«Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-861-10.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Նախագիծը համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով բոլոր փոփոխությունները կատարվում են «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված փոփոխությունները շարադրել 1-ին հոդվածի «4)» եւ «5)» կետերի շրջանակներում:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքների պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 02.03.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 02.03.2021թ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-861-10.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, ինչը պայմանավորված է հանրային ծառայության հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ հանրային ծառայության տեսակների համար նախնական նախատեսված՝ համեմատելի եւ փոխկապակցված կարգավորումները եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջները միմյանց համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343) 23.02.2021թ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-861-10.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Բաղդասարյանի, Վ. Ենգիբարյանի, Ս. Ատոմյանի, Կ. Մկրտչյանի, Ս. Մովսիսյանի եւ Ք. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
1. Հեղինակների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում: Մասնավորապես, առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային ստաժի եւ փորձի առավել մեղմ սահմանափակումներ: Ըստ այդմ, նախատեսվում է օրենքի 10-րդ հոդվածում - «1) 2-րդ կետի «առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ» բառերը փոխարինել «առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ» բառերով:
- «2-րդ կետի «վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական» բառերով: - «3) 2-րդ կետի «վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)» բառերով եւ կետադրական նշանով:»: 2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Ներկայացված Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 22.02.2021
|