերաբերյալ վարույթների հետ կապված ընթացակարգերն ու մեխանիզմները, Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը, ինչպես նաեւ առաջարկվում են միասնական կարգավորումներ Հանձնաժողովի եզրակացությունների ընդունման համար: Նախագծերի փաթեթով հաստատապես ուժեղացվել են Հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը: Նախատեսվել է` - համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ, անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ, - Հանձնաժողովի կողմից սահմանել ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքեր, - Հանձնաժողովի անդամի գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքներ, - ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն, - ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն, - օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ, - ֆինանսական եւ հանրային ծառայությունների ոլորտում մրցակցության պաշտպանություն իրականացնող սուբյեկտների իրավասությունների շրջանակ, համագործակցության կարգ եւ այլն: 2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում. 2.1 Նախագծի հոդված 11-ում, այնուհետեւ՝ ամբողջ տեքստում, հստակեցման կարիք ունի «բանակցային ուժեղ դիրք» հասկացությունը: Առաջարկում ենք տվյալ հասկացության սահմանումը ներառել Նախագծի հոդված 3-ում («Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները եւ տերմինները»): 2.2 Մեր կարծիքով, սոցիալական արդարության եւ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից, անհրաժեշտ է քննարկել Նախագծի հոդված 93-ով նախատեսվող տուգանքների չափերը (նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 տոկոս, մինչեւ 10 տոկոս, մինչեւ հինգ միլիոն դրամ): Փաստորեն, տնտեսական մրցակցության բնագավառում կատարած տարբեր իրավախախտումների համար տնտեսվարողը Հանձնաժողովի «հայեցողությամբ» կարող է տուգանվել 0-ից մինչեւ նախորդ տարվա հասույթի հինգից տասը տոկոսի չափով: 2.3 Հստակեցման կարիք ունի Նախագծի հոդված 98-ով սահմանվող դրույթը. «Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց վնաս պատճառվելու դեպքում դրանք ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից հատուցման:»: Վերոհիշյալ սահմանումից ենթադրվում է, որ խոսքը գնում է վնասի հատուցումը դատական կարգով պահանջելու մասին, մինչդեռ, կարծում ենք, որ սպառողներին հասցված վնասի հատուցման առաջարկվող մեխանիզմը կիրառելի չէ այն պարզ պատճառով, որ սպառողների մեծամասնությունն պարզապես ի վիճակի չի լինի ապացույցներ ներկայացնել դատարանում իրեն հասցված վնասների վերաբերյալ: Այս առումով, անհրաժեշտ է տվյալ հոդվածը համահունչ դարձնել Նախագծի նախաբանին, ըստ որի՝ սպառողների շահերի պաշտպանությունը սույն օրենքի հիմնական նպատակներից մեկն է հանդիսանում: Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235) 08.01.2021թ.
|